TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+6.09 oC

Թուրքիա

Սիրիական բանակն իր վերահսկողության տակ է վերցրել Մանբիջը և հարակից տարածքները

16:58 15.10.2019

Սիրիայի կառավարական ուժերը ամբողջությամբ վերականգնել են վերահսկողությունը Մանբիջ քաղաքի և հարակից բնակավայրերի վրա: Այս մասին հայտնել է RIANovosti լրատվական գործակալությունը` հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը: Հայտնի է նաև, որ ամերիկյան զորքերը դուրս ես եկել այդ տարածքում իրենց ռազմաբազաներից: Կա նաև տեղեկություն, որ Մանբիջի ամերիկյան ռազմաբազաներում այժմ տեղակայվելու են ռուսական ուժերը։ Ամերիկյան Newsweek ամսագիրը, հղում անելով […]

̰
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-Մեքսիկա սահմանն իր համար ավելի կարևոր է, քան Թուրքիա-Սիրիա սահմանը

13:11 15.10.2019

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ իր համար ավելի կարևոր է ԱՄՆ-Մեքսիկա սահմանը, քան Թուրքիա-Սիրիա սահմանը: Սպիտակ տան առաջնորդի խոսքերով՝ որոշ մարդիկ սպասում են, որ ԱՄՆ կպաշտպանի 7 հազար մղոն հեռավորության վրա գտնվող Սիրիայի սահմանը, որի համար պատասխանատու է Բաշար Ասադը, որին Թրամփը կոչում է «Վաշինգտոնի թշնամի»: Թրամփն ընդգծել է, […]

̰
Թուրքիայի դատախազությունը տվել է 223 զինվորականի ձերբակալության հրաման

14:57 14.09.2019

Թուրքիայի դատախազությունը 223 զինվորականի ձերբակալության հրաման է տվել: Այդ մարդիկ մեղադրվում են ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ։ Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ձերբակալվածները տարբեր ռազմական կառույցների աշխատակիցներ են և սերտ կապեր են ունեցել Թուրքիայում ահաբեկչական համարվող շարժման հետ: Գործող նախագահ Էրդողանը հենց Գյուլենին է մեղադրում երկրում […]

̰
Պուտինն Էրդողանին պաղպաղակ է հյուրասիրել

21:29 27.08.2019

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաղպաղակ է հյուրասիրել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին, երբ նրանք շրջում էին մերձմոսկովյան Ժուկովսկ քաղաքի միջազգային օդանավակայանի MAKS 2019 միջազգային ավիացիոն և տիեզերական սրահում: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Մոտենալով պաղպաղակի վաճառքի կետին՝ երկու երկրների առաջնորդներն ընտրել են իրենց սիրելի համը: Այնուհետև Թուրքիայի նախագահը հարցրել է Պուտինին. «Կվճարե՞ք իմ […]

̰
Թուրքիայում կամուրջ է փլուզվել․ կան տուժածներ

12:03 27.08.2019

Թուրքիայի հյուսիսային Թերմե քաղաքում տեղատարափ անձրևների հետևանքով կամուրջ է փլուզվել: Այս մասին հայտնել է BBC-ն: Տեղի ունեցածի հետևանքով 2 անձինք ընկել է կամրջի տակով անցնող գետն ու ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Փլուզման հետևանքով ավտոմեքենաներից մեկը նույնպես հայտնվել է գետում:

̰
Այսօր տեղի կունենա Պուտին-Էրդողան հանդիպումը

11:00 27.08.2019

Մերձմոսկովյան Ժուկովսկ քաղաքում այսօր կկայանա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Կողմերը քննարկելու են սիրիական պատերազմի և ռուս- թուրքական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Էրդողանի այցը համընկնում է Սիրիայի զինված ուժերի կողմից Իդլիբ նահանգում ապստամբների դիրքերի ուղղությամբ ավիահարվածներ հասցնելու հետ: Այդտեղ Ռուսաստանը և Թուրքիան ապառազմականացված գոտիներ են ստեղծել: Ավելի վաղ Էրդողանը […]

̰
Հայտնի է Պուտին-Էրդողան հանդիպման օրը

20:06 24.08.2019

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսի 27-ին կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ավելի վաղ՝ օգոստոսի 23-ին, երկու երկրների առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Սիրիայի Իդլիբ քաղաքում տիրող իրավիճակը: Նախագահները պայմանավորվել են ջանքեր գործադրել ահաբեկչության վերացման ուղղությամբ:  

̰
Դիարբեքիրում ցույցը ցրելու համար կիրառվել է արցունքաբեր գազ

23:27 20.08.2019

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում քուրդ քաղաքապետի պաշտոնանկությունից հետո նրա աջակիցները բողոքի ակցիա են կազմակերպել, որի ընթացքում բախումներ են տեղի ունեցել իրավապահ մարմինների հետ: Այս մասին հայտնել է Russia Today լրատվական գործակալությունը: Ոստիկանությունը ցույցը ցրելու համար կիրառել է արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և մահակներ: Թուրքիայի կառավարությունը պաշտոնից ազատել է Դիարբեքիրի քաղաքապետին՝ նրան մեղադրելով ահաբեկչական կառույցների հետ կապեր […]

̰
Թուրքիայի հյուսիսարևմտյան շրջաններում հեղեղումներ են. կա զոհ

22:49 17.08.2019

Թուրքիայի հյուսիսարևմտյան շրջաններում տեղատարափ անձրևներ և հեղեղումներ են: Դրանց պատճառով զոհվել է մեկ մարդ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Հեղեղումների հետևանքով որոշ շրջաններում խաթարվել է երթևեկությունը, վնասվել են բազմաթիվ տներ, խանութներ, շինություններ: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ցածրադիր հատվածներում ջրի խորությունը հասնում է 190 սմ-ի:  

̰
Թուրքիայում ավտոբուս է այրվել. կան զոհեր և վիրավորներ

20:28 02.08.2019

Թուրքիայի Բալըքեսիր նահանգում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Այրվել է ուղևորատար ավտոբուս: Զոհվել է 5, վիրավորվել՝ ավելի քան 17 մարդ: Hurriyet Daily News-ի հաղորդմամբ՝ միջադեպի պահին ավտոբուսում եղել է 37 մարդ: Վարորդի վկայությամբ՝ կրակը բռնկվել է սուրճ պատրաստող սարքից: Դրանից հետո վարորդը մեքենան կայանել է ճանապարհի եզրին և խնդրել է ուղևորներին առանց խուճապի մատնվելու իջնել: […]

̰
Մենք ՆԱՏՕ-ի հետ խնդիր չունենք. Չավուշօղլու

17:03 30.07.2019

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումը չի ազդի Թուրքիայի և ՆԱՏՕ-ի հարաբերությունների վրա: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Արտգործնախարարը նշել է, որ այդ հարցը վերաբերում է Միացյալ Նահանգներին և Թուրքիային: Ավելի վաղ Միացյալ Նահանգները հայտարարել էր F-35 կործանիչ ինքնաթիռների ծրագրից Անկարային դուրս թողնելու մասին: […]

̰
Ո՞ւր էր անհետացել Էրդողանը

15:42 26.07.2019

Վերջին օրերին մամուլում հայտնվում էին տեղեկություններ այն մասին, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մահացել է սրտի կաթվածից կամ առողջական վատ վիճակում է: Նմանատիպ նյութերի առիթ էր դարձել այն, որ Թուրքիայի առաջնորդը գրեթե մեկ շաբաթ չէր երևացել հանրության աչքին: Նա նաև հետաձգել էր այս շաբաթ բանկիրների հետ նախատեսված հանդիպումը: Երեկ Էրդողանը երևացել է: Նա երեկ […]

̰
Պուտինը չեղարկել է Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցների մի մասը

12:24 26.07.2019

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով չեկարկել է Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցների մի մասը: Այս մասին հայտարարել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Հատուկ և ծառայողական անձնագրեր ունեցող Թուրքիայի քաղաքացիների համար Պուտինը չեղարկել է վիզային ռեժիմը: Հրամանագրի համաձայն՝ վերջիններս  կարող են առանց վիզայի Ռուսաստան այցելել ցանկացած նպատակով: Երկու երկրների միջև հարաբերությունները լարվել էին 2015 […]

̰
Թուրքիայում վայրէջք է կատարել ռուսական C-400-ներով բեռնված հերթական ինքնաթիռը

19:47 18.07.2019

Շարունակվում է ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարումը Թուրքիա: Ռուսաստանը Թուրքիա է ուղարկել իր արտադրած C-400-ների բաղադրիչների հերթական խմբաքանակը։ Համակազմի մեջ մտնող այս տեխնիկան նույնպես ուղևորվել է թուրքական մայրաքաղաքի հարևանությամբ գտնվող ավիաբազա, որտեղ իջել էին նաև հրթիռային համակարգի արձակման կայանները բերած ինքնաթիռները։ Այդ մասին հայտարարել է Russia Today-ը: Թուրքական կողմը հայտարարել է, որ մինչև հիմա իրենց […]

̰
Թուրքիան անարդար է որակել ԱՄՆ-ի որոշումը Անկարային F-35 կործանիչների ծրագրից դուրս թողնելու համար

14:08 18.07.2019

Թուրքիան դատապարտել և անարդար է որակել ԱՄՆ-ի որոշումը Անկարային F-35 կործանիչների ծրագրից դուրս թողնելու համար: Պատճառը Թուրքիայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումն է: Այդ մասին հայտնել է Hurriyet Daily News-ը: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Միացյալ Նահանգների այս որոշումը որակել է «միակողմանի»: Նախարարությունը նաև հայտարարել է, որ Թուրքիան կոչ է անում ԱՄՆ-ին ուղղել սխալը, հակառակ […]

̰
Էրդողանը С-400-ների պայմանագրի ձեռքբերումն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևոր իրադարձություն

12:00 15.07.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի պայմանագրի ձեռքբերումն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևոր իրադարձությունը: Այդ մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Թուրքիայի առաջնորդը նշել է, որ С-400-ների օգնությամբ Անկարան չի պատրաստվում պատերազմական գործողությունների, այլ փորձում է ապահովել ազգային անվտանգությունը: Էրդողանը նաև հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է «ուրախ լինի, որ […]

̰
Թուրքիան պատրաստվում է անցկացնել իր պատմության մեջ ամենամասշտաբային ռազմական օպերացիան

22:38 09.07.2019

Թուրքիան պատրաստվում է անցկացնել իր պատմության մեջ ամենամասշտաբային ռազմական օպերացիան՝ ուղարկելով մոտ 80 հազար զինծառայող Սիրիայի հետ սահման: Այս մասին հայտնել է  En Son Haber-ը: «Զինվորականների և զրահապատ մեքենաների տեղափոխումը, դրանց սահմանի երկայնքով կուտակումը շարունակվում է անդադար»- ասվում է պարբերականի տարածած հաղորդագրության մեջ: «Այս անգամ կատարվել են ավելի շատ փոխադրումներ, քան նախորդ անգամներ: Մոտ 80 […]

̰
Թուրքիայի դատախազությունն ավելի քան 170 զինծառայողի ձերբակալելու հրաման է տվել

14:56 09.07.2019

Թուրքիայի դատախազությունը 176 զինվորականի ձերբակալության հրաման է տվել: Այդ մարդիկ մեղադրվում են ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ։ Այս մասին հայտնել է Aljazeera-ն: Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հրամանները տրվել են Թուրքիայի Ստամբուլ և Իզմիր նահանգների դատախազների կողմից: Հաղորդվում է նաև, որ ձերբակալվածները տարբեր ռազմական կառույցների աշխատակիցներ են և սերտ կապերի մեջ են […]

̰
Էրդողանը հաստատել է` Թուրքիան չի հրաժարվի ռուսական S-400-ի գնումից

13:12 04.06.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան չի հրաժարվի Ռուսաստանի հետ կնքված՝ S-400 զենիթահրթիռային համակարգերի վերաբերյալ համաձայնագրից: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Խոսք անգամ չկա, որ մենք հետքայլ կկատարենք S-400-ի հետ կապված: Մենք ունենք համաձայնագիր, որը կկատարենք»,- լրագրողներին ասել է Էրդողանը: Էրդողանը հավելել է, որ Թուրքիան նաև պատրաստ է ձեռք […]

̰
Ստոլտենբերգը Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայի կողմից ռուսական C-400-ների գնման առնչությամբ

12:45 07.05.2019

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ կայացած հանդիպման ժամանակ իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայի կողմից ռուսական C-400 հակաօդային համակարգերի ձեռբերման առնչությամբ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Նա նշել է, որ եթե Թուրքիան կատարի այս քայլը, ապա ԱՄՆ-ը պատժամիջոցներ կսահմանի վերջինիս նկատմամբ: Ստոլտենբերգը նաև հույս է հայտնել, որ հնարավոր […]

̰
Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհուրդը մերժել է Ստամբուլի 38 շրջանում վերահաշվարկ անելու մասին ԱԶԿ-ի դիմումը

16:19 09.04.2019

Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհուրդը ժամեր տևած քննարկումից հետո մերժել է երկրում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից Ստամբուլի 38 շրջանում քվեների վերահաշվարկ կատարելու մասին դիմումը: Այս մասին հայտնել է yenicaggazetesi.com.tr-ն: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Թուրքիայում մարտի 31-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով հաղթել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, սակայն խոշորագույն բնակավայրերում` Ստամբուլում, […]

̰
Թուրքիայի իշխող կուսակցությունը պահանջում է ձայների վերահաշվարկ

12:49 02.04.2019

Թուրքիայում մարտի 31-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով հաղթել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, սակայն խոշորագույն բնակավայրերում ՝ Ստամբուլում, Անկարայում և Իզմիրում դիրքերը զիջել է ընդդիմությանը: Այս մասին հայտնել է Anadolu լրատվական գործակալությունը: Կուսակցությունը հայտարարել է, որ լիովին համաձայն չէ ընտրության արդյունքների հետ: Կուսակցության փոխնախագահի պնդմամբ՝ Ստամբուլում 309 ընտրատեղամասերում իրենց թեկնածուի՝ նախկին վարչապետ Բինալի […]

̰
ԱՄՆ-ը դադարեցրել է F-35 կործանիչների մատակարարումը Թուրքիային

11:57 02.04.2019

Պենտագոնը հաստատել է, որ ամերիկյան կողմն ամբողջովին դադարեցրել է Թուրքիային F-35 կործանիչների մատակարարումը: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Այս քայլը կապված է Թուրքիայի կողմից ռուսական С-400 հակաօդային համակարգերի ձեռբերման հետ: Պենտագոնը նաև հայտնել է, որ ԱՄՆ-ը Թուրքիայի հետ շարունակում է երկխոսությունն այդ հարցի շուրջ: ԱՄՆ-ը վերջին ամիսներին բազմիցս զգուշացրել է Թուրքիային, որ С-400-ի […]

̰
Էրդողանը ապրիլի 8-ին կմեկնի Ռուսաստան

16:32 23.03.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ռուսաստան կատարվելիք այցը նախատեսված է ապրիլի 8-ին: Այս մասին հայտնել է Թուրքիայի ղեկավարի մամուլի ծառայությունը: «Սպասվում է, որ մեր նախագահը կայցելի Ռուսաստան ապրիլի 8-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության փոխնախարար Ահմեդ Հալուք Դուրսուն հայտնել էր, որ ապրիլի 8-ին Մոսկվայի Մեծ Թատրոնում թուրքական «Տրոյա» օպերայի կատարմամբ […]

̰
Թուրքիայում կանանց ամենամյա երթի ընթացքում բախումներ են եղել իրավապահների հետ

11:48 09.03.2019

Կանանց միջազգային տոնի առիթով Թուրքիայում հազարավոր կանայք դուրս են եկել ամենամյա երթի: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ցուցարարները երկրի իշխանություններից պահանջում են իրավահավասարություն և ընդվզում բռնության դեմ: Երթի ընթացքում բախումներ են եղել իրավապահ մարմինների հետ: Ոստիկանությունը երթը ցրելու համար արցունքաբեր գազ է կիրառել:

̰
Իշխանությունների ճնշման ներքո թուրքական հեռուստաալիքը դադարեցրել է հեռարձակումը

17:40 02.03.2019

Թուրքական ժամանցային Flash TV հեռուստաալիքը հայտարարել է, որ իշխանությունների վարչական, քաղաքական և ֆինանսական ճնշումների պատճառով դադարեցնում է հեռարձակումը: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Վարչական, քաղաքական և ֆինանսական ճնշումների պատճառով, որոնք շարունակվում են երկար ժամանակ և հասել են ահռելի ծավալների, Flash TV-ն դադարեցնում է հեռարձակումը: Մեր մեղքն օբյեկտիվությունն է: Անկախ ԶԼՄ-ները նույնքան արժեքավոր […]

̰
Թուրքիայի խորհրդարանի նոր նախագահ է դարձել Ջելալ Ադանը

16:16 19.02.2019

Թուրքիայի խորհրդարանի նոր նախագահի պաշտոնը ստանձնել է Թուրքիայի «Ազգայնական շարժում» (MHP)  կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Ջելալ Ադանը։ Այս մասին հայտնել է թուրքական Hurriyet պարբերականը: Աղբյուրը հաղորդում է, որ մինչ խորհրդարանի կողմից նոր նախագահ ընտրելը Յըլդըրըմն իր լիազորությունները փոխանցել է Ջելալ Ադանին: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 18-ին Թուրքիայի խորհրդարանի նախագահ Բինալի Յըլդըրըմը հրաժարական է տվել […]

̰
Թուրքիան ավելի քան 1100 անձանց ձերբակալելու արտոնագիր է տվել

00:13 13.02.2019

Թուրքիայի դատախազությունը ավելի քան 1110 անձանց ձերբակալելու արտոնագիր է տվել: Այս մասին հայտնել է Deutsce Welle լրատվական գործակալությունը: Այդ մարդիկ մեղադրվում են իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապերի մեջ։ Ձերբակալություններն իրականացվում են երկրի 76 նահանգներում: Նշենք, որ գործող նախագահ Էրդողանը հենց Գյուլենին է մեղադրում երկրում 2016 թվականին ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ: Դրանից հետո […]

̰
Անգարայի հանդիպման մասին Պոլսոյ Պատրիարքարանը զեկոյց հրապարակած է

15:45 05.02.2019

Երէկ Անգարայի մէջ տեղի ունեցած հանդիպման մասին Պոլսոյ Պատրիարքարանը յատուկ զեկոյց մը հրապարակած է։ Այս մասին SHANTNEWS.am տեղեկութիւն ստացաւ Պոլիսէն։ Ստորեւ մեր ընթերցողներու ուշադրութեաn կը յանձնենք հրապարակուած  զեկոյցը. «Արեւմտեան Եւրոպայի Հայրապետական պատուիրակ Գերշ. Տ. Խաժակ Արքեպս. Պարսամեան, 4 փետրուար 2019, երկուշաբթի, այցելեց մայրաքաղաք Անգարա։ Նորին Սրբազնութիւնը, որուն կ՚ընկերանար Մայր Աթոռոյ միաբաններէն Գերպտ. Տ. Շահէ Ծ. […]

̰
Էրդողանը մեղադրել է ԱՄՆ-ին և ԵՄ-ին Վենեսուելայի գործերին միջամտելու համար

15:30 05.02.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է Միացյալ Նահանգներին և Եվրամիության երկրներին երկակի ստանդարտներ կիրառելու համար` անվանելով Խուան Գուաիդոյին, որպես Վենեսուելայի ժամանակավոր նախագահ ճանաչելու նրանց որոշումը, ոչ ճիշտ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Էրդողանը ընդգծել է, որ Նիկոլաս Մադուրոն իշխանության է եկել ժողովրդավարական ընտրություններով: «Վենեսուելան ձեր գործի՞քն է: Այնտեղ նախագահը իշխանության է […]

̰
BACK_TO_TOP