TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+1.09 oC

Թուրքիա

Թուրքիան 15 մլն դոլար է խոստացել Գյուլենին առևանգելու դիմաց

11:19 14.11.2017

Ամերիկյան Wall Street Journal պարբերականը նոյեմբերի 10-ին հրապարակել է մի հոդված՝ բացահայտելով տեղեկություն այն մասին, որ հատուկ հետաքննող Ռոբերտ Մյուլերը քննում է թուրք գործարար և կրոնական գործիչ Ֆեթհուլլահ Գյուլենի առևանգման մասին տեղեկությունը: Ըստ հրապարակման՝ թուրքական հատուկ ծառայությունները ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության նախկին խորհրդական Մայքլ Ֆլինին ու նրա որդուն խոստացել են 15 միլիոն դոլար՝ Գյուլենին Թորքիային հանձնելու դեպքում:
Պաշտոնական Անկարան, սակայն, հերքում է Գյուլենի առևանգման մասին տեղեկությունը։ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանությունը հայտարարություն է տարածել , որտեղ մեղադրանքներն անվանել է «ամբողջովին կեղծ, ծիծաղելի և անհիմն»:

Թուրքական դեսպանությունը նշել է, որ իրենք շարունակում են աշխատանք տանել ամերիկյան պետական հաստատությունների հետ՝ Գյուլենի արտահանձմանը հասնելու համար: Այն ևս մեկ անգամ հնչեցրել է Գյուլենին ուղղված մեղադրանքները հեղաշրջման փորձի կազմակերպման վերաբերյալ:

Թուրքիան պնդում է, որ Գյուլենը կազմակերպել է 2016 թվականի հեղաշրջումն ընդդեմ գործող նախագահ Ռեջեփ Էրդողանի, որի ժամանակ զոհվել է 240 մարդ: Գյուլենը հերքում է իր որևէ ներգրավվածությունը հեղաշրջմանը:

Վտարանդի թուրք հոգևոր գործիչ Ֆեթթուլահ Գյուլենը բնակվում է ԱՄՆ-ում 1999 թվականից: 2002-ին հենց նրա ֆինանսական աջակցության շնորհիվ Ռեջեփ Էրդողանը կարողացավ հաջողության հասնել խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

̰
Սիրիայի խնդրի ռազմական լուծմանը չհավատացողները թող զորքերը դուրս բերեն այնտեղից․ Էրդողան

16:45 13.11.2017

Ռուսաստան այցից առաջ Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե չի հասկանում Սիրիայի խնդիրը ոչ ռազմական ուղիով լուծել ցանկացողներին։

̰
Թուրքիայում խորհրդարանի նոր նախագահ կընտրեն

15:20 11.11.2017

Նոյեմբերի 20-ին Թուրքիայի խորհրդարանը կընտրի խորհրդարանի նոր նախագահ, քանի որ գործող նախագահի պաշտոնավարման ժամկետը սպառվում է։

Խորհրդարանի նախագահին պատգամավորներն ընտրելու են փակ քվեարկությամբ, մինչև չորս փուլով։ Առաջին և երկրորդ փուլերում հաղթող ճանաչվելու համար անհրաժեշտ է 550 ձայնից ապահովել 376-ի կողմ լինելը։ Եթե որակյալ մեծամասնություն ապահովել չստացվի, ապա կլինեն նաև երրորդ և չորրորդ փուլեր։

Այս փուլերում արդեն բավարար կլինի խորհրդարանի պարզ մեծամասնության ձայները՝ 276 պատգամավորի կողմ լինելը։

Գործող խորհրդարանում երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի «Արդարություն և զարգացում կուսակցությունն» ունի 316 տեղ և կարող է ապահովել իր թեկնածուի ընտրությունը պարզ մեծամասնությամբ։ Սակայն կուսակցությունը դեռ չի հայտարարել իր թեկնածուի անունը։

Մյուս երեք կուսակցություններն ավելի քիչ ձայներ ունեն ու չեն կարող հավակնել Թուրքիայի խորհրդարանի նախագահի աթոռին, թեև առաջարկել են իրենց թեկնածուներին։

̰
Թուրքիան մտադիր է մարդ ուղարկել տիեզերք

16:25 10.11.2017

Թուրքական կառավարությունը պատրաստում է իր առաջին տիեզերագնացին, որի տիեզերք թռիչքի ժամկետներն առայժմ անհայտ են։ Տիեզերագնացի պատրաստման համար Թուրքիան կապվել է նման դասընթացներ անցկացնող երկրների հետ։

«Ճապոնիայում տիեզերագնացի պատրաստումը կարժենա 25 միլիոն դոլար։ Նրանք տիեզերագնացներին պատրաստում են զրոյից», — նշել է Թուրքիայի գիտության, արդյունաբերության և տեխնոլոգիայի նախարար Ֆարուք Օզլուն։

Նախարարի խոսքով՝ իրենք գնահատելու են նաև Ռուսաստանում և ԱՄՆ-ում տիեզերագնացներ պատրաստելու տարբերակները։

Թուրքիան նախատեսում է առաջիկայում հիմնել նաև սեփական տիեզերական գործակալություն (ինչպես ամերիկյան NASA-ն), դրա ստեղծման մասին օրենքը ներկայացվել է երկրի կառավարություն։

Թուրքիան արդեն իսկ ունի սեփական «տիեզերական ծրագիրը»։ Առաջիկայում երկիրը մտադիր է ուղեծիր դուրս բերել երկու արհեստական արբանյակ, որոնք աշխատելու են արբանյակային կապի ապահովման ուղղությամբ։ Այս արբանյակների դուրսբերման համար Թուրքիան որպես կապալառու է ընտրել եվրոպական Airbus ընկերությանը, իսկ որպես ենթակապալառու հանդես է գալիս հայտնի SpaceX ընկերությունը։

̰
BACK_TO_TOP