21:21 07.06.2022
Եվրոպական խորհրդարանը 448 կողմ, 67 դեմ և 107 ձեռնպահ ձայներով ընդունել է Թուրքիայի վերաբերյալ տարեկան զեկույցը: Եվրախորհրդարանի պատգամավորները զգուշացնում են, որ չնայած Թուրքիայի բազմաթիվ հայտարարություններին, որ երկիրը նպատակ ունի դառնալ ԵՄ անդամ, վերջին երկու տարիներին Անկարան հետևողականորեն հետ է կանգնել իր պարտավորություններից՝ անդամակցության գործընթացի հետ կապված։ Այս մասին ասվում է կառույցի կայքում: Փաստաթղթում անդրադարձ է […]
23:25 17.11.2020
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Россия 24-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիան երբեք չի թաքցրել, որ Լեռնային Ղարաբաղի հարցում աջակցում է Ադրբեջանին։ Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Ինչ վերաբերվում է Թուրքիային, Թուրքիայի դերին, այդ մասին լավ հայտնի է, այդ մասին բամիցս ուղիղ խոսել են Ադրբեջանում, այո՛, թուրքական կողմն էլ երբեք դա չի […]
11:14 17.11.2020
Կիպրոսի արտաքին գործերի նախարար Նիկոս Քրիստոդուլիդիսը վախենում է, որ Թուրքիան, ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ, կարող է բռնի կերպով անեքսիայի ենթարկել կղզու հյուսիսային մասը մինչև 2023 թվականը, եթե մինչ այդ կիպրական խնդիրը չհանգուցալուծվի: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: «Ցավոք սրտի, Կիպրոսի օկուպացված տարածքները, Սիրիայի հյուսիսային տարածքները, Իրաքի հյուսիսային շրջանները բոլորը թիրախ են […]
13:29 26.05.2020
Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ երկիրը հաջողությամբ է հաղթահարում նոր տեսակի կորոնավիրուսի ընթացքը և մոտենում է համաճարակի բռնկման ավարտին: Երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ ձեռնարկված քայլերը ցույց են տալիս, որ երկիրը ճիշտ ուղու վրա է: Էրդողանը մեկ անգամ ևս կոչ է արել ժողովրդին կրել դիմակ և պահպանել սոցիալական հեռավորություն: Այս մասին հայտնել […]
21:27 21.04.2020
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել ՝ քննարկելով համատեղ նախագծերը, Սիրիայում տիրող իրավիճակը և կորոնավիրուսը: Այս մասին հայտնել է gazeta.ru-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ Պուտինը և Էրդողանը հաստատել են սիրիական հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը, ինչպես նաև երկրի ինքնիշխանության և ամբողջականության պահպանումը: Նախագահները նաև քննարկել են առևտրատնտեսական համագործակցության հարցեր, ներառյալ միջուկային էներգետիկայի […]
15:25 10.03.2020
Եվրամիությունը և Թուրքիան կթարմացնեն անօրինական միգրացիան սահմանափակելու մասին համաձայնագիրը՝ թուրք-հունական սահմանին ստեղծված միգրացիոն ճգնաժամը լուծելու համար: Այսպիսի որոշում է ընդունվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բրյուսելյան այցի ընթացքում: Այս մասին հայտնել է Euronews-ը: Մոտ օրերս Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի և Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի […]
22:26 22.02.2020
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Սիրիայում «ավելի վճռական գործողություններ» ձեռնարկելու Անկարայի մտադրության մասին: Թուրքիայի առաջնորդը, սակայն, չի հստակեցրել, թե խոսքն ինչ քայլերի մասին է: «Մեզ համար պայքարը հեշտ չէ, մեր կողմից մարդիկ են զոհվում: Մենք բախվում ենք նոր թակարդների հետ»,- հայտարարել է Էրդողանը: Թուրքիայի առաջնորդը նաև հայտարարել է Իդլիբում իրավիճակի վերաբերյալ ճանապարհային քարտեզի […]
14:23 14.02.2020
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Սիրիայի Իդլիբ նահանգում չեզոքացրել է 63 սիրիացի զինվորականի: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Երկուշաբթի Անկարան հայտնել էր իր 5 զինվորականների մահվան մասին, ևս 5-ը վիրավորվել էին: Դրան ի պատասխան՝ թուրքական բանակը կրակ է բացել սիրիական 115 թիրախների վրա և չեզոքացրել 101 սիրիացի զինվորականի: Ավելի վաղ Թուրքիայի […]
21:28 11.02.2020
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհայտարարի Սիրիայում նոր քայլերի մասին այն բանից հետո, երբ Իդլիբում թուրքական զորքերը հրաձգության տակ են ընկել: Պետության ղեկավարի խոսքով՝ թուրք զինվորականների վրա հարձակման համար «թանկ գին պետք է վճարել»: Այս մասին հայտնել է Anadolu լրատվական գործակալությունը: «Վաղը կհայտարարեմ այն քայլերի մասին, որոնք մենք կձեռնարկենք»,- ասել է Էրդողանն Անկարայում ելույթի ժամանակ: […]
17:11 11.02.2020
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսարևմտյան Իդլիբ նահանգում կործանվել է սիրիական բանակին պատկանող ուղղաթիռ: Այս պահին որևէ մեկը չի խոստովանել, որ ինքն է խոցել ինքնաթիռը: Մինչ դա այս շրջանում կար լարվածություն Թուրքիայի և Սիրիայի զորքերի միջև: https://twitter.com/mh197351/status/1227174260965347334 Թուրքիայի ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ ասվում է, որ սիրիական զորքերը նահանջել են Նայրաբ գյուղից, իսկ Իդլիբին […]
21:37 04.02.2020
Պետդումայում պատասխանել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերին՝ Անկարայի կողմից Ղրիմը ռուսական չճանաչելու վերաբերյալ: Պատգամավոր Ռուսլան Բալբեկը Էրդողանին խորհուրդ է տվել հանել «վաշինգտոնյան ակնոցները»: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն: Բալբեկի կարծիքով՝ Էրդողանը Ղրիմի թերակղզուն նայում է Վաշինգտոնի ակնոցներով, որոնք մգեցված ապակիներով են: Եթե նա հանի դրանք, ապա ավելի իրատեսական կնայի Ղրիմին: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը […]
15:01 04.02.2020
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան այլևս չի հանդուրժի թուրք զինվորականների թիրախավորող բացահայտ հարձակումները և կշարունակի տալ անհրաժեշտ պատասխան, ինչպես դա արեց Սիրիայի հյուսիսարևմտյան Իդլիբ նահանգում վերջերս կատարված հարձակումների ժամանակ: «Մենք ջանում ենք վերջ տալ այս հակամարտությանը (Սիրիայում) Ռուսաստանի հետ, ինչպես արեցինք Աստանայում և Սոչիում: Մենք չենք կարող հանդուրժել հարձակումները, որոնք […]
12:12 04.02.2020
Սիրիայում ռուսական և թուրքական զորքերի միջև տեղի ունեցած բախումներից հետո Մոսկվան և Անկարան քննարկել են նման միջադեպերից խուսափելու տարբերակները: Երկու երկրների արտգործնախարարները հեռախոսազրույցում քննարկել են սիրիական հակամարտության կարգավորման ընթացքը՝ հատուկ ուշադրություն հրավիրելով Իդլիբի դեէսկալացիայի գոտում տիրող իրավիճակի վրա: Սերգեյ Լավրովն ու Մևլյութ Չավուշօղլուն հաստատել են, որ անհրաժեշտ է խստագույնս պահպանել երկկողմ համաձայնությունները, որոնք ձեռք էին […]
18:04 28.01.2020
Թուրքիայի արևմտյան Մանիսա նահանգում 4.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնել է DailySabah-ը: Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնից հայտնել են, որ Մանիսայի Քըրքաղաջի շրջանում երկրաշարժը գրանցվել է տեղի ժամանակով 14:26-ին: Էպիկենտրոնը գտնվում է 6.99 կմ խորության վրա: Երկրաշարժի ցնցումները զգացվել են նաև հարևան Իզմիր, Այդին, Դենիզլի նահանգներում: Տուժածների և ավերածությունների մասին […]
12:54 25.01.2020
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 20-ի, վիրավորներինը՝ 1015-ի: Այս մասին հայտնել է Anadolu լրատվական գործակալությունը: Թուրքիայի արևելյան Մալաթիա և Էլյզաիգ շրջաններում հունվարի 24-ի գիշերը 6.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել: Երկրաշարժի ցնցումները զգացվել են նաև Իսրայելում, Իրաքում և Սիրիայում։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 9 բալ: Հայտնի է նաև, որ […]
20:15 18.01.2020
Եվրամիությունը կրճատում է Թուրքիային տրամադրվող ֆինանսական օգնությունը: Այս մասին հայտնել է «Deutsche Welle»-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆինանսական աջակցությունը նախատեսված էր Թուրքիայում իրականացվող բարեփոխումների համար, բայց պաշտոնական Անկարան կստանա 27% -ով պակաս, քան նախկինում հաշվարկված գումարը: Այս ծրագրի շրջանակներում ժողովրդավարական բարեփոխումների համար Թուրքիան 168 միլիոնի փոխարեն կստանա 150 միլիոն եվրո: ԵՄ-ի այս որոշումը կապված է Թուրքիայի ռազմական […]
13:37 14.01.2020
Թուրքիայի դատախազությունը 176 զինվորական ձերբակալելու արտոնագիր է տվել: Այս մասին հայտնել է Anadolu լրատվական գործակալությունը: Այդ մարդիկ մեղադրվում են ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հրամանը տրվել է Թուրքիայի Իզմիր նահանգի դատախազի կողմից: Գյուլենի ենթադրյալ աջակիցներին կալանավորելու գործողությունն իրականացվում է Թուրքիայի 49 նահանգներում: Կասկածյալների թվում կա լեյտենանտի կոչումով […]
19:09 11.01.2020
4.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Ստամբուլ նահանգի Սիլիվրի քաղաքում: Այս մասին հայտնում է RIA Novosti լրատվական գործակալությունը: Թուրքական NTV հեռուստաալիքի տվյալներով՝ երկրաշարժի ցնցումները զգացել են Ստամբուլի տարբեր շրջաններում: Տուժածների և ավերածությունների մասին առայժմ չկան տեղեկություններ:
14:21 24.12.2019
Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունը պայմանագրեր է կնքել մի շարք թուրքական ընկերությունների հետ՝ շինարարական աշխատանքներ իրականացնելու համար Ինջիրլիք ավիաբազայում մինչև 2024 թվականի ավարտը: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: Պենտագոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է 95 միլիոն դոլար: ԱՄՆ ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Թուրքիայում ԱՄՆ ռազմաօդային […]
14:43 14.12.2019
Թուրքիայի խորհրդարանի բոլոր 5 խմբակցությունները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որում խստորեն դատապարտել են ԱՄՆ Սենատի կողմից 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Հայտարարության մեջ ասվում է, որ բանաձևը «խեղաթյուրում է պատմական փաստերը և խախտում միջազգային իրավունքի հիմնարար նորմերը»: Այնտեղ նաև նշվում է, որ […]
16:13 26.11.2019
Թուրքիայի դատախազությունը 168 զինվորական ձերբակալելու արտոնագիր է տվել: Այդ մարդիկ մեղադրվում են ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ։ Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հրամանները տրվել են Թուրքիայի Ստամբուլ և Կոնիա նահանգների դատախազների կողմից: Նշենք, որ գործող նախագահ Էրդողանը հենց Գյուլենին է մեղադրում երկրում 2016 թվականին ռազմական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ: Դրանից հետո […]
18:18 16.11.2019
Սիրիայի հյուսիսային Էլ-Բաբ քաղաքում՝ թուրքական սահմանից ոչ հեռու, պայթյուն է որոտացել: Զոհվել է 18, վիրավորվել՝ 27 խաղաղ բնակիչ: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը «Թվիթերի» իր պաշտոնական էջում հայտնել էր 10 զոհի և 15 վիրավորի մասին: Նախարարության տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել ավտոբուսի կանգառում: Պայթել է պայթուցիկներով լի մեքենա: […]
11:58 05.11.2019
Թուրքիայի իշխանությունները հայտնաբերել և ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման՝ վերջերս սպանված ղեկավարի ավագ քրոջն ու նրա ընտանիքի անդամներին: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը: 65-ամյա Ռասմիա Ավադը ձերբակալվել է Սիրիայի հյուսիսային Ազազ քաղաքում: Նա կասկածվում է ծայրահեղական խմբավորումների հետ կապեր ունենալու մեջ: Աղբյուրի փոխանցմամբ՝ նմանատիպ ձերբակալությունը կարող է հետախուզության համար հանդիսանալ «ոսկե երակ»: Այն, […]
22:24 22.10.2019
Սոչիում ավարտվել են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները: Ավելի քան 6 ժամ տևած քննարկումների առանցքային թեման Սիրիայի հյուսիսային շրջաններում տիրող իրավիճակն էր: Ռուսական պատվիրակության անդամներից մեկի խոսքերով՝ երկու երկրների առաջնորդները միայն մի քանի ժամ բանակցություններ են վարել տետ-ա-տետ: Երկու առաջնորդների զրույցը եղել է բավականին բարդ և երկար: Հանդիպման վերջում […]
20:18 22.10.2019
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն 5 ժամից ավելի բանակցություններ են վարում Սոչիում: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Բանակցությունների առանցքային թեման է Սիրիայի հյուսիսային շրջաններում տիրող իրավիճակը: Հանդիմպան ընթացքում կողմերը քննարկելու են նաև երկկողմ հարաբերությունները: Սիրիայի հյուսիսում այսօր ավարտվում է Միացյալ Նահանգների միջնորդությամբ կնքված 5-օրյա զինադադարը: […]
16:16 22.10.2019
Սոչիում մեկնարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Հանդիպման առանցքային թեման Սիրիայի հյուսիսում տեղի ունեցող զարգացումներն են: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկելու են նաև երկկողմ հարաբերությունները: Նախքան նեղ կազմով հանդիպմանն անցնելը երկու երկրների առաջնորդները հույս են հայտնել, որ կկարողանան կարգավորել բոլոր հարցերը: «Ուզում եմ […]
14:31 22.10.2019
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջիկա հանդիպումը լինելու է բավականին բարդ և երկար՝ կապված Սիրիայում տիրող իրավիճակի հետ: Այս մասին հայտնել է gazeta.ru-ն: «Մենք ձեզ հետ ականատես ենք Միացյալ Նահանգների և Թուրքիայի միջև շատ կոշտ հայտարարությունների փոխանակմանը: Հետևաբար, Պուտինը, հաստատ, խոսելու […]
13:31 22.10.2019
Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն CNBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը պատրաստ է Թուրքիայի դեմ ռազմական գործողություններ սկսել, սակայն Վաշինգտոնը նախընտրում է «խաղաղությունը»: «Մենք կօգտագործենք մեր բոլոր ուժերը, լինի դա տնտեսական, թե դիվանագիտական: Սրանք են մեր նախընտրությունները, սակայն եթե հարկավոր լինի իրականացնել ռազմական գործողություններ, ապա իմացեք, որ նախագահ Թրամփն ամբողջովին պատրաստ է դրանք […]
10:58 22.10.2019
Սոչիում այսօր տեղի կունենա Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Դրա առանցքային թեման է լինելու Սիրիայի հյուսիսում տեղի ունեցող զարգացումները: Հանդիմպան ընթացքում կողմերը քննարկելու են նաև երկկողմ հարաբերությունները: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Սիրիայի հյուսիսում այսօր ավարտվում է Միացյալ Նահանգների միջնորդությամբ կնքված 5-օրյա զինադադարը: Պաշտոնական Անկարան չի բացառել, որ […]
20:20 15.10.2019
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը արտահայտել են իրենց խոր անհանգստությունը Սիրիայի հյուսիսային շրջաններում ստեղծված իրավիճակի հետ կապված: Նրանք երկուսն էլ նշել են, որ Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողությունները Սիրիայում պետք է դադարեցվեն: Ջոնսոնը և Ստոլտենբերգը համաձայնել են, որ ՆԱՏՕ-ի դաշնակից երկրները, ներառյալ Թուրքիան, պետք է իրենց ջանքերը կենտրոնացնեն «Իսլամական […]