14:18 29.01.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է պահպանել Սիրիայի «տարածքային միասնությունը» և միաժամանակ պաշտպանել Թուրքիայի շահերը: Այդ մասին նախագահը հայտարարել է Իսլամական համագործակցության կազմակերպության ժողովի ընթացքում: Թուրքիայի առաջնորդն ընդգծել է, որ գլխավոր նպատակներից մեկն է ստեղծել անվտանգ տարածքներ, որպեսզի 4 միլիոն փախստականներ կարողանան վերադառնալ իրենց տները: Էրդողանը նաև հաստատել է, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսում ավարտել […]
18:10 26.01.2019
Թուրքիայի հարավային հատվածում գտնվող Անթալիա քաղաքում տորնադոներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է 2, վիրավորվել՝ ավելի քան 12 մարդ: #video #breaking #news🇹🇷Turkey, Heavy Tornado 26.01.2019 🌪️ 🌪️#storm #stormhour#Follow #IFB #followback #Nature #Photography #Photo #Travel #Love#SaturdayMotivation #SaturdayThoughtsvia:https://t.co/7kZs9HUK3h — unusual_whales (parody)🐳 (@unusual_vvhaIes) January 26, 2019 Տորնդադոյի հետևանքով ավերվել են բազմաթիվ շինություններ, շրջվել բազմաթիվ մեքենաներ: Ականատեսները համացանցում […]
17:22 25.01.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մոտակա ամիսներին Սիրիայի հյուսիսային տարածքում կստեղծվի բուֆերային գոտի, հայտնում է TASS լրատվական գործակալությունը: Էրդողանի խոսքերով՝ Անկարան սպասում է տարածաշրջանում իր դաշնակիցների լոգիստիկ աջակցությանը: «Թուրքիային պետք չէ ինչ-որ մեկի թույլտվությունը Սիրիայի տարածքում (գործողությունների իրականացնելու համար)»,- ասել է Էրդողանը: Նա ընդգծել է, որ բուֆերային գոտու կառուցման գործում ՄԱԿ-ը չի ներգրավվելու: […]
22:44 15.01.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ հունվարի 23-ին մտադիր է հանդիպել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: «Մեծ հավանականություն կա, որ կհանդիպեմ Պուտինի հետ հունվարի 23-ին»,- ասել է Էրդողանը: Նախագահը նաև հավելել է, որ «օրակարգում կա եռակողմ հանդիպում Ռոհանիի (Իրանի նախագահ) և Պուտինի […]
22:13 08.01.2019
Ձյան և ցածր տեսանելիության պատճառով Թուրքիան փակել է Բոսֆորի նեղուցը նավարկության համար: Այս մասին հայտնել է Interfax-ը: Թուրքական իշխանությունները դեռ չեն կարող կանխատեսել, թե երբ կվերականգնվի նավարկությունը նեղուցով: Նշենք, որ Բոսֆորի և Դարդանելի նեղուցները համարվում են սևծովյան նավահանգիստներից ռուսական նավթի և հացահատիկի արտահանման գլխավոր տրանզիտային կետերը: Ամեն տարի այդ նեղուցներով տեղափոխվում է ավելի քան 120 […]
21:30 08.01.2019
Թուրքիան դեկտեմբերին վերսկսել էր իրանական նավթի ներկրումը, չնայած այն բանի, որ ԱՄՆ-ը նոյեմբերին պատժամիոցներ էր սահմանել Իրանի նկատմամբ: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Թուրքիա իրանական նավթի ներմուծումը նոյեմբերին հավասար էր 0-ի: Սակայն Թուրքիան դեկտեմբերին ստացավ իրանական նավթի երկու մատակարարում, որոնց ծավալը կազմում է օրական 54 հազար բարել: Նշենք, որ ավելի վաղ նոյեմբերին ԱՄՆ-ը […]
19:22 08.01.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրաժարվել է հանդիպել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ: Այս մասին հայտնել է Bloomberg-ը: Թուրքիայի նախագահը նաև ելույթ է ունեցել խորհրդարանում, որտեղ անընդունելի է անվանել Բոլթոնի հայտարարությունները այն մասին, որ մինչ Սիրիայի ամերիկյան զորքերի դուրս գալը անհրաժեշտ է ապահովել այնտեղի քրդական բնակչության և ինքնապաշտպանական ջոկատների անվտանգությունը: «Մենք […]
17:55 29.12.2018
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և նրա թուրք գործընկեր Մևլյութ Չավուշօղլուն: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն քննարկել են երկու երկրների նախագահների կողմից Աստանայում ձեռք բերված համաձայնությունները: Քննարկվել են նաև Սիրիայում տիրող իրավիճակը, ահաբեկչության դեմ պայքարը, հումանիտար խնդիրների լուծումը, ինչպես նաև փախստականների համար անհրաժեշտ պայմանների […]
13:50 26.12.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնվել է բրիտանական The Guardian պարբերականի կազմած 2018 թվականի ավտոկրատ ղեկավարների ցանկում: «2018. ավտոկրատ տարի» վերտառությամբ հոդվածում հայտնվել են նաև մի շարք երկրների առաջնորդներ, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Բրազիլիայի նախագահները: Հոդվածագիրը գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, օգտագործել են իրենց […]
20:20 13.12.2018
Պետք է խոսենք Նախիջևանից ՀՀ-ին սպառնացող վտանգների չեզոքացման մասին: Այս մասին «Հեռանկար» հաղորդաշարի վարող Արամ Աբրահամյանի հարցին ի պատասխան՝ նշել է «Սասնա ծռեր» կուսակցության համակիր, քաղաքագետ Արա Պապյանը: Արամ Աբրահամյանը հետաքրքրվել էր՝ արյդո՞ք «Սասնա ծռեր» կուսակցության նախընտրական ծրագրի մեջ մտնում է Նախիջևանի ազատագրումը: Պապյանը պատասխանել է՝ իրենց ծրագրում նման դրույթ չկա: «Պետք է հասկանանք՝ այդ […]
12:01 11.12.2018
Թուրքիան նոր ռազմաբազա է հիմնում Սև ծովում: Նոր ռազմական օբյեկտը կտեղակայվի Սյուրմեն գյուղի մոտակայքում՝ Տրապիզոնից 40 կմ հեռավորության վրա: Նախատեսվում է, որ ռազմաբազայում ծառայություն կիրականացնեն 400 զինծառայողներ և շարքային 200 քաղաքացիներ: Milliyet գործակալությունը նշում է, որ Անկարան նման որոշման է եկել այն բանից հետո, երբ Կերչի նեղուցի միջադեպից հետո ԱՄՆ-ը հայտնել է սևծովյան տարածք ռազմանավեր […]
18:47 06.12.2018
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» անդամ, Յալովայի քաղաքապետ Վեֆա Սալմանի դեմ զինված հարձակման փորձ է կատարվել: Այս մասին հաղորդել է ermenihaber-ը: Աղբյուրը նշում է, որ քաղաքի բնակիչներից մեկը մուտք է գործել քաղաքապետարանի շենք և հանդիպում պահանջել քաղաքապետի հետ։ Բայց ստանալով բացասական պատասխան՝ նա զենք է գործադրել՝ կրակելով 2 անգամ: Ոստիկանությունը ձեռնարկել է […]
12:39 04.12.2018
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի բիզնես կենտրոններից մեկում պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնել է Daily Sabah-ը: Տեղի ունեցածի հետևանքով տուժել է 7 մարդ: Պայթյունը տեղի է ունեցել 9 հարկանի շենքի 2-րդ հարկում, որտեղ տեղակայված է սրճարան: Իրավապահ մարմինների նախնական տվյալներով՝ պայթյունի պատճառը եղել է գազի արտահոսքը: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները և բուժաշխատողները: Կատարվում է հետաքննություն:
19:30 30.11.2018
Թուրքիայի դատարանը Սաուդյան Արաբիայի 15 քաղաքացիների կալանավորելու որոշում է կայացրել՝ կապված լրագրող Ջեմալ Խաշըգջիի սպանության հետ: Այս մասին հայտնել է Milliyet-ը: Նշվում է, որ դատարանը այս որոշումը կայացրել է Ստամբուլի դատախազության պահանջով: Սպանության մեջ կասկածվող 18 մեղադրյալներից 15-ը գտնվել են Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում, երբ կատարվել էր հանցագործությունը: Նրանց մեղադրանք է առաջադրվել դաժան և դիտավորյալ […]
16:40 30.11.2018
Թուրքիայի հյուսիսարևմտյան Էդիրնե և հարավարևմտյան Մուղլա նահանգներում տեղատարափ անձրևներ են: Այս մասին հայտնել է Hurriyet Daily News-ը: Հորդառատ անձրևները Բոդրում քաղաքի փողոցները վերածել են գետերի՝ դարձնելով դրանք անանցանելի հետիոտների և վարորդների համար: Չդադարող անձրևները կաթվածահար են արել երթևեկությունը: Փողոցներում մնացած բազմաթիվ մեքենաներ լրջորեն վնասվել են: Հեղեղաջրերով են լցվել նաև բազմաթիվ շենքերի նկուղներ, խանութներ և սրճարաններ: […]
22:50 22.11.2018
Ռուսաստանը և Թուրքիան ունեն կատարյալ հարաբերություններ, որոնք շարունակում են ամրապնդվել ու բարելավվել: Այս մասին հինգշաբթի օրը՝ նոյեմբերի 22-ին, հայտարարել է Թուրքիայի նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության անվտանգության խորհրդի անդամ Իսմայիլ Սաֆին՝ «Ռուս-թուրքական հարաբերություններ. ձևավորելով ապագայի պատկերը» կոնֆերանսի ժամանակ: «Նախկինում մենք խնդիրներ էինք լուծում լոլիկի ու սմբուկի շուրջ, իսկ այժմ, երկու օր առաջ մենք երկուստեք նշեցինք «Թուրքիայի […]
12:55 22.11.2018
Թուրքիայում հաղորդավարն ուղիղ եթերում սրտի կաթված է ստացել սրտի ռիթմը կարգավորող սարքի տեղադրումից ընդամենը 10 օր անց: Սպորտային հաղորդման տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է Սուկրու Օյտանը նախ՝ ընկել սեղանի վրա, ապա՝ անգիտակից վիճակում հայտնվել հատակին, գրում է The Sun-ը: Վերլուծելով տեղի ֆուտբոլային թիմերի խաղը՝ տղամարդը կտրուկ լռել է, որից հետո գլուխը դրել սեղանին: Միևնույն […]
16:01 21.11.2018
Այսօր Բաքվում առանձին և համատեղ հանդիպումներ են եղել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի, Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշար Գյուլերի և Վրաստանի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վլադիմիր Չաչիբայայի միջև։ Այս մասին տեղեկացնում է Razm.info կայքը: Եռակողմ հանդիպման ժամանակ պաշտպանության ոլորտի ղեկավարների միջև ստորագրվել է համագործակցության մասին արձանագրություն: Մանրամասները դեռևս հայտնի չեն: Եռակողմ հանդիպումն անցել […]
16:05 17.11.2018
Թուրքական դատարանը 6 մարդու 46 ցմահ ժամկետի է դատապարտել 2016 թվականին Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով: Այս մասին հայտնել է life.ru-ն: Հիշեցնենք, որ օդանավակայանում ահաբեկչությունը տեղի է ունեցել 2016 թվականի հունիսի 28-ին: Այդ ժամանակ մի քանի զինված մարդիկ հարձակվել էին ուղևորների վրա, որի հետևանքով զոհվել էր 44 մարդ և վիրավորվել 200-ը: Տեղի […]
12:30 13.11.2018
Թուրքական իշխանությունները The Washington Post-ի ընդդիմադիր լրագրող Ջեմալ Խաշըգջիի սպանության ձայնագրությունը փոխանցել են Սաուդյան Արաբիային, ԱՄՆ-ին, Ֆրանսիային, Կանադային, Գերմանիային և Մեծ Բրիտանիային: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Այն բոլոր երկրները, որոնք խնդրել էին, արդեն լսել են սպանության ձայնագրությունը: Մեր հետախուզական կազմակերպությունը ոչինչ չի թաքցրել: Սաուդյան Արաբիայից բացի, այդ ձայնագրությունը լսել են […]
16:17 10.11.2018
Երեկ երեկոյան Ստամբուլի եվրոպական հատվածում գտնվող շրջաններից մեկում փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով վիրավորվել է 3 մարդ: Նրանցից մեկը ոստիկան է: Ըստ իրավապահ մարմինների տարածած տեղեկությունների՝ երկու խմբերի միջև ծագած վեճը կանխել փորձած ոստիկանն ու մի քաղաքացի, ինչպես նաև կռվի մասնակիցներից մեկը տեղափոխվել են հիվանդանոց: Հաղորդվում է նաև, որ կռվի մասնակիցներից 8 անձ ձերբակալվել […]
14:10 10.11.2018
Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի ռազմաբազաներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով վիրավորվել է 25 զինվոր, 7-ն էլ համարվում է անհետ կորած: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Նախարարությունը հայտնել է նաև, որ տուժած բոլոր զինվորները անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց: Փրկարարները շարունակում են անհետ կորածների որոնումները: Ավելի ուշ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, […]
19:45 06.11.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները «սխալ քայլ» է որակել, որն ուղղված է համաշխարհային հավասարակշռությունը խախտելուն: Այս մասին հայտնել է gazeta.ru-ն: «Մենք չենք գտնում, որ այս պատժամիջոցները ճիշտ են: Այս քայլը ուղղված է համաշխարհային հավասարակշռության խախտմանը: Այն հակասում է միջազգային իրավունքին: Մենք չենք ցանկանում ապրել իմպերիալիստական աշխարհում»,- ասել է Էրդողանը: […]
10:40 03.11.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ The Washington Post-ի լրագրող Ջամալ Խաշըգջիի սպանության հրամանը տվել են Սաուդյան Արաբիայի կառավարության բարձրաստիճան անձինք, բայց, միևնույն ժամանակ, ընդգծել է, որ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բին Աբդուլը ոչ մի կապ չունի կատարվածի հետ: Այս մասին նախագահն ասել է The Washington Post-ին տրված հարցազրույցում: Այս մասին հայտնել է […]
22:29 27.10.2018
Սաուդյան Արաբիան The Washington Post թերթի սպանված ընդդիմադիր լրագրողի գործով 18 կասկածյալներին չի արտահանձնի Թուրքիային: Այս հայտարարությամբ է հանդես եկել Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադիլ ալ Ջուբեյրը: Նախարարը կարծում է, որ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան մուտք գործելուց հետո սպանված լրագրող Ջամալ Խաշըգջիի գործով կասկածյալները պետք է անցնեն նախաքննական գործընթացը ու հարկ եղած դեպքում իրենց […]
19:58 27.10.2018
Ստամբուլում մեկնարկել է Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Թուրքիայի ղեկավարները մասնակցությամբ սիրիական խնդրի կարգավորման վերաբերյալ քառակողմ գագաթնաժողովը: Երկրների ղեկավարների հանդիպումը տեղի է ունենում «Վաhդեթին» պալատի գլխավոր դահլիճում, որը համարվում է Թուրքիայի նախագահի աշխատանքային գրասենյակներից մեկը: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն սիրիական հակամարտության խաղաղ լուծման և սիրիացի փախստականներին վերաբերող հարցեր: Երկրների ղեկավարները կքննարկեն նաև Սիրիայի Իդլիբ նահանգում ապառազմականացված գոտի […]
16:44 27.10.2018
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել են Թուրքիա՝ մասնակցելու Սիրիայի հարցի լուծման շուրջ քառակողմ գագաթնաժողովին: Այս մասին հայտնել է Russia Today–ը: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն սիրիական հակամարտության խաղաղ լուծման, ինչպես նաև սիրիացի փախստականներին վերաբերող հարցեր: Երկրների ղեկավարները կքննարկեն նաև Սիրիայի Իդլիբ նահանգում ապառազմականացված գոտի ստեղծելու հարցը: Գագաթնաժողովի շրջանակում կլինեն նաև երկկողմ հանդիպումներ: […]
16:06 27.10.2018
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Ստամբուլ՝ մասնակցելու Սիրիայի հարցի լուծման շուրջ քառակողմ գագաթնաժողովին: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Այցի շրջանակներում Պուտինը կհանդիպի Թուրքիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն սիրիական հակամարտության խաղաղ լուծման, ինչպես նաև սիրիացի փախստականներին վերաբերող հարցեր: Երկրների ղեկավարները կքննարկեն նաև Սիրիայի Իդլիբ նահանգում ապառազմականացված գոտի ստեղծելու հարցը: Գագաթնաժողովի […]
15:20 27.10.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի 81 նահանգնեից 39-ում նոր նշանակումներ է կատարել, այդ թվում՝ Անկարայում և Ստամբուլում: Նախագահական հրամանագիրը հրապարակվել է Resmi Gazete պաշտոնաթերթում: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Ստամբուլի նախկին նահանգապետ Վասիպ Սահին նշանակվել է մայրաքաղաք Անկարայի նահանգապետ, իսկ Այնթափի (ներկայիս Գազիանթեփ) նախկին նահանգապետ Ալի Էրլիկայանը՝ Ստամբուլի: