TIME
Ամսաթիվ
21 11 2024
  • $
    389.19
  • RUBLE
    3.88
  • 410.52
WEATHER
+13.09 oC

թեղուտ

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 8 մարզերում

09:15 20.06.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 20-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-11։00 Ավան՝ Դուրյան թաղ․ 34, 36, 37, 38, 39, 44, 45 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 10։00-16։00 Աբովյան փ. 3/2, 5/1 շենքերը, Թումանյան փ. 19, 21, 21/1, 21/4 շենքերը, Տերյան փ. 18, 20, 24, […]

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՎՏԲ բանկի նախագահ Անդրեյ Կոստինի հետ

21:25 07.06.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել ռուսաստանյան ՎՏԲ բանկի նախագահ Անդրեյ Կոստինի հետ: Վարչապետը կարևորել է հայաստանյան ֆինանսական շուկայում ՎՏԲ բանկի ներկայությունն ու ներդրումային գործունեությունը տնտեսության տարբեր ճյուղերում: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՎՏԲ բանկի գործունեությունը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում ընդլայնելուն վերաբերող հարցեր: Անդրեյ Կոստինը ներկայացրել է Թեղուտի հանքավայրի գործարկման […]

̰
ԿԲ-ն տարվա երկրորդ կեսից կանխատեսում է Ամուլսարի հանքի շահագործում

11:15 21.05.2019

2019 թվականին Հայաստանն ունենալու է 4․6-6․1 տոկոս տնտեսական աճ, ինչի մասին հաղորդումն այսօր ներկայացվեց Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովում։ Պատգամավորների հարցերին պատասխանելիս ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը ներկայացրեց իրենց որոշ կանխատեսումներ՝ մասնավորապես հանքարդյունաբերության վերաբերյալ։ Կենտրոնական բանկը, ըստ Երիցյանի, չի հաշվարկել Թեղուտի հանքի շահագործման վերականգնումը, ինչը նշանակում է, որ չի կանխատեսում նման բան։ Սակայն, […]

̰
«Թեղուտ» ՓԲԸ-ում տղամարդու դի է հայտնաբերվել

00:17 16.05.2019

Մայիսի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:15-ի սահմաններում ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Թեղուտ գյուղի վարչական տարածքում գտնվող «Թեղուտ» ՓԲԸ-ի տարածքում տղամարդու դի կա: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ, 52-ամյա Լ․ Ռամազյանի դին, ով, ըստ նախնական տեղեկությունների, վայր ընկնելու հետևանքով է մահացել: […]

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 6 մարզում

09:52 16.04.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 16-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևանում՝ 10:00-16:00 Ամիրյան փ. 10, 12 շենքերը, Մաշտոցի պող. 20 շենքը, Մաշտոցի պող. 14 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Բուզանդի փ. 45-55 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Խորենացի 2, 4 շենքերը, Աբովյան փ. […]

̰
Թեղուտին վերաբերող որոշման մասով արձագանքներ չկան. Ինգա Զարաֆյան

16:17 09.04.2019

Որոշ ժամանակ առաջ հանրային բնապահպանական դատարանը քննեց «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման հետևանքները» գործը: Նիստից հետո հրապարակվեց նաև վճիռը, որով համալիր աուդիտ իրականացնելու, արդյունքները հրապարակելու պահանջ է ներկայացվում նաև կառավարությանը: Պահանջվում է «Թեղուտին» և դրա հետ փոխկապակցված ընկերություններին պատասխանատու ճանաչել շրջակա միջավայրին պատճառված վնասի համար, պարտավորեցնել վերականգնել վնասված տարածքները, փոխհատուցել տուժած բնակիչների վնասներ, արգելել Թեղուտի հանքի […]

̰
«Թեղուտ»-ը կվերաբացվի. հանքա­վայրը շահագործելու նպատակով նոր օպերատոր է ներգրավվել

09:31 06.04.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Թեղուտ» ընկերությունում վերագործարկման ուղղությամբ նախապատրաս­տական աշխատանքներ են ընթանում. այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տե­ղեկացավ «Թեղուտի վերաբացում» նա­խաձեռնության ղեկավար Կարեն Միքայելյանից: Նրա խոսքերով՝ «Թեղուտ» ըն­կերությունում գործադիր և գլխավոր տնօրեններ են արդեն նշանակվել, գլխա­վոր տնօրենն ազգությամբ ռուս է: Մոտ երեք ամսից ընկերությունը հնարավորու­թյուն կունենա շահագործել հանքավայ­րը: Նշենք, որ այժմ Թեղուտի հանքա­վայրն ռուսաստանյան ՎՏԲ բանկի […]

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 4 մարզում

09:30 29.03.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևանում` 10:00-16:00 Արշակունյաց պող. 6, 8 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Արշակունյաց պող. 16, 16ա շենքերը, Բրյուսովի փ. 5-20 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Բրյուսովի փ. 1, 2, 28, 38, 39 շենքերը և […]

̰
Արդյունաբերական աճ ենք գրանցում, երբ հանքարդյունաբերական հսկաները կանգնած են․ Փաշինյան

11:49 27.03.2019

Հայաստանում հունվար-փետրվարին արդյունաբերական ոլորտի տնտեսական աճը կազմել է 1․9 տոկոս, թեև պետք է հաշվի առնել, որ արդյունաբերության մեջ մեծ բաժին ունեցող հանքարդյունաբերության մեջ լուրջ փոփոխություններ կան Թեղուտի հանքի պարապուրդի օրինակով։ Այս մասին այսօր ՀՀ ԱԺ ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հանքարդյունաբերական ոլորտում մենք ունեինք 2 հսկաներ, որոնք մեր արդյունաբերական վիճակագրական տվյալների առյուծի բաժինն էին ապահովում։ […]

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 8 մարզում

09:16 21.03.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 21-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևանում մարզում՝ 10։00-16։00 Խաղաղ Դոնի փ. 19/2 շենքը, 10։30-16։30 Չարենցի փ. 17ա, 17բ շենքերը, Այգեստան 9փ. 2/1, 4, 65, 79; 10փ. 1-12 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Պուշկինի փ. 51/1 շենքը, քաղ. Ա. Մարտիրոսյան […]

̰
Հայաստանը քաղաքացիներին 12 հազար եվրո կվճարի ՄԻԵԴ-ի վճռով

21:22 13.03.2019

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Օսմանյանը և Ամիրաղյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2018 թվականի հոկտեմբերի 11-ի վճռի համաձայն` Հայաստանը դիմումատուներին կվճարի 12․000 (տասներկու հազար) եվրոյին համարժեք դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար: Այս մասին ասվում է կառավարության վաղվա նիստի նախագծերից մեկով։ Խոսքը 4 դիմումատուների բողոքի մասին է, որոնց Թեղուտ գյուղի տարածքում գտնվող հողատարածքները 2007 թվականին ճանաչվել են […]

̰
Չի համապատասխանում պաշարների քանակն այն սպասումներին, որ իրենք ունեին. Լևոն Գալստյանը՝ Թեղուտի հանքավայրի շահագործումը դադարեցնելու մասին

21:52 11.03.2019

Հայտնի է, որ 2018 թվականի հունվարին «Վալլեքս» ընկերությունների խումբը հայտարարեց, որ ժամանակավորպես դադարեցնում է Թեղուտի հանքավայրի շահագործումը: Հիշեցնենք, որ  ընկերության հետ ՀՀ  կառավարությունը 25 տարվա շահագործման ու ներդրումներ կատարելու պայմանագիր է կնքել, սակայն ընկերությունը լուծարել է 1200 աշխատակցի պայմանագիրն ու անորոշ ժամանակով դադարեցրել հանքավայրի շահագործումը: SHANTNEWS.am-ը թեմայի շրջանականերում զրուցել է բնապահպան, Համահայկական բնապահպանական ճակատի անդամ […]

̰
ԱԱԾ-ից ու դատախազությունից արձագանքել են Հանրային բնապահպանական դատարանի առաջին որոշմանը. Ինգա Զառաֆյան

21:33 11.03.2019

SHANTNEWS.am-ը հայտնել է այն մասին, որ  2019 թվականի փետրվարի 5-ին կայացել է առաջին Հանրային բնապահպանական դատավարությունը, որը վերաբերում էր Արարատյան դաշտի արտեզյան ավազանի վիճակին: Խնդրի հետ առնչվող բոլոր կողմերի ներկայացուցիչները քննարկել են արտեզյան ավազանի ջրերի՝ շուրջ 15 անգամ նվազման պատճառները:  Հանրային դատարանը վճիռ է կայացրել, որն ուղարկվել է ՀՀ կառավարություն և իրավապահ մարմիններին: Այսօր, երբ […]

̰
Ինչպե՞ս է ՎՏԲ բանկը տիրացել «Թեղուտ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի ամբողջ փաթեթին

20:53 11.03.2019

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է այն մաիսն, որ «ԷկոԼուր» բնապահպանական կազմակերպության ստացած պատասխան-նամակում, անդրադառնալով Թեղուտի հանքի շահագործման դադարեցման իրողությանը, «Վալլեքս» խմբի ընկերություններից պատասխանել են, որ լեռնահանքային համալիրի շահագործման ընթացքում առաջացել է պոչանքային տնտեսության որոշ հանգույցների անվտանգության և հուսալիության բարձրացման անհրաժեշտություն, և շրջակա միջավայրի համար ռիսկերի կառավարելիության ապահովման նպատակով «Վալլեքս» խմբի ընկերությունները դադարեցնել են համալիրի գործունեությունը։ Այդ […]

̰
Թեղուտի գործով հանրային բնապահպանական դատարանի վճիռը հրապարակվեց

20:25 11.03.2019

Հանրային բնապահպանական դատարանը հրապարակել է վճիռը և «Թեղուտ» պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման թույլտվությունների տրամադրման և գործարկման ընթացքում թույլ տրված օրինախախտումները, որոնք տարածաշրջանում հանգեցրել են բնապահպանական աղետի և սոցիալ-տնտեսական ճգնաժամի՝ ճանաչել որպես մարդու, բնության և պետության դեմ ուղղված հանցագործություն: Ստեղծված իրավիճակի համար պատասխանատու են ճանաչվել ՀՀ կառավարությունը,  ՀՀ բնապահպանության, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, ՀՀ գյուղատնտեսության, […]

̰
Թեղուտի վերաբերյալ քննարկումներում հիմնականում բարձրացվել են աշխատատեղերի հարցեր. Լոռու մարզպետարանի ներկայացուցիչ

17:02 11.03.2019

«Երբ «Թեղուտ» ՓԲԸ-ն լիցենզիա ձեռք բերեց, այդ ընթացքում 3 անգամ ՏԻՄ ընտրություն կատարվեց, գյուղապետ ու ավագանի փոխվեց: Ենթադրենք` բոլորն էլ լավ չեն աշխատել և ժողովրդի մտահոգությունները չեն կատարել, սխալ է, ստատիստիկան մնում է ստատիստիկա»,- մարտի 11-ին, Հանրային բնապահպանական դատարանում Թեղուտի հանքի գործի քննության ժամանակ ասաց Լոռու մարզպետարանի ներկայացուցիչ Արտակ Դեմիրճյանը: Նա նաև վստահեցրեց, որ Լոռու […]

̰
Հանք շահագործող ընկերությունը անտառ տնկելու փոխարեն PR է արել. Շնող գյուղի բնակիչներ

16:12 11.03.2019

«Թեղուտի պոչամբարը կառուցվել է շատ փնթի ձևով, սևահողը չհեռացվեց և մեկուսիչ շերտով չփակվեց: Ֆաբրիկայի գործարկումից 3 ամիս հետո իմ տնամերձում 3 աղբյուր հայտնվեց, որից մեկը` շենքի տակ, և ճաքեր հայտնվեցին: Այնտեղ, որտեղ հնարավոր էր գումար տնտեսել, առանց խորը վերլուծության ծրագրային փոփոխություններ կատարեցին, պոչամբարի ու ֆաբրիկայի տեղերը փոխվեցին, և այսօրվա պոչամբարի տեղը պետք է լիներ անվտանգության […]

̰
Շնող գյուղի բնակիչը 45 մլն դրամի ծառ է կտրել Թեղուտի հանքի պատճառով. Հանրային դատարանը քննում է «Թեղուտի» գործը

15:31 11.03.2019

«Ստիպված եմ եղել բերքատու այգին կտրել՝ մոտ 300 ծառ: Զրկվել եմ իմ ապրուստի միջոցից»,- մարտի 11-ին հրավիրված Հանրային դատարանում` Թեղուտի հանքի հարցի քննության ժամանակ, ասաց Շնող գյուղի բնակիչ Աշոտ Ադամյանը` ավելացնելով, որ վնասները շատ են, իսկ պատասխանատվություն կրող դրա համար չկա: Աշոտ Ադամյանը զբաղվում է հողագործությամբ, և նրա հիմնական վնասները սկսել են ջրային արտահոսքից: Նա […]

̰
Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործումը Լոռու մարզի Շնող և Թեղուտ գյուղերում հանգեցրել է բնապահպանական վիճակի վատթարացման

14:00 11.03.2019

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախաձեռնությամբ այսօր՝ մարտի 11-ին, մեկնարկել է Հանրային բնապահպանական դատարանի դատաքննությունը, որը քննում է  «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման հետևանքները» գործը: Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործումը ՀՀ Լոռու մարզի Շնող և Թեղուտ գյուղերում հանգեցրել է բնապահպանական վիճակի վատթարացման, հողի, ջրի ծանր մետաղներով աղտոտման, սոցիալական, առողջապահական իրավիճակի սրման: Սա հանգեցրել է տեղի համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ձախողման: […]

̰
Թեղուտի հանքի հարցը Հանրային բնապահպանական դատարանում է

13:57 11.03.2019

Հանրային բնապահպանական դատարանում քննվել է «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման հետևանքները» գործը: Դատավոր Հրանուշ Խառատյանը հիշեցրել է, որ արդեն մեկ տարի է, ինչ հանքը չի շահագործվում: Խառատյանը հետաքրքրվել է, թե ինչ վիճակում է հանքը: «2018 թվականին ընկերությունն ասել է, որ «Թեղուտ» ՓԲԸ-ի գույքը փոխանցում է ՎՏԲ բանկին, ուստի իրենք պատասխանատու չեն, լրագրողները դիմել են նաև ՎՏԲ-ին, […]

̰
Հանրային բնապահպանական դատարանը կքննի «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման հետևանքները» գործը

19:45 07.03.2019

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախաձեռնությամբ 2019 թվականի մարտի 11-ին Հանրային բնապահպանական դատարանը կքննի «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման հետևանքները» գործը: Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործումը ՀՀ Լոռու մարզի Շնող և Թեղուտ գյուղերում հանգեցրել է բնապահպանական վիճակի վատթարացման, հողի, ջրի ծանր մետաղներով աղտոտման, սոցիալական, առողջապահական իրավիճակի սրման: Սա հանգեցրել է տեղի համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ձախողման: Հանրային բնապահպանական դատարանի դատավարությունների […]

̰
ՄԻԵԴ-ի 6 վճիռներով Թեղուտի հանքավայրի շահագործման համար քաղաքացիներից հողատարածքների օտարումը խախտում է ճանաչվել

17:21 14.02.2019

Փաստաբան Վահե Գրիգորյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որով անդրադարձել է ՄԻԵԴ-ի կողմից Հայաստանի դեմ կայացված 6 վճիռներին: Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ. «Այսօր՝ 14/02/2019թ․-ին ՄԻԵԴ-ի 6 վճիռներով սեփականության և այլ գույքային իրավունքների խախտումներ են ճանաչվել Թեղուտի հանքավայրի շահագործման համար քաղաքացիներից գյուղատնտեսական նշանակության հողատարածքները “հասարակության և պետության կարիքների” համար հարկադրաբար օտարելու գործերով։ Սրանք հողատարածքներ էին, որոնք […]

̰
Մեծ հյուրանոց՝ հայ-իրանական սահմանի մոտ, Թեղուտի հանքի վերագործարկում. Ի՞նչ է քննարկել Փաշինյանը Դավոսում

14:36 29.01.2019

Դավոսի համաժողովը ոչ թե պայմանագրեր կնքելու, այլ գաղափարներ քննարկելու և քաղաքական ու գործարար առաջնորդների հետ հանդիպելու տեղ է, ինչի համար էլ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է այնտեղ: Այս մասին ինքը՝ Փաշինյանը, բացատրել է ռուսական «ՌԲԿ»-ին տված հարցազրույցում: Նա բացահայտել է այդ գաղափարներից մեկը: Փաշինյանի խոսքով՝ կա ցանկություն մեծ «Մարիոթ» հյուրանոց կառուցել Հայաստանում՝ Իրանի սահմանի […]

̰
Թեղուտի հանքի վերաբերյալ դատական խնդիրը լուծվում է․ Փաշինյան

15:05 25.01.2019

Դավոսում ռուսական ընկերությունների հետ հանդիպումների ժամանակ հայկական կողմը քննարկել է ոչ թե ներդրումների ծավալները, այլ դրանց բովանդակությունը, և մասնագետները հետագայում կորոշեն՝ այս կամ այն ծրագիրը որքա՞ն կարժենա։ Այս մասին Մոսկվայում անցկացված ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկի հարցին պատասխանելիս նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանը հույս հայտնեց, որ այդ ծրագրերը հնարավոր կլինի իրականացնել ու բերեց դրանցից մեկ […]

̰
Թեղուտի և Հաղարծինի բնակիչները լավագույն բիզնես գաղափարների համար դրամաշնորհներ են ստացել

19:30 03.12.2018

ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը «Դիլիջան» ազգային պարկի տարածքում Թեղուտ և Հաղարծին համայնքների բնակիչներից լավագույն բիզնես մտքեր ունեցողներին պարգևատրել է հավաստագրերով: Այս մասին հայտնում եմ ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից: Բնակիչներից յուրաքանչյուրը մինչև 1,5 միլիոն դրամաշնորհ կստանա: Բիզնես գաղափարներ առաջարկողներից ընդհանուր ստացվել էր 250 հայտ, որից ընտրվել էր լավագույն 50-ը: «Ոչ թե սոցիալական […]

̰
Հաղարծին և Թեղուտ գյուղերի 50 բնակչի 1,5 մլն դրամի դրամաշնորհ է տրամադրվել

15:14 01.12.2018

Բնապահպանության նախարարությունը ԳԷՀ/ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ Տավուշի մարզի Հաղարծին և Թեղուտ համայնքներում իրականացրել է շուրջ 70 մլն դրամի փոքր դրամաշնորհային ծրագիր, որի մասին նախկինում հայտարարել էր Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Ծրագիրն նպատակաուղղված է նվազեցնել անտառի և այլ բնական ռեսուրսների վրա մարդածին ճնշումները՝ համայնքի բնակիչների կողմից ներկայացված ապրուստի […]

̰
Փաշինյանը մանրամասներ է հայտնել Թեղուտի հանքավայրի և Ալավերդու պղնձաձուլարանի խնդիրների մասին

19:42 27.11.2018

Թեղուտի հանքավայրը կշահագործվի, երբ նորոգվի պոչամբարի ամբարտակը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ալավերդի քաղաքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի նախընտրական հանրահավաքի ընթացքում հայտնել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը։ «Վարչապետ ընտրվելու առաջին օրվանից այս թեմայով ես զբաղվել եմ։ Երբ Թեղուտի հանքավայրը շահագործվել է, շահագործվել է ռուսական ՎՏԲ բանկից 380 մլն դոլար վարկի ներգրավմամբ։ Այս տարվա փետրվարին պարզվել է, […]

̰
Թեղուտի հանքավայրը կգործի. «Ժողովուրդ»

10:00 27.11.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների`Թեղուտի հանքավայրի  աշխատողները երեկվանից ծանուցումներ են ստանում աշխատանքի հետ վերադառնալու վերաբերյալ: Պարզվում է` ռուսաստանյան ՎՏԲ բանկը (Թեղուտի հանքավայրը գրավադրված է այս բանկում) որոշել է վերաբացել Թեղուտի հանքավայրը: Երեկ հանքավայրի աշխատողների մի մասի հետ հանդիպել է բանկի կողմից ուղարկված, Ռուսաստանից եկած Նորայր Պետրոսյանը և հայտարարել, որ հանքավայրն առաջիկայում սկսելու է […]

̰
Ի՞նչ փուլում է «Թեղուտ»-ի հանքի հարցը

16:48 21.11.2018

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է նաև Թեղուտի հանքի խնդրին: «Հիմա ակտիվներն անցել են ՎՏԲ բանկին, իսկ բանկը նոր օպերատոր նշանակելու փուլում է»,- ասել է Բաղրամյանը: Հիշեցնենք, որ «Վալլեքս» ընկերությունների խմբի հետ կառավարությունը 25 տարվա շահագործման ու ներդրումներ կատարելու պայմանագիր է կնքել, սակայն ընկերությունը լուծարել է […]

̰
«Թեղուտ»-ը գրավադրման տակ է. VTB-ն վարկի դիմաց վերցնում է հանքավայրը․ «Հրապարակ»

08:30 14.09.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, երեկ Հայաստան են ժամանել, ապա Թեղուտ մեկնել ռուսական VTB բանկի ներկայացուցիչները։ Բանն այն է, որ «Վալեքս գրուպ»-ի կազմում գտնվող Թեղուտ հանքավայրի շահագործման համար Թեղուտ հանքավայրի գլխավոր տնօրեն Վալերի Մեջլումյանը ժամանակին բավականին մեծ վարկ է վերցրել՝ գրավադրելով հանքավայրը։ Վերջին շրջանում Թեղուտը մեծ ֆինանսական դժվարություններ ունի եւ վարկային պարտավորությունները չի կարողանում […]

̰
BACK_TO_TOP