19:52 19.02.2018
ՀՀ ոստիկանությունից այսօր հաղորդել են առանձնապես խոշոր չափի թմրանյութ ու զենք հայտնաբերելու մասին: Ոստիկանությունից հայտնում են, որ տեղեկություններ են ստացել այն մասին, որ Հովհաննես Այվազյանը, ով հայտնի է Լոշտ մականվամբ, թմրանյութ է ձեռք բերում, օգտագործում և իրացնում: Հովսեփ էմինի փողոցի բնակարաններից մեկից, որտեղ Այվազյանը վարձակալությամբ է ապրում, խուզարկության արդյունքում մեծ քանակությամբ ներարկիչներ, թմրանյութ և զենք […]
11:06 16.02.2018
Ոստիկանության աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, բերման են ենթարկել Գևորգ Միլիտոնյանին, ում «BMW X5» ավտոմեքենայում հայտանբերվել է մարիխուանա թմրանյութին նմանվող զանգված և կաթուցիչ: Ներկայացնում ենք ոստիկանության տրամադրած տեսանյութը:
13:59 12.02.2018
ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները թիվ 5-րդ պահակակետի արգելագոտուց հայտնաբերել են պոլիէթիլենային փաթեթ, որի մեջ եղել են 27,3 գրամ հաշիշանման զանգված, 1,3 գրամ սպիտակ փոշենման զանգված, 1,4 գրամ բաց շագանակագույն փոշենման զանգված, 1 հատ «B 8» գրառմամբ դեղահաբ, 35 հատ «Պրեգաբալին» տեսակի դեղահաբ, 1 բջջային հեռախոս` բաժանորդային քարտով, 1 հատ բաժանորդային քարտ և մեկ ականջակալ:
17:40 05.02.2018
Ռուսական 5-րդ ալիքը հրապարակել է բացառիկ ֆոտոներ, որտեղ երևում է, որ դաղստանցի չինովնիկների տան խուզարկությամբ, ատրճանակներից բացի, բարձրաստիճան պաշտոնայները տանը թաքցրել են նաև թմրանյութ:
15:06 31.01.2018
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր՝ հունվարի 31-ին, ներկայացրել է սոցհարցման արդյունքները, որը վերաբերել է ծխելը թողնելու պայմաններին:
15:03 27.01.2018
Թբիլիսիի քաղաքային դատարանը հունվարի 23-ին 8 տարվա ազատազրկման դատապարտեց դերասան Գիորգի Գիորգանաշվիլիին՝ նրան մեղավոր ճանաչելով թմրանյութեր ձեռք բերելու և պահելու համար: Դատավճիռը բողոքի ալիք բարձրացրեց Վրաստանում թմրանյութի օգտագործումը սահմանափակող քաղաքականության դեմ: Այդ բողոքի ակցիաները, ի դեպ, նոր չեն Վրաստանում:
18:52 28.12.2017
Սովորաբար դժվար է հրաժարվել տոնական ուտեստներից, անգամ եթե դիետա եք պահում: Ո՞րն է պատճառը. Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Ջամմի Ռափիթի իրականացրած հետազոտության արդյունքում պարզվել է, որ մի շարք ուտեստների գրավչությունը պայմանավորված է շաքարի, ճարպի և աղի համադրությամբ: Նման համադրություն ունեցող սնունդը մարդիկ ամեն անգամ ավելի համեղ են համարում: Բանն այն է, որ բացի նշված համային գրավչությունից ուտեստները պատրաստելիս օգտագործվում են նաև համեմունքներ, որոնք էլ ստիպում են ավելի շատ ուտել: Շատակերությունը նման դեպքերում պայմանավորված է երկու գործոնով՝ լավ տրամադրություն և բավականության զգացում:
Փորձագետները պնդում են. վնասակար սնունդն օրգանիզմում հանգեցնում է այնպիսի գործընթանցերի, որոնց արդյունքում բարձրանում է տրամադրությունը, սովորաբար նման ազդեցություն թողնում է հերոինը:
Բարդ համային համադրությունները՝ հատկապես քաղցրի և աղիի, հանգեցնում են բուռ արձագանքի, ինչը չի լինում, եթե ասենք կաղամբ ես ուտում: Մի խոսքով՝ համերի փոփոխությունը ախորժակ է բացում, անգամ եթե կշտացել ես: Կուշտ ճաշելուց հետո աղանդերին անցնելու ցանկությունը հենց սրանով է պայմանավորված:
10:17 20.12.2017
Հայաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի ներկայացուցչությունը ներկայացրել է դեռահասների՝ օնլայն տիրույթում անցկացրած ժամանակի մասին վիճակագրություն: Kaspersky Security Network ամպային ծառայության վիճակագրությունը կազմվել է Հայաստանում գտնվող, միացված «Ծնողական հսկողության» ծրագրով համակարգիչներից տարբեր համացանցային ռեսուրսներ այցելությունների հիման վրա։
18:30 19.12.2017
Նորվեգիան առաջին սկանդինավյան պետությունն է դարձել, որը չեղարկել է բոլոր թմրամիջոցների օգտագործման համար սահմանված պատիժները, հայտնում է The Independent-ը:
19:26 12.12.2017
Ուկրաինացի բլոգեր Միրոսլավ Օլեշկոն հրապարակել է մի տեսանյութ, որում նկատելի է Միխեիլ Սաակաշվիլիի տարօրինակ վարքը Պեչորյան շրջանային դատարանի նիստի ժամանակ: Կադրերում երևում է, թե ինչպես է Սահակաշվիլին ցրված հայացքով դեպի վեր նայում, անիմաստ շարժումներ կատարում, շոյում ինքն իր դեմքն ու շորերը:
«Տեսախցիկները Սաակաշվիլիին այս վիճակում արձանագրում են ոչ առաջին անգամ»,- գրում է բլոգերը և կարծիք հայտնում, որ Վրաստանի նախկին նախագահը եղել է թմրանյութի ազդեցության տակ:
Համացանցի բազմաթիվ օգտատերեր համաձայնել են Օլեշկոյի վարկածին՝ նշելով, որ Սահակաշվիլին տիպիկ թմրամոլի վարք է դրսևորում: Հիշեցնենք, որ երեկ Պեչորյան շրջանային դատարանը մերժել է դատախազության միջնորդությունը Սահակաշվիլիին տնային կալանքի տակ պահելու մասին:
15:11 05.12.2017
Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին հանձնված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել է, որ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցն օժանդակել է նույն հիմնարկում պատիժ կրող դատապարտյալի կողմից առանձնապես խոշոր չափի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու փորձին:
18:38 17.11.2017
ԱՄՆ Կոլորադո նահանգի բժիշկները հաստատում են, որ մարիխուանայի գերդոզավորումից մահացել է 11 ամսական փոքրիկ:
10:36 20.10.2017
Թուրքիայում թմրանյութերի վաճառքով զբաղվելու համար երկու անձի են բերման ենթարկել, որոնցից մեկը ՀՀ քաղաքացի է:
09:34 17.10.2017
Հայաստանի Հանրապետության հարավային սահմանի Ագարակ անցակետում ԱԱԾ, ոստիկանության և ռուսական սահմանապահ ջոկատի համատեղ գործողությունների արդյունքում կասեցվել է Իրանից Հայաստան թմրադեղի տեղափոխման փորձը: Իրանի քաղաքացուն պատկանող բեռնատարների ննջախցիկում հայտնաբերվել է պոլիէթիլենից տոպրակ, որի մեջ եղել է ըստ նախնական տվյալների 2 գրամ թմրանյութ՝ մուգ շականակագույն ափիոնի հումք: Ոստիկանությունում փորձաքննության ժամանակ հաստատվել է թմրանյութի առկայությունը: Իրանի քաղաքացին ձերբակալված է: 2016 – 2017 թվականների ընթացքում հայ իրավապահների և ռուս սահմանապահների համատեղ գործողությունների արդյունքում կասեցվել են Իրանից Հայաստան թմրանյութի ներկրման բազմաթիվ փորձեր, որոնց ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է ընդհանուր քաշով մոտ 5.5 կիլոգրամ թմրանյութ: