TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+4.09 oC

Թուրքիա

Հայոց ցեղասպանության ճանաչման պատճառով Թուրքիայում  պարզաբանման են կանչել Նիդերլանդների հավատարմատարին

17:58 23.02.2018

Թուրքիայի արտգործնախարարությունը Նիդերլանդների գործերով հավատարմատարին պարզաբանման է կանչել՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Նիդերլանդների խորհրդարանի որոշման պատճառով, հաղորդում է Anadolu գործակալությունը:

̰
«Սիրիական բանակը Թուրքիային չի կանգնեցնի». Չավուշօղլու

09:49 20.02.2018

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, արձագանքելով սիրիական բանակի՝ Աֆրինում քրդերի հետ գործողություններ սկսելու մասին լուրերին, նշել է, որ իրենք կողջունեին սիրիական բանակի գործողությունները, եթե նրանք օգնեին պայքարել քրդական ջոկատների դեմ:

̰
Թուրքիայում շուրջ 800 մարդ է ձերբակալվել Աֆրինի ռազմական գործողություններին դեմ արտահայտվելու համար

18:14 19.02.2018

Թուրքական իշխանությունների կողմից՝ Սիրիայի Աֆրին քաղաքում «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունների մեկնարկից մինչ այժմ, Թուրքիայում 786 մարդ է ձերբակալվել՝ գործողություններին հրապարակայնորեն դեմ արտահայտվելու համար: Այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի Ազգային անվտանգության ծառայությունը` հայտնում է РИА Новости-ն:

̰
Սիրիայի ժողովրդական ուժերը առաջիկա ժամերին կմտնեն Աֆրին

14:35 19.02.2018

Սիրիայի ժողովրդական ուժերի մարտիկներն առաջիկա ժամերին կմտնեն Աֆրին՝ թուրք զինվորներին դիմակայելու և քրդերին աջակցելու համար:

̰
Վանի Ուրարտուի նոր թանգարանում հայերի մասին ոչ մի հիշատակություն չկա

13:35 16.02.2018

Վան քաղաքում ապրիլի 10-ին Ուրարտուի թանգարանը իր դռները կբացի այցելուների համար:

̰
Թուրքիայում ռազմական օդանավ է կործանվել

13:07 16.02.2018

Թուրքիայի Իզմիր նահանգի Չիգլիր շրջանում ուսումնական թռիչք իրականցնող ռազմական օդանավ է կործանվել, այս մասին հայտարարել է Թուրքիայի Գլխավոր Շտաբը:

̰
Գերմանացի քաղաքական գործիչը թուրքերին «ուղտապահ» է անվանել

18:36 15.02.2018

«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության անդամ Անդրե Պոտենբուրգը «ուղտապահ» և «քիմիոն վաճառող» է անվանել Գերմանիայում բնակվող թուրքերին: Այս մասին փոխանցում է թուրքական Daily Sabah պարբերականը:

̰
Թուրքիան հայտարարել է Աֆրինում շուրջ 1500 քուրդ զինյալի ոչնչացման մասին

14:45 14.02.2018

Թուրքիայի զինված ուժերը Աֆրինում իրականացվող ռազմական օպերացիայի ընթացքում ոչնչացրել են շուրջ 1500 զինյալի:

̰
Մահացել է Թուրքիայի ամենահայտնի բժիշկ Հակոբ Կոթողյանը

12:08 13.02.2018

Ստամբուլում մահացել է անվանի հայ բժիշկ Հակոբ Կոթողյանը, որը ավելի հայտնի է «Քոլսուզ Ակոբ» («Անթև Հակոբ») անվամբ: Այս մասին տեղեկանում ենք Ստամբուլի հայկական «Լույս» պարբերականի խմբագիր Արամ Քուրանէից:

̰
Թուրքական ուղղաթիռի խոցման հետևանքով 2 զինվորական է զոհվել

18:50 10.02.2018

Թուրքիայի հարավ-արևելքում՝ Սիրիայի հետ սահմանին, թուրքական ռազմաօդային ուժերի ուղղաթիռի խոցման հետևանքով 2 թուրք զինվորական է զոհվել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: «Ռազմական առաջադրանք իրականացնող երկու հարվածային ուղղաթիռներից մեկն ընկել է: Մեր զինվորականներից երկուսը մահացել են: Տվյալ պահին ռազմական մեքենայի ընկելու պատճառները հայտնի չեն»,- նշել է Յըլդըրըմը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS-ը, […]

̰
9 զոհ 4 վիրավոր Թուրքիայում տեղի ունեցած վթարում

18:39 10.02.2018

Թուրքիայի Կահրամանմարաշ շրջանում տեղի է ունեցել ավտովթար: Միկրոավտոբուսը բախվել է բեռնատարին, որի ժամանակ տեղում զոհվել են 9 ուղևորներ, այդ թվում 4 երեխա: 4 ուղևորներ տեղափոխվել են հիվանդանոց ծանր վիճակում:

̰
Թուրքիան պատրաստ է զիջումների գնալ Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացման համար

17:40 08.02.2018

Թուրքիայի իշխանությունները Եվրամիութայն հետ վիզային ռեժիմի ազատականացման պարտավորությունների 7 կետից բաղկացած փաթեթ են ներկայացրել, հայտնում է թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականը:

̰
Ռուսաստանը Թուրքիային  «Կա-32» ուղղաթիռներ կմատակարարի

15:18 08.02.2018

«Ռոսավիացիան» Թուրքիայի քաղավիացիայի գլխավոր տնօրենության հետ համաձայնագիր է ստորագրել, որը հնարավորություն է տալիս «Կա-32» փրկարարական ուղղաթիռներ մատակարարել Թուրքիային:

̰
Հայաստանի մասին ի՞նչ է խնդրել Էրդողանը Հռոմի պապին

19:13 06.02.2018

Հռոմի պապի հրավերով փետրվարի 5-ին Վատիկան է այցելել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Թե կոնկրետ ինչի համար էր մոլեռանդ մահմեդական Ռեջեփ Էրդողանը մեկնել քրիստոնյա աշխարհի հոգևոր կենտրոն, ենթադրություններն ու վարկածները բազմաթիվ են: Դրանցից մեկը անձամբ հաստատել է Հռոմի պապը՝ Էրդողանի հետ խոսել է Երուսաղեմի կարգավիճակի մասին՝ իր աջակցությունը հայտնելով Պաղեստինին ու Թուրքիային՝ չի կարելի վիճելի քաղաքին տալ միակողմանի կարգավիճակ ու հռչակել Իսրայելի մայրաքաղաք՝ առանց հաշվի առնելու արաբների կարծիքը:

̰
Ձախով ուտում են շեյթանները, կերեք աջ ձեռքով․ Թուրքիայի հոգևորականների կոչը

15:29 05.02.2018

Միայն ֆիզիկական խնդիրներ ունեցողներին է թույլատրվում ձախ ձեռքով ուտել:

̰
BBC.  Թուրքիայի ու Վատիկանի հարաբերությունները Հայոց ցեղասպանության թեմայի ճգնաժամից հետո

13:07 05.02.2018

Հոդվածում թուրք հեղինակը հիշեցրել է, որ Վատիկանի ու Թուրքիայի հարաբերությունների միջև ճգնաժամի պատճառ էին դարձել 2015-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Ֆրանցիսկոս պապի՝ կազմակերպած պատարագն ու դրանից հետո արած հայտարարությունները:

̰
Թուրքիայի տվյալներով՝ Աֆրինում 900 քուրդ է չեզոքացվել

14:15 03.02.2018

Թուրքիայի զինուժը ավիահարվածներ է իրականացրել Սիրիայի հյուսիսում և ոչնչացրել ահաբեկչական 15 թիրախ:

̰
Եթե քրդերը չլինեին, ԻՊ-ը գրաված կլիներ աշխարհը. «Քուրդիստան» կոմիտեի ղեկավար

18:51 02.02.2018

«Քուրդիստան» կոմիտեի ղեկավարի խոսքով, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը անկանխատեսելի մարդ է. Ասում է մի բան, 2 ժամ հետո՝ ուրիշ, հետևաբար պետք է պաշտպանել քրդերին, քանի որ նրանք զոհ են դարձել թուրքական հարձակումներին:

̰
Թուրքիայի գործողությունը Սիրիայի հյուսիսում՝ բացահայտ ագրեսիա է. Սիրիայի ԱԳՆ

17:13 02.02.2018

Թուրքիան փորձելով արդարացնել իր ագրեսիան, շարունակում է սուտ տարածել՝ փորձելով թաքնվել ինքնապաշտպանության իրավունքի մասին ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի տակ, ինչպես անում է «Միջազգային կոալիցիան»՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ:

̰
ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ

21:17 01.02.2018

ԱՄՆ-ում պատժամիջոցների միջոցով հակառակորդներին հակազդելու օրենքի լուրջ խնդիր կարող է դառնալ թուրք-ամերիկյան հարաբերությունների համար, որոնք առանց այդ էլ լարված են,- գրում է Hürriyet Daily News-ը:

̰
Նկարահանող խումբը Սիրիայում ռմբակոծության տակ է հայտնվել

18:16 01.02.2018

Թուրքական ԶՈւ կողմից Սիրիայում ռազմական գործողությունների ընթացքում նկարահանող խումբը ռմբակոծության տակ է հայտնվել, կան տուժածներ, հայտնում է PRESSTV-ն:

Դեպքը տեղի է ունեցել Սիրիական Աֆրին շրջանի Ռաջո քաղաքի մոտակայքում:

̰
ՄԱԿ-ը դիմել է ՌԴ-ին, Թուրքիային և Իրանին՝ Սիրիայում լարվածությունը թուլացնելու կոչով

17:16 01.02.2018

ՄԱԿ-ը կոչ է արել Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի իշխանություններին, որպես երաշխավոր երկրների, նպաստել Սիրիայի հատուկ տարածքներում լարվածությունը նվազեցնելու: Այս մասին հայտարարել է կազմակերպության հատուկ դեսպանորդի օգնական Յան Էգելանը:

̰
Թուրքական ավիացիան ոչնչացրել է Օջալանին նվիրված  հուշարձանը

10:50 01.02.2018

Սիրիայի հյուսիսային շրջանում Աֆրինի մերձակայքում թուրքական ինքնաթիռները շարունակում են ավիահարվածներ հասցնել տարբեր թիրախներին: Ինչպես արդեն հայտնել էինք, ավիահարվածների թիրախ են ոչ միայն քրդական զինուժն ու խաղաղ բնակչությունը, այլ նաև Սիրիական պատմամշակութային կոթողներն ու քրդերի համար պաշտամունքի նշանակություն ունեցող հուշարձանները:

̰
Թուրքական հեռուստաընկերությունը համակարգչային խաղի տեսարանները ցույց է տվել որպես Սիրիայի գործողության ապացույց

10:30 01.02.2018

Թուրքական Haberturk հեռուստաընկերությունը օգտագործել է «Պատվո մեդալ» համակարգչային խաղի հատվածները՝ որպես Սիրիայում իրականացվող ռազմական գործողությունների ապացույց:

̰
Սիրիայի ներխուժմանը դեմ թուրք բժիշկները ձերբակալվել են

18:26 31.01.2018

Բժիշկների դիրքորոշումը թուրքական իշխանությունները համարել են դավաճանական։

̰
Թուրքական ավիացիան ավերում է Սիրիայի պատմամշակութային վայրերը

20:05 30.01.2018

Սիրիայի մարդու իրավունքների գրասենյակը հրապարակել է լուսանկարներ, որտեղ երևում են թե ինչպիսի ավերածություններ են թողել թուրքական ավիահարվածները Սիրիայի հյուսիսում գտնվող Աին Դարա պատմամշակութային հուշարձանի տարածքում: Նեոլիթյան դարաշրջանի Արամեյական այս կոթողները թվագրվում էին մ.թ.ա. 1300-1000 թթ և մեծ պատմամշակութային արժեք էին ներկայացնում:

̰
«Սիրիայի հյուսիս-արևմուտքում Թուրքիան «կարմիր գիծ» է հատել». արևելագետ

18:38 30.01.2018

Արևելագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ վերլուծելով Սիրիայի հյուսիս-արևմուտքում Թուրքիայի կողմից իրականացվող գործողությունները։ Ըստ փորձագետի՝ Թուրքիան այստեղ «կարմիր գիծ» է հատել, ինչին Ռուսաստանը կոշտ է արձագանքել։

̰
Սիրիա ներխուժումը քննադատելու մեղադրանքով Թուրքիայում 300 մարդ է ձերբակալվել

10:27 30.01.2018

Հանգստյան օրերին Թուրքիայի 170 մտավորականներ բաց նամակ էին գրել իշխող կուսակցության պատգամավորներին՝ հորդորելով ու պահանջելով դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում։

̰
Աֆրինում շրջանում Թուրքիայի ավիահարվածների զոհ է հայ երիտասարդը

16:12 29.01.2018

Թուրքիայի՝ «Ձիթենու ճյուղ» անունը կրող ռազմական օպերացիայի ժամանակ սիրիական Աֆրինում մահացել է 24-ամյա երիտասարդ՝ հայկական համայնքից:

̰
Թուրքիայի բանակը մարդկային կորուստներ ունի Աֆրինում

11:50 29.01.2018

Թուրքիան հիմա հետապնդում է մարտական գործողությունների մասին սոցիալական ցանցերում գրառումներ կատարողներին։

̰
BACK_TO_TOP