08:08 07.07.2018
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կոչ է արել իշխող «Պահպանողական կուսակցությանը» միավորվել և շարժվել Բրյուսելի հետ գործարքի կնքման ուղիով։ Վարչապետն սպառնացել է հեռացնել պաշտոնից արտգործնախարար Բորիս Ջոնսոնին, եթե նա փորձի խափանել Brexit-ի հարցով գործարքը։ Այս մասին հայտնում է The Times-ը։ Պարբերականի տեղեկություններով՝ Մեյը դիմել է պահպանողականներին այն նախարարների հրաժարականի մասին հայտարարությամբ, ովքեր դժգոհություն կարտահայտեն՝ կապված […]
19:29 05.07.2018
Բրիտանիայի վարչապետը նաև շնորհակալություն է հայտնել Գերմանիային մարտին ռուս գաղտնի գործակալ Սերգեյ Սկրիպալի թունավորումից հետո ցուցաբերած աջակցության համար:
18:14 05.07.2018
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը չի փոխի իր որոշումը ԱԱ-2018 խաղերին չայցելելու մասով: Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան մամուլի ծառայությունը: «Կառավարության դիրքորոշումն անփոփոխ է մնում: Մեծ Բրիտանիայի կառավարության անդամները չեն այցելի Ռուսաստանում անցկացվող Աշխարհի առաջնություն, ինչպես այդ մասին, ավելի վաղ՝ այս տարվա սկզբին հայտարարվել էր վարչապետի կողմից»,- ասված է դեսպանատան տարածած […]
17:25 04.07.2018
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի խոսնակը հայտարարել է, որ կառավարության ճգնաժամային արձագանքման հանձնաժողովը հանդիպել է՝ քննարկելու միջադեպը:
19:41 30.06.2018
Այսօր Թերեզա Մեյն այցելել է Մեծ Բրիտանիայի զինված ուժերի օրվան նվիրված տոնակատարությանը Ուելսի հյուսիսում:
13:46 24.06.2018
Սոցցանցերի օգտատերերը քննադատել են բրիտանացի վարչապետ Թերեզա Մեյին այն բանի համար, թե ինչպես է նա խոնարհվում։ Վարչապետի խոնարհական ժեստերին ուշադրություն է դարձրել The Independent-ը։ Նոթինգեմշիրում նոր վերականգնողական կենտրոն կատարած այցի ժամանակ Մեյը տարօրինակ ձևով էր խոնարհվել արքայազն Ուիլյամի առջև։ Լրագրողներն ուշադրություն են դարձրել Մեյի կողմից նախկին այլ խոնարհումների՝ նշելով, որ դրանք առավել համապատասխան են «սիրողական […]
07:55 21.06.2018
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ Brexit-ի մասին օրինագծի կառավարական տարբերակին հավանություն տալու խորհրդարնի որոշումը կօգնի ԵՄ-ից դուրս գալն իրականացնել կանոնակարգված։ «Դա կարևոր քայլ է ԵՄ-ից հանգիստ և կանոնակարգված դուրս գալն իրականացնելու համար»,- հայտնել է Մեյը Twitter-ում։ Նա նաև նշել է, որ առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում կհրապարակվի ավելի մանրամասն տեղեկատվություն ԵՄ-ի հետ […]
15:24 08.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել չեղարկել G7 համաժողովի շրջանակում Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ նախատեսված հանդիպումը: Այս մասին հայտնում է Telegraph-ը՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահին մոտ կանգնած աղբյուրներին: Աղբյուրը հայտնում է, որ Թրամփը նման որոշում է կայացրել, քանի որ նրան դուր չի եկել Միացյալ Թագավորության վարչապետի «դաստիարակչական» տոնը: «Առանց նեղանալու, բայց գործնականում նա […]
10:12 08.06.2018
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Քվեբեկում G7-ի գագաթնաժողովի ընթացքում պաշտոնական հանդիպումներ կունենա միավորման անդամ երկրների բոլոր առաջնորդների հետ, բացի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից: Հաղորդվում է, որ, այդուհանդերձ, նրանց միջև տեղի կունենան ոչ պաշտոնական բանակցություններ: Բրիտանական Press Association գործակալության փոխանցմամբ՝ այդ բանակցությունների նպատակն է հանդիպման մասնակից երկրների միջև առևտրային պատերազմի կանխումը: Կանադա ժամանելուն պես Թերեզա Մեյը […]
16:49 06.06.2018
Նախքան Լոնդոն ժամանելը Նեթանյահուն հանդիպել էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, այնուհետև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
08:28 05.06.2018
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ, մասնավորապես, բարձրացվել է ԱՄՆ-ի կողմից սահմանված նոր մաքսատուրքերի թեման: Այս մասին հայտնում է բրիտանական կառավարության կայքը: Թերեզա Մեյը զրույցում հիասթափություն է արտահայտել՝ կապված պողպատի և ալյումինի ներկրման մաքսատուրքերի սահմանման հետ: «Վարչապետը հայտարարել է, որ եվրոպական պողպատի և ալյումինի համար մաքսատուրքեր […]
07:40 02.06.2018
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հիասթափված է ԵՄ երկրներից մետաղի ներկրման մաքսատուրքեր սահմանելու ԱՄՆ-ի որոշումից: Նա հայտարարել է Լոնդոնի և Բրյուսելի համատեղ պատրաստակամության մասին՝ պայքարելու հարվածի տակ հայտնված արդյունաբերական ոլորտների պաշտպանության համար: Այս մասին հայտնում է TASS-ը: «ԱՄՆ-ը, ԵՄ-ը և Մեծ Բրիտանիան հանդիսանում են մոտ դաշնակիցներ և մշտապես կողմ են հանդես եկել ողջ աշխարհում բաց […]
20:27 12.05.2018
ի քանի իրավապաշտպան կազմակերպություններ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Լոնդոն այցին ընդառաջ կոչ են արել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին ճնշում գործադրել Էրդողանի վրա՝ հիշեցնելով Թուրքիայի բանտերում գտնվող հարյուրավոր մտավորականների, լրագրողների ու ակտիվիստների մասին,
18:30 03.05.2018
Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության պատգամավորներն այդ երկրի վարչապետ Թերեզա Մեյին զգուշացրել են, որ Եվրամիության հետ մաքսային համաձայնագիր կնքելու պլաններից չհրաժարվելու դեպքում իր կառավարությունը ստիպված կլինի կանգնել հրաժարականի հարցի առաջ: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
13:19 30.04.2018
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը երկրի ներքին գործերի նոր նախարար է նշանակել Սաջիդ Ջավիդին:
12:42 27.04.2018
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լոնդոնում երեկ հանդիպում է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ:
15:43 14.04.2018
Թերեզա Մեյը չի ստացել խորհրդարանի հավանությունը Սիրիային հարված հասցնելու համար: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի գլխավոր ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության ղեկավար Ջերեմի Կորբինը: Նա քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համատեղ գործողությունը: «Ռումբերը կյանքեր չեն փրկի և հանգստություն չեն բերի: Այդ ապօրինի գործողությունը նոր էսկալացիայի կբերի»,- ասել է Կորբինը:
11:35 13.04.2018
Դաունինգ Սթրիթը նաև հայտնել է, որ միջազգային արձագանքը կհամակարգվի դաշնակից Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ միասին և ցույց կտա, որ իրենք չեն հանդուրժի Սիրիայի քաղաքացիական պատերազմում թունավոր զենքերի օգտագործումը:
13:12 12.04.2018
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հրահանգել է բրիտանական սուզանավերը հրթիռային հարվածի հեռավորությամբ մոտեցնել Սիրիայի ափերին:
10:15 22.03.2018
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ցանկություն ունի, որ Եվրամիության անդամ-երկրները ևս մեղադրեն Մոսկվային ռուս կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման համար:
20:46 15.03.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ զրույցի արդյունքում իր մոտ տպավորություն է ստեղծվել, որ Ռուսաստանն է կանգնած ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին սպա Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման հետևում:
12:38 13.03.2018
ՌԴ հատուկ ծառայության վետերան, սենատոր Իգոր Մորոզովը հայտարարել է, որ Ռուսաստանը դադարեցրել «Նովիչոկ» անունը կրող գազի արտադրությունն ու ոչնչացրել է դրա ամբողջ պաշարը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:
09:41 13.03.2018
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մինչև երեկո ժամանակ է տվել Ռուսաստանին՝ բացատրություններ ներկայացնելու Մեծ Բրիտանիայում ռուս հետախույզի և նրա դստեր թունավորման առանչությամբ:
20:32 17.01.2018
Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավար Թերեզա Մեյը նշանակել է երկրում առաջին՝ միայնակ մարդկանց համար պատասխանատու նախարարին: Այդ պաշտոնը զբաղեցրել է Մեծ Բրիտանիայի սպորտի և քաղաքացիական հասարակության հարցերով փոխնախարար Թրեյսի Կրաուչը, հայտնում է Evening Standard-ը:
13:53 14.12.2017
Բրիտանական բոլոր թերթերը հաճախ ու մանրամասն գրում են այն մասին, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի կառավարությունը խորհրդարանում պարտություն է կրել այն օրինագծի կարևոր փոփոխության քվեարկության ժամանակ, որը վերաբերում է եվրոպական օրենսդրությունը բրիտանականին փոխանցելուն: