15:39 30.06.2018
Հունիսի 29-ին տեղի ունեցած «Թեղուտի պատուհասը. որն է լուծումը» խորագրով քննարկման ժամանակ, ինչպես տեղեկացնում է Էկոլուր բնապահպանական կազմակերպությունը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը հայտարարել է, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն խոստովանել է, որ Թեղուտի պոչամբարի կայունության ցուցանիշները համապատասխան չեն ՀՀ օրենսդրական և միջազգային ամենաբարձր չափորոշիչներին: Ըստ նրա՝ այդ մասին ընկերությունը նշել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին […]
10:30 11.06.2018
Թեղուտ եւ Շնող գյուղերի բնակիչները վաղ առավոտից փակել են «Թեղուտ» ՓԲԸ-ի ճանապարհը: Նրանք պահանջում են թույլ տալ իրենց աշխատել «Թեղուտ» ՓԲԸ-ում: Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքով՝ իրենք զրկվել են բոլոր տեսակի հողերից՝ այգիներից, վարելահողերից, հոտհարքներից, դրանից բխող ամեն ինչից՝ անասուններից, անտառներից, որտեղից հավաքում էին հատապտուղ, սունկ, ու հիմա իրենց ազատել են աշխատանքից: Այս մասին հայտնում է […]
16:36 21.03.2018
ԱԺ-կառավարություն հերթական հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը կառավարությանը հարց է տվել Թեղուտի լեռնահարստացման կոմբինատի վիճակի և դրա փակման հետևանքով գործազուրկ դարձած 1000-ավոր մարդկանց ճակատագրի մասին:
13:38 12.03.2018
Դանիայի խորհրդարանի կայքում տեղադրված փաստաթղթերի համաձայն՝ խորհրդարանի Արտաքին հարցերի հանձնաժողովում «Կարմիր-կանաչ դաշինք» (Enhedslisten) ձախակողմյան կուսակցությունը ներկայացնող խորհրդարանական Քրիստիան Յուլը Հայաստանի Թեղուտի հանքի հետ կապված հարցադրումներ է արել Դանիայի Արդյունաբերության, բիզնեսի ու տնտեսական հարցերով նախարարին։ Այս մասին տեղեկացնում է Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը:
20:00 28.02.2018
Մանե Թանդիլյանին հետաքրքրել է, թե Հայաստանի Հանրապետության կառավարությունն այդ վարկային պարտտավորության նկատմամբ որևէ գրավոր կամ բանավոր երաշխիք ունի՞, թե՞ ոչ և ինչպե՞ս կանդրադառնա այդ խնդիրը երկրի տնտեսական քաղաքականության վրա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ վարկը տրամադրել է ռուսական ընկերությունը:
18:03 26.02.2018
Ստորև ներկայացված տեսանյութում Shantnews-ը ներկայացնում է անտառագետ Այսեր Ղազարյանի մեկնաբանությունն այն մասին, թե ինչ ծավալի հատումներ են կատարվել Թեղուտի հանքավայում: Բանն այն է, որ անկախ փորձագետների խումբը ուսումնասիրություն է իրականացրել և արդյունքները քարտեզագրել: Ընդհարացված պատկերը ցույց է տալիս, որ հատումներ եղել են նաև չթույլատրված վայրերում, հատվել է շատ ավելին, քան նախատեսված է եղել առաջին փուլով, […]
17:26 26.02.2018
«Էկոլոգիական իրավունք» ՀԿ-ի ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանն այսօր լրագրողներին հայտնել է՝ չի բացառվում, որ Թեղուտի գործով դատարան կարող են դիմել:
16:37 26.02.2018
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպման էր եկել Թեղուտի հանքավայրի վերաբերող մի շարք փաստաթղթերով: Ըստ Գրիգորյանի՝ բնապահպանության նախարարության կողմից ստորագրված պայմանագիրն ասում է, որ Թեղուտում արդյունահանում չպետք է իրականացվեր դեռևս 2016 թվականից:
15:37 26.02.2018
«Հունվարին ես իմ գործընկերոջ՝ Գևորգ Գորգիսյանի հետ եղել եմ Լոռու մարզում, մեզ անհանգստացնում էին ահազանգերն այն մասին, որ հանքավայրը չի գործում: Մենք ներկայացանք ընկերությունում, սակայն մեզ թույլ չտվեցին ներս մտնել: Ընկերության այդ մոտեցումը շատ բացասական է, որովհետև ոչ թափանցիկ այդ գործունեությունը բազմաթիվ կասկածներ է առաջացնում», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ԱԺ […]
20:03 06.02.2018
ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանն այսօր խորհրդարանական հայտարարությունների ժամին անդրադարձել է Թեղուտի պոչամբարի խնդրին:
19:55 02.02.2018
Թեղուտի հանքավայրը շահագործելիս «Վալլեքս» ընկերությունը պարտավոր էր հատած անտառի կրկնակիի չափ անտառ տնկել հարակից տարածքներում, սակայն ընկերությունն իր պարտավորությունը պատշաճ չի կատարել։ Այս մասին այսօր հայտարարեց «Էկոլուր» կայքի խմբագիր Վիկտորյա Բուռնազյանը։
13:38 02.02.2018
Թեղուտի հանքի շահագործումից հետո էլ, սակայն, բնակիչները ահազանգում են, որ պոչամբարի պարունակությունը շարունակվում է լցվել գետ:
12:41 23.01.2018
Լուրեր էին տարածվել, թե Թեղուտի պոչամբարի պատվարում ճեղքեր են առաջացել, որի հետևանքով արդեն չորս օր է՝ պոչամբարի թափոնները հոսում և լցվում են Դեբեդ գետը:
16:23 22.01.2018
Այսօր առավոտյան Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցներն այցելել են «Թեղուտ» ՍՊԸ-ի տարածք՝ հասկանալու պոչամբարի պատվարը ճաքե՞լ է, թե՞ ոչ: Այս մասին SHANTNEWS-ին հայտնեց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանը:
12:42 20.01.2018
«Հավաստի տվյալների համաձայն՝ Թեղուտի պոչամբարի պատվարում ճեղքեր են առաջացել, որի հետևանքով առնվազն չորս օր է, պոչամբարի թափոնները հոսում և լցվում են Դեբեդ գետը: Սա լուրջ էկոլոգիական աղետների պատճառ կարող է հանդիսանալ, նաև անդրազգային մակարդակով, քանի որ Դեբետը հոսում է դեպի հարևան Վրաստանի սահմանը»:
10:33 30.11.2017
Նոյեմբերի 29-ին 19:30-ին հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Թեղուտ գյուղի պղնձամոլիբդենային գործարանի չգործող պահեստային հատվածում: