22:59 16.07.2020
Ֆրանսիայում հաջորդ շաբաթվանից փակ տարածքներում դիմակ կրելը կդառնա պարտադիր: Այս մասին հայտարարել է կառավարության ղեկավար Ժան Կաստեկսը, փոխանցում է RIA Novosti լրատվական գործակալությունը: Մինչ օրս դիմակներ կրելը պարտադիր է եղել միայն հասարակական տրանսպորտում: Երեքշաբթի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր կորոնավիրուսային համաճարակի վերադարձի որոշ նշանների մասին և կոչ էր արել օգոստոսի 1-ից հանրային վայրերում դիմակներ […]
23:30 14.07.2020
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ կան նշաններ, որ կորոնավիրուսը վերադառնում է Ֆրանսիա: Այս մասին հայտնել է gazeta.ru-ն: «Կան նշաններ, որ երկրում նորից սկսվում է կորոնավիրուսի տարածումը»,- ասել է Մակրոնը: Նախագահի խոսքերով, սակայն, այս անգամ Ֆրանսիան պատրաստ է վարակի դեմ պայքարին: Երկիրն ունի անհատական պաշտպանության և դեղորայքային միջոցների պաշարներ: «Մենք շատ բան սովորեցինք համաճարակի […]
10:51 05.02.2020
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկօրյա պաշտոնական այցով Լեհաստանում է: Նա հանդիպել է այդ երկրի նախագահ Անջեյ Դուդայի հետ: Նախագահական նստավայրում հանդիպման ավարտից հետո Մակրոնի մեքենան հնարավոր չի եղել գործի դնել: Այս մասին հայտնել է Dziennik.pl-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ միջադեպը պետք է, որ լուրջ լիներ, քանի որ անվտանգության աշխատակիցներն այնուհետև որոշել են, որ նախագահ Մակրոնը կփոխի մեքենան: […]
20:41 03.12.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնին ՆԱՏՕ-ի հանդեպ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեջ: Բանն այն է, որ ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր «ՆԱՏՕ-ի ուղեղի մահվան» մասին: «Սա կոշտ և ոչ այդքան հաճելի հայտարարություն է 28 երկրների համար: Դուք պարզապես չեք կարող այդպիսի խոսքեր ասել ՆԱՏՕ-ի վերաբերյալ, դա անհարգալից է: Ոչ մեկ […]
23:09 27.09.2019
Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը համաշխարհային քաղաքականության նշանավոր դեմքերից էր: Նրա մահվան կապակցությամբ իրենց ցավակցություններն են հայտնել բազմաթիվ գործիչներ: Հայտնի է, որ Ֆրանսիայի նախկին նախագահը սերտ կապեր է ունեցել հայերի հետ և նրա կառավարման տարիներին ընդունվել են հայանպաստ օրինագծեր: «Ֆրանսիացիները կորցրին մեծագույն հայրենակցի»՝ ահա այսպիսի խոսքերով է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բնորոշել երկրի նախկին նախագահ […]
12:19 27.08.2019
Բրազիլիայի կառավարությունը հայտարարել է, որ կհրաժարվի միջազգային ֆինանսական օգնությունից, որն առաջարկել էին G7-ի երկրները՝ Ամազոնի արևադարձային անտառներում մոլեգնող հրդեհների դեմ պայքարում: Այս մասին հայտնել է BBC-ն: Բրազիլական կառավարությունը կոնկրետ պատճառ չի նշել առաջարկից հրաժարվելու համար, սակայն Բրազիլիայի նախագահի աշխատակազմի ղեկավարը հայտարարել է, որ միգուցե այդ օգնությունն ավելի շատ պետք գա եվրոպական երկրների անտառների հրդեհները մարելուն: […]
21:59 05.06.2019
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ Պորտսմութում ներկա են գտնվել Երկրորդ ճակատի բացման 75-ամյակին նվիրված միջոցառմանը: Այս մասին հայտնել է The Guardian-ը: Դրա ընթացքում ճառ են արտասանել Եղիսաբեթ II-ը, ԱՄՆ նախագահը, Ֆրանսիայի նախագահը և Մեծ Բրիտանիայի […]
10:25 09.04.2019
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը վերջնականապես հավանություն է արժանացրել այն օրինագիծը, որը լիազորում է վարչապետ Թերեզա Մեյին Բրյուսելից խնդրել Brexit-ի ժամկետի երկարաձգում: Ըստ այդմ, Բրյուսելը երկարաձգի ապրիլի 12-ին նախատեսված Brexit-ը մինչև հունիսի 30-ը: Այս մասին հայտնել է BBC-ն: Օրինագծի հեղինակ, լեյբորիստ պատգամավոր Իվետ Կուպերը նշել է, որ խորհրդարանի երկու պալատները մեծ պատասխանատվությամբ են մոտեցել գործարքին […]
15:55 23.03.2019
Ֆրանսիայում դարձյալ վերսկսվել են «դեղին բաճկոնների» հակակառավարական բողոքի ակցիաներն ընդդեմ վառելիքի գնաճի: Այս շաբաթ նույնպես հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոցներ և շարունակում են պահանջել նախագահ Մակրոնի հրաժարականը: Ավելի վաղ Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը հայտնել էր, որ խստիվ արգելվելու է ակցիաների անցկացումը Ելիսեյան դաշտերի, Հաղթանակի կամարի և խորհրդարանի տարածքներում, իսկ սահմանված կարգը խախտողները կձերբակալվեն և […]
15:52 16.02.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը A-Haber հեռուստաընկերությանը տված հարցազրույցում իր ֆրանսիացի գործընկերոջը «քաղաքականությունում նորեկ» է անվանել: Բանն այն է, որ ավելի վաղ Մակրոնը ապրիլի 24-ը հռչակել էր Հայոց ցեղասպանության հիշատակի օր: «Ես ասում եմ Մակրոնին՝ քաղաքականության մեջ դու դեռ նորեկ ես, սկզբում սովորիր քո երկրի պատմությունը»,- ասել է Թուրքիայի նախագահը: Նախագահը նաև անդրադարձել է այն […]
22:02 22.01.2019
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատմական Ախեն քաղաքում ստորագրել են ֆրանկո-գերմանական համագործակցության և ինտեգրացիայի նոր պայմանագիր: Այն դառնալու է 1963-ին Կոնրադ Ադենհաուերի և Շառլ դե Գոլի միջև կնքված Ելիսեյան համաձայնագրի լրացումը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Այդ պայմանագիրը կկարգավորի համագործակցությունը արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության ոլորտներում: Պայմանագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը ներկա […]
10:30 15.12.2018
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեկ երեկոյան այցելել է Ստրասբուրգ, որտեղ հարգանքի տուրք է մատուցել օրեր առաջ սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Նախագահը Կլեբեր հրապարակում սպիտակ վարդ է դրել զոհվածների նկարների առաջ, խոնարհվել, ապա մեկ րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը: Մակրոնն այնուհետև շրջել է վերաբացված տոնավաճառում և խոսել […]
18:15 10.11.2018
Ֆրանսիայում Առաջին համաշխարհայինի զինադադարի կնքման 100-ամյակի կապակցությամբ Փարիզի Ելիսեյան պալատում հանդիպել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: ԱՄՆ նախագահն ասել է, որ ցանկանում է, որպեսզի Եվրոպան լինի ուժեղ: Նա ընդգծել է, որ ցանկանում է օգնել Եվրոպային, բայց, միևնույն ժամանակ, նշել է, որ ամեն ինչ պետք է լինի արդար՝ Եվրոպան պետք է […]
19:58 27.10.2018
Ստամբուլում մեկնարկել է Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Թուրքիայի ղեկավարները մասնակցությամբ սիրիական խնդրի կարգավորման վերաբերյալ քառակողմ գագաթնաժողովը: Երկրների ղեկավարների հանդիպումը տեղի է ունենում «Վաhդեթին» պալատի գլխավոր դահլիճում, որը համարվում է Թուրքիայի նախագահի աշխատանքային գրասենյակներից մեկը: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն սիրիական հակամարտության խաղաղ լուծման և սիրիացի փախստականներին վերաբերող հարցեր: Երկրների ղեկավարները կքննարկեն նաև Սիրիայի Իդլիբ նահանգում ապառազմականացված գոտի […]
16:44 27.10.2018
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել են Թուրքիա՝ մասնակցելու Սիրիայի հարցի լուծման շուրջ քառակողմ գագաթնաժողովին: Այս մասին հայտնել է Russia Today–ը: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն սիրիական հակամարտության խաղաղ լուծման, ինչպես նաև սիրիացի փախստականներին վերաբերող հարցեր: Երկրների ղեկավարները կքննարկեն նաև Սիրիայի Իդլիբ նահանգում ապառազմականացված գոտի ստեղծելու հարցը: Գագաթնաժողովի շրջանակում կլինեն նաև երկկողմ հանդիպումներ: […]
14:18 02.10.2018
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Twitter-ում Շառլ Ազնավուրի մասին հայերեն գրառումներ է արել: Նա նշել է, որ Ազնավուրին հրավիրել էր Երևանի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին: Նրան հրարավիրել էի միանալ իմ գալիք այցին Երևանի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին, ուր երգելու էր։ Հայ ժողովրդի հետ բաժանելու ենք ֆրանսիացի ժողովրդի սուգը։https://t.co/mJFsYycWsJ — Emmanuel Macron (@EmmanuelMacron) October 2, 2018 Հիմնովին Ֆրանսիացի և խորապես կապված […]