09:17 15.01.2019
«Ի գիտություն, տեղեկացնում եմ, որ 2018 թվականին ՀՀ վարչապետի աշխատակազմը զանգվածային լրատվության միջոցներից ստացել է նախորդ տարիների համեմատ աննախադեպ թվով գրավոր հարցում՝ շուրջ 130, որից անպատասխան է մնացել ընդամենը 2-ը»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։ «Հարցումների թիվը նախորդ տարիների համեմատ գրեթե կրկնապատկվել է: Ընդ որում, նշված թվի մեջ […]
22:50 14.01.2019
2019 թվականի հունվարի 14-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում տեղի է ունեցել փաստաբանների ակումբի նիստ, որտեղ փաստաբանները քննարկել են վերջին ժամանակահատվածում փաստաբանների նկատմամբ մի խումբ անձանց կողմից կատարված վիրավորական և անհանդուրժող արարքներից պաշտպանվելու հարցը: Այս մասին հայտնում են Փաստաբանների պալատի մամուլի ծառայությունից։ Քննարկման ժամանակ ելույթներ են ունեցել փաստաբաններ Արա Զոհրաբյանը, Հայկ Ալումյանը, Էդուարդ Աղաջանյանը, Կարեն Մեժլումյանը, […]
13:36 10.01.2019
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը կազմել և հրապարակել է անցած տարվա ընթացքում տեղեկություն ստանալու հարցումներն անպատասխան թողած, անհիմն պատասխան կամ անհիմն մերժում տված գերատեսչությունների ցանկը: Գերատեսչությունները, որոնք հայտնվել են «սև ցուցակում», պաշտպանության նախարարությունն է, նախարար՝ Դավիթ Տոնոյան, կառավարության աշխատակազմը, աշխատակազմի ղեկավար՝ Էդուարդ Աղաջանյան, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, նախարար՝ Գաբրիել Ղազարյան, Սփյուռքի նախարարությունը, նախարար՝ Մխիթար Հայրապետյանը: – 2018 […]
14:15 07.01.2019
ՔՊ վարչության անդամ Վահագն Հովակիմյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում բացատրել է, թե ինչով է պայմանավորված 18 թեկնածուների՝ պատգամավորի մանդատից հրաժարվելու պատճառը: «Եթե նայենք ինքնաբացարկ ներկայացրածների ցանկը, նրանք՝ վարչապետի գլխավորությամբ, գործադիրում պաշտոններ զբաղեցնող մեր գործընկերներն են: Պատճառը պարզ է՝ առաջիկայում նոր խորհրդարանի լիազորությունները ստանձնելու պահից պետք է ձևավորվի նաև նոր կառավարություն: Ենթադրվում է, որ բոլոր ինքնաբացարկ ներկայացրածները՝ […]
16:18 04.01.2019
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` հունվարի 4-ի նիստի օրակարգում է նաև 2018 թվականի դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներում ընդգրկված ինքնաբացարկ ներկայացրած (մանդատից հրաժարված) պատգամավորի թեկնածուների գրանցումն ուժը կորցրած ճանաչելու հարցը: ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը հայտարարեց, որ ԿԸՀ-ն ստացվել է 18 ինքնաբացարկի դիմում «Իմ քայլը» դաշինքից և 2-ը` «Լուսավոր Հայաստան»-ից, ԲՀԿ-ից […]
17:16 30.12.2018
Պատգամավորի մանդատից հրաժարվելու և ինքնաբացարկ հայտնելու դիմում էր ներկայացրել «Իմ քայլը» դաշինքից 18 թեկնածու․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը հայտնել է, թե ովքեր են նրանք, փոխանցում է News.am-ը։ Պատգամավորական մանդատից հրաժարված թեկնածուներն են՝ Նիկոլ Փաշինյան՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար, Տիգրան Ավինյան՝ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար, Էդուարդ Աղաջանյան՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար, Արայիկ Հարությունյան՝ ԿԳ նախարարի պաշտոնակատար, […]
11:00 10.12.2018
Հրապարակվել են «Իմ քայլը» դաշինքի առաջին 50 ռեյտինգայինների հավաքած ձայները: 1 «ԻՄ ՔԱՅԼԸ» Միքայելյան Սասուն Մեխակի 31739 2 «ԻՄ ՔԱՅԼԸ» Միրզոյան Արարատ Սամվելի 25550 3«ԻՄ ՔԱՅԼԸ» Ցոլակյան Ֆելիքս Խոստեղի 24172 4«ԻՄ ՔԱՅԼԸ» Սարգսյան Գարիկ Մնացականի 22604 5 «ԻՄ ՔԱՅԼԸ» Սիմոնյան Ալեն Ռոբերտի 21812 6 «ԻՄ ՔԱՅԼԸ» Պետրոսյան Ռոմանոս Վանիչկայի 20934 7 «ԻՄ ՔԱՅԼԸ» Փաշինյան Սիփան […]
18:19 05.12.2018
Այսօր հակակոռուպցիոն թեմայով լսումների ժամանակ ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը «Իմ քայլ» դաշինքի ներկայացուցիչ Հերիքնազ Տիգրանյանին այսպիսի հարց է ուղղել. «Ձեր դաշինքի պատկերացմամբ՝ անցումային արդարադատության ինստիտուտը գործելու է ՀՀ-ի դատական համակարգին զուգահե՞ռ, թե՞ փոխարինելու է դատական համակարգին»: «Գործելու է առկա դատական համակարգին զուգահեռ»,- պատասխանել է Հերիքնազ Տիգրանյանը: ԱԺ պատգամավորության թեկնածուն նկատել է, որ 3 օր առաջ, […]
20:01 03.12.2018
«Ես կարծում եմ, որ եթե քաղաքական գործիչը որևէ կոռուպցիոն սխեմայի մեջ ներգրավված չէ, ապա քաղաքական գործունեությունն իր էությամբ ծանր, պատասխանատու և ինչ-որ տեղ անշնորհակալ գործ է: Այստեղ ես որևէ հրապուրիչ բան չեմ տեսնում քաղաքականությամբ զբաղվելով՝ հաշվի առնելով այն պատասխանատվության բեռը, որը մենք կրում ենք»,- «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդման տաղավարում ասել է «Իմ քայլը» դաշինքի ցուցակով […]
17:08 03.12.2018
«Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդման տաղավարում «Իմ քայլը» դաշինքի կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Էդուարդ Աղաջանյանը խոսել է վերջին շրջանում հայտնի դարձած՝ պետությանը մատուցած «նվիրատվությունների» մասին: «Ես ձեզ վստահեցնում եմ, որ դատական գործընթացն անխուսափելի է ամեն դեպքում՝ անկախ քաղաքական գործչի նվիրաբերությունից: Դատական գործընթացը պետք է տեղի ունենա, այդ նվիրաբերություններն արդյո՞ք որևէ ազդեցություն կունենան դատական գործընթացի վրա, կարծում […]
18:54 27.11.2018
Էդուարդ Աղաջանյանը պատրաստ է իր նախընտրական շտաբներից մեկը տրամադրել Արմեն Աշոտյանին: Այս մասին տեղեկացանք Աղաջանյանի ֆեյսբուքյան էջից: «Քանի որ պարոն Արմեն Աշոտյանը խոսեց անակնկալներից ու շտաբեր բացելու վերաբերյալ մտահոգություններ հայտնեց, ցանկանում եմ պատասխան անակնկալը մատուցել՝ չսպասելով դեկտեմբերի 9-ին: Առաջադրված լինելով նույն 4-րդ ընտրատարածքում և ելնելով սիրո և համերաշխության հեղափոխության տրամաբանությունից՝ պատրաստ եմ իմ նախընտրական շտաբներից […]
22:23 23.11.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել «Հին Երևան» նախագծի տարածքում, որտեղ էլ լրագրողները հետաքրքրվել են , թե ե՞րբ ծրագիրն ավարտին կմոտենա: Վարչապետը նույն հարցը ուղղել է իր օգնականին ու աշխատակազմի ղեկավարին․ «Երեք տարի, եթե այսօր սկսվի»,- արձագանքել է Էդուարդ Աղաջանյանը: «Էստեղ խնդիրներ կան, էն ժամանակ նախատեսված էր, […]
21:25 23.11.2018
Այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և լրագրողների հանդիպման ժամանակ մի քանի անգամ հնչեց հարց, թե արդյոք պաշտոնական քարոզարշավի մեկնարկից մինչ դրա ավարտը վարչապետի պաշտոնակատարը պարտավոր չէ գտնվել արձակուրդում, և ստանալով բացասական պատասխան, լրագրողների մի մասը մտահոգություն հայտնեց, որ դա կլինի պաշտոնական դիրքի չարաշահում։ Այս կապակցությամբ պետք է տրվի պարզաբանում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում […]
18:53 22.11.2018
SHANTNEWS.am-ը ներկայացնում է ընտրապայքարը ռեյտինգային թեկնածուների միջև: Միասնական ցուցակում ըստ կուսակցությունների ու դաշինքների ներկայացված են բոլոր թեկնածուները։ Թիվ 4 ընտրական տարածքում, որն ընդգրկում է Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի վարչական շրջանները, պատկերն այսպիսին է (ջնջված անունները պատկանում են բացարկ հայտնած կամ պայմանները չբավարարած թեկնածուներին). Համարը ընդհանուր ցուցակում Համարը ռեյտինգ․ ցուցակում Ազգանուն Անուն Հայրանուն Ծննդյան օրը, ամիuը, […]
18:03 22.11.2018
SHANTNEWS.am-ը ներկայացնում է ընտրապայքարը ռեյտինգային թեկնածուների միջև: Միասնական ցուցակում ըստ կուսակցությունների ու դաշինքների ներկայացված են բոլոր թեկնածուները։ Թիվ 3 ընտրական տարածքում, որն ընդգրկում է Երևանի Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջանները, պատկերն այսպիսին է (ջնջված անունները պատկանում են բացարկ հայտնած կամ պայմանները չբավարարած թեկնածուներին). Համարը ընդհանուր ցուցակում Համարը ռեյտինգ․ ցուցակում Ազգանուն Անուն Հայրանուն Ծննդյան օրը, ամիuը, տարեթիվը […]
22:50 15.11.2018
Ներկայացնում ենք «Իմ քայլը» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուներին՝ ըստ ընտրատարածքների: Թիվ 1 ընտրատարածք (Երևանի Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններ) 1. Ասլանյան Հակոբ Արսենի – ՔՊԿ 2. Ավետիսյան Ալեքսանդր Մելսիկի – ՔՊԿ 3. Բաթոյան Զարուհի Վալերիանի – ՔՊԿ 4. Գեւորգյան Գոռ Գեւորգի – անկուսակցական 5. Զեյնալյան Նարեկ Արտավազդի – ՔՊԿ 6. Կոնջորյան Հայկ Արսենի – անկուսակցական 7. Հակոբյան Երջանիկ Մանվելի […]
13:55 14.11.2018
«Հայկական ժամանակ»-ին հասանելի է դարձել «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ամբողջական ցուցակը: «Իմ քայլը» դաշինքի մաս են կազմում «Քաղաքացիական պայմանագիր» և «Առաքելություն» կուսակցությունները: Ցուցակում ընդգրկված են նաև մի շարք անկուսակցական թեկնածուներ, այդ թվում՝ լրագրողներ ու մարզիկներ: Ցուցակը գլխավորում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իշխող կուսակցության ցուցակը Կենտրոնական ընտրական հանձնաժողով կներկայացվի այսօր՝ ժամը 14:00-ին: Ցուցակն ամբողջությամբ ներկայացնում ենք […]
12:37 08.11.2018
ՀՀ կառավարության նոյեմբերի 8-ի նիստում կառավարությունը հավանություն տվեց Բաղրամյան 26 հասցեում գտնվող շենքը վերադարձնել նախագահի աշխատակազմին, իսկ վարչապետի նստավայրը՝ Բաղրամյան 26 հասցեից տեղափոխել Հանրապետության հրապարակ՝ Կառավարական տուն 1 հասցե: Որոշման նախագիծը ներկայացրեց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը: Որոշման նախագիծը ներառում էր մի շարք այլ հարցեր, այդ թվում՝ «Հանրային ծառայության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության […]
12:57 03.11.2018
2019 թվականի բյուջեով 19 միլիարդ 686 միլիոն դրամ է նախատեսվում տրամադրել կառավարության աշխատակազմին՝ հաջորդ տարվա իր աշխատանքը կազմակերպելու համար։ Այս մասին Ազգային ժողովի պետաիրավական և ֆինանսավարկային հանձնաժողովների՝ բյուջեի քննարկմանը նվիրված համատեղ նիստի ընթացքում հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։ Աշխատակազմի ղեկավարը Ազգային ժողովի պատգամավորներին ներկայացրեց մի քանի ծրագրեր, որոնք նախատեսվում է իրականացնել այդ միջոցներով, սակայն […]
12:56 03.11.2018
ԱԺ-ում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտնել է, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի առանձնատան վերաբերյալ պետությունն իր պարտականությունը կարող է համարել իրականացված, եթե հրաժարվելու մասին գրավոր պաշտոնական պատասխան ստանա։ «Մենք երկու անգամ ենք հստակ պատասխան ստացել Սերժ Սարգսյանի գրասենյակից՝ տնից հրաժարման հետ կապված: Երկուսն էլ, իրենց բնորոշմամբ, եղել են՝ […]
12:37 03.11.2018
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն այսօր ԱԺ միջանցքներում խոսել է օպտիմալացման քաղաքականության մասին: Նա նշել է, որ այս պահին կոնկրետ հաշվարկներ չկան, թե որքան գույք է կրճատվելու, որքան գումար են խնայելու: Ինչ վերաբերում է կրճատման ենթակա ավտոմեքենաներին, ապա աշխատանքային խումբը փորձում է հարցին լուծում տալ՝ հնարավորին չափ խուսափելով բացասական հետևանքներից: «Երկարաժամկետ կտրվածքով ճիշտ է օպտիմալացումը, […]
15:15 31.10.2018
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դուրս է եկել կառավարական ամառանոցից և հանձնել առանձնատան բանալիները: Այս մասին Tert.am-ին հայտնել է 3-րդ նախագահի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանը: Վերջինս ավելացրել է, որ Սերժ Սարգսյանը բնակություն է հաստատելու Ձորաղբյուր գյուղում: Հիշեցնենք, որ կառավարության ձևավորման առաջին օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին հանձնարարել էր զբաղվել 3-րդ նախագահին […]
09:22 23.10.2018
«168 ժամ» թերթը գրում է. «Ըստ 168.am-ին հասած լուրերի՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունը տրոհվելու եզրին է։ Խոսքը, մասնավորապես, ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանին է վերաբերում, որը մտադիր է հեռանալ ՔՊ-ից և նոր կուսակցություն հիմնել։ 168.am-ը փորձեց տեղեկությունը ճշտել Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանից։ Հարցը […]
18:40 04.10.2018
Սերժ Սարգսյանի գրասենյակը հոկտեմբերի 3-ին մերժել է նախկին նախագահին հատկացվելիք առանձնատան ևս մի առաջարկ, որն արվել էր կառավարության աշխատակազմի կողմից անցյալ շաբաթ։ Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հաստատել է «ՍիվիլՆեթ»-ի այս տեղեկությունը՝ շեշտելով, որ այս տարբերակը Սարգսյանին «վերջնական առաջարկ» էր։ Սերժ Սարգսյանին, որպես պաշտոնաթող նախագահի, ըստ օրենսդրության, պետք է հատկացվեր բնակարան։ Կառավարությունը մինչ այս պահը […]
10:30 28.09.2018
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն անդրադարձել է աշխատակազմի գործերի կառավարչության արդեն նախկին գլխավոր գործավար Նարե Գրիգորյանի բաց նամակին․ «Կարևորի մասին. Իմ խորին համոզմամբ՝ կառավարության անդամները չպետք է արձագանքեն համացանցում տեղ գտած և որոշ շրջանակների կողմից նպատակային տարածվող նյութերին մի քանի պատճառով. 1. Դրանց ճնշող մեծամասնությունը ապատեղեկատվություն է և ըստ այդմ՝ նպատակ ունի հանրությանը մոլորեցնել և ներքաշել […]
17:55 27.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում ԶԼՄ-ների համար պարզաբանում է ներկայացրել վերջին օրերին քննարկման առիթ դարձած մի դեպքի վերաբերյալ: «Նարե Գրիգորյանին առաջարկել եմ աշխատանք ՀԺ-ում: Կառավարությունում աշխատանքը վերականգնելու հարցում օգնելու որևէ խոստում չեմ տվել: Հարցրել եմ՝ մտադրություն ունի՞ փորձել վերականգնվել դատարանի միջոցով, թե՞ ոչ, եթե ոչ, ապա առաջարկում եմ աշխատանք «Հայկական […]
12:41 23.09.2018
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում կոչ է արել մասնակցել ընտրություններին: «Այսօր բոլոր Երևանցիները պարտավոր են կատարել իրենց քաղաքացիական պարտքը: «Մեկ ա կեղծելու են» արդարացումն այլևս արդիական չէ: Արեք Ձեր Քայլը, հաստատեք Ձեր՝ ժողովրդի իշխանությունը Երևանում»,- նշել է նա:
01:04 22.09.2018
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը լուսանկարներ է հրապարակել, որոնց կից գրառում է կատարել․ «Անկախության օրն է, DJ-ը վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն է, որը նվագում է Հյուսիսային պողոտայում։ Ձեզ այսուհետ դուր կգան մեր տոնական օրերը ։)» ։ https://www.facebook.com/arayik.harutyunyan/posts/10156705366408501?__xts__[0]=68.ARD5Ku1Lfcg1vEN2XjnZamTiMOb8vu1PoVmN1FucXcoKV8u83h1BRXxZ-K7pri1bfLlTRPMR3WkSu6F2psgGEbf4EN7j851Ckh8kXqVMZ5PO7HXUrwUEZv2_otV6KfeYM6CO10UA6i9Tz0uvjUJs7_a7v6QJgjiOFFcnYmNpmRFi1BgsGcDWl8w&__tn__=-R
14:24 21.09.2018
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանի հնչեցրած քննադատությանը: «Պարոն Աշոտյանը պնդում է, թե պատգամավորների նկատմամբ կառավարության կողմից անհարգալից վերաբերմունք է ցուցաբերվում «հերթական անգամ», քանի որ անհատական հրավերներ բոլոր պատգամավորները չեն ստացել, այլ փոխարենը՝ խմբակցությունների ղեկավարների միջոցով են հրավիրվել: Պաշտոնապես հայտարարում եմ, որ բոլոր պատգամավորներին այսօր առավոտյան […]