11:29 27.03.2018
Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարը հավատացած է, որ Հայաստանը շարժվում է ճիշտ ուղղությամբ:
16:30 29.01.2018
«2018-ին ՀՀ արտաքին գերակայությունները չեն փոխվելու», – ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
15:42 29.01.2018
Այսօրվա ասուլիսի ժամանակ լրագրողները ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանից հետաքրքրվել են, թե ի՞նչ խորհուրդներ է արտգործնախարարին տվել Ռոբսոն մականունով հայտնի Ռուբեն Թաթուլյանը: Լրագրողները նախարարին հարցրել են նաև, թե արդյոք նա մտահոգված չէ՞ այն հանգամանքով, որ իր խորհրդականի անունը կապվում է հանցավոր աշխարհի հետ: Երկու հարցին ի պատասխան՝ Էդվարդ Նալբանդյանն ասել է. «Այո, պարոն Թաթուլյանը […]
14:50 29.01.2018
«10 տարվա ընթացքում Հայաստանը մշտապես հավատարիմ է եղել հայ-թուրքական արձանագրություններին, այդ Թուրքիան է հրաժարվել։ Եթե նախկինում գնդակը Թուրքիայի դաշտում է, ապա հիմա այն արդեն Թուրքիայի դարպասում է», – այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։
14:41 29.01.2018
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր իր ասուլիսի ժամանակ անրադարձել է «ադրբեջանական սև ցուցակ» ասվածին: «Եթե հավատանք ադրբեջանական այն պնդումներին, որ նրանք, ովքեր լինում են Ղարաբաղում զղջում են, ներողություն են խնդրում, ապա այդ ցուցակը չէր ավելանա և չէր հասնի մինչև 600, 700 հոգի», -ասել է Էդվարդ Նալբանդյանը: Ըստ ՀՀ արտաքին գործերի նախարարի՝ ինքը դեռ […]
14:20 29.01.2018
Այսօրվա իր ասուլիսում անդրադառնալով Արցախյան հիմնախնդրի լուծմանը՝ ՀՀ արտքաին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հիշեցրել է, որ ԵԱՀԿ Մինսկի Խմբի կողմից առաջարկվել է փաթեթային լուծման տարբերակը՝ ինչի մասին բազմիցս հայտարարվել է նաև ամենաբարձ մակարդակներից: «Բայց պետք է նկատի ունենալ, որ փաթեթային հանգուցալուծումը նկատի ունի նաև փուլային կիրառում», – հավելել է Էդվարդ Նալբանդյանը:
10:13 21.01.2018
Հունվարի 20-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանին։
15:20 17.11.2017
Հայաստանի արտգործնախարարն այսօր անդրադարձել է Եվրոմիության հետ Հայաստանի նոր համաձայնագրի վերաբերյալ ստորագրվելիք հռչակագրի այն կետին, որը վերաբերում է Արցախյան հակամարտությանը։ Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ այս հարցում Ադրբեջանի դիրքորոշման հետ չեն համընկնում ոչ միայն Հայաստանի, այլև ընդհանրապես միջազգային հանրության դիրքորոշումները։ Սակայն համաձայնագիրն ու դրա վերաբերյալ հռչակագիրը նախատեսվում է ստորագրել նոյեմբերի 24-ին, և հարցի վերաբերյալ բանակցությունները դեռ շարունակվում են։
— Եվրոմիության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ մշտապես նույնն է եղել՝ ի աջակցություն եռանախագահող երկրների ջանքերին և մոտեցումներին։ Այնպիսի մոտեցում է, որ վնաս չհասցնեն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը։ Ինչ վերաբերում է այդ հռչակագրին, ապա բանակցությունները շարունակվում են, և մինչև որ բանակցությունները չեն վերջացել, ինչ-որ բանի մասին այսօր հայտարարելը այդ հայտարարության, հռչակագրի վերաբերյալ դեռ վաղաժամ է․ մի քանի օր դեռ կա, տեսնենք, — նշել է Էդվարդ Նալբանդյանը։