12:39 24.05.2019
Կրթության ու գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր՝ մայիսի 24-ին, Էջմիածնի թիվ 5 ավագ դպրոցում մասնակցել է Վերջին զանգի միջոցառմանը: Նախարարը շնորհավորել է շրջանավարտներին ու մաղթել կանաչ ճանապարհ: Անձամբ պատվոգիր է հանձնել նաև հանրապետական օլիմպիադայում առաջին տեղը զբաղեցրած շրջանավարտին` Թելման Ղալաչյանին: Պատվոգրեր են ստացել նաև ուսման մեջ առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտները: Նախարարը նաև անակնկալ ուներ դպրոցին: Հայտարարեց, […]
19:28 15.05.2019
Մայիսի 15-ին օրվա երկրորդ կեսին Արցախի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությունը ԱԺ նախագահի գլխավորությամբ այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից: ԱԺ պատգամավորները շրջայց են կատարել Մայր տաճարի գանձատան թանգարանում և ծանոթացել ցուցանմուշներին: Խորհրդարանականներին այնուհետև ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը: Հանդիպման ընթացքում քննարկվել […]
19:51 20.12.2018
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանին վերագրվող տեսանյութերի տարածման փաստով քրեական գործ է հարուցվել: Այս մասին SHANTNEWS.am-ին փոխանցեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Էդգար Ջանոյանը: Նա հայտնեց՝ տեսանյութը համարվել է պոռնկագրական, իսկ քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (պոռնկագրական նյութեր կամ առարկաներ, այդ թվում՝ տպագիր հրատարակություններ, կինոյի […]
11:35 12.07.2018
Մանվել Գրիգորյանին ցանկանում են զրկել Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից: Այս հարցը քննարկվելու հուլիսի 24-ին նախատեսվող Էջմիածնի ավագանու նիստի ընթացքում: Մինչ այդ, Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում հարցում է սկսել՝ պարզելու քաղաքացիների դիրքորոշումն այդ հարցի շուրջ: https://www.facebook.com/DianaGasparyanOfficial/posts/408705346292417
13:35 29.06.2018
Արդեն արդիական չեմ համարում «հանցավոր կլաններ» արտահայտությունը: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ասել է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե միայն Էջմիածնի՞ն է բնորոշ հանցավոր կլաններ ունենալը, թե՞ այլ քաղաքների ևս: «Հենց այսօր՝ իմ լիազորությունները ստանձնելու երրորդ օրը, հանդիպում եմ ունեցել Էջմիածնի ոստիկանապետի հետ և նրանից ստացել եմ հավաստիացումներ, որ […]
12:55 29.06.2018
Նախկին արատավոր բարքերի հետ խիստ ասոցացվող անձինք այլևս չեն աշխատի քաղաքապետարանում: Այս մասին «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ասել է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը: «Ի վերջո, քաղաքապետարանի խաթարված վստահությունը վերականգնելու համար, կարծում եմ, պետք է նաև նախորդների սիմվոլ հանդիսացող անձինք այնտեղ չլինեն, որպեսզի անձը հասականա, որ մտնելով քաղաքապետարան բան է փոխվել», – ասել է Գասպարյանը: Հարցին՝ […]
19:48 14.06.2018
Էջմիածնի կենտրոնական հրապարակում շարունակվում է հանրահավաքը: Ակցիայի մասնակիցները պահանջում են քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը և արտահերթ ընտրությունների անցկացում։ Հավաքը կազմակերպվել է «Ազատ քաղաքացի բաց ինստիտուտ» ՀԿ-ի կողմից, և կրում է «Էջմիածինն առանց Գրիգորյանների» կարգախոսը։ Հանրահավաքում ելույթներից բացի նախատեսված է համերգային ծրագիր։ Հանրահավաքին ներկա են նաև անվանի դերասաններ ու արվեստի գործիչներ։ Քաղաքապետ Կարեն Գրիգորյանը շինծու է […]
18:57 21.02.2018
Լիբանանի նախագահ Միշել Աունը Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում այցելել է նաև Մայր աթոռ Սբ. Էջմիածին, որտեղ հանդիպել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: