15:30 04.07.2018
Դատարանը բավարարեց փաստաբան Լուսինե Սահակյանի միջնորդությունը և դատարանի դահլիճից ազատ արձակեց «Սասնա ծռեր»-ի անդամ Էդվարդ Գրիգորյանին՝ փոխելով խափանման միջոցը: Դատարանի դահլիճից դուրս գալիս նրան ծափողջույններով են դիմավորել հարազատներն ու ծանոթները: Լրագրողների հարցերին Էդվարդ Գրիգորյանը չի պատասխանել: Հիշեցնենք, որ նրա խափանման միջոցը փոխելու համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Վահե Էնֆիաջյանը:
14:27 04.07.2018
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվել է «Սասնա ծռեր»-ի անջատված գործով քննությունը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ: Դատարան են ներկայացել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Վահե Էնֆիաջյանը: Նրանք անձնական երաշխավորություն են ներկայացրել ամբաստանյալ Էդվարդ Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու համար: Դատարանին ներկայացվել է վճարման անդորրագիրը: Մեղադրական կողմի կարծիքով՝ հաշվի առնելով երկրում տեղի ունեցած փոփոխությունները […]