19:18 16.07.2018
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, թե հակաահաբեկչական գործողությունների ընթացքում մեկ շաբաթում իրենք չեզոքացրել են «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» քրդական զինված կազմավորման 53 զինյալի։ Փոխանցում են թուրքական լրատվամիջոցները։ Ոստիկանական ու անվտանգության ուժերն այս ընթացքում իրականացրել են 1950 ռեյդ։ Սակայն թուրքական կողմի այս թվերը կարող են ուռճացված լինել, քանի որ քրդական խմբավորման կողմից համարժեք թվեր, միևնույն է, […]
11:32 25.01.2018
Թեմային անդրադառնալու համար «Շանթ» հեռուստաընկերությունը դիմեց Գամիշլիի հայ կաթողիկե համայնքի առաջնորդ Տեր Անդրանիկ վարդապետ Այվազյանին, որ օրերս գտնվում էր Երևանում:
12:33 30.11.2017
Թուրքիայի ժանդարմերիայի հատուկ նշանակության ուժերը մարտեր են սկսել PKK-ի զինյալների դեմ Հայաստանին սահմանակից Աղրը (Արարատի) նահանգում և Թոնդրակ լեռան շրջանում։ Այս անգամ քրդերի դեմ մարտերին ներգրավվել են նաև ինքնագնաց հրետանային միջոցներ և հարվածային ուղղաթիռներ։
Թուրքական լրատվամիջոցների պնդմամբ՝ գործողությունների արդյունքում ոչնչացվել են քուրդ զինյալների թաքստոցներ ու ապաստարաններ։
Թուրքիայի իշխանությունները PKK-ն համարում են ահաբեկչական կառույց և երկու տարի տևած հրադադարից հետո՝ 2015 թվականի ամռանից սկսել են նրանց դեմ մարտական գործողությունները երկրի արևելքում և հարավ-արևելքում։ Այս գործողությունների հետևանքով մի շարք քրդաբնակ քաղաքներ ու գյուղեր ավերվել են։ ՄԱԿ-ի տվյալներով՝ տեղահանվածների թիվը կարող է հասնել մինչև կես միլիոնի։