20:15 18.02.2019
Փետրվարի 6-ին ոստիկանության Ախուրյանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Ախուրիկ գյուղի բնակիչ Ռուստամ Կարապետյանը տանն ապօրինի զենք-զինամթերք ու թմրանյութ է պահում: Հարուցված քրեական գործի շրջանակներում փետրվարի 8-ին Կարապետյանի տան ու հարակից տարածքում խուզարկություն են իրականացրել: Նկուղում արկղի մեջ հայտնաբերել են սվին դանակ, ինքնաձիգի 90-ից ավելի տարբեր դետալներ ու մեկ զրահաբաճկոն: Ռուստամ Կարապետյանը հայտնել է , […]
13:32 18.02.2019
«Բայց ես 35 տարեկան չեմ»,- այսպիսի գրառում է կատարել Facebook-ի իր էջում հաղորդավար Արման Մարգարյանը: Սա, ըստ էության, արձագանք էր երեկ տարածված այն հաղորդագրության, ըստ որի` ոստիկանութան կենտրոնական բաժին են բերման ենթարկվել Երևանի բնակիչներ, 35-ամյա հաղորդավար Արման Մարգարյանն ու 32-ամյա ճարտարապետ-դիզայներ Հովհաննես Վահրամյանը: Նրանք բերման էին ենթարկվել թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով: Հաղորդագրության բովանդակության մասին […]
16:30 17.02.2019
Փետրվարի 16-ին Ոստիկանութան կենտրոնական բաժին են բերման ենթարկվել Երևանի բնակիչներ, 35-ամյա հաղորդավար Արման Մարգարյանն ու 32-ամյա ճարտարապետ-դիզայներ Հովհաննես Վահրամյանը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջիններս բերման են ենթարկվել Հյուսիսային պողոտայում գործող «Իբիս» հյուրանոցային համալիրի մոտից՝ թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով: Աղբյուրի տեղեկություններով՝ անձնական խուզարկությամբ Հ. Վահրամյանի մոտ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է 1.7 […]
23:45 16.02.2019
2018 թվականին Ադրբեջանում կատարված բոլոր 26 հազար հանցագործությունների 12.3 տոկոսը կապված է եղել թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ։ Այդ թմրանյութերի մեծ մասը, ըստ հրապարակման, եղել է «անձնական» օգտագործման համար, սակայն ակնհայտ գերազանցել է անձնական օգտագորման չափերը։ Այս մասին հայտնել է երկրի վիճակագրական ծառայությունը։ Թմրանյութերի շրջանառության բացահայտված դեպքերից ամեն երրորդը եղել է հենց վաճառքին ու տարածմանն ուղղված հանցագործություն`առանց […]
13:15 14.02.2019
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրեր առաջ «Ագարակ» պետական սահմանային անցակետում իրականացրած հսկողության արդյունքում Իրանի քաղաքացի Ա. Ֆ. Կ-ի կողմից շահագործվող բեռնատարի՝ վարորդի նստատեղի հետնամասից հայտնաբերել են մուգ շագանակագույն, 53.79 գրամ ընդհանուր քաշով «ափիոն» տեսակի թմրանյութ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Փաստի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել […]
16:44 09.02.2019
Փետրվարի 6-ին ոստիկանության Ախուրյանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Ախուրիկ գյուղի բնակիչ Ռուստամ Կ-ն տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրանյութ է պահում: Հարուցված քրեական գործի շրջանակներում, փետրվարի 8-ին Ռուստամ Կ-ի տանը և հարակից տարածքներում կատարված խուզարկությամբ, նկուղում արկղի մեջ հայտնաբերել է ինքնաձիգի 9 զսպանակ, սվին-դանակ, սվին- դանակի 6 բռնակ, 8 զարկանաձգանային մեխանիզմ, 16 զարկանաձգանային մեխանիզմի զսպանակ, […]
23:13 08.02.2019
ԱՄՆ-ում թմրանյութի հսկա չափաբաժին է առգրավվել: Նախնական տվյալներով՝ այն գնահատվում է մոտ 1 մլրդ դոլար: Այս մասին հայտնում է Korrespondent-ը: Հաղորդվում է, որ գործողությունների մասնակցել են Միացյալ Նահանգների ու Ավստրալիայի իրավապահները: Նշվում է, որ թմրանյութը պետք է ԱՄՆ-ից տեղափոխեին Ավստրալիա: Հայտնաբերված թմրանյութի ավելի քան կես տոննան եղել է մետամֆետամին, 25 կգ-ը՝ կոկաին, և 5 տոննան՝ […]
15:21 08.02.2019
Մեղրիի «Կարճևան» անցակետում ռուս սահմանապահների կողմից ձերբակալվել է թմրանյութեր տեղափոխելու մեջ կասկածվող Իրանի քաղաքացի: Այս մասին հայտնում են Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունից: Ընդհանուր առմամբ՝ բեռնատարում հայտնաբերվել է ափիոն տեսակի 57 գրամ թմրանյութ: Սահմանապահները բեռնատարի վարորդ Իրանի քաղաքացուն, օրենքով սահմանված կարգով, հանձնել են Հայաստանի իրավապահ մարմիններին:
14:32 08.02.2019
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից համատեղ իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն բերման են ենթարկվել ՀՀ քաղաքացիներ Ս. Ա.-ն և Հ. Կ-ն, երբ վերջիններս «Հայփոստի» բաժանմունքից Գերմանիայից Ս. Ա-ի անվամբ ստացել են Հայաստան ներմուծված առաքանին: Անձնական խուզարկության արդյունքում […]
19:51 02.02.2019
ՀՀ ոստիկանության կողմից բերման է ենթարկվել Հայաստանում գտնվող, թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ կասկածվող Միխայել Բրուդիանին: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնում են, որ ՀՀ ոստիկանության օպերատիվ տվյալների համաձայն` Վրաստանի քաղաքացի Բրուդիանին ապօրինի ձեռք էր բերել մետանֆիտամին, կոկային և սփայս տեսակի թմրամիջոցներ: Քրեական հետախույզները կասկածյալինմայրաքաղաքի Դավիթ Անհաղթի փողոցից բերման են ենթակել Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի […]
17:26 31.01.2019
Իտալիայում սուրճի տոպրակներում թաքցված հսկանական չափի կոկաին է հայտնաբերվել: TCH-ը հայտնում է, որ դրանք խառնված են եղել սուրճի հատիկների հետ ու կշռել են ավելի քան 640 կգ: Աղբյուրի փոխանցմամբ՝ հայտնաբերված թմրանյութի խմբաքանակը գնահատվել է առնվազն 130 միլիոն եվրո: Տեղի ոստիկանությունը հայտարարել է, սա Իտալիայում վերջին 10 տարում հայտնաբերված թմրանյութի ամենամեծ խմբաքանակն է: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը […]
09:59 26.01.2019
Վրաց իրավապահները Թբիլիսիում բացահայտել են համացանցի՝ Telegram մեսենջերի միջոցով թմրանյութերի իրացմամբ զբաղվող հանցավոր խումբ: Ըստ սխեմայի՝ համացանցով պոտենցիալ գնորդի հետ իրացվող ապրանքատեսակի ու գնի շուրջ պայմանավորվելուց հետո խմբի անդամներն այն տեղադրում էին պայմանավորված վայրում՝ թողնելով հուշող նշաններ: ՆԳՆ-ին և Գլխավոր դատախազությանը 2 ամիս է պահանջվել՝ համացանցում թմրամիջոցների վաճառքի սխեման բացահայտելու համար: Գործով ձերբակալվել է 5 […]
20:09 23.01.2019
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 2 կգ 400 գրամ թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպք։ Այս մասին ասվում է քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։ Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Վրաստանի քաղաքացի հանդիսացող ազգությամբ հայ, 1982թ. ծնված տղամարդը Հայաստանում […]
10:05 17.01.2019
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց և օպերատիվ-հետախուզության բաժինների աշխատակիցները 2019 թվականի հունվարի 10-ին «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրում զննման են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու անունից Հայաստանից Կանադա արտահանվող՝ հագուստի պարունակությամբ 2 առաքանի՝ ընդհանուր 25 կգ քաշով: Զննման ընթացքում մաքսային ծառայողները պատռել են կասկածելի հագուստը: Պարզվել է, որ դրանց ներքին մասում առկա […]
00:21 11.01.2019
Միչիգանի համալսարանի մի խումբ գիտնականներ Facebook-ը համարում են հերոինի նման վտանգավոր թմրանյութ, իսկ սոցցանցի օգտատերերին՝ հերոինային թմրամոլներ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Behaviour Addictions պարբերականում: Այս մասին տեղեկացնում է Bloomberg գործակալությունը: Խմբի ղեկավար Դարա Մեշի խոսքերով աշխարհի բնակչության մոտ 1/3-ը օգտվում է սոցցանցերից, ընդորում նրանց զգալի մասը ունի սոցցանցերից ծանր կախվածություն: Հետազոտությունը կատարվել է այդպիսի […]
13:03 23.12.2018
Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները ոչնչացրել են տարբեր ժամանակներում առգրավված շուրջ մեկ տոննա տարբեր տեսակի թմրամիջոցներ: Նախարարության տվյալներով՝ խոսքը վերաբերում է 750 տարբեր քրեական գործերի շրջանակում առգրավված թմրամիջոցներին: «Սև շուկայում» դրանց արժեքը կազմում է մոտ 14 միլիոն լարի (ավելի քան 5,2 միլիոն դոլար): Բարձր ջերմաստիճանի հնոցում այրել են մոտ 2,5 կգ հերոին, ավելի քան 60 կգ մետամֆետամին, […]
19:00 15.12.2018
Հայաստանում առաջին անգամ բացահայտվել է թմրանյութի միջազգային տարանցման ամբողջ ուղին` երեք դեպքով։ Պաշտոնյաներ ու նախկին պաշտոնյաներ, հայտնի մարդիկ այդ շղթայում չկան։ Այս մասին այսօրվա ասուլիսին հայտնեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Այսպիսով, ըստ պաշտոնյայի, բացահայտվել է ամբողջ շղթան։ Իսկ առհասարակ, տարվա ընթացքում ԱԱԾ-ն հայտնաբերել է ընդհանուր առմամբ 40 կգ թմրանյութերի շրջանառություն։ Նա մանրամասնեց, որ թմրանյութի […]
17:44 08.12.2018
Կանադայի ու ԱՄՆ զինված ուժերն ավարտել են Խաղաղ օվկիանոսի արևելյան մատույցներում ու Կարիբյան ծովում իրենց համատեղ Caribbe գործողությունը, որը սկսվել էր դեռևս 2006 թվականին։ Միայն այս տարվա ընթացքում այդ ծրագրի արդյունքում կանադացի զինվորականներն առգրավել են շուրջ 17 տոննա թմրանյութ, որ հանցագործները փորձում էին տեղափոխել Հյուսիսային Ամերիկա՝ ԱՄՆ և Կանադա։ Այս մասին հայտնել է կանադական բանակի […]
01:31 06.12.2018
2019-ի ապրիլից Վրաստանում ոստիկանները հատուկ թեստի միջոցով հենց ճանապարհին կստուգեն՝ օգտագործե՞լ են վարորդները թմրանյութ, թե՞ ոչ: Այս դեպքում ոստիկանները ստիպված չեն լինի վարորդին հատուկ լաբորատորիա տեղափոխել, փորձաքննություն անցնելու անհրաժեշտություն այլևս չի լինի: Նախորդ շաբաթ Վրաստանի խորհրդարանը հաստատել է օրենսդրական փաթեթը, որով քրեական պատասխանատվություն է ենթարկվում մարիխուանայի ազդեցությամբ մեքենա վարող վարորդը: Պատիժը ենթադրում է տուգանք կամ […]
17:08 05.12.2018
Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ՆԳՆ աշխատակիցները ձերբակալել են Պորտուգալիայի 39-ամյա քաղաքացու, որը փորձել է մաքսանենգ ճանապարհով Վրաստան տեղափոխել 3.1 կիլոգրամ կոկաին: Մեղադրյալը Թբիլիսի էր ժամանել Բրազիլիայից: Թմրանյութը հայտնաբերել էին օդանավակայանի մաքսային ծառայությունների աշխատակիցները բեռի զննման ժամանակ: Այսօր Թբիլիսիի միջազգային օդանավակայանում թմրանյութերի ապօրինի ներկրման մեղադրանքով ՆԳՆ-ն ձերբակալել է նաև Իրանի 23-ամյա և 29-ամյա երկու քաղաքացու, ովքեր փորձել […]
18:44 24.11.2018
Վրաց-թուրքական «Սարփի» մաքսային անցակետում ձերբակալվել է Թուրքիայից Վրաստան թմրանյութերի մեծ խմբաքանակ տեղափոխելու փորձ կատարող տղամարդ: 43-ամյա տղամարդուն ձերբակալել են Աջարիայում, նա կասկածվում է մեծ չափաքանակով թմրանյութ ձեռք բերելու, պահելու ու Վրաստան ներկրելու մեջ, հայտնում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը: Խուզարկության ժամանակ տղամարդու մոտից հայտնաբերվել է հերոինի և «սուբոքսինի» 105 հաբ: Կասկածյալին սպառնում է 15-20 տարվա […]
18:17 22.11.2018
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ոստիկանության Կապանի բաժնի և ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցների հետ համատեղ նոյեմբերի 22-ին իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները` Իրանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Դ. Ս.-ին անձնական զննման ենթարկելու նպատակով «Ագարակ» սահմանային անցակետից տեղափոխել են Մեղրիի բժշկական հաստատություն: Արդյունքում վերջինիս մարմնից դուրս է հանվել պոլիէթիլենային փաթեթով փաթեթավորված 42 գրամ […]
17:39 25.09.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ում թմրանյութերի դեմ պայքարի հարցում միջազգային համագործակցության կոչ է արել: «Մենք կարող ենք փրկել աշխարհի բազմաթիվ մարդկանց կյանք, միլիոնավոր և միլիոնավոր կյանքեր»,- ասել է Թրամփը ԱՄՆ-ի հովանավորությամբ անցկացվող թմրամիջոցների դեմ պայքարի ֆորումի ժամանակ: ԱՄՆ նախագահի խոսքերով՝ 2005-2015թթ. թմրամիջոցների օգտագործումից աշխարհում մահացության դեպքերն ավելացել են 60% -ով: Նրա համոզմամբ՝ թմրամիջոցների անօրինական շրջանառությունը կապված […]
09:25 09.09.2018
Մեքենայի վարորդը, որը դուրս էր եկել հանդիպակաց գոտի և բախվել Աբխազիայի վարչապետ Գենադի Գագուլիայի մեքենային, գտնվել է թմրանյութերի ազդեցության տակ։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Աբխազիայի գլխավոր դատախազի օգնական Դաուր Ամիչբային։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ինչպես ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր, սեպտեմբերի 8-ի գիշերն ավտովթարի հետևանքով զոհվել է Աբխազիայի վարչապետ Գենադի […]
20:38 27.08.2018
Վրաստանի թմրանյութերի փորձարկման ազգային բյուրոյի փորձագետ Գուրի Մենաբդիշվիլին համոզված է, որ մարիխուանայի ապաքրեականացումը երկրում ավելացրել է ներերակային թմրանյութեր օգտագործողների թիվը: Ըստ նրա՝ երկրում ափիոն արտադրելու հետևանքով սև շուկայում հայտնվել է նոր տիպի թմրանյութ՝ հերոին, որը պատրաստում են տան պայմաններում: «Կվիրիս պոլիտրա» թերթին տված հարցազրույցում Մենաբդիշվիլին բացասական է գնահատել ընթացիկ տարվա հուլիսին Վրաստանի Սահմանադրական դատարանի կողմից մարիխուանայի […]
23:32 23.08.2018
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) փոխնախագահ Վելի Աղբաբան վիճակագրական տվյալներ է ներկայացրել երկրում թմրանյութերի տարածվածության վերաբերյալ։ Աղբաբան ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ երկրում թմրանյութերի օգտագործման նվազագույն տարիքը հասել է 9-ի։ Թուրքիայում սինթետիկ կանաբինոիդների (թմրանյութի տեսակ) օգտագործումը 5 տարում 15 անգամ ավելացել է։ Այսպիսով, երկրում թմրանյութեր օգտագործողների թիվը հասել է մի քանի միլիոնի։ Այս […]
08:13 23.08.2018
Մեքսիկայի ապագա նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը մտադիր է թմրանյութերի դեմ պայքարել դրանց ապաքրեականացման ճանապարհով։ Համապատասխան մոտեցումը նա կներկայացնի ՄԱԿ-ում։ Այս մասին հայտնել է Օլգա Սանչես Կորդերոն, ով նոր կառավարությունում զբաղեցնում է ՆԳ նախարարի պաշտոնը։ «Մենք ցանկանում ենք ՄԱԿ-ում պարզաբանում ներկայացնել՝ հասնելու համար երկրում քրեական հետապնդումից թմրանյութերի դուրսբերմանը, մենք նաև մտածում ենք միջազգային համաժողովի գումարման […]
21:15 18.08.2018
Վրաստանի ՆԳՆ աշխատակիցներն ավելի քան 200 կգ տարբեր տեսակի թմրանյութեր են ոչնչացրել, որն առգրավել էին տարբեր ժամանակահատվածներում երկրի ողջ տարածքում, հաղորդում է տեղեկացնում է Новости-Грузия-ն: Խոսքը թմրանյութերի և հոգեմետ միջոցների մասին է, որոնք առգրավվել են 700 քրեական գործի շրջանակներում: «Սև շուկայում» դրանց արժեքը կազմում է մոտ 5.5 մլն լարի՝ ավելի քան 2.1 մլն դոլար: Բարձր […]
15:53 18.08.2018
ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի Նյու Հեյվենի ոստիկանությունը ահազանգ է ստացել թմրանյութերից զանգվածային գերդոզավորումից տուժածների մասին: Հայտնի է, որ 76 հոգու անգիտակից վիճակում տեղափոխվել են հիվանդանոց, որոնցից երկուսը ծայրահեղ ծանր վիճակում են: Այս մասին հայտնում է BBC-ն: Նշվում է, որ սինթետիկ թմրանյութը զոհերը ձեռք են բերել Նյու Հեյվենի այգուց, որը գտնվում է Եյլի համալսարանի մոտակայքում: Հայտնի է, […]
07:15 18.08.2018
Մեքսիկայի Սինալոա նահանգում մոտ 50 տոննա սինթետիկ թմրամիջոցներ են հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է Excelsior պորտալը։ Մետամֆետամինի շարքին դասվող սինթետիկ թմրամիջոցը թաքցված է եղել պարկերում և տակառներում։ Օգոստոսի 16-ին արգելված բեռը հայտնաբերել են Մեքսիկայի ռազմածովային նավատորմի հետևակի մարտիկները՝ գյուղական տեղանքի երկու պահեստներում։ Հետախուզական գործողության ընթացքում ծովահետևակայինները գտել են նաև թմրամիջոցներ արտադրող լաբորատորիա։ Թմրամիջոցների այս խմբաքանակը […]