22:41 15.07.2019
Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պարում է ABBA խմբի Dancing Queen երգի ներքո: Այդ մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ տեսանյութը նկարահանվել է Henley փառատոնի ժամանակ: Կադրերում երևում է՝ ինչպես է բրիտանական կառավարության ղեկավարը երգում և ռիթմիկ շարժում ձեռքերը: Թերեզա Մեյի պարը առաջին անգամ չէ, որ […]
16:11 09.06.2019
Մեծ Բրիտանիայի վարչապետի թեկնածու Բորիս Ջոնսոնը սպառնում է, որ եթե իրենց սրտով չլինի ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի՝ առանց համաձայնագրի դուրս գալու պայմանները, բրիտանական կողմը կարող է չվճարել Եվրամիությանը հասանելիք տույժ-տուգանքները՝ ընդհանուր մոտ 44 միլիարդ դոլար: «Կարծում եմ՝ մեր ընկերներն ու գործընկերները պետք է հասկանան, որ գումարները չեն վճարվի այնքան ժամանակ, քանի դեռ մեզ համար հստակ […]
12:50 08.06.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին Միացյալ Թագավորության Ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա առթիվ, որում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Միացյալ Թագավորության Ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա առթիվ՝ մաղթելով բրիտանացի բարեկամ ժողովրդին խաղաղություն և հետագա առաջընթաց։ Ուրախ եմ արձանագրել, որ սերտ պատմական կապերի վրա խարսխված […]
22:42 07.06.2019
Թերեզա Մեյը պաշտոնապես վայր է դրել Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության ղեկավարի լրազորությունները: Նա այդ մասին հայտնել է համապատասխան խորհրդարանական կոմիտեին: Կոմիտեն իր հերթին հայտարարել է թեկնածուների առաջադրման մասին: Թեկնածություններն ընդունվելու են երկուշաբթի՝ Գրինվիչի ժամանակով ժամը 17-ից: Հրաժարականը ենթադրում է նաև հեռացում վարչապետի պաշտոնից, սակայն Մեյը կշարունակի կատարել վարչապետի պարտականությունները մինչև կուսակցության նոր լիդերի, հետևաբար՝ նոր […]
09:52 07.06.2019
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն այսօր հրաժարական կտա Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնից, ինչպես այդ մասին հայտնել էր շաբաթներ առաջ: Նա նշել էր, թե ցավում է, որ այդպես էլ հնարավոր չեղավ համաձայնության հասնել Brexit-ի փաստաթղթի հարցում: «Ես արել եմ ինձնից կախված ամեն ինչ, որ պատգամավորներին համոզեմ՝ աջակցել այդ գործարքը: Ցավոք, ես չհասցրի»,- ավելացրել է Մեյը: Թերեզա […]
20:42 06.06.2019
Խոսելով Երկրորդ աշխարհամարտի ընթացքում երկրորդ ճակատի բացման մասին՝ Պուտինը հիշեցրել է, որ առաջին ճակատը եղել է ԽՍՀՄ-ում:
07:18 06.06.2019
Արևմտյան 16 երկրների առաջնորդները հունիսի 5-ին ստորագրել են հռչակագիր՝ մոլորակի վրա Երկրորդ համաշխարհային պատերազմի սարսափների կրկնություն թույլ չտալու մասին։ Փաստաթղթի տեքստը հրապարակել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի գրասենյակը, փոխանցում է ТАСС գործակալությունը։ Փաստաթղթին հավանություն են տվել Պորտսմութում՝ դաշնակիցներին Նորմանդիայում ափհանման 75-ամյակին նվիրված արարողությունների ժամանակ։ Ղեկավարները հաստատել են պատերազմի սարսափների կրկնություն թույլ չտալու ընդհանուր պատասխանատվությունը։ […]
21:59 05.06.2019
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ Պորտսմութում ներկա են գտնվել Երկրորդ ճակատի բացման 75-ամյակին նվիրված միջոցառմանը: Այս մասին հայտնել է The Guardian-ը: Դրա ընթացքում ճառ են արտասանել Եղիսաբեթ II-ը, ԱՄՆ նախագահը, Ֆրանսիայի նախագահը և Մեծ Բրիտանիայի […]
21:57 04.06.2019
Այսօր Միացյալ Նահնագների նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ Սենթ Ջեյմսի պալատում մասնակցել է աշխատանքային նախաճաշի: Դրա ընթացքում կողմերը քննարկել են հնարավոր առևտրային պայմանագիր կնքելու հարցը: Հանդիպմանը Թրամփը Թերեզա Մեյին հորդորել է վերանայել իր որոշումը՝ վարչապետի պաշտոնը լքելու հետ կապված: «Մեծ պատիվ էր Ձեզ հետ աշխատելը: Ես չգիտեմ՝ ինչպիսին է Ձեր պաշտոնավարման […]
19:03 04.06.2019
ԱՄՆ նախագահ Դոնալ Թրամփը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիային անհրաժեշտ է դուրս գալ ԵՄ-ից, գրում է The Guardian–ը: Նրա խոսքերով՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հասել է լավ արդյունքների Brexit-ի բանակցություններում: Նա նաև հույս է հայտնել, որ Brexit-ից հետո Լոնդոնի հետ «ֆենոմենալ առևտրային պայմանագիր կկնքի»: Բացի դրանից՝ Թրամփը խոստովանել է, որ այդքան էլ ուշադիր չի […]
19:26 03.06.2019
ԱՄՆ նախագահի անվտանգությունն ապահովելու համար ծախսվել է ավելի քան 18 մլն ֆունտ ստեռլինգ:
14:48 03.06.2019
Լոնդոնի քաղաքապետի ներկայացուցիչը «երեխայական վիրավորանք» բնորոշումն է տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոշտ հայտարարություններին՝ ուղղված Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանին: Այդ մասին հաղորդում է Independent-ը: Ավելի վաղ Թրամփը քաղաքապետին անվանել էր «կորած անհաջողակ», որն իր պաշտոնում «սարսափելի է աշխատում»: Twitter-ի գրառումը Թրամփը կատարել է մինչ ինքնաթիռը վայրէջք կկատարեր Միացյալ Թագավորությունում: Լոնդոնի քաղաքապետի ներկայացուցիչը նաև նշել է. […]
11:55 03.06.2019
Իր այցից առաջ լրագրողների հարցերին Թրամփի տված պատասխանները արդեն մեծ քննադատության տեղիք են տվել:
13:07 01.06.2019
ԱՄՆ նախագահ Թրամփը Մեծ Բրիտանիա կատարելիք այցի նախօրեին The Sun-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետի պարտականությունները կարող է գերազանց կատարել այդ երկրի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը: Թրամփը նշել է, որ Ջոնսոնը միշտ դրական է արտահայտվել իր և Միացյալ Նահանգների հասցեին: «Նա ինձ դուր է գալիս: Ինձ միշտ դուր է եկել…Չգիտեմ՝ արդյո՞ք […]
18:52 27.05.2019
Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Սաջիդ Ջավիդն ասել է, որ մտադիր է պայքարել Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության նախագահի պաշտոնի համար: Այդ մասին նա ասել է Twitter-ում տեղադրած տեսաուղերձում: Այդ պաշտոնում հիմա վարչապետ Թերեզա Մեյն է: I’m standing to be the next leader of @Conservatives & Prime Minister of our great country. We need to […]
11:02 26.05.2019
Բրիտանացի քաղաքական գործիչների թիվը, ովքեր բացահայտ հայտարարել են իշխող Պահպանողական կուսակցության առաջնորդի և երկրի վարչապետի պաշտոնին իրենց թեկնածությունների առաջադրման մասին, հասել է 7-ի։ Իր մտադրությունների մասին վերջինը հայտնել է Համայնքների պալատի նախկին առաջնորդ Անդրեա Լիդսոմը Sundy Times-ի էջերում։ Նա նշել է, որ իր հաղթանակի դեպքում երկիրը կլքի Եվրամիությունը հոկտեմբերին՝ գործարքով կամ առանց գործարքի։ Ավելի վաղ […]
23:58 25.05.2019
Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ ինքը կկարողանա երկիրը ԵՄ-ից դուրս բերել առանց պայմանագրի, եթե նա զբաղեցնի գործող վարչապետ Թերեզա Մեյի պաշտոնը : Այս մասին գրում է Telegraph- ը: Ինչպես նշվեց, Ջոնսոնը խոստացել է բրիտանացիներին, որ կանի ամեն ինչ, որ առանց Բրյուսելի հետ համաձայնության, հոկտեմբերի 31-ին երկիրը դուրս գա Եվրամիությունից: «Լավ համագործակցություն […]
15:08 24.05.2019
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ հունիսի 7-ին հրաժարական կներկայացնի երկրի Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնից: Սա նշանակում է նաև, որ նա մեխանիկորեն պետք է հեռանա նաև վարչապետի պաշտոնից: Նա սակայն հայտարարել է, որ կկատարի վարչապետի պարտականությունները մինչև կուսակցության ղեկավարի նոր ընտրություններ: Թերեզա Մեյի հայտարարությանը Մեծ Բրիտանիայում սպասում էին բավական երկար ժամանակ՝ նրանից պահանջելով […]
13:18 24.05.2019
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ հունիսի 7-ին կթողնի Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնը: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին: Մեյը ստիպված է եղել նման հայտարարությամբ հանդես գալ կուսակիցների, այդ թվում՝ նախարարների կաբինետի անդամների դրդմամբ, ովքեր դժգոհ են եղել Բրեքսիթի հարցով ԵՄ հետ համաձայնագրի թարմացմամբ: Այն ներկայացրել է Մեյը: Սա նշանակում է, որ Մեյը նաև […]
07:33 23.05.2019
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կհայտարարի իր հրաժարականի մասին՝ կապված Brexit-ի հարցով կառավարության կողմից իր դիրքորոշման չընդունման հետ։ Այս մասին հայտնում է The Times-ը՝ հղում անելով նախարարների կաբինետի աղբյուրներին։ Սպասվում է, որ Մեյը հրաժարականի մասին կհայտարարի մայիսի 24-ին՝ Գրեմ Բրեյդիի հետ հանդիպումից հետո։ Վերջինս «Կոմիտե 1922»-ի ղեկավարն է, որը որոշում է կուսակցության առաջնորդի ընտրության կամ […]
14:30 19.05.2019
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորներին կառաջարկվի Brexit-ի նոր ծրագիր, հայտնում է The Sunday Times-ը: «Դա կլինի նոր քաջ առաջարկ պատգամավորների համար, որը, իմ կարծիքով, կստանա աջակցություն»,- ասել է Մեյը: Թերեզա Մեյը հույս է հայտնել, որ խորհրդարանականները թարմ աչքով կտեսնեն իր ծրագիրը: Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նախատեսում […]
23:56 18.05.2019
Մեծ Բրիտանիայի նախկին ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը ներկայիս վարչապետ Թերեզա Մեյի հրաժարականից հետո, ըստ հարցումների, ամենացանկալի վարչապետի թեկնածուն է: Այս մասին հայտնում է The Times թերթը: YouGov սոցիալական հարցումների ծառայության տվյալներով՝ Բորիս Ջոնսոնին աջակցում է հարցվածների 39 տոկոսը: Իսկ երկրորդ հորիզոնականում Brexit-ի հարցով նախկին նախարար Դոմինիկ Ռաաբն է՝ 13 տոկոսով: Նշենք, որ ավելի վաղ հայտնի […]
09:58 12.05.2019
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը երեխաների հետ ֆուտբոլ է խաղացել մայիսի 11-ին Մեյդենհեդ քաղաք այցի ժամանակ։ Համապատասխան տեսանյութը նա հրապարակել է իր թվիթերյան էջում։ Մեյը պատմել է, որ ընտրաշրջանում հիանալի օր է անցկացրել, որի շրջանակում այցելել է կանանց տեղի ֆուտբոլային թիմին։ Հանդիպման ժամանակ վարչապետն անցած շաբաթն անվանել է անգլիական ֆուտբոլի համար պատմական՝ մատնանշելով «Լիվերպուլի», «Տոտենհեմի», […]
16:46 05.05.2019
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նախատեսում է ծրագիր ներկայացնել, որի համաձայն՝ ԵՄ կազմից դուրս գալուց հետո Բրիտանիան կշարունակի մնալ ԵՄ Մաքսային միության կազմում մինչև 2022 թվականը։ Սա, ըստ էության, միջկուսակցական համաձայնության՝ առևտրի արդյունք է։ Ի սկզբանե, Մեյը դեմ է եղել, որ Բրիտանիան մնա Մաքսային միության կազմում, սակայն որպեսզի նրա ընդդիմախոսները՝ Ջերեմի Կորբինի ղեկավարած լեյբորիստները թույլ […]
11:37 04.05.2019
Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցությունը, որը գլխավորում է երկրի վարչապետ Թերեզա Մեյը, պարտվել է ՏԻՄ ընտրություններում, որոնք անցկացվել են Անգլիայում և Հյուսիսային Իռլանդիայում, գրում է Sky News-ը: Քվեարկության արդյունքներով՝ պահպանողականները զրկվել են 1335 պատգամավորական մանդատից և կորցրել են վերահսկողությունը 49 տեղական խորհուրդների նկատմամբ: Վերլուծաբանների խոսքով` սա ընտրողներին հիասթափություն պատճառելու հետևանք է: Մասնավորապես խոսքը վերաբերում է Brexit-ի […]
07:47 02.05.2019
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խնդրել է երկրի պաշտպանության նախարար Գևին Ուիլյամսոնին լքել պաշտոնը՝ կապված վստահության կորստի հետ։ Պատճառ է հանդիսացել ծառայողական բնույթի տվյալների գաղտնազերծումը, ասվում է վարչապետի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։ Հետաքննությունը պարզել է, որ Ուիլյամսոնն առանց թույլտվության հանրայնացրել է տեղեկություն, որը հնչել էր Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։ Ըստ ԶԼՄ-ներում հայտնված տեղեկատվական արտահոսքի՝ […]