21:54 15.06.2019
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության աշխատակիցները թիվ 6 մասնաշենքի՝ զբոսանքի համար նախատեսված վայրում, ճաղավանդակից սավանով կախված վիճակում հայտնաբերել են կալանավորի դի: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ մահացածն Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 57-ամյա Ալբերտ Համունի Ալեքսանմուջեմբարիասալն էր: Վերջինս զբաղվում էր թմրանյութերի առուվաճառքով և կալանավորվել էր […]
23:51 13.06.2019
Լրագրողը պնդում էր, որ իր դեմ կեղծ մեղադրանքներ են ներկայացվել իր լրագրողական գործունեության պատճառով:
23:11 08.06.2019
Մեծ Բրիտանիայի շրջակա միջավայրի, գյուղատնտեսության և պարենի նախարար Մայքլ Գոուվը խոստովանել է, որ երիտասարդ տարիքում թմրանյութ է օգտագործել: Այդ մասին նա ասել է Daily Mail-ին տված հարցազրույցում: «Ես մի քանի անգամ, տարբեր միջոցառումների ժամանակ օգտագործել եմ թմրանյութ, բայց դա շատ վաղուց էր` 20 տարի առաջ: Այն ժամանակ ես երիտասարդ լրագրող էի: Ես սխալ էի գործում: […]
18:34 06.06.2019
Եվրոպական երկրները հայտարարել են ռեկորդային քանակության թմրանյութ առգրավելու մասին: ԵՄ երկրներում 2017 թվականի ընթացքում ընդհանուր առմամբ առգրավվել է 140 տոննա կոկաին: Ամենաշատը թմրանյութ է առգրավվել Բելգիայում (45 տոննա), երկրորդ տեղում Իսպանիան է (41 տոննա): Համապատասխան զեկույցում նշվել է, որ թմրանյութը տեղափոխվում է հիմնականում ծովային ճանապարհով, իսկ իրացմանը ներկայումս նպաստում են համացանցն ու սոցիալական կայքերը: Եվրոպայի […]
13:48 30.05.2019
Պետական եկամուտների կոմիտեն թմրամիջոցի ներմուծման խոշոր դեպք է բացահայտել, հայտնում են ՊԵԿ լրատվության բաժնից: ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները մաքսային հսկողության են ենթարկել Իրանից Հայաստան ժամանած ԻԻՀ քաղաքացիներ Է.Ֆ.-ի և Ֆ.Ֆ.-ի ուղեբեռները: Մեղրիի մաքսային կետ-բաժնում իրականացված հսկողության արդյունքում Է.Ֆ.-ին պատկանող ճամպրուկի ներսի հատվածից հայտնաբերվել է սև գույնի ինքնակպչուն ժապավենով փաթեթավորված 3 կգ ընդհանուր քաշով մեթամֆետամին տեսակի թմրանյութին նմանվող պինդ մոխրագույն […]
11:33 29.05.2019
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 27-29-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 102 դեպք, այդ թվում՝ 6-ը նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 25, մարմնական վնասվածք հասցնելու 21, խարդախության 8, յուրացման կամ վատնման և ծեծի 6-ական, ապօրինի ծառահատման 4, պետական-հասարակական ունեցվածքի գողության ու սպանության սպառնալիքի 3-ական, բնակարանային գողության, թմրամիջոցի հայտնաբերման, խաբեության կամ […]
19:07 28.05.2019
Բրիտանացի փոփ երգիչ Էլթոն Ջոնը չի ցանկացել է, որ իր կյանքին ու գործունեությանը նվիրված ֆիլմից անհետանան թմրանյութերի ու սեքսի տեսարանները: Այս մասին հայտնում է The Guardian-ը: Երգիչը նշել է, որ ֆիլմի ստեղծողները ցանկացել են մի փոքր մեղմել այդ հանգամանքը, որպեսզի ֆիլմի տարիքային սահմանափակումը հասցնեն 13+, բայց անձամբ երգիչը դեմ է արտահայտվել այդ գաղափարին: «Ես չեմ […]
00:41 17.05.2019
ԱՄՆ-ում 5-ամյա երեխան իր հետ թմրանյութ է տարել մանկապարտեզ: Ինչպես հայտնում է Fox 29-ը, փոքրիկը հաճախել է հռոմեակաթոլիկական եկեղեցու մանկապարտեզ: Քրեք տեսակի թմրանյութը նրա մոտ հայտնաբերել է մանկապարտեզի դաստիարակներից մեկը: Նա խնդրել է երեխային ցույց տալ գրպանում դրած տոպրակը: Երեխան այն դուրս է բերել գրպանից ու ասել, որ այն իրեն անծանոթ մարդ է տվել ու […]
14:27 07.05.2019
Կոալիցիոն ուժերը ԱՄՆ-ի գլխավորությամբ և Աֆղանստանի բանակը կետային ավիահարվածներ են հասցրել Ֆարահ նահանգում գտնվող թմրադեղերի արտադրության օբյեկտներին: Ըստ հրապարակած պաշտոնական տեղեկատվության` ոչնչացվել է ավելի քան 150 թալիբ գրոհային և թմրանյութի արտադրության 68 լաբորատորիա: Հաղորդվում է, որ այդ լաբորատորիաները օրական շուրջ մեկ միլիոն դոլարի եկամուտ են բերել: ԱՄՆ-ը դաշնակիցների հետ դեռ 2001 թվականից է Աֆղանստանում իրականացնում […]
13:19 04.05.2019
Մայիսի 2-ին՝ Մամուլի ազատության միջազգային օրվա նախօրեին, Ադրբեջանում ձերբակալել են տեղական լրատվական կայքերից մեկի գլխավոր խմբագրին։ Նրան մեղադրում են թմրանյութերի վաճառքի մեջ։ Այս մասին հայտնում է տեղական մամուլը։ Շահագ Աղաջանը, ով Bakupress.az կայքի խմբագիրն է, ըստ հրապարակումների՝ ձերբակալվել է հենց թմրանյութերի վաճառքի պահին․ մարիխուանայի քանակության համար նա վերցրել է 100 դոլար և 1830 մանաթ (մոտ […]
13:58 15.04.2019
Վերջին 5 տարում Ադրբեջանում առգրավվել է 8 տոննա 354 կիլոգրամ տարբեր տեսակի թմրանյութ, ինչը նշանակում է՝ միջինում տարեկան ավելի քան 1,6 տոննա թմրանյութի շրջանառություն է բացահայտվել։ Այս մասին հայտնի է դարձել Բաքվում նարկոթրաֆիքի դեմ պայքարի վերաբերյալ ֆորումի ժամանակ։ Այս թվերը ներկայացրել է երկրի վարչապետ Նովրուզ Մամեդովը։ Իսկ նրա տեղակալ Ալի Հասանովը հայտարարել է, որ վերջին […]
18:43 13.04.2019
Վրաստանի ՆԳՆ-ն բացահայտել է հանցավոր խումբ, որը Թբիլիսիում համացանցով միջոցով թմրանյութ է իրացրել: Թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման, պահպանման, ինչպես նաև թմրամիջոցների վաճառքի փորձ կատարելու մեղադրանքով ձերբակալվել է 21 և 44 տարեկան 2 անձ: Թմրամիջոցների ինտերնետ վաճառքի դեպքում պոտենցիալ գնորդին թմրանյութի թաքստոցի տեղը հայտնում էին միայն գումարը փոխանցելուց հետո: 44-ամյա տղամարդու բնակարանի խուզարկության ժամանակ հայտնաբերվել են մեծ […]
14:40 13.04.2019
Բեյլագգանից արևելք՝ ադրբեջանական Բահրամթեփե բնակավայրի մոտ գտնվող մաքսակետում, այսօր ձերբակալվել է Ադրբեջանի երեք քաղաքացի, որոնք փորձում էին Իրանից Ադրբեջան անցկացնել թմրանյութերի խոշոր խմբաքանակ։ Այս մասին հայտնել է ադրբեջանական սահմանապահ ծառայությունը։ Ադրբեջանի քաղաքացիներին պատկանող մեքենայի խուզարկության ժամանակ դրա մեջ ադրբեջանական սահմանապահները նկատել են 6 կիլոգրամ մարիխուանա տեսակի թմրանյութ, ինչպես նաև թմրանյութերի պատրաստման համար աճեցվող բույսի սերմեր։ […]
12:09 05.04.2019
Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայում մեծ քանակությամբ թմրանյութերի արտահանման և ներկրման համար պատժի ամենամեծ չափ է որոշվել մահապատիժը, հաղորդում է Ալիք մեդիան: Աբխազիայի խորհրդարանը երկրորդ և վերջին լսումների արդյունքում միաձայն կողմ է քվեարկել օրենսդրական նախաձեռնությանը, որի համաձայն, մեծ քանակությամբ թմրանյութեր պահելու համար կիրառվի ցմահ բանտարկությունը, պատժի հատուկ ձև կհանդիսանա մահապատժի ենթարկելը: Նույն հոդվածի համաձայն` դատապարտվածներին ներում […]
00:44 05.04.2019
Օրերս ոստիկանության ու պետական այլ կառույցների փոխգործակցության արդունքում հաջողվել է կանխել Հայաստան ապօրինի թմրամիջոցներ ներկրելու հերթական փորձը: ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մարտի 30-ին, ոստիկանության Կապանի բաժնում ստացված տեղեկություններն իրացնելով՝ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության «Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության», Սյունիքի մարզային վարչության Մեղրիի և Կապանի բաժինների ծառայողները Մեղրիի սահմանապահ զորքերի աշխատակիցների հետ […]
18:58 02.04.2019
Ռուս սահմանապահները Հայաստանի ոստիկանության աշխատակիցների հետ «Ագարակ» անցակետում կանխել են Իրանից Հայաստանի տարածք թմրանյութ տեղափոխելու հերթական փորձը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից՝ մարտի 30-ին Իրանից Հայաստան ժամանող ՀՀ քաղաքացու անձնական խուզարկության արդյունքում վերջինիս մոտ հայտնաբերվել է դեղամիջոցներով 19 փաթեթ, որոնք պարունակել են ուժեղ ազդեցություն գործող թմրանյութ: Վերոնշյալ անձը և […]
16:07 01.04.2019
Մարտի 28-ին ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողները, համագործակցելով ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ, Կիևյան փողոցում հայտնաբերեցին ու ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկեցին Ալեքսանդր Եղիազարյանին․ կասկածանքը՝ թմրամիջոց ձեռք բերելը, պահելն ու օգտագործելն էր։ Նրա մոտ եղած ծրարում, որը Գերմանիայից ստացել էր փոստային առաքումով, հայտնաբերվեց դեղնականաչավուն չորս հաբ։ Ըստ տեղեկությունների՝ դրանք […]
11:27 29.03.2019
Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները հայ-իրանական սահմանին կանխել են թմրանյութ անցկացնելու հերթական փորձը: Ինչպես հայտնեցին Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, մարտի 26-ին Ագարակի անցակետում ծառայողական շան օգտագործմամբ Թեհրան-Երևան զբոսաշրջային ավտոբուսի զննության ընթացքում հայտնաբերվել է մուգ շագանակագույն զանգված պարունակող երկու փաթեթ: Միջադեպի բոլոր մանրամասները պարզելու համար հայտնաբերված իրը և […]
12:27 26.03.2019
Մեկ օրում ռուս սահմանապահները կանխել են Հայաստան թմրանյութի ներկրման երկու դեպք։ Ինչպես տեղեկացնում է Հայաստանում ՌԴ ԱԴԾ ՍՎ մամուլի ծառայությունը, անցած հանգստյան օրերին «Ագարակ» անցակետում ծառայություն իրականացնելիս, պետական սահմանը հատող տրանսպորտային միջոցների և անձանց ստուգման ժամանակ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության աշխատակիցները կասեցրել են Հայաստանի տարածք թմրանյութի ապօրինի ներկրման երկու դեպք։ Առաջին դեպքում ծառայողական […]
11:29 16.03.2019
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի Մեղրիի բաժանմունքի և Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները փետրվարի 15-ին Իրանից Հայաստան ժամանած ԻԻՀ քաղաքացի Մ.Ա.-ի ուղեբեռում հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված 49 ամբողջական և 1 հատ մասնատված «Մեթադոն» տեսակի դեղահաբեր: Թմրանյութ պարունակող դեղահաբերի մի մասը թաքցված է եղել թերմոսում, իսկ մնացածը խառնված է […]
11:11 11.03.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին մարտի 11-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում փոխանցեցին քաղաքացիների մտահոգությունները, որ նախագիծ է առաջարկվել, որով նախատեսվում է թմրանյութերն օրինականացնել: Թորոսյանը նշեց, որ պետք է նախագծերն ուշադիր կարդալ ու հասկանալ՝ ինչ միտում է: Նա մասնավորեցրեց՝ խոսքը գիտահետազոտական նպատակներով որոշակի նյութերի օգտագործման մասին է: «Հայաստանի Հանրապետությունում հոգեմետ և […]
10:56 11.03.2019
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության, Սյունիքի տարածաշրջանային բաժինների աշխատակիցները և ՌԴ սահմանապահ զորքերի ծառայողները «Ագարակ» պետական սահմանային անցակետում Իրանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Գ.Վ․-ի նկատմամբ իրականացված հսկողության արդյունքում վերջինիս բաճկոնի աստառի ներսից` պոլիէթիլենային 2 փաթեթում, հայտնաբերել են 109 գրամ ընդհանուր քաշով մեթամֆետամին տեսակի թմրանյութի նմանվող սպիտակ գույնի փոշենման զանգված։ Փաստի առթիվ […]
13:22 05.03.2019
Մեղրիի ռուսական սահմանապահ ջոկատի զինծառայողները Հայաստանի պետեկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների հետ համատեղ իրականացրած գործողությունների շրջանակում բերման են ենթարկել օրինախախտի, ով հայ-իրանական սահմանով փորձել է գաղտնի թմրամիջոցներ անցկացնել Հայաստան: Այս մասին «Արմենպրես»–ին տեղեկացրեցին Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունից: Մարտի 5-ին «Ագարակ» սահմանային անցման կետում իրավապահ մարմինները զննել են Հայաստանի երեք […]
23:58 01.03.2019
Փետրվարի 28-ին Երևանում իրականացվել է հակաթմրանյութային գործողությունների հատուկ օպերացիա: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Էրեբունու ոստիկանություն են բերման ենթարկվել Երևանի բնակիչ, 37-ամյա Էմիլ Ավագյանը, իր Daewoo մակնիշի ավտոմեքենայով, որի սրահում հայտնաբերվել է «ափիոն» տեսակի թմրանյութի նմանվող զանգված, 2 հատ ներարկիչ, որոնց մեջ եղել է «անհիդրիդի» նմանվող հեղուկ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ Է. Ավագյանը նշված թմրանյութը ումից է […]
17:32 27.02.2019
Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները Բաթումում ձերբակալել են 25-ամյա տղամարդու՝ թմրանյութի խոշոր խմբաքանակի ապօրինի ձեռքբերման և պահման մեղադրանքով: Ձերբակալվածի մոտից խուզարկությամբ հայտնաբերել և բռնագրավել են MDMA թմրամիջոցի 569 հաբ և 1.4 կգ հոգեմետ նոր թմրամիջոց: Տղամարդը ձերբակալվել է, նրան ներկայացվել է մեղադրանք՝ խոշոր չափի թմրանյութեր պահելու և իրացնելու հոդվածով, ինչը նախատեսում է 8-10 տարվա ազատազրկում:
17:16 25.02.2019
Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և ծնողներին զգոնության կոչ արել. «Սիրելի ծնողներ Ըստ շրջանառվող լուրերի երեխաներին փողոցում մոտենում են տարբեր անձինք և առաջարկում են բալի, ելակի համով կոնֆետներ, որոնք պարունակում են տարբեր թմրամիջոցներ։ Ամենևին չցանկանալով խուճապ ստեղծել` խնդրում եմ բոլորիդ խոսել Ձեր երեխաների հետ, տանել բացատրական աշխատանք և […]
16:41 25.02.2019
Ոստիկանության ՔՀԳՎ 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել երեխաներին կոնֆետի տեսքով թմրանյութ տալու մասին համացանցում տարածված լուրերի վերաբերյալ: «Վերջին շրջանում լուրեր են շրջանառվում, որ փողոցում երեխաներին են մոտենում տարբեր անձինք և առաջարկում կոնֆետներ, որոնք պարունակում են թմրամիջոց։ Տեղեկացնում ենք, որ մինչ օրս ոստիկանությունում նման ահազանգ չի ստացվել: Նման […]
09:14 25.02.2019
Հերթական մանիպուլյացիան է նետվել համացանց, թե իբր «արգելելու ենք թութունը, որ թույլատրեն պլանը» ու իրենք տարածում, իրենք ուրախանում են իրենց ստի վրա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արսեն Թորոսյանը։ «Սուտ 1. Ոչ ոք չի արգելում ծխելը չնայած նրան, որ այն տարեկան սպանում է մեր հազարավոր քաղաքացիների, այլ սահմանափակվելու են փակ հանրային վայրերում ծխախոտային արտադրատեսակների […]
15:30 22.02.2019
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանն ընդունել է ԱՄՆ-ի արդարադատության նախարարության թմրամիջոցների դեմ պայքարի վարչության (DEA) Միջին Արևելքի տարածաշրջանային գրասենյակի ներկայացուցիչներին և նշված կառույցի Թբիլիսիի տարածաշրջանային գրասենյակի աշխատակիցներին: Այս մասին հայտնում են ՊԵԿ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու կառույցների միջև առկա համագործակցությունը խորացնելու վերաբերյալ հարցեր, ինչպես նաև […]
10:55 21.02.2019
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 20-21-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 55 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 15, անձնական ունեցվածքի գողության 13, խարդախության 6, յուրացման կամ վատնման և ծեծի 4, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 2-ական, կողոպուտի, զենք-զինամթերքի առգրավման, կաշառակերության, սպառնալիքի, ազատությունից ապօրինի զրկելու, ինքնասպանության հակելու […]