TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Թերեզա Մեյ

Աշխարհի լիդերների արձագանքը Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհին

13:06 16.04.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջիններից է արձագանքել Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհին՝ գրառում կատարելով թվիթերյան իր էջում: Նրան հետևել են այլ երկրների լիդերները: Բոլորը վշտակցել են ֆրանսիացիներին և հույս հայտնել, որ տաճարը կվերականգնվի: Դոնալդ Թրամփ, ԱՄՆ նախագահ «Այնքան սարսափելի է տեսնել հրդեհը Փարիզի Աստվածամոր տաճարում: Աստված օրհնի Ֆրանսիայի ժողովրդին»: Հայկո Մաաս, Գերմանիայի արտաքին գործերի նախարար «Այս […]

̰
ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան համաձայնեցրին Brexit-ի հետաձգումը

07:20 11.04.2019

Մեծ Բրիտանիան պետք է մասնակցի Եվրախորհրդարանի ընտրություններին կամ ստիպված կլինի լքել ԵՄ-ն հունիսի 1-ին՝ առանց գործարքի։ Այս մասին հայտարարել է Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարը՝ ԵՄ արտահերթ գագաթնաժողովի արդյունքներով։ Նրա խոսքով՝ բարձր մակարդակի հանդիպմանը որոշվել է հետաձգել Brexit-ի ժամկետը մինչև հոկտեմբերի 31-ը, սակայն  Մեծ Բրիտանիան այդ դեպքում պետք է մասնակցի Եվրախորհրդարանի ընտրություններին։ Հունիսին կայանալիք պլանային գագաթնաժողովի […]

̰
Բեռլինում Մերկելն ուշացումով է դիմավորել Թերեզա Մեյին

08:00 10.04.2019

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի դիմավորել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին, որը Բեռլին էր ժամանել Brexit-ի հարցով բանակցությունների համար։ «Ավանդաբար Մերկելը կարևոր հյուրերին սպասում է նստավայրի դիմացի կարմիր գորգի վրա, սակայն երբ Մեյի մեքենան մոտեցել է, կանցլերը չի եղել այնտեղ, և Մեյը մենակ է ուղևորվել շենք»,- գրում է Politico պարբերականը։ Շենք մտնելուց որոշ ժամանակ անց […]

̰
Այսօր Թերեզա Մեյը բանակցություններ կանցկացնի Անգելա Մերկելի և Էմանուել Մակրոնի հետ

10:25 09.04.2019

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը վերջնականապես հավանություն է արժանացրել այն օրինագիծը, որը լիազորում է վարչապետ Թերեզա Մեյին Բրյուսելից խնդրել Brexit-ի ժամկետի երկարաձգում: Ըստ այդմ, Բրյուսելը երկարաձգի ապրիլի 12-ին նախատեսված Brexit-ը մինչև հունիսի 30-ը: Այս մասին հայտնել է BBC-ն: Օրինագծի հեղինակ, լեյբորիստ պատգամավոր Իվետ Կուպերը նշել է, որ խորհրդարանի երկու պալատները մեծ պատասխանատվությամբ են մոտեցել գործարքին […]

̰
Brexit-ը կարող է չկայանալ․ Մեյ

13:20 07.04.2019

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ Brexit-ը կարող է չկայանալ, եթե խորհրդարանին և կառավարությանը չհաջողվի համաձայնեցնել համապատասխան պայմանագիրը։ Այս մասին հայտարարել է նախարարների կաբինետի ղեկավարը։Նրա խոսքով՝ որքան երկար է ձգվում Բրյուսելի հետ գործարքի հաստատման գործընթացը, այնքան մեծանում է հնարավորությունը, որ Մեծ Բրիտանիան երբեք դուրս չի գա ԵՄ-ից։ Մեյը նշել է, որ Brexit-ի վերաբերյալ […]

̰
Եվրամիությունը և Մեծ Բրիտանիան դեռ ունեն հնարավորություն «կոշտ» Brexit-ից խուսափելու համար․ Միշել Բարնիե

21:56 02.04.2019

Brexit-ի շուրջ Եվրոպական Միության գլխավոր բանակցող Միշել Բարնիեն հայտարարել է, որ Եվրամիությունը և Մեծ Բրիտանիան դեռ ունեն հնարավորություն «կոշտ» Brexit-ից խուսափելու համար: Այսինքն՝ ԵՄ-ի կազմից առանց համաձայնագրի դուրս գալուց: Սակայն նա նաև նշել է, որ առանց համաձայնագրի Brexit-ը երբեք լավ սցենար չի համարվել, բայց Եվրոպական միության 27 պետությունները պատրաստ են դրան: Այս մասին հայտնել է […]

̰
Թերեզա Մեյը մտադիր է Brexit-ի ևս մի քվեարկություն անցկացնել. The Telegraph

16:23 30.03.2019

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մտադիր է իրականացնել Brexit-ի չորրորդ քվեարկությունը: Այս մասին հայտնում է The Telegraph-ը: Նշվում է, որ այն պետք է կայանա հաջորդ շաբաթ: Հաղորդվում է, որ եթե Համայնքների պալատի պատգամավորները կրկին մերժեն Եվրամիությունից դուրս գալու մասին պայմանագիրը, ապա Թերեզա Մեյը կարող է հասնել խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման: Դա կարող է օգնել դուրս […]

̰
Մեծ Բրիտանիայում Brexit-ի աջակիցներն ու դրան դեմ արտահայտվողները զանգվածային ցույցեր են կազմակերպել

10:53 30.03.2019

Մեծ Բրիտանիայում զանգվածային ցույցեր են: Խորհրդարանի շենքի մոտ հավաքվել են Brexit-ի աջակիցներն ու դրան դեմ արտահայտվողները: Ցույցերի ընթացքում բախումներ են եղել ոստիկանների հետ, 5 մարդ է ձերբակալվել: Մինչ այս, բրիտանական խորհրդարանը երրորդ անգամ չեղարկել էր Եվրամիության հետ Brexit-ի հարցով համաձայնագիրը: Փաստաթղթին դեմ էր քվեարկել 344 պատգամավոր, կողմ՝ 286: Քվեարկության տապալումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ […]

̰
Brexit-ի ավարտից հետո Մեյը հրաժարական կտա

07:32 28.03.2019

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խոստացել է կուսակիցներին հրաժարական տալ Brexit-ի ավարտից հետո։ Այս մասին նա ասել է մարտի 27-ին` Պահպանողական կուսակցության ղեկավար կոմիտեի նիստի ժամանակ, փոխանցում է ТАСС գործակալությունը։ «Ես պատրաստ եմ լքել այս պաշտոնն ավելի վաղ, քան ծրագրել էի՝ հասնելու համար այն բանին, ինչը ճիշտ կլինի մեր երկրի և մեր կուսակցության համար։ Այս […]

̰
Թերեզա Մեյի՝ Brexit-ի հարցով վարած քաղաքականության պատճառով կառավարության 3 անդամներ հրաժարական են տվել

22:19 26.03.2019

Մեծ Բրիտանիայում կառավարության 3 անդամներ, համաձայն չլինելով երկրի վարչապետ Թերեզա Մեյի՝ Brexit-ի հարցով վարած քաղաքականության հետ, հրաժարական են ներկայացրել: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը: Մասնավորապես՝ հրաժարական են ներկայացրել արդյունաբերության հարցերով փոխնախարար Ռիչարդ Հարինգթոնը, արտաքին գործերի փոխնախարար Ալիսթեր Բերտը և առողջապահության փոխնախարար Սթիվ Բրայնը: Ավելի վաղ Բրիտանիայի օրենսդիրները քվեարկել էին Brexit-ի գործընթացը խորհրդարանական վերահսկողության տակ վերցնելու […]

̰
Բրիտանացի նախարարները զանգվածային դավադրություն են պատրաստել Թերեզա Մեյի դեմ․ The Sunday Times

09:43 24.03.2019

Բրիտանական կառավարությունը լայնածավալ դավադրություն է պատրաստում վարչապետ Թերեզա Մեյի դեմ՝ նրան իշխանությունից հեռացնելու նպատակով։ Այս մասին ասվում է The Sunday Times-ի հոդվածում։ Թերթի աղբյուրների տվյալներով՝ Մեյի հրաժարականից հետո նախարարներն ակնկալում են, որ Brexit-ի գործընթացն ավարտին կհասցնի քաղաքական գործչի ժամանակավոր իրավահաջորդը։ Հոդվածում մեջբերվում է 11 նախարարի խոսք, ովքեր հաստատել են, որ ցանկանում են Մեյի հրաժարականը։ Վարչապետի […]

̰
Թերեզա Մեյը դեմ է Brexit-ը չեղարկելուն

11:01 22.03.2019

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ պետք է իրենք հարգեն քաղաքացիների իրավունքը, ովքեր քվեարկել են ԵՄ-ից դուրս գալու օգտին: Հետևաբար, համաձայն չէ Brexit-ից հրաժարվելու գաղափարի հետ: Այդ մասին նա հայտարարել է ԵՄ գագաթնաժողովի ավարտին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի էջում դրվել էր մի փաստաթուղթ, որով առաջարկվում էր Լիսաբոնյան […]

̰
Մեյը Brexit-ն իրականացնելու համար պատրաստ է աշխատել «օր ու գիշեր»

10:00 21.03.2019

Մեյը Եվրամիությունից խնդրել էր Brexit-ի ժամկետը մարտի 29-ից տեղափոխել հունիսի 30:

̰
Թերեզա Մեյը խորհրդարանականներին խնդրել է փոխհամաձայնության գալ Brexit-ի հարցում

11:02 18.03.2019

Առաջիկա օրերին խորհրդարանում բրեքսիթի համաձայնագրի շուրջ երրորդ քվեարկությունը տեղի կունենա:

̰
Թերեզա Մեյը «կորցրել է» ձայնը խորհրդարանում Brexit-ը պաշտպանելիս

12:04 13.03.2019

Թերեզա Մեյը «կորցրել է» ձայնը խորհրդարանում Brexit-ը պաշտպանելիս:  Սակայն քվեարկության արդյունքների վրա դա չի ազդել: Brexit-ի նախագիծը կրկին չի ընդունվել: Թերեզա Մեյն այնքան էմոցիոնալ ու երկար է փորձել համոզել խորհրդարանականներին հավանություն տալ նախագծին, որ ի վերջո «կորցրել է» ձայնը: Նախագծին կողմ է քվեարկել 242, իսկ դեմ՝ 391 պատգամավոր:  Քվեարկությունից հետո Մեյը տեղեկացրել է, որ մարտի […]

̰
Մեյը Յունկերի հետ համաձայնեցրել է փոփոխությունները Brexit-ի հարցով համաձայնագրում

07:46 12.03.2019

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ու Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը համաձայնեցրել են փոփոխությունները Brexit-ի հարցով ԵՄ-ի հետ համաձայնագրի տեքստում։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Այժմ այն պետք է հաստատի բրիտանական խորհրդարանը։ Ինչպես հայտնել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Դևիդ Լիդինգթոնը, Մեյի կառավարությունը խորհրդարանականներին կներկայացնի երկու նոր փաստաթուղթ։ Դրանցից մեկը կհաստատի, որ ԵՄ-ն չի օգտագործի պաշտպանական […]

̰
Թերեզա Մեյը զրկվել է գրեթե ողջ կառավարության աջակցությունից

09:31 11.03.2019

Brexit-ի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին դադարել են աջակցել կառավարության գրեթե բոլոր անդամները՝ բացի 2 նախարարից։ Այս մասին հայտնում է The Daily Telegraph-ը։ Նախարարների կաբինետի շատ անդամներ պնդում են, որպեսզի Մեյը լքի պաշտոնը մինչև հուլիսի վերջ։ Դա թույլ կտա Պահպանողական կուսակցության առաջնորդին անցկացնել ԵՄ-ից դուրս գալու հարցով բանակցությունների նոր ռաունդ։ «Կաբինետում […]

̰
Թերեզա Մեյը Սոլսբերի է ժամանել

22:17 04.03.2019

Sky News- ը հաղորդում է, որ Մեծ Բրիտանիայի  վարչապետ Թերեզա Մեյը ժամանել է Սոլսբերի, որտեղ մեկ տարի առաջ թունավորել են ռուս կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սերգեյ Սկրիպալի մայրը չգիտի իր որդու թունավորման մասին: Հիշեցնենք, որ 2018 թ. մարտի 4-ին Սոլսբերիում Սերգեյ և Յուլյա Սկրիպալների թունավորման փորձ է իրականացվել՝  «Նովիչոկ» կոչվող […]

̰
̰
Պահպանողականները Brexit –ի վերաբերյալ պահանջներ են առաջադրել Մեյին

13:07 03.03.2019

Կոշտ Brexit-ի կողմնակից Ջեյքոբ Ռիս-Մոգի գլխավորությամբ բրիտանացի եվրասկեպտիկ-պահպանողականները վարչապետ Թերեզա Մեյին մի շարք պայմաններ են առաջադրել՝ կապված Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի հետ։ Այս մասին հայտնում է The Sunday Times-ը։ Պայմանները վերաբերում են Հյուսիսային Իռլանդիային և միասնական եվրոպական շուկային։ Առաջադրած պայմանները չկատարելու դեպքում պատգամավորները չեն աջակցի Brexit-ի հարցով վարչապետի առաջարկած համաձայնագրին։ Քվեարկությունը ծրագրված է մարտի 12-ին։

̰
Եգիպտոսում Թերեզա Մեյն Իտալիայի պաշտոնակցի հետ բիլիարդ է խաղացել

21:53 25.02.2019

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն Իտալիայի պաշտոնակցի՝ Ջուզեպպե Կոնտեի հետ բիլիարդ է խաղացել Եգիպտոսում: Խաղից փոքրիկ հատված տեսանկարահանվել է, և Կոնտեն այն տեղադրել է թվիթերյան իր էջում: Նշվում է, որ Մեյը Կոնտեին խնդրել է ցույց տալ բիլիարդ խաղալու ձևը: «Հակառակ դեպքում ես անհույս կլինեմ»,- ասել է Թերեզա Մեյը: Դրանից հետո Իտալիայի վարչապետն իր ձեռքն է […]

̰
Մեյը խոստացել է մինչև մարտի 12-ը Brexit-ի հարցով կրկնակի քվեարկություն անցկացնել

21:20 24.02.2019

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խոստացել է մինչև մարտի 12-ը խորհրդարանում անցկացնել Brexit-ի հարցով կրկնակի քվեարկություն։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Մեյը նշել է, որ քվեարկությունը հաջորդ շաբաթ չի կայանա։ Նրա թիմը հանդիպումներ է անցկացրել Բրյուսելում՝ երաշխավորելու փոփոխությունների իրագործումը, որոնք պահանջում են բրիտանացի օրենսդիրները։ Մեծ Բրիտանիային 33 օր է մնում ԵՄ կազմից դուրս գալու համար։ […]

̰
Մեծ Բրիտանիայի նախարարները Թերեզա Մեյին առաջարկել են Brexit-ը հետաձգել

21:36 21.02.2019

Մեծ Բրիտանիայի 4 նախարարներ կառավարության ղեկավար Թերեզա Մեյին առաջարկել են հետաձգել Brexit-ը՝ խուսափելու համար առանց պայմանավորվածությունների ԵՄ-ից դուրս գալուց: Այս մասին հայտնում է The Sun-ը: Այդ պահանջով ներկայացել են աշխատանքի և կենսաթոշակների նախարար Էմբեր Ռադը, բիզնեսի, էներգետիկայի և արդյունաբերության նախարար Գրեգ Կլարկը, Շոտլանդիայի հարցերով նախարար Դևիդ Մանդելը և արդարադատության նախարար Դևիդ Գոկը: Քաղաքական գործիչներն ասել են, որ […]

̰
Ֆրանսիան Մեծ Բրիտանիային կոչ է անում շտապել

21:25 15.02.2019

Ֆրանսիայի կառավարությունում եվրոպական հարցերով նախարար Նաթալի Լուազոն Մեծ Բրիտանիային կոչ է արել կողմնորոշվել և վերջնական որոշում կայացնել Brexit-ի հարցում: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Ֆրանսիական ռադիոընկերություններից մեկին տված հարցազրույցում նախարարն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան պետք է որոշի՝ կլքի Եվրամիությունը ընկերական ձևով, թե կտրուկ կերպով: «Ես ցանկանում եմ մեր բրիտանացի գործընկերներին ասել, որ […]

̰
Թերեզա Մեյը կարող է ամռանը հրաժարական տալ․ The Sun

07:31 12.02.2019

Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետի անդամները հայտարարել են, որ կառավարության ղեկավար Թերեզա Մեյը կարող է լքել պաշտոնը 2019 թվականի ամռանը։ Այս մասին հայտնում է The Sun-ը։ Նախնական տեղեկություններով՝ վարչապետի որոշումը կարող է կապված լինել նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնի իշխանության գալը կասեցնելու ցանկության հետ, ով հանդես է գալիս ԵՄ-ից թագավորության դուրս գալու Մեյի պլանի քննադատությամբ։ Պարբերականի տեղեկություններով՝ […]

̰
Թերեզա Մեյը պատասխանել է լեյբորիստների ղեկավարի նամակին՝ կապված Brexit-ի շուրջ առաջարկների հետ

13:11 11.02.2019

Մեյը հույս է հայտնել, որ երկու կուսակցությունները հնարավորինս շուտ կհանդիպեն:

̰
Փետրվարի 7-ին Մեյը կհանդիպի Յունկերի հետ

00:02 06.02.2019

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Բրյուսելում փետրվարի 7-ին բանակցություններ կվարի Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ: Բանակցող կողմերը կքննարկեն Brexit-ի հետ կապված հարցերը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Աղբյուրը նշում է, որ մինչև Բրյուսել մեկնելը Մեյը կմեկնի Հյուսիսային Իռլանդիա՝ Brexit-ի հարցով տեղի իշխանությունների աջակցությունը ստանալու: Յունկերի հետ հանդիպման ժամանակ Մեյը կբարձրացնի Հյուսիսային Իռլանդիայի […]

̰
Մեյը հայտարարել է, որ շարունակելու է պայքարը Brexit-ի գործընթացի իրականացման համար

14:05 03.02.2019

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մտադիր է վերադառնալ Բրյուսել ու փորձ կատարել նորից քննարկելու Միացյալ Թագավորության՝ ԵՄ կազմից դուրս գալու գործընթացի նախապայմանները: Այս մասին հայտնում է Daily Telegraph-ը: «Երբ վերադառնալ Բրյուսել, ես շարունակել եմ իմ պայքարը Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Իռլանդիայի համար: Ես զինված կլինեմ նոր մանդատով, նոր ծրագրերով ու օպտիմալ որոշումներ կայացնելու մեծ վճռականությամբ՝ […]

̰
Թերեզա Մեյը Brexit-ի վերաբերյալ նոր նախագիծ է ներկայացրել խորհրդարան

12:10 22.01.2019

Մեծ Բրիտանիայի վարչապետը Brexit-ի վերաբերյալ նոր նախագիծ է ներկայացրել խորհրդարան: Ըստ բրիտանական լրատվամիջոցների՝ այն գրեթե ոչնչով չի տարբերվում նախորդ ծրագրից: Միակ տարբերությունն այն է, որ կվերանա Մեծ Բրիտանիայում մնալ ցանկացող Եվրամիության քաղաքացիներից պահանջվող 65 ֆունտ սթեռլինգ գումարը: Մեյն ասել է, որ բանակցություններ է վարում պատգամավորների հետ՝ լուծելու Հյուսիսային Իռլանդիայի սահմանային խնդիրները: Հենց այս խնդրի պատճառով […]

̰
Թերեզա Մեյը Brexit-ի հարցով կներկայացնի «պլան Բ»

07:33 21.01.2019

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հունվարի 21-ին խորհրդարանին կներկայացնի Brexit-ի հարցով թարմացված պլան։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը։ Նշվում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը ստիպված է «պլան Բ»-ն հնչեցնել այն բանից հետո, երբ ԵՄ-ի հետ համաձայնեցված նախորդ գործարքն աջակցություն չստացավ երկրի խորհրդարանի կողմից։ Նոր պլանից մանրամասներ չեն հաղորդվում, սակայն ԶԼՄ-ները հայտնում են, որ նա ստիպված […]

̰
BACK_TO_TOP