TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+6.09 oC

Թուրքիա

Էրդողանն անում է քայլեր, որոնք ենթակա են պատժամիջոցների. ԱՄՆ-ն կարող է Թուրքիային հեռացնել F-35-երի ծրագրից

18:37 24.07.2018

Միացյալ Նահանգների Կոնգրեսում քննարկվում է երկրի մյուս տարվա ռազմական բյուջեի նախագիծը, որում հիշատակվում են թուրքական իշխանությունների այն գործողությունները, որոնց հիման վրա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ պետք է պատժամիջոցների ենթարկվողների ցուցակներում հայտնվեին։ Այս հիմնավորմամբ Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովում քննարկվող փաստաթղթում (էջեր 680-683) առաջարկվում է սառեցնել նորագույն F-35 կործանիչների մատակարարումը թուրքական օդուժին։ «Նախագահ Էրդողանը, […]

̰
ԱՄՆ պետդեպը ռուսական Ս-400 համակարգերի այլընտրանք է առաջարկում Թուրքիային

19:49 16.07.2018

Թուրքիային ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգեր գնելուց հետ պահելու համար Վաշինգտոնը ձեռնարկել է թուրքական կողմին սեփական նմանատիպ համակարգեր վաճառելու նոր գործընթաց։ Reuters-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ պետդեպը բանակցություններ է վարում Անկարայի հետ ամերիկյան Patriot զենիթահրթիռային համակարգեր վաճառելու շուրջ։ Ամերիկյան ու թուրքական պատվիրակությունները մասնակցել են Մեծ Բրիտանիայում անցկացված ավիաշոուին, որտեղ հնարավոր էր նրանց հանդիպումը։ Սակայն գործակալության աղբյուրը հրաժարվել […]

̰
Թուրքիա է վերադարձվել ռազմական հեղաշրջման փորձի համար մեղադրվող 100 գյուլենական

19:24 16.07.2018

2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայում կազմակերպված ռազմական հեղաշրջման չհաջողված փորձից հետո երկիրը լքած 100 գյուլենական գործիչ վերադարձվել է Թուրքիա՝ պատժի ենթարկվելու համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն։ Վերադարձվածների մի մասի վերաբերյալ տեղեկությունները հայտնվել են լրատվամիջոցներում, մյուս մասը գաղտնի է պահվել հանձնող երկրների խնդրանքով, սակայն այս 100-ի մեջ են եղել հակապետական գործունեություն […]

̰
Մեկ շաբաթում Թուրքիայում չեզոքացրել են PKK-ի 53 զինյալի

19:18 16.07.2018

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, թե հակաահաբեկչական գործողությունների ընթացքում մեկ շաբաթում իրենք չեզոքացրել են «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» քրդական զինված կազմավորման 53 զինյալի։ Փոխանցում են թուրքական լրատվամիջոցները։ Ոստիկանական ու անվտանգության ուժերն այս ընթացքում իրականացրել են 1950 ռեյդ։ Սակայն թուրքական կողմի այս թվերը կարող են ուռճացված լինել, քանի որ քրդական խմբավորման կողմից համարժեք թվեր, միևնույն է, […]

̰
Հայ դատի հանձնախումբը դեմ է Թուրքիային F-35 վաճառելու վերաբերյալ Սպիտակ տան դիրքորոշմանը

16:46 14.07.2018

Հայ դատի հանձնախումբը և Հելլենիկ-ամերիկյան առաջնորդության խորհուրդը կտրականապես մերժել են ԱՄՆ նախագահի վարչակազմի դիրքորոշումը

̰
Թուրքիան մշտապես աջակցում է Ադրբեջանին ԼՂ խնդրում. Ալիև

18:02 10.07.2018

Թուրքիան մշտապես աջակցում է Ադրբեջանին ԼՂ խնդրում: Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Թուրքիայի դիրքերն ամբողջովին համապատասխանում են միջազգային իրավունքին: Ադրբեջանն էլ մշտապես աջակցում է Թուրքիային»,- ասել է Ալիևը: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և […]

̰
Թուրքիայում գնացքի վթարի զոհերի թիվը հասել է 24-ի

10:07 09.07.2018

Տեղական իշխանությունների հաղորդմամբ՝ վթարի պատճառը եղել է վատ եղանակը:

̰
«Նորընտիր» կարգավիճակում Էրդողանի առաջին այցի ուղղությունն Ադրբեջանն է

15:17 05.07.2018

Հաջորդ շաբաթվա ընթացքում Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կայցելի Ադրբեջան։ Նախագահի խոսնակը հայտարարել է, որ սա ընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցն է լինելու, որի ուղղությունը, ավանդույթի համաձայն, լինելու է Ադրբեջանը։ Նույն շաբաթվա ընթացքում՝ մինչ Ադրբեջան մեկնելը, Էրդողանը կլինի, այսպես կոչված, Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունում, որը թուրքերի կողմից Կիպրոսի օկուպացված տարածքն է։ Հավանաբար, այս մտայնությունը […]

̰
Ադրբեջանի ու Սաուդյան օդուժի զորավարժություն Թուրքիայի «սրտում»

18:27 02.07.2018

Թուրքիայի կենտրոնական Կոնիա նահանգում կիրակի օրը մեկնարկել է Թուրքիայի, Ադրբեջանի, Սաուդյան Արաբիայի ու այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» ռազմաօդային ուժերի համատեղ զորավարժություն։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Զորավարժությունը, որ տևելու է մինչև հուլիսի 6-ը, կոչված է ստուգելու մասնակից պետությունների օդային ուժերի պատրաստվածությունը տարբեր իրավիճակներում գործողություններին, ինչպես նաև ներդաշնակեցնելու է կողմերի միջև գործողությունները՝ հնարավոր […]

̰
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգությունը 4 նոր վայրերով է համալրվել

16:33 02.07.2018

Հանձնաժողովը ցանկում ներառել է Թուրքիայում, Գերմանիայում, Կանադայում և Կուլումբիայում գտնվող վայրեր:

̰
Թուրքիան կարգի է բերում Հայաստանի, Իրանի սահմանամերձ շրջանների ճանապարհները

18:54 29.06.2018

899 կիլոմետր երկարությամբ ճանապարհները, որ ձգվում են Թուրքիայի արևելյան նահանգներով ու Հայաստանի, Իրանի սահմանների երկայնքով, ասֆալտապատվել ու կարգի են բերվել, համապատասխանեցվել եվրոպական ստանդարտներին։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։ Ասֆալտապատման աշխատանքները հիմա էլ շարունակվում են։ Մասնագետներն ընդգծում են, որ աշխատանքները կատարվում են հիմնականում լեռնային տեղանքում, Իգդիր քաղաքի հարակից տարածքներում։ Հատկանշական է, որ ճանապարհների կարգի […]

̰
Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները փակուղու առջև են. Եվրոպական Խորհուրդ

12:20 27.06.2018

Եվրոպական խորհուրդը նաև նշել է, որ կասեցվել են ԵՄ-Թուրքիա մաքսային միության արդիականացման ուղղությամբ տարվող աշխատանքները:

̰
Թուրքիայում արտահերթ ընտրություններն անցել են վախի մթնոլորտում. ԵԽ

16:43 25.06.2018

Եվրախորհրդարանի` (ԵԽ) Թուրքիայի հարցերով զեկուցող Քեթի Փիրին անդրադարձել է Թուրքիայում տեղի ունեցած արտահերթ և խորհրդարանական ընտրություններին, փոխանցում է Ermenihaber.am-ը: «Այս ընտրությունները կազմակերպվել են անբարենպաստ պայմաններում։ Մարդկանց վախեցրել են»,- նկատել է Փիրին։ Նա, խոսելով եվրաինտեգրման շուրջ Թուրքիայի հետ բանակցությունների հեռանկարների մասին, ասել է որ առայժմ Եվրախորհրդարանը  չի մտածում դրանք կասեցնելու մասին։ Ի դեպ, վերջին շրջանում Թուրքիայում […]

̰
Ընտրախախտումներ, բախումներ, զոհեր. Թուրքիայում ընտրությունները հարթ չեն ընթացել

15:54 25.06.2018

Էրդողանը նախազգուշացրել է, որ որևէ մեկը չփորձի կասկածի տակ դնել ընտրությունների արդյունքները:

̰
Էրդողանը շնորհավորանքներ է ընդունել վերընտրվելու կապակցությամբ և հրավիրվել է Բաքու

14:18 25.06.2018

Թուրքիայում երեկ անցկացված արտահերթ ընտրությունների արդյունքում հաղթանակ է տարել երկրի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

̰
Եվրոպայում բնակվող թուրք ներգաղթյալների քվեաթերթիկները ինքնաթիռով ուղարկվել են Թուրքիա

16:58 20.06.2018

Բեռլինից, Քյոլնից և Մյունխենից այս շաբաթվա ընթացքում բոլոր քվեաթերթիկները կուղարկվեն Թուրքիա:

̰ ̰
Թուրքիան իր տարածքը չի տրամադրի ԱՄՆ-ին՝ Իրանին հարվածելու համար

18:27 18.06.2018

Յըլդըրըմն անդրադարձել է ԱՄՆ-ի այն հայտարարություններին, թե հարկ եղած դեպքում պաշտոնական Վաշինգտոնը կարող է հարվածել Իրանի Իսլամական Հանրապետությանը:

̰
ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել Թուրքիայի, Ադրբեջանի և մի շարք այլ երկրների դեմ

14:24 13.06.2018

Օրինագծում նշվում է, որ այդ երկրներում ոտնահարվում են մարդկանց կրոնական ազատությունները:

̰
Հունաստանը անվտանգության խիստ միջոցառումներ է ձեռնարկել իրենց երկրում ապաստանած թուրք զինվորականների համար

19:50 11.06.2018

Զինվորականներին կալանքից ազատելուց հետո Հունաստանի պաշտպանության փոխնախարար Ֆոտիս Կուվելիսը հայտարարել է, որ նրանք շուրջօրյա վերահսկողության տակ են գտնվում, իսկ նրանց գտնվելու վայրը գաղտնի է պահվում:

̰
Հասունանում է ճգնաժամի մի նոր՝ փոքր ու կարևոր կենտրոն, դա Նախիջևանն է. Ռուբեն Սաֆրաստյան

15:16 11.06.2018

«Հասունանում է ճգնաժամի մի նոր՝ փոքր ու կարևոր կենտրոն, դա Նախիջևանն է»,- հունիսի 11-ին կայացած ասուլիսի ժամանակ, անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին, ասել է ՀՀ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Նա նկատեց, որ մեծանում է Թուրքիայի ազդեցությունը ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ Հարավային Կովկասում: «Ես ուշադրություն եմ դարձրել, որ այստեղ ավելի հաճախակի են դառնում թուրք-ադրբեջանական […]

̰
Սիրիայում քուրդ զինյալների հարցով առաջընթաց կա. ավարտվել է Չավուշօղլու-Փենս հանդիպումը

19:07 04.06.2018

Վաշինգտոնում կայացել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Փենսի հանդիպումը:

̰
Թուրքիայում այլևս քրդական հարց չկա. Էրդողան

15:01 04.06.2018

Անդրադառնալով Քրդական աշխատավորական կուսակցությանը՝ Թուրքիայի նախագահը նշել է, որ նրանք իրենց արժեքների հետ որևէ կապ չունեն:

̰
Չավուշօղլուն պաշտոնական այցով գտնվում է Վաշինգտոնում

12:23 04.06.2018

Բանակցությունների գլխավոր թեման Սիրիայի հյուսիսում գտնվող Մանբիջ քաղաքն է, որտեղից Թուրքիան ձգտում է հեռացնել ԱՄՆ աջակցությունը վայելող սիրիացի քրդական ջոկատները:

̰
Թուրքիան համազարկային կրակի հրթիռներ է վաճառել Ադրբեջանին

20:22 02.06.2018

2017 թվականին Ադրբեջանը Թուրքիայից ստացել է թուրքական արտադրության 36 միավոր կառավարվող TR-300 ու չկառավարվող TRG-300 հրթիռ, որոնք նախատեսված են թուրքական T-300 «Քասըրղա» համազարկային կրակի հրթիռային համակարգերի համար։ Այս մասին հայտնի է դառնում Թուրքիայի՝ ՄԱԿ-ին ուղղված զեկույցում, որով երկիրը բացահայտում է, թե որ ուղղություններով և ինչ զինատեսակներ է արտահանել։ Մինչ այս Թուրքիան Ադրբեջանին վաճառել էր նաև […]

̰
Կարսում զորավարժություն են անցկացրել Թուրքիայի ու Ադրբեջանի բանակային ստորաբաժանումներ

15:59 02.06.2018

Թուրքիայի հրավերով մայիսի 29-31 ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները մասնակցել են Կարսի մարզում անցկացված զորավարժություններին։ Ներգրավված ադրբեջանական անձնակազմը եղել է Նախիջևանի առանձին համազորային բանակից։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Զորավարժության նպատակներից են եղել երկու պետությունների զինված ուժերի գործողությունների ներդաշնակումը, ինչն ընդունված գործողություն է բոլոր դաշնակից պետությունների միջև։ Այնուամենայնիվ Թուրքիա-Ադրբեջան զույգի դեպքում դա առանձնահատուկ կարևորություն […]

̰
Թուրքիան մտադիր է Ռուսաստանից գնել «Կորնետ» հակատանկային հրթիռներ

17:22 07.04.2018

Այս համակարգերից ներկայում ունի նաև Հայաստանը։ Ընդ որում՝ հայկական բանակին մատակարարվել են դրա նորագույն տարբերակները, որոնք հակառակորդի տանկերը կարող են խոցել մինչև 8 կմ հեռավորությունից։

̰
Վրաստանը զենք կգնի Թուրքիայից

14:11 02.04.2018

Վրաստանը շահագրգռված է Թուրքիայի հետ ռազմա–տեխնիկական համագործակցությամբ՝ որպես տարածրջանում կարևոր դաշնակցի։

̰
Էրդողանը Նեթանյահուին ահաբեկիչ է անվանել

09:07 02.04.2018

Թուրքիայի ղեկավարը Ադանայում ելույթի ժամանակ Իսրայելն անվանել է ահաբեկչական պետություն:

̰
ԱՄՆ-ն ուժեղացնում է Մանբիջի պաշտպանությունը

15:07 01.04.2018

Միացյալ Նահանգներն ավելացնում է իր ռազմական ներկայությունը սիրիական Մանբիջ քաղաքում, որը գտնվում է Եփրատ գետից դեպի արեւմուտք եւ այն շրջանների հարևանությամբ, որոնք գրավված են թուրքական բանակի կողմից: Վաշինգթոնն այդպիսով արձագանքում է Թուրքիայի այն հայտարարություններին, թե թուրքական բանակը պատրաստվում է նոր ռազմական գործողություններ սկսել քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների դեմ, որոնք վայելում եմ ԱՄՆ-ի աջակցությունը: 

̰
BACK_TO_TOP