14:05 14.11.2018
Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը Իրանի հարցում Դոնալդ Թրամփի և Թերեզա Մեյի միջև սուր հեռախոսազրույցի պատճառ է դարձել: Այս մասին հաղորդում է The Washington Post-ը: ԱՄՆ նախագահը սկսել է մեղադրել Մեծ Բրիտանիայի վարչապետին, թե ինչու իր երկիրը բավարար ջանքեր չի գործադրում Իրանին զսպելու համար: Աղբյուրը հիշատակում է, որ զանգը տեղի է ունեցել բրիտանական կողմի նախաձեռնությամբ, սակայն բոլորովին այլ […]
07:43 13.11.2018
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցի շուրջ բանակցությունները մոտենում են ավարտին, սակայն Լոնդոնը պատրաստ չէ «ցանկացած գնով» գործարք կնքել։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը։ «Բրիտանացի ժողովուրդը ցանկանում է, որպեսզի մենք շարունակենք Brexit-ին առնչվող աշխատանքները, և ես նույնպես լի եմ դա իրագործելու վճռականությամբ։ Ես ուզում եմ, որ մարդիկ իմանան՝ ես սպառնալիքի տակ […]
09:42 11.11.2018
Եվրամիությունը մերժել է Brexit-ի հարցով Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի առանցքային առաջարկը։ Այս մասին հայտնում է The Sunday Times-ը։ Մեյը հույս ուներ միավորել իր կաբինետն ու հաղթահարել ԵՄ-ի հետ բանակցություններում առաջացած արգելապատնեշը։ Նա առաջարկել է ստեղծել անկախ մեխանիզմ՝ մաքսային վեճերը կարգավորելու համար։ Ենթադրաբար, Մեյը փորձել է խուսափել Հյուսիսային Իռլանդիայի հետ «կոշտ սահմանից»։ Բրյուսելում, սակայն, հայտարարել […]
15:48 03.11.2018
Մեծ Բրիտանիայի դատարանը 18 ամսվա կալանավորման է դատապարտել քաղաքացուն, որը սպառնացել է թունավորել այդ երկրի վարչապետ Թերեզա Մեյին: Այս մասին հայտնում է Indipendent գործակալությունը: Հաղորդվում է, որ Վինսենթ Փոթերը տառապում է շիզոֆրենիա հիվանդությամբ և նախկինում արդեն մեկ անգամ դատապարտվել է պայթուցիկ սարք պատրաստելու համար: Ավելի վաղ՝ 2017 թվականի օգոստոսին, Փոթերը ծրար էր ուղարկել Մեծ Բրիտանիայի […]
14:24 15.10.2018
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիին ու Մեգան Մարքլին, ովքեր հայտարարել են, որ փոքրիկի են սպասում: Այս մասին գրված է Թերեզա Մեյի թվիթերյան էջում: «Ցանկանում եմ ձեզ ամենայն բարիք»,- գրել է վարչապետը: My warmest congratulations to the Duke and Duchess of Sussex on the happy news they are expecting a […]
07:56 09.10.2018
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը կրկնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի պարը, որը նա կատարել էր անցած շաբաթ՝ Պահպանողական կուսակցության համագումարում։ Բրյուսելում ելույթի մեկնարկից առաջ՝ դեռևս չդադարած երաժշտության ներքո, Յունկերը պարային մի քանի շարժում է արել՝ առաջացնելով դահլիճում ծիծաղ և ծափահարություններ։
19:51 03.10.2018
Բիրմինգհեմում Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պարել է շվեդական ABBA խմբի հայտնի Dancing Queen կատարման ներքո: Մեյը պարելով դուրս է եկել բեմ, որտեղ պետք է ելույթ ունենար Պահպանողական կուսակցության նիստում: Կուսակիցները ողջունել են վարչապետին ծափահարություններով և վանկարկումներով: Մեյի նման պահվածքը նոր չէ: Աֆրիկա դիվանագիտական այցելությունների ժամանակ նա մի քանի անգամ նույն կերպ է վարվել ու […]
13:38 02.10.2018
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մեկնաբանել է Եվրամիությանը (ԵՄ) Խորհրդային միության հետ համեմատելու մասին հայտարարությանը: Բրիտանական կառավարության ղեկավարի խոսքերով՝ երկու միավորումները միմյանց նման չեն: Այս մասին նա ասել է հոկտեմբերի 2-ին, հայտնում է RTE-ն: Անցած շաբաթ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը համեմատել էր Եվրամիությունն ու ԽՍՀՄ-ը և Բրյուսելին մեղադրել անդամ պետություններին գրավելու համար: […]
00:17 22.09.2018
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նշել է, որ Brexit-ի մասին ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի բանակցությունները փակուղի են մտել, տեղեկացնում է Reuters-ը: Նա անընդունելի է համարել ԵՄ-ի այն դիրքորոշումը, ըստ որի, կազմակերպությունը առանց որևէ բացատրության մերժում է Բրիտանիայի առաջարկները: Նա նշել է, որ ԵՄ-ն պետք է հարգի Բրիտանիային: «Մենք փակուղում ենք: Բանակցությունների այսչափ ուշ փուլում անթույլատրելի […]
18:02 21.09.2018
Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում սեպտեմբերի 19-20-ը տեղի է ունեցել ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որը, մասնավորապես, դատապարտել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի պլանը Brexit-ի վերաբերյալ: Ծրագիրը և այն ներկայացնելու Մեյի ձևը սուր քննադատության է ենթարկվել ոչ միայն Եվրոպական Միությունում, այլ նաև բրիտանացի քաղաքական գործիչների կողմից: Բրիտանական The Guardian և The Times պարբերականները համաձայնել են, որ Զալցբուրգում […]
12:48 21.09.2018
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը վիրավորել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին: Նա հրաժարվել է սեղմել նրա ձեռքը, հաղորդում է Daily Express-ը։ Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 20-ին, Զալցբուրգում՝ Եվրամիության երկրների առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ։ Մեյը եղել է եվրոպացի առաջնորդների խմբում, երբ նրանց է մոտեցել Մերկելը։ Վարչապետը ժպտացել է և թեքվել դեպի Մերկելը, սակայն վերջինն […]
07:11 20.09.2018
Մեծ Բրիտանիայի իշխող Պահպանողական կուսակցության պատգամավորները մտադիր են պահանջել վարչապետ Թերեզա Մեյից լքել պաշտոնը՝ Brexit-ի իրագործման վերջնական ժամկետի լրանալուց հետո։ Այս մասին գրում է The Daily Telegraph-ը։ Նշվում է, որ խորհրդարանական 1922 կոմիտեն նման առաջարկ կանի 2019 թվականի մարտից հետո։ Արդեն առկա է վարչապետի պաշտոնի 27 պոտենցիալ թեկնածուների ցուցակ։ Ավելի վաղ Մեյն առաջարկել էր բրիտանացի […]
14:13 17.09.2018
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը BBC հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ այդ երկրի պատգամավորները հնարավորություն ունեն ընտրելու ԵՄ-ի հետ նախատեսվող գործարքի և Brexit-ի վերաբերյալ որևէ պայմանավորվածություն ձեռք չբերելու միջև: Այս մասին հայտնում է korrespondent-ը: «Կարծում եմ, որ մենք ձեռնտու գործարք կկնքենք ԵՄ-ի հետ բանակցությունների արդյունքում»,- ասել է Մեյը: Միևնույն ժամանակ նա իր անհամաձայնությունն է հայտնել […]
18:20 16.09.2018
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն անտեղի է համարել նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնի բնորոշումները կառավարության՝ Եվրամիության կազմից դուրս գալու (Brexit) քաղաքականության վերաբերյալ։ Մեյը համարում է, որ ԵՄ կազմից դուրս գալու ծրագրի իր տարբերակը լավագույնն է՝ կառույցի հետ հարաբերությունները պահպանելու տեսանկյունից։ Մինչ այս, Ջոնսոնը մամուլում հրապարակված իր հոդվածում այդ քաղաքականությունն անվանել էր «մահապարտի գոտի»։ Ջոնսոնի բնորոշմամբ՝ այդ […]
11:25 09.09.2018
Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնը քննադատել է Brexit–ի հարցով երկրի վարչապետ Թերեզա Մեյի դիրքորոշումը։ Իր տեսակետը Ջոնսոնն արտահայտել է Daily Mail պարբերականում։ «Բանակցությունների յուրաքանչյուր մակարդակում Բրյուսելը ստանում է այն, ինչ ցանկանում է։ Մենք համաձայնեցինք ԵՄ-ի ժամկետների հետ, համաձայնեցինք նրան տալ 39 մլրդ ֆունտ՝ փոխարենը չստանալով ոչինչ»,-ասել է նա։ Ջոնսոնը նշել է, որ Մեյը մահապարտի […]
00:50 06.09.2018
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը սեպտեմբերի 4-ին` ուշ երեկոյան, հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը` հղում անելով Մեյի մամուլի քարտուղարին։ Նշվում է, որ Թրամփ-Մեյ զրույցը կայացել է ռուս կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալին ու նրա դստերը՝ Յուլյային բրիտանական Սոլսբերի քաղաքում թունավորելու հարցում առնչություն ունեցող անձանց անունները հրապարակելուց ժամեր […]
23:38 01.09.2018
Համացանցը պայթեցրել է Թերեզա Մեյի մասնակցությամբ աֆրիկյան պարի տեսանյութը։ Չնայած նախորդ պարի քննադատություններին՝ նա կրկին պարել է։ Քենիայի մայրաքաղաք Նայրոբի այցի ժամանակ նա շփվել է տեղի սկաուտների հետ, որոնցից մեկի շարժումներին էլ հետևել է։ Ավելի վաղ նա դպրոցականների հետ պարել էր Հարավաֆրիկյան հանրապետությունում։
11:11 10.08.2018
Համացանցում կրկին ակտիվ քննարկում են Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին, թե ինչպես է նա Ամյենի մերձակայքում ճակատամարտի 100-ամյակին նվիրված արարողությանը խոնարհվել արքայազն Ուիլյամի առջև: Համացանցի օգտատերերը կարծում են, որ Մեյն ավելի շատ մարզանք է անում, քան խոնարհվում: Հիշեցնենք, որ ավելի վաղ լրատվամիջոցները կրկին ուշադրություն են դարձրել Մեյի կողմից նախկին այլ խոնարհումների՝ նշելով, որ դրանք առավել […]
15:01 04.08.2018
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հանդիպում են անցկացրել Ֆրանսիայում, հայտնում է Sky News-ը: Մեյն ու Մակրոնը քննարկել են Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցը: Հանդիպման անցկացումը տեղի է ունեցել Մեյի նախաձեռնությամբ: Նշվում է, որ քննարկվել են Brexit-ի պայմանները:
14:51 30.07.2018
Բրիտանացիների 74 տոկոսը դժգոհ է վարչապետի պաշտոնում Թերեզա Մեյի ձեռնարկած գործունեությունից: Այս մասին վկայում են Sky News հեռուստաընկերության անցկացրած հարցման արդյունքները: Հետազոտության համաձայն՝ քաղաքացիների միայն 24 տոկոսն է գոհունակություն հայտնել վարչապետի աշխատանքի վերաբերյալ: Նշվում է, որ դեռևս մարտին Թերեզա Մեյի վարկանիշն ավելի բարձր էր. քաղաքացիների 41 տոկոսը գոհ էր նրա աշխատանքից: Դրա հետ մեկտեղ, քաղաքացիների […]
16:56 16.07.2018
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Brexit-ի հարցով երկրորդ հանրաքվե չի լինի, հայտնում է Reuters-ը: Այդկերպ, Մեյի ներկայացուցիչը կրկնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի՝ ավելի վաղ ասված խոսքերը: «Բրիտանական հասարակությունը քվեարկել է Եվրոպական միությունը լքելու օգտին: Երկրորդ հանրաքվե չի լինելու ոչ մի հանգամանքներում»,- հայտարարել է Մեյի մամուլի քարտուղարը: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետը Daily […]
17:47 15.07.2018
Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը հայտնել է, որ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփն իրեն խորհուրդ է տվել՝ կապված Brexit-ի հետ։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Մեյի խոսքով՝ Թրամփն իրեն խորհուրդ է տվել անցած շաբաթ, սակայն ինքն անտեսել է։ «Թրամփն ասել է, որ ես պետք է դատի տամ Եվրամիությանը»,-հայտարարել է Մեյը։ Մեյը հավելել է, որ ԱՄՆ նախագահը […]
10:15 15.07.2018
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կոչ է արել պահպանողականների շարքերում իր հակառակորդներին աջակցել ԵՄ-ից դուրս գալու իր պլանին։ Նրա խոսքով՝ եթե իր կուսակիցները դա չանեն, Brexit-ը կարող է ընդհանրապես չկայանալ։ «Մեզ անհրաժեշտ է կենտրոնանալ նպատակների վրա։ Եթե մենք դա չանենք, կա ռիսկ, որ Brexit-ը տեղի չի ունենա»,-գրել է նա Daily Mail-ում իր հեղինակային սյունակում։ «Եկել […]
21:33 13.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «պայթեցնում է դիվանագիտական նռնակը»՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի վարած Brexit-ի քաղաքականությունը քննադատելով, գրում է բրիտանական The Guardian թերթը: Թրամփը կրկին խախտել է դիվանագիտական կանոնակարգը և Մեյին դիմավորել է ոչ թե ծաղիկներով կամ մի շիշ գինով, այլ` «բանավոր նռնակով»: The Sun-ին տված հարցազրույցում Թրամփը հայտարարել էր, որ հանդիպման առաջին իսկ օրից […]
13:32 13.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և առաջին տիկին Մելանյա Թրամփը քառօրյա այցով գտնվում են Մեծ Բրիտանիայում: Զույգին պաշտոնական ընդունելությամբ դիմավորել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը: Ի դեպ, սա նախագահությունը ստանձնելուց հետո Թրամփի առաջին այցն է Մեծ Բրիտանիա: Պաշտոնական ճաշից առաջ Մեյը մեջբերել է Ուինսթոն Չերչիլի խոսքերը, որը ժամանակին նշել էր, որ ԱՄՆ-ի՝ Մեծ Բրիտանիայի կողքին […]
07:58 13.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է բրիտանացի վարչապետ Թերեզա Մեյին, որ, եթե Մեծ Բրիտանիան սահուն դուրս գա ԵՄ-ից, Լոնդոնի և Վաշինգտոնի միջև առևտրային համաձայնագիրը անհնարին կդառնա։ Այս մասին գրում է The Sun-ը։ Պարբերականի հաղորդմամբ՝ Մեյն անտեսել է Brexit-ի սցենարների նախապատրաստման Թրամփի խորհուրդները։ «Եթե նրանք (բրիտանական իշխանությունները-խմբ.) գնան նման գործարքի, մենք կհամագործակցենք ԵՄ-ի հետ, այլ ոչ թե […]
14:59 12.07.2018
Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ողջունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջիկայում սպասվող հանդիպումը: Այս մասին հաղորդում է The Guardian-ը: Մեյը նման հայտարարություն արել է Բրյուսելում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում: Նա նշել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավաորումը հանդիսանում է Բրիտանիայի առաջիկա նպատակներից մեկը: «Ողջունում եմ Թրամփի և Պուտինի առաջիակյում […]
00:34 10.07.2018
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Ջերեմի Հանթին նշանակել է երկրի նոր արտգործնախարար։ Այս մասին ասվում է վարչապետի գրասենյակի թվիթերյան էջում։ Հստակեցվում է, որ Հանթի թեկնածությանն արդեն հավանություն է տվել թագուհի Եղիսաբեթ II-ը։ 51-ամյա Ջերեմի Հանթը 2012 թվականից զբաղեցրել է առողջապահության նախարարի պաշտոնը։ Այսօր Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը հայտարարել էր, որ լքում է պաշտոնը։ Իր որոշումը նա […]
16:06 09.07.2018
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Brexit-ի գործընթացի հարցերով նոր նախարար է նշանակել Դոմինիկ Ռաաբին: Այս մասին հայտնում է Reuters-ը: Դեռևս հուլիսի 8-ին այս պաշտոնին նշանակված նախարար Դեյվիդ Դևիսը հրաժարական էր ներկայացրել՝ ի նշան բողոքի: Նա իր անհամաձայնությունն էր հայտնել ԵՄ կազմից դուրս գալուց հետո կառույցի հետ կապը պահպանելու՝ Մեծ Բրիտանիայի կառավարության կայացրած որոշման հարցի շուրջ: […]