11:57 27.01.2018
Թուրքական բանակը կորցրել է 3 զինծառայող, «Սիրիայի ազատ բանակի» նրանց դաշնակիցները՝ 13 զինյալ։
10:29 27.01.2018
Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը խիստ պատժամիջոցներ է կիրառել թուրքական «Show Radyo» ռադիոկայանի նկատմամբ՝ եթերում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա կնոջ վերաբերյալ վիրավորական արտահայտություններ հնչելու համար:
18:27 26.01.2018
Վերլուծաբանի կարծիքով՝ Հայաստանի կողմից ժամկետ ներկայացվելուց հետո էլ Թուրքիան որևէ քայլ չի ձեռնարկելու։
17:03 25.01.2018
Աֆրինի իրադարձությունները ստիպել են Գերմանիան սառեցրնել զենքի արտահանումը Թուրքիա: Այդ մասին հայտնել է Spiegel-ը՝ հղում անելով Գերմանիայի ԱԳ նախարար և փոխկանցլեր Զիգմար Գաբրիելին: Կառավարությունը այդ քայլին է դիմել, քանի դեռ կոալիցիայի ստեղծման բանակցություններ են ընթանում:
17:05 24.01.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «ահաբեկիչների դեմ պայքարը կընդլայնի Սիրիայի հետ սահմանի ողջ երկայնքով»:
09:58 24.01.2018
Գերմանիայի մի քանի քաղաքական գործիչներ կառավարությանը կոչ են արել դադարեցնել զենքի մատակարարումը Թուրքիային:
08:45 24.01.2018
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ շաբաթ օրը սկսված «Ձիթենու պտուղ» օպերացիայի ընթացքում Սիրիայի Աֆրինի շրջանում «ոչնչացվել է ավելի քան 260 ահաբեկիչ»:
16:19 23.01.2018
Սիրիայի հյուսիսային շրջաններ թուրքական զորքի ներխուժման հետևանքով ռազմական բախումները թուրքերի և քրդերի միջև երկար են տևելու, ինչը, ի վերջո, հանգեցնում է երկու կողմերի ուժերի ջլատման: Այսօր հայտարարել են արաբագետներ Սարգիս Գրիգորյանն ու Արմեն Պետրոսյանը՝ նշելով, որ դա գոնե հայկական շահի տեսանկյունից ձեռնտու է:
12:53 23.01.2018
Սիրիայի հյուսիսային շրջաններ ներխուժումը Թուրքիան նախօրոք համաձայնեցրել է ոչ միայն տարածաշրջանի այլ երկրների, այլև գերտերությունների հետ՝ լռության տեսքով ստանալով համաձայնություն: Այլ հարց է ԱՄՆ-ն, որը զինում էր քրդերին, և երկար ժամանակ թուրքերը փորձում էին ԱՄՆ-ին հետ պահել այդ քայլից:
09:23 23.01.2018
Թուրքիան որևէ խոստում չի տվել Ռուսաստանին կամ որևէ այլ երկրին, որ իր զինուժի օպերացիան սահամափակվելու է միայն սիրիկան Աֆրինի շրջանի տարածքով
19:09 22.01.2018
Սիրիայի հյուսիսում Թուրքիան արդեն 3 օր է՝ շարունակում է «Ձիթենու ճյուղ» գործողությունը, որն ուղղված է քրդական «Ինքնապաշտպանական ուժերի» և «Սիրիայի դեմոկրատական ուժերի» դեմ: «Սիրիայի ազատ բանակ» զինված ընդդիմության հետ համագործակցությամբ Թուրքիան Քիլիսի նահանգից հրետակոծել է քրդերի դիրքերն Աֆրինում: Թուրքական զինուժը Աֆրինի վրա է հարձակվել նաև Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Ազազ քաղաքից, որը 2016թ-ին անցել էր Սիրիայի […]
11:02 22.01.2018
Համացանցում հայտնվել է լուսանկար, որտեղ երեվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի որդին՝ Բիլիալ Էրդողանը, ով բարձրաստիճան թուրք սպաների հետ միասին հետևում է թուրքական ռազմական ուժերի մարտերին Սիրիական Աֆրինի շրջանում։ Ըստ թուրքական ԶԼՄ-ների Էրդողանի որդին անձամբ է ղեկավարում Սիրիայի քրդամբակ Աֆրինի շրջանի «Ձիթենու ճյուղ» օպերացիան։
09:46 22.01.2018
Սիրիայի հյուսիսում քրդերի ուղղությամբ ավիահարվածներ հասցնելուց հետո Թուրքիայի զինուժը հայտարարել է ցամաքային գործողություններ սկսելու մասին:
17:14 21.01.2018
Թուրքիայի զինված ուժերի տանկերը ներխուժել են քրդերով բնակեցված սիրիական Աֆրին քաղաքի արվարձաններ: Ինչպես արդեն հայտնել ենք, Թուրքիայի վարչապետ Բինալի Յլդըրըմը հաստատել է, որ Թուրքիան ցամաքային օպերացիայիա է իրականացնում Աֆրինում: Ըստ Յլդըրըմի, գործողություն նպատակն է «30 կիլոմետրանոց անվտանգության գոտի ստեղծել՝ ահաբեկիչներից պաշտպանվելու նպատակով»: Միաժամանակ համացանցում տեսագրություն է հայտնվել այն մասին, թե ինչպես է թուրքական հրետանին հարվածներ հասցնում […]
14:24 21.01.2018
Թուրքիայի վարչապետ Բինալի Յլդըրըմը հաստատել է, որ այսօր Թուրքիան ցամաքային օպերացիայի սկսել սիրիկան Աֆրիկ քաղաքում:
15:29 20.01.2018
Սիրիական Աֆրին քաղաքում Անկարան հարվածներ է հասցրել քրդական դիրքերի ուղղությամբ: Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Անկարան հարված է հասցրել՝ ի պատասխան քրդական ուժերի կրակոցների:
13:26 20.01.2018
Թուրքական Էսքիշեհիր նահանգում դպրոցական ավտոբուսը դուրս է եկել խճուղուց եւ բախվել ծառերին:
14:00 18.01.2018
ԱՄՆ-ն հիմա չի ընդունի Հայոց ցեղասպանությունը, որովհետև նման պարագայում իր ձեռքից բաց կթողնի Թուրքիայի դեմ մշտապես օգտագործվող խաղաթուղթը։ Այս կարծիքին է թուրքագետ Տիգրան Լոքմագյոզյանը, որի խոսքով՝ Անկարան առայժմ պետք է Վաշինգտոնին։
11:56 18.01.2018
Հայաստանի նախագահի՝ ՄԱԿ-ում ունեցած ելույթից հետո էլ Անկարայի կողմից հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը խիստ անհավանական է, կարծում է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը։ Նրա պնդմամբ՝ այս հարցն ընդհանրապես չի դիտարկվում Թուրքիայի քաղաքական օրակարգում, նույնիսկ քննադատական մոտեցմամբ։