TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+4.09 oC

Էկվադոր

Կորոնավիրուսային համավարակի ժամանակ «մահացած» կինը մեկ ամիս անց «վերակենդանացել է»

19:48 25.04.2020

Էկվադորի բնակիչներից մեկը արթնացել է մեկ ամիս անց՝ այն բանից հետո, երբ բժիշկները հայտարարել էին, որ նա մահացել է: Այս մասին հայտնել է Lenta.ru-ն: 74-ամյա Ալբա Գրանդայի առողջական վիճակը վատացել էր մարտի 27-ին: Նրա ջերմությունը բարձրացել էր՝ հասնելով 42 աստիճանի: Կնոջ մոտ սկսվել էին շնչառական խնդիրներ: Նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ընկել է կոմայի մեջ: […]

̰
Էկվադորում շարունակվում են հակակառավարական բողոքի ակցիաները

12:13 12.10.2019

Էկվադորում շարունակվում են հակակառավարական բողոքի ակցիաները: Դրանք սկսվել են այն ժամանակ, երբ հարկային ոլորտի փոփոխությունների հետևանքով ավարտվեց նաև վառելիքի բնագավառում սուբսիդիաների հատկացումը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ցույցերի ընթացքում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների հետ: Ակցիայի մասնակիցները իրավապահների ուղղությամբ նետել են քարեր, ինչին ի պատասխան, վերջիններս արցունքաբեր գազ են կիրառել: Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ցույցերի […]

̰
Էկվադորի նարկոլոգիական կենտրոններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել. կան զոհեր

15:00 12.01.2019

Էկվադորի հարավարևմտյան հատվածում գտնվող Գուայակիլ քաղաքի նարկոլոգիական կենտրոններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով զոհվել է 18 մարդ: Աղբյուրի փոխանցմամբ՝ հիվանդները մահացել են ծխից թունավորման պատճառով: Մի քանի մարդ էլ շնչուղիների այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է ավելի քան 60 հրշեջ: Հրդեհի բռնկման պատճառներ պարզելու համար կատարվում է հետաքննություն:

̰
Էկվադորը մտադիր է Ջուլիան Ասանժին վտարել իր դեսպանատնից

21:08 09.01.2018

Հանրահայտ wikiliks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին մտադիր են հեռացնել Լոնդոնում գտնվող Էկվադորի դեսպանատնից: Հարավամերիկյան երկիրը փնտրում է միջնորդի, որպեսզի Ասանժին փոխանցի բրիտանական կողմին, հայտարարել է Էկվադորի արտգործնախարար Մարիա Ֆերնանդա Էսպինոզան:

̰
BACK_TO_TOP