13:37 16.01.2018
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն Կանադայում անդրադարձել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցին՝ նշելով, որ դա պետությունները չեն կարող անել քաղաքական մակարդակում:
11:05 15.01.2018
Թուրքիայում ինքնաթիռը թռիչքուղուց սահել է դեպի ծովը: Pegasus Airlines ընկերությանը պատկանող Բոինգ 737-800 ինքնաթիռը, որում գտնվել են 168 ուղևորներ և անձնակազմի անդամներ, Անկարայից ժամանել է Տրապիզոն: Վայրէջք կատարելուց հետո ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց և գրեթե հայտնվել ծովում:
14:01 13.01.2018
Թուրքիայում 39-ամյա մարդ է ինքնահրկիզվել, հայտնում է Demokrathaber-ը: Աղբյուրի փոխանցմամբ, դեպքը տեղի է ունեցել Թուրքական մեջլիսի շենքի դիմաց: Ըստ որոշ տեղեկությունների, տղամարդն այս քայլին է գնացել ֆինանսական ծանր վիճակի պատճառով:
11:46 13.01.2018
Նրան չի թույլատրվել մասնակցել նախորդ 90 լսումներին։ Իշխանություններն այդ կապակցությամբ հանդելս են եկել «անվտանգության պատճառաբանություններով»։
13:43 10.01.2018
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն նշել է, որ Սիրիայում իրավիճակի խաղաղ կարգավորման երաշխավորներ Ռուսաստանն ու Իրանը պետք է վերջ դնեն Իդլիբ նահանգում Սիրիայի կառավարական բանակի առաջխաղացմանը:
13:08 27.12.2017
Թուրքիային հակաօդային պաշտպանության Ս-400 համակարգերը կմատակարարվեն 2020 թվականից սկսած։ Դրանց ընդհանուր քանակը կլինի 4 դիվիզիոն, գինը՝ 2,5 միլիարդ դոլար։ Այս մանրամասները հայտնել է ռուսական «Ռոստեխ» ռազմարդյունաբերական կորպորացիայի ղեկավար Սերգեյ Չեմեզովը։
Պաշտոնյան նշել է, որ ֆինանսական հարցերով համաձայնություն արդեն կա․ 2,5 միլիորդ դոլարի 45 տոկոսը Թուրքիան կվճարի ինքնուրույն՝ որպես ավանս, իսկ 55 տոկոսը կվճարի Ռուսաստանի տված վարկով։
Հենց Ռուսաստանից նման համակարգեր գնելու Թուրքիայի որոշումը նաև դեմարշ է Անկարայի՝ ՆԱՏՕ-ական գործընկերների դեմ։ [Առայժմ] սեփական ռազմարդյունաբերական համակարգում նման համակարգեր արտադրելու կարողություն չունենալու պատճառով Թուրքիան ստիպված էր դրանք գնել ցանկացած գնորդից, իսկ գործընկերները հրաժարվել էին դրանք մատակարարել հարմար գներով։
Ավելին, Թուրքիան մտադիր էր պայմանագրում ներառել նաև հետագայում թուրքական տարածքում այդ համակարգերը արտադրելու կետ, ինչը թույլ կտար կախվածություն չունենալ մատակարարող երկրներից (հետագա սպասարկումը, զինամթերքի մատակարարումները և այլն կազմակերպել տեղում)։ Սակայն գործընկերները հրաժարվել էին նաև այս կետից։
Ավելին, Թուրքիան մտադիր էր պայմանագրում ներառել նաև հետագայում թուրքական տարածքում այդ համակարգերը արտադրելու կետ, ինչը թույլ կտար կախվածության մեջ չլինել մատակարարող երկրներից (հետագա սպասարկումը, զինամթերքի մատակարարումները և այլն կազմակերպել տեղում)։ Սակայն գործընկերները հրաժարվել էին նաև այս կետից։
13:55 25.12.2017
2017 թվականին Հայաստանի հարևան երկրներում զգացվել է իշխանության գերկենտրոնացում։ Թուրքիայում ու Ադրբեջանում իշխող ավտորիտար ռեժիմներն իրենց ձեռքում են հավաքել բոլոր լծակները, իսկ Իրանում և Վրաստանում իշխող թիմերը վերահաստատել իրենց մանդատները։ Տարածաշրջանային տարին զերծ չէր նաև լարվածությունից, որի հիմնական աղբյուրները եղել են Բաքուն ու Անկարան։ Այս ամենի ազդեցությունը զգալի է եղել նաև Հայաստանի վրա։
10:23 18.12.2017
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստվում է Արևելյան Երուսաղեմում բացել Թուրքիայի դեսպանություն՝ ի պատասխան ԱՄՆ նախագահի նախաձեռնության՝ այդ քաղաքը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք և ԱՄՆ դեսպանությունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ:
12:12 12.12.2017
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա այցի շրջանակում այդ երկրում հանդիսավոր արարողությամբ մեկնարկել է առաջին ատոմային էլեկտրակայանի՝ «Աքքույու»-ի շինարարությունը:
15:56 09.12.2017
ԱՄՆ «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանն անդրադարձ է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և նրա ընտանիքի վերաբերյալ նոր կոռուպցիոն սկանդալին՝ նշելով, որ նրանք 2011թ. դեկտեմբերից մինչև 2012թ. հունվարն ընկած ժամանակահատվածում 15 միլիոն դոլար են փոխանցել Bellway Limited օֆշորային ընկերությանը Անգլիայի Մեն կղզու հարկային ապաստարանում:
16:14 07.12.2017
Պաշտոնական այցով Հունաստան է ժամանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Այցը համարվում է պատմական, քանի որ վերջին 65 տարվա ընթացքում առաջին անգամ է Թուրքիայի ղեկավարը ժամանում հարևան երկիր, որի հետ, չնայած ՆԱՏՕ-ի կազմում դաշնակցային հարաբերություններին, մի շարք չլուծված հարցեր ունեն:
Հունական կառավարության ներկայացուցիչ Դիմիտրիս Ցանակոպուլոսը նախօրեին «նշանակալից» է գնահատել Էրդողանի այցը, շեշտելով , որ Աթենքում անհամբեր սպասում են «կառուցողական երկխոսության»: Միևնույն ժամանակ, Ցանակոպուլոսն ընդգծել է, որ հունական կառավարությունը մտահոգված է երկու երկրների միջև տարածքային վեճի վերաբերյալ թուրք ղեկավարի հայտարարություններով:
Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընն էլ հայտարարել է, որ Թուրքիան հույս ունի, որը այցը «կզարգացնի և կխորացնի» երկու երկրների միջև հարաբերությունները: Նա նշել է, որ Թուրքիան և Հունաստանը մեծ պատասխանատվությամբ են մոտենում միգրացիայի խնդիրներին:
Միգրացիոն ճգնաժամից բացի թուրք և հույն առաջնորդները քննարկելու են երկկողմ հարաբերությունները, անվտանգությանը վերաբերող հարցեր:
Ակնկալվում է, որ Էրդողանը կպահանջի նաև ութ զինծառայողների արտահանձումը, որոնք Հունաստան են փախել անցյալ տարի Թուրքիայում ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո:
16:18 05.12.2017
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հանդես է եկել ԱՄՆ-ին ուղղված սպառնալից հայտարարությամբ, որ եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչի որպես Իսրայելի մայրաքաղաք, ապա պաշտոնական Անկարան ստիպված կլինի դիմել կտըրուկ քայլերի:
19:01 04.12.2017
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանը հայտարարություն է տարածել՝ խոստովանելով, որ երկրի տնտեսությունը, մեղմ ասած, լավ վիճակում չէ՝ գործարարներին կոչ անելով օգնել իշխանությանը:
16:00 30.11.2017
Անցած տարվա ամռանը տեղի ունեցած ռազմական հեղղաշրջման փորձի հետ կապված, Թուրքիայում 28 նախկին զինվորականներ ցմահ ազատազրկման են դատապարտվել, հայտնում է թուրքական DNA գործակալությունը:
Աղբյուրը նշում է, որ զինվորականները հեղաշրջման փորձի գիշերը մասնակցել են Ստամբուլի Սաբիհա Գյոքչենի անվան օդանավաայանի գրավման փորձին:
Հաղորդվում է, որ դատապարտյալներն իրենց պատիժը կկրեն խիստ ռեժիմի բանտում: Ավելի վաղ ցմահ ազատազրկման էր դատապարտվել երկրի առափնյա անվտանգության 25 աշխատակից:
2016 թվականի հուլիսի 15-ին մի խումբ ռազմական սպաներ ու զինվորականները Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ իրականացրին: Երկրի երկու քաղաքներ՝ Ստամբուլ ու Անկարա մտցվեցին տանկեր, գործադրվեց ավիացիա ու այլ զինատեսակներ:
Գործողությունների արդյունքում 250 մարդ զոհվեց, ավելի քան 2000-ը վիրավորվեց:
Հեղաշրջման փորձի իրականացման համար թուրքական իշխանությունները մեղադրում են իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, ով 1999 թվականից բնակվում է ԱՄՆ-ում:
Դրանից հետո, երկրի զինված ուժերից հեռացվել է 8570 մարդ, նրանցից 150-ը գեներալ են, 4630-ը՝ սպա:
Ընդհանուր առմամբ, այս երկրում, հուլիսյան իրադարձություններից հետո, գյուլենական շարժման հետ հնարավոր կապի կասկածանքներով, շուրջ 70000 մարդ է ազատվել աշխատանքից:
15:42 30.11.2017
Turkish Airlines թուրքական ավիափոխադրող ընկերությունը մտադիր է հաջորդ տարի դեպի Երևան օդային փոխադրումներ սկսել։ Այս մասին ընկերության տնօրենը հայտնել է թուրքական «Անադոլու» պետական գործակալությանը։
«Լինելու են նոր ուղղություններ դեպի Արևելք, Աֆրիկա, ԱՊՀ երկրներ (Հայաստան, Ադրբեջան, Ուզբեկստան, Թուրքմենստան, Ղազախստան, Ղրղզստան) …», — նշել է ընկերության տնօրենը։
Նշենք, որ թուրքական Atlas ավիաընկերությունն արդեն իսկ թռիչքներ է իրականացնում Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից։ Օդանավակայանից թռիչքներ իրականացնող բոլոր ընկերությունների ցանկը հասանելի է այստեղ:
12:33 30.11.2017
Թուրքիայի ժանդարմերիայի հատուկ նշանակության ուժերը մարտեր են սկսել PKK-ի զինյալների դեմ Հայաստանին սահմանակից Աղրը (Արարատի) նահանգում և Թոնդրակ լեռան շրջանում։ Այս անգամ քրդերի դեմ մարտերին ներգրավվել են նաև ինքնագնաց հրետանային միջոցներ և հարվածային ուղղաթիռներ։
Թուրքական լրատվամիջոցների պնդմամբ՝ գործողությունների արդյունքում ոչնչացվել են քուրդ զինյալների թաքստոցներ ու ապաստարաններ։
Թուրքիայի իշխանությունները PKK-ն համարում են ահաբեկչական կառույց և երկու տարի տևած հրադադարից հետո՝ 2015 թվականի ամռանից սկսել են նրանց դեմ մարտական գործողությունները երկրի արևելքում և հարավ-արևելքում։ Այս գործողությունների հետևանքով մի շարք քրդաբնակ քաղաքներ ու գյուղեր ավերվել են։ ՄԱԿ-ի տվյալներով՝ տեղահանվածների թիվը կարող է հասնել մինչև կես միլիոնի։
12:37 29.11.2017
Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը, որ ղեկավարում է երկրի նախագահ Էրդողանը, երեկ կայացած նիստում հայտարարություն է հրապարակել, ըստ որի՝ Սիրիայի քրդական կառույցները (PYD/YPG) էթնիկ զտումներ են իրականացնում երկրի հյուսիսային, Թուրքիային սահմանակից հատվածներում:
11:07 27.11.2017
Նոյեմբերի 25-ին Թուրքիայում անհայտ անձիք քարերով հարձակվել էին «Փրկության եկեղեցիների միության» Մալաթիայի՝ հայերին պատկանող ներկայացուցչության վրա: Բարեբախտաբար հարձակման պահին շենքում մարդ չի եղել, կոտրվել էին միայն շենքի ապակիները:
16:55 25.11.2017
Մասաչուսեթսի տեխնիկական համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Տարոն Աջեմօղլուն հայտարարել է, որ տոտալիտարիզմի ուղին բռնած Թուրքիայում շուտով կարող է տնտեսական պայթյուն լինել:
11:27 25.11.2017
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառում, որ Սիրիայի քրդերի զինված ջոկատների հարցում կարող է բանակցային երկխոսություն լինել նաև Սիրիայի ղեկավար Բաշար Ասադի հետ: Խոսքը մասնավորապես վերաբերում է Սիրիայի հյուսիսում հսկայական տարածք վերահսկող YPG քրդական ջոկատներին, որոնց Անկարան համարում է ահաբեկչական խմբեր, և որոնց հետ վառ արտահայտված տարաձայնություններ ունի նաև Ասադի կառավարությունը:
«Ինչ էլ վաղը լինի, ամեն ինչ կախված է հանգամանքներից … քաղաքականության դռները բաց են մինչև վերջին պահը», — հայտարարել է Էրդողանը Սոչիում Ռուսաստանի և Իրանի նախագահների հետ հանդիպումից հետո լրագրողների համար ճեպազրույցում:
Թուրքական ղեկավարությունը սրանով փորձում է Սիրիայի քրդական կառույցներին դուրս մղել սիրիական ճգնաժամի կարգավորման հարցով սպասվելիք բանակցություններից: Ինքը՝ Էրդողանը, գագաթաժողովից հետո հայտարարել է, թե երեք պետությունները (ՌԴ, Թուրքիա, Իրան) իրենք են որոշելու, թե որ կողմերն են ներգրավված լինելու այդ բանակցություններին: Թուրքիայի նախագահի խոսքով՝ քրդական YPG կառույցի ներկայացուցիչներին չհրավիրելուն կողմ են նաև Ռուսաստանն ու Սիրիայի նախագահ Ասադը:
Նշենք, որ Սիրիայի քրդերը ներկայում զբաղեցնում ու իրենց վերահսկողության տակ են պահում Սիրիայի հյուսիսային, Թուրքիայի հետ սահմանի լայնքով ընկած տարածքների մեծ մասը: Թուրքիան, ունենալով քրդական ներքին խնդիր, փորձում է բացառել սահմանի երկու կողմում գտնվող քրդական համայնքների միավորումը: Դրա համար ինչպես իր սեփական տարածքում, այնպես էլ Սիրիայի տարածքում գործող քրդական կառույցները թուրքական իշխանությունները կոչում են ահաբեկչական ու պայքարում են դրանց դեմ:
17:46 17.11.2017
Թուրքիայի բանակի 40 զինծառայող հետ են վերադարձել Նորվեգիայում անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժությունից այն պատճառով, որ զորավարժության ժամանակ որպես թշնամի ներկայացված են եղել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալը և ներկայիս նախագահ Ռեջեք Թայիփ Էրդողանը։
13:37 15.11.2017
Թուրքիայի ժանդարմերիան վաղ առավոտից ռազմական գործողություններ է սկսել Ալաշկերտում տեղակայված «Քրդական բանվորական կուսակցության» զինյալների դեմ:
12:21 14.11.2017
Ռուսաստանից С-400 համակարգեր գնելու հետ միաժամանակ Թուրքիան չի հրաժարվում եվրոպական համանման համակարգերի գնման վերաբերյալ բանակցություններից։ Ներկա փուլում С-400 համակարգերի վերաբերյալ արդեն կա նախագահների մակարդակով քաղաքական ծանրակշիռ պայմանավորվածություն։ Իսկ եվրոպական (Ֆրանսիայի և Իտալիայի համատեղ արտադրության) SAMP-T տիպի համակարգեր գնելու վերաբերյալ շարունակվում են բանակցությունները։