TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+6.09 oC

Թուրքիա

Խաշըգջիի սպանությունից առաջ Էր-Ռիադը «հետախուզություն» է կատարել․ Էրդողան

17:31 23.10.2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ լրագրող Ջամալ Խաշըգջիի սպանությունից մի քանի օր առաջ Թուրքիա ժամանած Սաուդյան Արաբիայի քաղաքացիները «հետախուզել» են Ստամբուլի մերձակայքում գտնվող անտառը: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Երկուշաբթի (հոկտեմբերի 1-ին)՝ ժամը 16:30-ին Սաուդյան Արաբիայից եկել է առաջին խումբը: Նրանք գնացել են հյուպատոսարան, ապա կատարել հետախուզություն Բելգրադյան անտառում […]

̰
Ալիևի մասնակցությամբ Թուրքիայում SOCAR-ի նավթավերամշակման գործարան է բացվել

23:21 20.10.2018

Թուրքիայի ծայր արևմուտքում՝ Իզմիրում, բացվել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) թուրքական դուստր ձեռնարկությանը պատկանող նավթավերամշակող գործարան։ Հանդիսավոր միջոցառմանը մասնակցելու համար այս տարվա ընթացքում երրորդ անգամ Թուրքիա է մեկնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Երկու երկրների նախագահները գործարանի բացման ժամանակ շրջել են դրա տարածքում ու ծանոթացել ենթակառուցվածքների հետ։ Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ այս […]

̰
Թուրքիայում մոտ 4 տասնամյակ աղոթել են սխալ ուղղությամբ

13:14 20.10.2018

Պարզվել է, որ Թուրքիայի մզկիթներից մեկում աղոթող մարդիկ ավելի քան 4 տասնամյակ սխալ ուղղությամբ են աղոթել: Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ այս մասին տեղեկացրել է նրանց նոր իմամը՝ Իսա Կայան: Թուրքիայի արևմտյան հատվածի Յալովա նահանգում գտնվող մզկիթներից մեկի կառուցվածքում հայտնաբերվել են թերություններ, սակայն, հավատարիմ մնալով մուսուլմանությանը, նրանց ասվել էր 33 աստիճան թեքությամբ աղոթել՝ Մեքքայի ուղղությամբ: […]

̰
«Թուրքիան օրինակ է ծառայում Մոլդովայի համար». Էրդողանի այցը Մոլդովա շարունակվում է

12:02 18.10.2018

Այսօր ծրագրված է Էրդողանի այցը Մոլդովայի Հանրապետության կազմում գտնվող Գագաուզիայի ինքնավար վարչական միավոր

̰
Ստամբուլում փողոց է անվանակոչվել Հրանտ Դինքի անունով

13:48 15.10.2018

Ստամբուլի քաղաքապետարանի ավագանու նիստում որոշվել է հաշվի առնել բնակչությունից ստացած բողոքներն ու առաջարկները և վերանվանել Ստամբուլում մի շարք փողոցներ: Ստամբուլում հրատարակվող «Ակօս» թերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի պատվին փողոց է անվանակոչվել Ստամբուլի Շիշլի շրջանում: Մեշրութիյեթ թաղամասի ներկայիս Սամանյոլու փողոցն այսուհետև կկոչվի Հրանտ Դինքի փողոց: Այս մասին տեղեկացնում  է Ermenihaber-ը:  

̰
Էրդողանը եռօրյա այցով մեկնել է Գերմանիա

23:38 27.09.2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Գերմանիա: Բեռլինում նրան ու կնոջը դիմավորել են ոչ միայն պատվո պահակախմբով, այլև բողոքի ցույցերով: Բեռլինի և Անկարայի կապերն էապես վատթարացել են այն բանից հետո, երբ 2016 թվականի հուլիսին Թուրքիայում տեղի է ունեցել զինվորական հեղաշրջման ձախողված փորձ, ինչը հանգեցրել է աննախադեպ հալածանքների և զանգվածային ձերբակալությունների: Ի […]

̰
Գերմանիան կհյուրընկալի ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնությունը

23:01 27.09.2018

Եվրոպայի 2024 թվականի ֆուտբոլի առաջնությունը կընդունի Գերմանիան: Այս մասին հայտնի է դարձել այսօր ՈւԵՖԱ-ի գրասենյակում գործադիր հանձնաժողովի նիստի ժամանակ կայացած քվեարկության արդյունքներով: Գերմանիան ստացել է պատվիրակների 12 ձայն, իսկ մյուս հավակնորդ երկիրը՝ Թուրքիան՝ 4 ձայն: Հայտնի է, որ «Եվրո-2024»-ի խաղերը նաև կանցկացվեն Բեռլինում, Քյոլնում, Դորտմունդում, Դյուսելդորֆում, Ֆրանկֆուրտում, Գելզենկիրխենում, Համբուրգում, Լեյպցիգում, Մյունխենում, Շտուտգարտում: Նշենք, որ Գերմանիայում […]

̰
Բելգիայի վարչապետը ԵՄ-ին Թուրքիայի հետ ռազմավարական համագործակցության կոչ է արել

12:19 25.09.2018

Բելգիայի վարչապետ Շարլ Միշելը կողմ է արտահայտվել Թուրքիայի և ԵՄ-ի միջև ռազմավարական համագործակցությանը՝ «անհնարին» անվանելով այս պահին երկրի ներգրավումը միությանը: «Այն ինչ անհրաժեշտ է, դա ռազմավարական համագործակցությունն է»,- Belga գործակալությունը մեջբերում է վարչապետի խոսքերը՝ Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահի հետ հանդիպումից հետո: Վարչապետի խոսքով՝ բանակցությունները եղել են ավելի բաց, քան ինքն […]

̰
Թուրքիայի էլեկտրակայաններից մեկում պայթյուն է որոտացել

15:47 18.09.2018

Թուրքիայի Չանաքքալե նահանգում գտնվող էլեկտրակայանում պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է CNN Turk-ը: Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով՝ պայթել է էլեկտրակայանի գոլորշու կաթսան: Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները: Զոհերի կամ վիրավորների մասին դեռ տեղեկություն չկա:  

̰
Պուտինի հետ հանդիպումից առաջ Էրդողանը ծանր տեխնիկա է ուղարկել Իդլիբ

18:54 17.09.2018

Էրդողանը Իդլիբում թուրքական զինուժի ամրապնդումը բացատրում է խաղաղ բնակչությանը պաշտպանելու անհրաժեշտությամբ:

̰
Թուրքիան զորքեր է տեղակայում սիրիական Իդլիբի հետ սահմանին

12:20 10.09.2018

Թուրքական զորքի տեղակայմանը նախորդել էր երկրի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը:

̰
Թուրքիան չի շարունակի մնալ գործընկեր երկիր կամ դիտորդ այս խաղում. Էրդողան

11:18 08.09.2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է. «Թեհրանում տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ Թուրքիան բացահայտ հայտարարել է, որ այն մեթոդները, որոնք անտեսում են Սիրիայի խաղաղ բնակչության անվտանգությունը, ոչ մի օգուտ չեն տալիս, այլ հեշտացնում են ահաբեկիչների գործը»: Թուրքիայի նախագահը նաև գրել է. «Եթե հանուն ռեժիմի (սիրիական կառավարության) անտեսվեն տասնյակ հազարավոր անմեղ բնակիչների սպանությունը, […]

̰
Էրդողանը պաշտոնական այցով կմեկնի Ղրղըզստան

18:04 30.08.2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է պաշտոնական այցով մեկնել Ղրղըզստան: Այս մասին հայտնել է Anadolu լրատվական գործակալությունը: Էրդողանը Ղրղըզստանում կլինի սեպտեմբերի 1-2-ին, նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հրավերով։ Աղբյուրը նշում է, որ երկու երկրների նախագահները կմասնակցեն Թուրքիայի և Ղրղըզստանի միջև ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհրդի 4-րդ նիստին, կքննարկեն երկկողմ հարաբերությունների զարգացման, տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման ու տարածաշրջանային […]

̰
Թուրքիան ուժեղացնում է ռազմական ներկայությունը Սիրիայում

15:40 30.08.2018

Թուրքիան ու Ռուսաստանը լրացուցիչ ուժեր են տեղափոխում Սիրիա։ Ինչպես հայտնում է թուրքական աղբյուրը, դա պայմանավորված է Իդլիբում ռազմական գործողություններ սկսելու Սիրիայի կառավարական ուժերի մտադրությամբ։ Ռուսաստանը արդեն Միջերկրական ծովի արևելյան հատված է ուղարկել 10 ռազմանավ։ Իսկ Թուրքիան լրացուցիչ ցամաքային ուժեր է ուղարկել անվտանգության գոտի համարվող Իդլիբ։ Դեպի Իդլիբ է ուղևորվել թուրքական զինուժի 2 ավտոշարասյուն։ Դրա նպատակն […]

̰
Թուրքիան արձագանքել է ՌԴ-ից С-400 գնելուց հրաժարվելու Վաշինգտոնի կոչին

12:45 29.08.2018

Թուրքիայի արտգործնախարարը նաև ԱՄՆ-ին կոչ է արել «թողնել սպառնալիքների լեզուն»:

̰
Թուրքիան ցանկանում է ռազմածովային բազա ստեղծել Հյուսիսային Կիպրոսում

15:12 28.08.2018

Թուրք զինվորականները ցանկանում են ռազմածովային բազա ստեղծել Հյուսիսային Կիպրոսի չճանաչված թուրքական հանրապետությունում՝  Միջերկրական ծովում երկրների շահերը պաշտպանելու համար: Այս մասին հայտնում է RIA Novosti գործակալությունը՝ հղում անելով  թուրքական Yeni Safak թերթին: Նշվում է, որ Թուրքիան նաև դիտարկում է Հյուսիսային Կիպրոսում գտնվող ավիաբազայի վերականգնումը, որը նախկինում օգտագործվել է թուրքական ռազմական ավիացիայի կողմից:    

̰
ՌԴ-ի հետ Թուրքիայի հարաբերությունները ԵՄ-ի կամ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների այլընտրանքը չեն. Թուրքիայի ԱԳՆ

14:54 28.08.2018

Ռուսաստանի հետ Թուրքիայի հարաբերությունները ԵՄ-ի կամ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների այլընտրանքը չեն: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն: Թուրքիայի արտգործնախարարը նաև մեկնաբանել է թուրք-ամերիկյան ներկայիս հարաբերությունների վիճակը: «Եթե ԱՄՆ-ն անի այն ամենը, ինչ մտադիր է, ապա պատասխան միջոցառումներ կլինեն»,- նշել է Չավուշօղլուն: Չավուշօղլուն անդրադարձել է նաև ամերիկյան պատժամիջոցներին. «Թուրքիան պարտավոր չէ պահպանել ԱՄՆ-ի անարդար […]

̰
Կրեմլը հայտնել է Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև գագաթնաժողովի հնարավոր վայրը

17:40 27.08.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ գագաթնաժողով է նախատեսվում Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Պեսկովի խոսքերով՝ եռակողմ հանդիպումը կարող է անցկացվել Թեհրանում: «Մենք համապատասխան հայտարարություն կտարածենք»,- հայտարարել է Պեսկովը:  

̰
Թուրքիայի և Ֆրանսիայի ֆինանսների նախարարները քննարկել են ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցներին հակազդելու հարցը

11:47 18.08.2018

Թուրքիայի ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը հեռախոսային բանակցություններ է անցկացրել իր ֆրանսիացի պաշտոնակից Բրունո Լե Մերի հետ: Այս մասին հայտնել է Ria Novosti լրատվական կայքը՝ հղում անելով Թուրքիայի ֆինանսների նախարարության հայտարարությանը: Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են Վաշինգտոնի պատժամիջոցներին հակազդելու հարցը, ինչպես նաև պայմանավորվել են հանդիպել օգոստոսի 27-ին Փարիզում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ֆինանսների նախարարությունը: Նշվում է […]

̰
«ՌԴ-ի և Թուրքիայի համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ». Զախարովա

17:20 15.08.2018

Հունաստանի ԱԳՆ-ն Ռուսաստանին անվանել էր Թուրքիայի զինակիցը և նշել, որ Մոսկվան հեռացել է Աթենքի հետ բարեկամության և համագործակության իր դիրքերից:

̰
Ժան Կլոդ Յունկերը ողջունել է Անկարայի որոշումը՝ ազատ արձակել հույն զինվորականներին

16:35 15.08.2018

2 հույն սահմանապահները պարեկության ընթացքում պատահաբար անցել էին թուրքական տարածք:

̰
Թուրքիայի դատարանը հրաժարվել է ազատել ամերիկացի հոգևորականին

15:17 15.08.2018

Բրանսոնը մեղադրվում է ահաբեկչությանն աջակցելու մեջ:

̰
Թուրքիան կտրուկ բարձրացրել է ամերիկյան մի շարք ապրանքների մաքսատուրքերը

09:53 15.08.2018

Անկարան հայտարարել է, որ այս քայլին է դիմում՝ ի պատասխան Թուրքիայի տնտեսության դեմ Վաշինգտոնի միտումնավոր հարձակման:

̰
Թրամփի խորհրդականը թուրք դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները

10:33 14.08.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը հանդիպել է Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչի հետ: Այս մասին հաղորդում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Ինչպես ասվում է տարածած հաղորդագրության մեջ՝ կողմերը քննարկել են Թուրքիայում կալանքի տակ պահվող ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի գործն ու թուրք-ամերիկյան հարաբերությունները: Նշվում է, որ հանդիպումը կազմակերպվել է թուրքական […]

̰
Անկարան պատասխան քայլեր կձեռնարկի Վաշինգտոնի պատժամիջոցների դեմ. Թուրքիայի ԱԳՆ

11:36 11.08.2018

Հայտարարությունում նաև ասվում է, որ Սպիտակ տան որոշումը համատեղելի չէ պետական լուրջ գործունեության հետ:

̰
Թրամփը կրկնակի ավելացրել է Թուրքիայից ներկրվող ալյումինի ու պողպատի մաքսատուրքերը

21:14 10.08.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարգադրել է կրկնակի ավելացնել Թուրքիայից ներկրվող ալյումինի ու պողպատի մաքսատուրքերը: «Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա ես հենց նոր կարգադրեցի կրկնակի ավելացնել պողպատի և ալյումինի ներկրման մաքսատուրքերը: Մինչդեռ նրանց ազգային արժույթը՝ թուրքական լիրան, կտրուկ անկում է արձանագրում մեր շատ կայուն դոլարի նկատմամբ: Այսուհետ ալյումինի ներկրման մաքսատուրքը կկազմի 20, իսկ […]

̰
Թուրքական լիրայի փոխարժեքը դոլարի նկատմամբ նվազել է՝ հասնելով ռեկորդային ցածր մակարդակի

18:42 06.08.2018

Այս ամենը տեղի է ունենում ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների սրման ֆոնին:

̰
Անկարան սառեցնում է ԱՄՆ նախարարների ակտիվները Թուրքիայում

15:14 04.08.2018

Անկարան նման քայլի է դիմել՝ ի պատասխան Վաշինգտոնի քայլերի:

̰
ԱՄՆ պետքարտուղարը և Թուրքիայի ԱԳ նախարարը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը

12:34 03.08.2018

Այսօր Սինգապուրում բանակցություններ են վարել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլին և ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն: Նրանք պայմանավորվել են շարունակել երկխոսությունը Անկարայի և Վաշինգտոնի միջև՝ վերջինիս կողմից 2 թուրք նախարարների դեմ պատժամիջոցներ սահմանելուց հետո: Ըստ տեղեկությունների՝ Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի համաժողովի շրջանակում 2 երկրների ներկայացուցիչների միջև տեղի ունեցած հանդիպումը տևել է 40 րոպե: #Canlı: Dışişleri Bakanı […]

̰
ԱՄՆ Սենատը Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանող որոշման նախագիծ է ընդունել

17:18 28.07.2018

Պատժամիջոցները կգործեն այնքան ժամանակ, մինչև Անկարան ազատ չարձակի Թուրքիայում կալանավորված ԱՄՆ քաղաքացիներին, այդ թվում՝ հոգևորական Էնդրյու Բրանսոնին:

̰
BACK_TO_TOP