TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+4.09 oC

Թերեզա Մեյ

Ռուսաստանը դեմ չէ Եվրոպայի հետ իր գործընկերների համագործակցությանը. Լավրով

14:34 04.12.2017

Ռուսաստանը բացարձակապես դեմ չէ, որ իր դաշնակից ու բարեկամ երկրները լավ հարաբերություններ ունենան Եվրոպայի հետ։ Ռուսական կողմի այս դիրքորոշումը երկրի արտգործնախարարը հայտնել է բելառուսական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում։ Սերգեյ Լավրովը նշել է, որ իրենք բնական են համարում Եվրոմիության Արևելյան գործընկերության ծրագրին իրենց գործընկերների մասնակցությունը։

«Մենք երբեք ոչ ոքի կյանք չենք սովորեցնում։ Մենք ինքներս էլ Եվրոմիության հետ ունենք գործընկերության համաձայնագիր, որը ցավոք սառեցված է, ոչ մեր մեղքով։ Եվ մենք երբեք խնդիր չենք տեսել նրանում, որ մեր բոլոր հարևաններն ու բարեկամներն ուզում են լավ հարաբերություններն ունենալ իրենց գործընկերների հետ և՛ Արևմուտքում, և՛ Արևելքում, և՛ հյուսիսում, և՛ հարավում», — նշել է նախարարը։
Արևելյան գործընկերության մեջ մտնող հետխորհրդային 6 երկրների մեջ, սակայն, Լավրովը տարբերակում դրել է։ Մասնավորապես Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի մասնակցությունը և դրանից բխող քաղաքականությունը Ռուսաստանի համար անհասկանալի է։ Մինչդեռ մյուս մասնակիցներինի դեպքում ամեն ինչ օրինաչափ է։

«Հայաստանի, Ադրբեջանի ու Բելառուսի հարցում մենք որևէ տարակուսանք ու կասկած չունենք։ Մենք իհարկե տեսնում ենք՝ ինչպես են իրենց պահում մեր ուկրաինացի, մոլդովացի և վրացի գործընկերները։ Սակայն նրանց չի հաջողվում և վստահ եմ՝ չի էլ հաջողվի Արևլյան գործընկերության ամբողջ գրոծընթացը բերել հակառուսական դաշտ», — հարցազրույցի ընթացքում հայտնել է նախարարը։
Լավրովը նշել է, որ եվրոպական կողմում նույնպես հակառուսական քաղաքականությունը համընդհանուր չէ։ Սակայն կան երկրներ, որոնք փորձում են համագործակցությունն ուղղել Ռուսաստանի դեմ։ Այս համատեքստում նախարարը մատնանշել է Մեծ Բրիտանիայի վարչապետին, որն Արևելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ հենց հակառուսական դիրքորոշում էր արտահայտել։

«Մենք պետք է աչալուրջ լինենք այն գործողությունների նկատմամբ, որոնք իրականացնում են Ռուսաստանի նման թշնամական պետությունները, որոնք վտանգում են Արևելյան գործընկերության հնարավոր զարգացումը և որոնք ջանում են ջլատել մեր հավաքական անվտանգությունը», — ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովի կուլուարներում հայտարարել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը։
«Բայց Եվրոմիության անդամների գերակշիռ մեծամասնությունը հասկանում է, որ ԱՊՀ անդամ պետությունների հետ հարաբերություններում հակառուսական տրամադրությունների ներդրումը ապարդյուն ու անհեռանկարային քայլ է լինելու», — Մեյի հայտարարության վերաբերյալ ասել է Լավրովը։
Արևելյան գործընկերության գագաթաժողովի, ըստ Լավրովի, փորձեր արվել են հակառուսական որոշակի կետեր մտցնել։ Սակայն մասնավորապես նաև Բելառուսի օգնությամբ հնարավոր է եղել բացառել նման հարցերի քննարկումը, և վերջնական փաստաթուղթը կենտրոնացել է փոխադարձ շահերի, ոչ թե Ռուսաստանի դեմ ուղղված հայտարարությունների վրա։

̰
Կայացել են Brexit-ի վերաբերյալ Մեյ-Յունկեր բանակցությունները

13:26 04.12.2017

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի ու Դոնալդ Տուսկի հետ, որը Մեյին վերջնաժամկետ է ներկայացրել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ:

̰
Եվրոպան պետք է աչալուրջ լինի թշնամական Ռուսաստանի նկատմամբ․ Թերեզա Մեյ

13:58 24.11.2017

Բրիտանիայի վարչապետը Եվրոպայի նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրների շարքն է դասել Ռուսաստանին՝ պնդելով, որ եվրոպական երկրները պետք է աչալուրջ լինեն այս հարցում։

̰
Թերեզա Մեյը Ռուսաստանին մեղադրել է ընտրություններին միջամտելու և Արևմուտքում պառակտում մտցնելու մեջ

08:50 14.11.2017

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Ռուսաստանին մեղադրել է Արևմուտքում ընտրություններին միջամտելու, կիբերլրտեսության և պառակտում մտցնելու փորձի մեջ: Նման քննադատություն Թերեզա Մեյի կողմից հնչում է առաջին անգամ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո: Նա հայտարարել է, որ Ռուսաստանը կեղծ լուրեր է տարածում: Նա նաև ավելացրել է, որ Մեծ Բրիտանիան հավերժական առճակատում չի ուզում Ռուսաստանի հետ, բայց […]

̰
Թերեզա Մեյը ներողություն է խնդրել խորհրդարանում սեքս-սկանդալի համար

17:48 07.11.2017

Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ներողություն է խնդրել սեքս-սկանդալի զոհերից և խոստացել կարգուկանոն հաստատել խորհրդարանում: Այս մասին հայտնել է The Sun-ը:

̰
Աշխարհի ամենաազդեցիկ կանայք ըստ Forbes-ի

15:39 02.11.2017

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս, ցուցակի առաջին տեղը զբաղեցնում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Նրան հաջորդում է Մեծ Բրիտանիայի վարչապես Թերեզա Մեյը:

̰
Իրանը մեղադրվում է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի վրա կիբերհարձակման մեջ

13:35 14.10.2017

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի վրա կիբերհարձակման հետևում, որն առնչվել էր տասնյակ պաստգամավորների, այդ թվում՝ երկրի վարչապետ Թերեզա Մեյին, կանգնած է Իրանը, գրում է The Daily Telegraph-ը:

̰

19:57 06.10.2017

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը լրագրողների հետ զրույցում նշել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ եւ վայելում է նախարարների աջակցությունը: Հիշեցնենք, որ ուրբաթ օրը Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության նախկին նախագահ Գրանտ Շեփսը հայտարարել էր, որ պատրաստել է երեք տասնյակ խորհրդարանականների ցուցակ, այդ թվում՝ 5 նախկին նախարարների, որոնք երկրի վարչապետին կոչ են անում հրաժարական տալ: Նա […]

̰
BACK_TO_TOP