TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Էրդողան

Էրդողանի որդին անձամբ է ղեկավարում սիրիական օպերացիան

11:02 22.01.2018

Համացանցում հայտնվել է լուսանկար, որտեղ երեվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի որդին՝ Բիլիալ Էրդողանը, ով բարձրաստիճան թուրք սպաների հետ միասին հետևում է թուրքական ռազմական ուժերի մարտերին Սիրիական Աֆրինի շրջանում։ Ըստ թուրքական ԶԼՄ-ների Էրդողանի որդին անձամբ է ղեկավարում Սիրիայի քրդամբակ Աֆրինի շրջանի «Ձիթենու ճյուղ» օպերացիան։

̰
Թուրքիան կրակ է բացել սիրիացի քրդերի բնակավայրերի ուղղությամբ

18:20 19.01.2018

Սիրիայի հյուսիսում` Հալեպից 65 կմ հեռավորության վրա գտնվող Աֆրինի շրջանի 7 քրդական գյուղեր ենթարկվել են Թուրքիայի հրետանային ռմբակոծության:

̰
Էրդողանը նոր զորք կմտցնի Սիրիա՝ զգուշացնելով ԱՄՆ-ին

19:38 13.01.2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն կառավարող ԱԶԿ կուսակցության առաջ ելույթում հայտարարել է, որ պատրաստվում է Սիրիայում նոր գործողություններ սկսել քրդական ուժերի:

̰
Զախարովան Էրդողանի հայտարարությունն անհիմն է համարել

17:53 28.12.2017

ՌԴ ԱԳՆ հերթական ճեպազրույցի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի այն հայտարարությանը, որը նա արել էր Թունիսում,որտեղ նա բացառել է Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի հետ համագործակցությունը՝ վերջինիս անվանելով ահաբեկիչ:

«Ինչ վերաբերվում է այն հարցին, որ Թուրքիայի նախագահը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ահաբեկիչ է անվանել… Սիրիայի կառավարության ներկայացուցիչներն աշխատում են ՄԱԿ-ում և ներկայացված են ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում, միայն այս փաստը, առանց լրացուցիչ փաստարկների և գնահատականների, վկայում է, որ հայտարարությունը ոչ մի իրավական հիմք չունի», – ասել է խոսնակը:

Զախարովան նաև նշել է, որ հայտարարության բարոյական բաղադրիչի մասին չի խոսի:

Հիշեցնենք նաև, որ այս հայտարարությանը անդրադարձել էր նաև Սիրիայի ԱԳՆ-ն:

̰
Ալիևի հակաիսրայելական ելույթը բացասական արձագանք է ստացել Իսրայելում

15:23 14.12.2017

Թեև Ալիևը փորձել է զերծ մնալ կոշտ արտահայտություններից, բայց, նաև Թուրքիայի նախագահի ճնշման տակ խոսել է Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաք հռչակելու անհրաժեշտության մասին:

̰
Թուրքիայի նախագահ Էրդողանը ներքաշված է 15 միլիոն դոլարի ֆինանսական սկանդալում

15:56 09.12.2017

ԱՄՆ «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանն անդրադարձ է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և նրա ընտանիքի վերաբերյալ նոր կոռուպցիոն սկանդալին՝ նշելով, որ նրանք 2011թ. դեկտեմբերից մինչև 2012թ. հունվարն ընկած ժամանակահատվածում 15 միլիոն դոլար են փոխանցել Bellway Limited օֆշորային ընկերությանը Անգլիայի Մեն կղզու հարկային ապաստարանում:

̰
Էրդողանը սպառնում է չեղարկել Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունները

16:18 05.12.2017

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հանդես է եկել ԱՄՆ-ին ուղղված սպառնալից հայտարարությամբ, որ եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչի որպես Իսրայելի մայրաքաղաք, ապա պաշտոնական Անկարան ստիպված կլինի դիմել կտըրուկ քայլերի:

̰
Թուրքիայի նախագահը խոստովանել է՝ երկրի տնտեսությունը աղետալի վիճակում է

19:01 04.12.2017

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանը հայտարարություն է տարածել՝ խոստովանելով, որ երկրի տնտեսությունը, մեղմ ասած, լավ վիճակում չէ՝ գործարարներին կոչ անելով օգնել իշխանությանը:

̰
Թրամփը և Էրդողանը հեռախոսային բանակցություններ կվարեն

17:40 24.11.2017

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսային բանակցություններ կվարի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

̰
BACK_TO_TOP