14:28 19.04.2019
«Ընտրական օրենքը բոլորի համար հավասար պահեք: Էսօրվա գործող իշխանությունը, ղեկավարը՝ Բակո Սահակյանը, եկել է 1999 թվականին՝ Մոսկվայից, 2007 թվականին ո՞նց է դարձել Ղարաբաղի նախագահ: 10 տարվա կացություն կա՞: Ժամանակ առ ժամանակ եկել, գնացել է, թուղթ է տարել, ես էլ ժամանակ առ ժամանակ եկել, գնացել եմ Ղարաբաղ»,- լրագրողների հետ զրույցում այսօր ասել է ԼՂՀ Պաշտպանության բանակի […]
19:11 15.03.2019
«Դեռ պատասխան չունենք, ընթացքի մեջ է, ներկայացված են փաստաթղթերը, սպասում ենք պատասխանի»,- այսպես պատասխանեց ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն այսօր դատարանում լրագրողի այն հարցին, թե ինչ փուլում է իրեն կրկին Ստեփանակերտում հաշվառելու գործընթացը: Հիշեցնենք՝ Արցախի Հանրապետության ոստիկանությունը 2019թ. փետրվարի 26-ին տարածել էր հաղորդագրության այն մասին, թե Սամվել Բաբայանը դիմել է իրեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության […]
18:19 09.03.2019
Ընտրությունների օրվա դրությամբ 18 տարին լրացած բոլոր քաղաքացիներն ունեն ընտրելու իրավունք, բացի ծանր հանցագործությունների համար ազատազրկվածներից և դատարանի վճռով անգործունակ ճանաչվածներից: Այս մասին նշված է Հայաստանում 2018թ. դեկտեմբերի 9-ին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ վերջնական զեկույցում, որտեղ նաև ընդգծված է՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի Կոնվենցիան սահմանում է, որ հաշմանդամություն ունեցող անձանց […]
15:35 05.03.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոնա Ղազարյանը խորհրդարանում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին դիմելով, անդրադարձավ ընտրողների մասնակցության թվին, հետաքրքրվեց՝ ի՞նչ քայլեր են տարվում ուռճացված ցուցակի մաքրման ուղղությամբ: Մուկուչյանն արձագանքեց, որ այստեղ հարցն այն է, թե ինչ մեխանիզմով է կազմվում ցուցակը: Նա նշեց՝ գործող ԸՕ պահանջներով ցուցակներում ընդգրկվում են բոլոր քաղաքացիները, որ ունեն հաշվառում ՀՀ-ում, ՀՀ քաղաքացիներ […]
16:18 26.02.2019
Արցախի ոստիկանությունը հայտարարություն է տարածել Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին քաղաքացիությունից զրկելու վերաբերյալ: Դրանում մասնավորապես ասված է. «Հաշվի առնելով զանգվածային լրատվության միջոցների կողմից կատարված հարցումները և հարցի հանրային հնչեղությունը՝ հայտնում ենք, որ Սամվել Անդրանիկի Բաբայանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրողների ռեգիստրում վերահաշվառելու վերաբերյալ Սամվել Բաբայանի լիազորված անձի դիմումին Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից տրվել է գրավոր […]
21:49 30.01.2019
Առաջիկայում Հայաստաննում խոշոր ընտրություններ չեն սպասվում, ինչի առիթով տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը իշխանություններին կոչ է անում պաշտպանել քաղաքացիների անձնական տվյալները։ Իր ֆեյսբուքյան գրառման մեջ նա մատնանշում է անհրաժեշտ մի քանի քայլ․ Փակել ԿԸՀ կայքի վրայի ընտրողների ռեգիստրի հանրային մուտքը, Փակել ընտրողների ցուցակների սկաների հանրային ցուցադրումը, որտեղ պատկերված են քաղաքացիների ստորագրությունները, Ոստիկանության կայքից հեռացնել բոլոր […]
22:13 10.12.2018
7-րդ գումարման ԱԺ-ի ընտրությունները էական տարբերություններ գրանցեցին նախորդ՝ 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների համեմատ: Նախ՝ մասնակցության ցուցանիշով: Ընտրողների ռեգիստրում այս անգամ գրանցված քաղաքացիների թիվն ավելին էր նախորդ ընտրություններում նշված թվից մոտ 5 000-ով: Մասնակցության ցուցանիշը, սակայն, ստացվեց մոտ 12 տոկոսով պակաս: Բազմաթիվ վերլուծություններում տարբեր պատճառներ են նշվել, օրինակ, ընտրակաշառքի բացակայությունը: Մասնակցության ցուցանիշն այս ընտրություններում կազմեց […]
18:12 09.12.2018
Ոստիկանությունը պարզաբանել է այսօր զանգվածային լրատվության միջոցներով տարածված՝ Դավիթ Շահնազարյանի այն տեղեկությունը, համաձայն որի՝ «իր հաշվառման հասցեում ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ինչ-որ անհայտ մարդ է ավելացրել»։ Ոստիկանությունից հայտնել են, որ ընտրողների ռեգիստրում առկա տվյալների համաձայն՝ Աղայան փողոցի 15 շենքի բն.2 հասցեում առկա տվյալներներով ընդգրկված է երեք ընտրող՝ Լիլիթ Դավիթի Շահնազարյանը, Դավիթ Գուրգենի Շահնազարյանը և Անահիտ […]
12:14 09.12.2018
Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն այսօր ԿԸՀ-ում որոշ պարզաբանումներ ներկայացրեց ընտրողների ցուցակների վարման ընթացակարգի վերաբերյալ: Նա տեղեկացրեց, որ Ընտրական օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ ընտրողների ռեգիստրը մշտապես վարվող փաստաթուղթ է, որը կազմվում է ընտրական տարածքների և ռեգիստրի: Ընտրողների ռեգիստրում ընդգրկվում են բնակչության ընտրական ռեգիստրում ընդգրկված, ՀՀ որևէ համայնքում հաշվառված և ընտրելու իրավունք ունեցող […]
09:41 09.12.2018
«Ի հեճուկս անձրևի՝ բոլորս դեպի ընտրական տեղամասեր»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ընտրացուցակի առաջին համարը ներկայացնող Նիկոլ Փաշինյանը: Այսօր ԱԺ արտահերթ ընտրություններ են։ Հայաստանի 13 ընտրական տարածքների 2010 տեղամասերում, ըստ ընտրողների ռեգիստրի, քվեարկելու իրավունք ունի 2 միլիոն 573 հազար 779 մարդ: Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 […]
07:50 09.12.2018
Այսօր ԱԺ արտահերթ ընտրություններ են։ Ընտրատեղամասերը կբացվեն 08․00-ին և կփակվեն 20․00-ին։ Հայաստանի 13 ընտրական տարածքների 2010 տեղամասերում, ըստ ընտրողների ռեգիստրի, քվեարկելու իրավունք ունի 2 միլիոն 573 հազար 779 մարդ: Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար ԿԸՀ հայտ է ներկայացրել 8 միջազգային կազմակերպություն, այդ թվում՝ ԵԱՀԿ, ԵԽԽՎ, ԱՊՀ և Եվրոպական խորհրդարանի դիտորդական խմբերը։ Քվեարկության ընթացքը լուսաբանելու […]
13:16 08.12.2018
Դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար ԿԸՀ հայտ է ներկայացրել 8 միջազգային կազմակերպություն, այդ թվում՝ ԵԱՀԿ, ԵԽԽՎ, ԱՊՀ և Եվրոպական խորհրդարանի դիտորդական խմբերը, ինչպես նաև ընտրությունները մշտադիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանցը: Դիտորդական առաքելություն իրականացնելու համար ԿԸՀ հայտ են ներկայացրել նաև 22 տեղական հասարակական կազմակերպություններ, որոնք հանձնաժողովում ընդհանուր թվով հավատարմագրել են 17813 […]
13:06 08.12.2018
Ի կատարումն ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի՝ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության նախորդ օրը, լիազոր մարմինը հրապարակում է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների, հաշվառում չունեցող ընտրողների, ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների ընդհանուր թիվը: Այսպես. քվեարկության նախորդ օրը ՀՀ […]
20:22 07.12.2018
Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզչության շրջանն ավարտվեց: Վաղը լռության օր է: SHANTNEWS.am-ն ընտրություններին ընդառաջ ի մի է բերել դրանց վերաբերող որոշ տվյալներ: ՀՀ ոստիկանության հրապարակած տվյալներով` ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2 մլն 575 հազար 939 է: Արտահերթ ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ: Քվեաթերթիկում այդ ուժերի հերթական համարներն են. ՀՀԿ, «Քաղաքացու որոշում» […]
21:17 29.11.2018
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի Ընտրությունների դիտորդական առաքելությունը Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների վերաբերյալ միջանկյալ զեկույց է հրապարակել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` զեկույցն ամբողջությամբ հասանելի է ԵԱՀԿ կայքում: Զեկույցում ասվում. 1. ԳՈՐԾԱԴԻՐ ԱՄՓՈՓՈՒՄ • Նոյեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության նախագահը հայտարարեց դեկտեմբերի 9-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին: Համաձայն արտահերթ ընտրութունների անցկացման վերաբերյալ քաղաքական պայմանավորվածության՝ Վարչապետի հոկտեմբեր […]
13:14 29.11.2018
ՀՀ ոստիկանությունը հրապարակել է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների և հաշվառում չունեցող ընտրողների թիվը: «Ի կատարումն ՀՀ Ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի՝ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից առաջ 10-րդ օրը լիազոր մարմինը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ […]
17:26 28.11.2018
Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է «Ազգային առաջընթաց» կուսակցության նախընտրական շտաբի և լրատվության ղեկավար Հայկ Գրիգորյանի հայտարարությունը, համաձայն որի՝ Երևան քաղաքի Արզումանյան 28 շենքի՝ Յավրոյանի անվան դպրոցի ընտրացուցակներում կան երկրից բացակայողներ և մահացած մարդիկ։ Ըստ Հայկ Գրիգորյանի` ահազանգը ստացել են տեղի բնակիչներից։ ՀՀ ոստիկանությունը բազմիցս պարզաբանել է, որ ընտրողների ռեգիստրը ձևավորվում է բացառապես բնակչության պետական ռեգիստրում […]
20:08 23.11.2018
Դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների ցուցակները, որոնք փակցված են ընտրատեղամասերում, դեռևս համարվում են նախնական: Ըստ ոստիկանության տվյալների՝ նախնական ընտրացուցակներով, Գյումրին ունի 124.523 ընտրող, իսկ քաղաքի մշտական բնակիչների թիվը 117.000-ն է, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Գյումրիից: Ինչպես նախորդ ընտրություններին, հիմա էլ ընտրողների ցուցակային թիվն ավելին է քաղաքի մշտական բնակիչների թվից: Սա բացատրվում է նրանով, որ […]
16:27 20.11.2018
Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը ստացել է ընդամենը 2 հաղորդում: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» ծրագրի ընթացքում հայտնել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը: «Ընդ որում, այդ մարդիկ մահացել են այլ պետությունում, և այդ տեղեկատվությունը մեզ հասու չէր: Այդ ժամանակ էլ, հիմա էլ, ՀՀ ոստիկանապետի հրամանով ստեղծվել […]
11:53 23.09.2018
Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն այսօր ԿԸՀ-ում ունեցած ասուլիսի ժամանակ մանրամասներ է ներկայացրել նախընտրական շրջանում իրենց կատարած աշխատանքների մասին, որոնք վերաբերել են ընտրական ցուցակներում անճշտությունների վերացմանը։ Ոստիկանությունը, ըստ Բիչախչյանի, ունեցել է թեժ գիծ, որին մտահոգ քաղաքացիները կարողացել են անճշտությունների մասին տեղեկություններ հայտնել։ «Թեժ գիծ ծառայության միջոցով ընտրությունների ցուցակների վերաբերյալ ստացվել է 86 […]
11:08 19.09.2018
Ընտրությունների օրն Անձնագրային և վիզաների վարչությունն աշխատելու է ամբողջ ռեժիմով՝ առավոտյան 08:00-ից մինչև ուշ երեկո: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը նշեց, որ ստեղծվելու են բոլոր հնարավորությունները՝ հարցերին օպերատիվ արձագանքելու համար: -Պարո՛ն Բիչախչյան, ընտրողների նախնական հրապարակված ցուցակներում այս ընթացքում ի՞նչ շտկումներ են կատարվել, ի՞նչ վերհանված խնդիրների մասին կարող ենք […]