11:41 06.03.2019
Հայաստանում տեղի են ունեցել խորհրդարանական 6 և նախագահական 5 ընտրություններ, և 3 հանրաքվե, բայց այդ բոլոր ընտրություններից հետո ընդդիմությունը բողոքի ալիք է բարձրացրել, հանրության մեծամասնությունը վստահություն չի ունեցել ընտրությունների արդյունքների նկատմամբ: Այս մասին այսօր խորհրդարանում ասել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը: «Ամեն անգամ այդ բողոքի ալիքը զսպելու համար, այսպես ասենք, մեղադրյալի աթոռին նստեցնում […]
11:42 31.10.2018
Գնում ենք նոր ընտրությունների, կորցնելու մասին դեռ վաղ է խոսել: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց լրագրողի այն դիտարկմանը, թե ՀՀԿ-ն ԱԺ-ում կորցրել է իր ազդեցությունը, պատգամավորներին, ու առաջիկայում նոր ընտրություններ են սպասվում: «Դուք պետք է հետևեք զարգացումներին, հանրությունը ընտրությունների ժամանակ պետք է իր կարծիքը հայտնի»,- ասաց Բաղդասարյանը: Լրագրողի հարցին՝ […]
14:04 22.10.2018
ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Արամ Սարգսյանը «Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը քննարկելիս ասել է՝ ինքը կողմ է նոր փոփոխություններին ու դրանց արագ ընդունմանը: Սակայն պատգամավորը, միևնույն ժամանակ, հավելել է. «Իհարկե, ես կողմ եմ՝ 24 ժամվա փոխարեն 72 ժամ քննարկենք, բայց գտնում եմ՝ հասունացել է պահը, երբ պետք է գնանք արտահերթ […]
12:55 22.10.2018
Այսօր խորհրդարանն արտահերթ նիստում քննարկում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը: Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը նիստի ընթացքում մտքերի փոխանակումից հետո ներկայացրել է, թե նոր օրենքի նախագծով ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում: Նախարարի ներկայացմամբ՝ նոր նախագծով վերացվում են թեկնածուների տարածքային ցուցակները, փոխարենը պարզ համամասնական ընտրակարգն է մտցվում, նաև վերացվում են […]
20:10 20.10.2018
«Կարծում եմ, որ Վենետիկի հանձնաժողովի գնահատականը, ընդհանուր առմամբ, այնպիսին է, որ հնարավորություն է տալիս, որպեսզի մենք կարողանանք արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնել նոր Ընտրական օրենսգրքով, որը հուսով եմ՝ նաև կընդունվի ԱԺ-ի կողմից: Վենետիկի հանձանժողովի արտահայտած կարևորագույն դիրքորոշումն այն էր, որ իրենք կարծում են, որ ԸՕ-ն փոփոխությունների ենթարկելուց հետո առնվազն մեկ տարի ժամկետ իրենք ուզում են, որ […]
18:13 20.10.2018
«Անմիջականորեն Վենետիկի հանձնաժողովը չի կարող պարտավորեցնել մեզ, բայց հանձնաժողովի բացասական կարծիքը կդառնա ԵԽԽՎ քննարկման առարկա: Այո՛, անցել ենք լրիվ համամասնական ցուցակի և դա դրական է, բայց արմատական փոփոխություններ կան Ընտրական օրենսգրքում: Ի դեպ, դրանք այն փոփոխություններն են, որոնք ընդդիմությունն առաջարկել էր տարիներ առաջ, բայց Հանրապետական կուսակցությունը չէր ընդունել, բայց, մյուս կողմից, Վենետիկի հանձնաժողովը ճիշտ է […]
17:32 20.10.2018
«Ես կարծում եմ՝ Վենետիկի հանձաժողովի հայտարարությունը հստակ մեսիջ է այն առումով, որ ասում է՝ ներհայաստանյան որոշելիք խնդիրն է, թե մենք ինչ Ընտրական օրենսգրքով պետք է մասնակցենք: Հասկանալի է նաև, որ Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչները տարիներ շարունակ աշխատել են Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների հետ և որոշակի հարաբերություններ կան ու իրենց նախորդ գործընկերոջը ցանկացել են չնեղացնել»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում […]
15:48 20.10.2018
«Ես հետևել եմ երեկվա բանավեճին՝ մի կողմից Հանրապետական կուսակցության և մյուս կողմից՝ կառավարության և ԸՕ-ի աշխատանքային խմբի հեղինակների տրամագծորեն տարբերվող տեսակետներին: Սա այն դեպքն է, որ ես պետք է ասեմ, որ երկուսն էլ ճիշտ են»,- ShantNews.am-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խոսել է Ընտրական օրենսգրքի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի տված եզրակացությանը: Նաիրա Զոհրաբյանը շեշտեց, […]
16:13 19.10.2018
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Անհնարին ոչինչ չկա»: Վենետիկ, 19.10.2018» Ինչպես արդեն տեղեկացրել էր SHANTNEWS.am-ը, Հայաստանի առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ Վենետիկի հանձնաժողովն այսօր քննարկում է Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների և նոր Ընտրական օրենսգրքի նախագծի հարցերը։ Թեմայի վերաբերյալ գրառում է կատարել նաև ՔՊ մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը, գրելով՝ «Ըստ […]
19:54 16.10.2018
Խորհրդարանական խմբակցությունների հետ ունեցած հանդիպումներից հետո փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հայտնեց՝ իրենք Ընտրական օրենսգրքի վերաբերյալ «Ծառուկյան» խմբակցության հետ ունեցել են քննարկման ընդհանուր մեկ սկզբունքային կետ, որը վերաբերում էր ընտրություններից հետո ԱԺ 4 ուժի անցկացմանը: Այդ հարցի շուրջ, ըստ Միրզոյանի, իրենք որոշակի փոխզիջումային տարբերակ են առաջարկել. «Առաջարկել ենք՝ 4-րդ ուժը լինի ֆրակցիայում, եթե հավաքի ձայների առնվազն 2 […]
18:33 16.10.2018
Այսօր փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ ունեցած քննարկումից հետո ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողներին ասաց, որ իրենք Ընտրական նոր օրենսգրքի վերջնական տարբերակը 1,5 ժամ առաջ են ստացել և չեն հասցրել ծանոթանալ դրան: «Իրենք ընդունեցին, և մենք պայմանավորվեցինք, որ նաև կարող է այդ 24 ժամյա ռեժիմը վերանայվել, որ առաջին և երկրորդ ընթերցմանը կարողանանք նորմալ քննարկում կազմակերպել»,- […]
17:58 16.10.2018
Այսօր փոխվարչապետ Արարատ Միրզոյանը Ընտրական օրենսգրքի վերաբերյալ քննարկումներ է ունեցել խորհրդարանական խմբակցությունների հետ, այդ թվում նաև՝ Հանրապետական խմբակցության անդամների: Քննարկմանը ներկա է եղել նաև ՀՀԿ անդամ Վիգեն Սարգսյանը: Նա քննարկումը «ուշացած, ձևական» է համարել: Ըստ նրա՝ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ քննարկումը թերի է եղել, և նահանջ է արձանագրվել: Սարգսյանը նշել է, որ ինքը սխալ է համարում Ընտրական […]
16:20 16.10.2018
ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանից լրագրողներն այսօր հետաքրքրվել են՝ արդյոք ՀՀԿ-ն պատրաստվո՞ւմ է կողմ քվեարկել նոր Ընտրական օրենսգրքին: Պատգամավորը հարցն անպատասխան է թողել: Նա պարզապես տեղեկացրել է, որ այդ հարցի շուրջ այսօր խմբակցության անդամները հանդիպում են ունենալու փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ: Աշոտյանը նշել է՝ իր համար անընդունելի է, որ նոր Ընտրական օրենսգրքի մշակման աշխատանքներում խորհրդարանը […]
17:24 04.07.2018
Ազգային ժողովում հուլիսի 4-ին կայացել է ԱԺ 4 ուժերի ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի առաջին նիստը՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով: Նիստի ընթացքում ՀՅԴ խմբակցությունը ներկայացնող Արմեն Ռուստամյանը ներկայացրել է կուսակցության առաջարկները, որի 7-րդ դրույթով առաջարկվում է նախընտրական քարոզարշավի ժամանակ դադարեցնել բարեգործական կազմակերպությունների կողիմց բարեգործական ակցիաների կատարումը, բացառել այն կազամակերպությունների գործունեությունը, որի անվանումը այս կամ այն կերպ կարող […]
20:04 25.06.2018
«Պետք է ունենանք ոչ թե ինչ-որ օրենսդրական բարեփոխումներ, այլ մի օրենսգիրք, որով հնարավոր կլինի անցկացնել այնպիսի ընտրություններ, որոնց ազատ, թափանցիկ, ժողովրդավար լինելը կասկած չի հարուցի ժողովրդի մոտ»,- այսօր՝ հունիսի 25-ին, կառավարության նիստերի դահլիճում Ընտրական օրենսգրքի բարեփոխման հայեցակարգերի և օրենսդրական նախագծերի վերաբերյալ քննարկումից հետո ասել է ՀՀ առաջին փոխվարչապետ, ՀՀ վարչապետին առընթեր Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի ղեկավար […]
18:05 25.06.2018
ՀՀ առաջին փոխվարչապետ, վարչապետին առընթեր «Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողով»-ի ղեկավար Արարատ Միրզոյանը բարեփոխումների շուրջ կառավարությունում տեղի ունեցած քննարկումներից հետո կարծիք է հայտնել, որ Հայաստանում կա քաղաքական կոնսենսուս արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու շուրջ: «Ես իմ առաջ առաջադրանք եմ դրել հասնել եթե ոչ կոնսենսուսի, ապա առավելագույն հնարավոր, բոլորի կողմից ընդունելի պայմանների և ես իմ առջև դրած նպատակը կիրականացնեմ»,- […]
15:06 20.03.2018
Փոխնախարարը նշել է նաև, որ նոր օրենքով նախատեսվում է արգելել քարոզչություն իրականացնելը որոշակի անձնանց համար: