TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+4.09 oC

Էդուարդ Աղաջանյան

Գործուղումից շատ հոգնած վերադառնում ենք Երևան. Ալեն Սիմոնյանը լուսանկար է հրապարակել

23:29 01.02.2020

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի և պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ և կից գրել. «Գործուղումից շատ հոգնած վերադառնում ենք Երևան» https://www.instagram.com/p/B8Bb-e9HarJ/?fbclid=IwAR0yIhn3_6KhF9bHeIfV9w9G89-P9YfqZWrgDNCu9FwX7W8zKbXv7e6H3WY

̰
Բանավեճ Արսեն Թորոսյանի և Էդուարդ Աղաջանյանի միջև ծառայողական մեքենաների պատճառով

13:55 11.07.2019

Կառավարությունն այսօր քննարկում էր կառավարությանը ենթակա տեսչական մարմիններին ծառայողական մեքենաներ տրամադրել-չտրամադրելու հարցը: Էդուարդ Աղաջանյանը տեղեկացրեց, որ ֆինանսների նախարարությունից 7 ավտոմեքենա այսուհետ կամրակցվի առողջապահության տեսչական մարմնին: Հենց սա առիթ դարձավ, որ բանավեճ սկսվի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և վարչապետի աշխատակազմի ղեկավարի միջև: Ի վերջո, նախագիծը հանվեց կառավարության օրակարգից: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
ՊՎԾ-ն կգնահատի պետական մարմիններում ավտոմեքենաների իրական պահանջարկը. Էդուարդ Աղաջանյան

11:01 11.07.2019

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդգար Առաքելյանի ֆեյսբուքյան գրառմանը: «Երեկ «Իմ Քայլը» ԱԺ խմբակցության պատգամավոր, իմ գործընկեր Էդգար Առաքելյանը հրապարակավ դժգոհություն հայտնեց այսօրվա կառավարության նիստի օրակարգում ներառված #2 հարցի վերաբերյալ՝ պնդելով, թե սույն որոշմամբ կառավարությունը ավելացնում է պետական մարմիններում ծառայողական ավտոմեքենաների թիվը 73-ով։ Իրականում նման […]

̰
Ինչո՞վ էր պայմանավորված Զեյնալյանի հրաժարականը. պարզաբանում կառավարությունից

13:34 10.06.2019

«Ընդհանրապես ամբողջ պետական համակարգում բարեփոխումների կարիք կա, և պարոն Զեյնալյանը միակ քաղաքական գործիչն ու գերատեսչության ղեկավարը չէ, որի վրա այդ պատասխանատվությունը կար: Ես անձամբ պարոն Զեյնալյանի հետ աշխատանքային բավականին լավ հարաբերությունների մեջ եմ եղել և գոհ եմ եղել այդ հարաբերություններից»,- այս մասին ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Զեյնալյանի աշխատանքի հետ կապված մտահոգություններին անդրադառնալով` […]

̰
ԱԺ-ում այսօր 2018թ-ի բյուջեի հաշվետվությամբ հանդես կգան ՀՔԾ պետը, դատախազը և այլ պաշտոնյաներ

10:53 10.06.2019

ԱԺ-ում շարունակվում են 2018 թ. պետական բյուջեի հաշվետվության շուրջ քննարկումները: Այսօր համատեղ նիստ են անցկացնում ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովները: Նիստի ընթացքում նախատեսված են մի շարք պետական մարմինների ղեկավարների զեկուցումներ: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն արդեն ներկայացրել է զեկույցը, այնուհետ նախատեսված է ծախսերի հաշվետվություն՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանի, ԱԺ […]

̰
Ժողովրդին բաժանողները «ոչմիտեղցի» են․ Էդուարդ Աղաջանյան

08:27 22.05.2019

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Ես Շիրակցի եմ նույնքան, որքան Արցախցի եմ: Արցախցի եմ նույնքան, որքան Լոռեցի եմ: Լոռեցի եմ նույնքան, որքան Կոտայքցի եմ: Կոտայքցի եմ նույնքան, որքան Արագածոտնեցի եմ: Արագածոտնեցի եմ նույնքան, որքան Սյունեցի եմ: Սյունեցի եմ նույնքան, որքան Արարատցի եմ: Արարատցի եմ նույնքան, որքան Տավուշցի եմ: […]

̰
Գյումրի´, պատրաստվի´ր մեծ թվով հյուրեր ընդունել. Անկախության տոնը կնշվի Գյումրիում

16:26 09.05.2019

«Սեպտեմբերի 21-ին բոլորս դեպի Շիրակի մարզ: Գյումրի՛, պատրաստվի՛ր մեծ թվով հյուրեր ընդունել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ տեղեկացնելով, որ այս տարի Շիրակի մարզում են անցկացվելու տոնական միջոցառումները: «Ուրախ եմ տեղեկացնել, որ 2019-ի սեպտեմբերի 21-ին ՀՀ Անկախության 28-ամյակին նվիրված համապետական տոնակատարությունների էպիկենտրոնը լինելու է Շիրակի մարզում, մասնավորապես՝ ՀՀ մշակութային մայրաքաղաք […]

̰
Անկախ ընկերական հարաբերություններից, եթե որևէ մեկը մեր թիմից ապօրինություն է գործել, պետք է օրենքի ամբողջ ուժով պատասխանատվություն կրի․ Է․ Աղաջանյանը՝ Սանասարյանի գործի մասին

23:12 02.05.2019

Վարչապետ աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը խորհուրդ է տալիս սպասել Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի ավարտին, որից հետո միայն հետևություններ անել: «Հաշվի առնելով, որ գործը նախաքննական փուլում է, այս փուլում տեսակետ հայտնելը սխալ կլինի: Պետք է բոլորս սպասենք գործի ավարտին և, ըստ այդմ, հետևություններ անենք: Եթե որևէ մեկն ապօրինություն է գործել, […]

̰
ՔՊ Վարչության անդամի թեկնածու ինքնառաջադրվել է 65 թեկնածու․ ովքեր են ինքնառաջադրված թեկնածուները

22:59 01.05.2019

Երեկ՝ ապրիլի 30-ին, լրացել է ՔՊԿ Վարչության և Վերահսկող հանձնաժողովի անդամ դառնալու թեկնածության առաջադրման ժամկետը։ Այս մասին տեղեկացնում են ՔՊ կուսակցության մամուլի ծառայությունից։ Որպես Վարչության անդամի թեկնածու ինքնառաջադրվել են 65, իսկ Վերահսկող հանձնաժողովի անդամ դառնալու համար՝ 33 կուսակցական։ Որպես Վարչության անդամի թեկնածու ինքնառաջադրվել են. Վահագն Հովակիմյան Տիգրան Գալստյան Դավիթ Խուդաթյան Նաիրա Խառատյան Հեղինե Ոսկանյան Հակոբ […]

̰
124 մլն դրամը խելամիտ է նման միջոցառումների համար. Աղաջանյանը` Քաղաքացու օրվա մասին

14:16 27.04.2019

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին լրագրողները հարցրել են՝ արդյո՞ք հնարավոր չէր ավելի փոքր բյուջեով անցկացնել Քաղաքացու օրը: «Ամեն ինչ հարաբերական է, հնարավոր էր ընդհանրապես չանել ոչինչ, հնարավոր էր հայտարարել և անել միայն  քննարկում և դրանով սահմանափակվել: Գումարը, որը հատկացվել է միջոցառումներին, չենք կարող դիտարկել որպես բացարձակ թիվ: Մենք պետք է դա համեմատության մեջ դնենք ու […]

̰
Փաշինյան-Աղաջանյան հարաբերությունները լարված են․ «Փաստ»

09:22 23.04.2019

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով՝ կառավարության աշխատակազմում արշալույսներն այդքան էլ խաղաղ չեն, քանի որ վերջին շրջանում հանրության ուշադրության կենտրոնում այս կառույցը հայտնվեց մի քանի անգամ, ու հիմնականում բավականին սկանդալային թեմաներով: Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ բավականին լարված են վարչապետի և աշխատակազմի ղեկավարի հարաբերությունները. ուրբաթ օրը Նիկոլ Փաշինյանը նույնիսկ պահանջել է, որ Էդուարդ Աղաջանյանը հրաժարականի դիմում […]

̰
Գեղամ Գևորգյանի շուրջ թեժ խորհրդակցություն է եղել․ «Ժողովուրդ»

09:39 19.04.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՏՄՊՊՀ նախագահի` Գեղամ Գևորգյանի ստաժի անբավարարության վերաբերյալ տեղեկությունները խիստ զայրացրել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հիշեցնենք` «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկել է վարչապետին հետ կանչել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Գեղամ Գևորգյանի թեկնածությունը: Պատճառը ստաժի անբավարարությունն է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ կառավարությունում այս թեմայի շուրջ անգամ թեժ […]

̰
Միայն հունվարի 7-ի Մեռելոցն է, որ օրենքով ամրագրված է որպես ոչ աշխատանքային․ Էդուարդ Աղաջանյան

22:19 17.04.2019

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ապրիլի 22-ը ոչ աշխատանքային օր չհայտարարելու որոշմանը: «Փոքրիկ ճշգրտում Մեռելոցի օրվա հետ կապված։ Կառավարությունը ոչ թե աշխատանքային օր է հայտարարել ապրիլի 22-ը, այլ կառավարությունը որոշել է այն ոչ աշխատանքային չհայտարարել։ Հիշեցնեմ, որ միայն հունվարի 7-ի Մեռելոցն է, որ օրենքով ամրագրված է որպես ոչ […]

̰
Ամեն անգամ մտածում ես չանդրադառնալ նման անմակարդակ բամբասանքներին, բայց․․․ Էդուարդ Աղաջանյան

20:32 11.04.2019

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որում անդրադարձել է հայկական լրատվամիջոցներում իր մասին տարածվող որոշ լուրերի: Խոսքը մասնավորապես վերաբերում է ծառայողական մեքենայից հրաժարվելու փաստի ու որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչների կողմից տարածվող այն լուրերին, որ նա, այնուամենայնիվ, շարունակում է օգտվել տրանսպորտային այդ միջոցից:  Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ. «Վերջին օրերին «բացահայտումներ» են, […]

̰
Վարչապետին է ներկայացվել Ենոքավանի զարգացման ռազմավարությունը

14:44 24.03.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 24-ին այցելել է Տավուշի մարզի Ենոքավան համայնք: Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը և Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: Այցի շրջանակում վարչապետին է ներկայացվել «Ենոքավանի զարգացման ռազմավարություն 2025» նախագիծը, որի առանցքային ուղղությունը համայնքում զբոսաշրջության, ենթակառուցվածքների ոլորտների զարգացումն է: Ռազմավարությամբ ակնկալվում է Ենոքավանը դարձնել արկածային տուրիզմի կենտրոն և […]

̰
Շրջանառվելն ու էդ սովետական բաները պետք չեն․ Գրիգորյանն աշխատանքի ձևաչափ առաջարկեց կառավարությանը

13:34 21.03.2019

Կառավարության նիստի ժամանակ պարզվեց, որ ներկայացվող նախագծերը ոչ բոլոր գերատեսչություններին են ուղարկվում կարծիք ստանալու համար։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդես եկավ առաջարկով։ «Շրջանառվելն ու էդ սովետական բաները պետք չեն։ Հարթակ որոշենք, որտեղ ներքին e-draft-ի նման, գցենք էնտեղ, բոլորը թող ծանոթանան։ Էս մի քիչ սխալ բան է էլի՝ ինչի ինձ կարծիք չեն հարցրել։ Հրապարակային նախագիծը դնենք ու […]

̰
Թորոսյանը պնդում է, որ կառավարության նախագծերը նախապես ուղարկվեն նաև իրենց նախարարություն

13:25 21.03.2019

Կառավարության այսօրվա նիստին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ներկայացրած նախագծից հետո առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ այս նախագիծը նախապես չի ուղարկվել իրենց նախարարություն՝ գերատեսչության կարծիքը ստանալու։ Թորոսյանն ասաց, որ թեև կոնկրետ այս նախագծում որևէ խնդիր չկա, բայց պնդեց, որ նման նախագծերն այսուհետ կարծիք ստանալու համար ուղարկեն նաև իրենց գերատեսչություն։ «Մի րոպե, կներեք, էդ նախագծերը կառավարության […]

̰
Այսուհետ վարորդները կարող են շրջանցել Բաղրամյանի խցանումները` դեպի Լեռ Կամսար փողոց անցնելով Անտառայինի արդեն բաց միջանցքով

14:09 19.03.2019

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է տեղադրել, որտեղ պատկերված է կառավարության ավտոմեքենաների համար նախատեսված կայանատեղին։ «Այն կառուցվել է Անտառային փողոցի վրա և հետագայում երկու կողմից փակվել է ավտոփակոցներով և տարիներ շարունակ հանդիսացել է միայն նախագահական ավտոմեքենաների համար հասանելի միջանցք։ Այս գործողության արդյունքում Անտառային փողոցը դադարեց լինել Լեռ Կամսար և Բաղրամյան […]

̰
Որոշ պաշտոնյաներ Մեղրու ազատ տնտեսական գոտու տարածքի հողերը նախապես գնել են ծիծաղելի գներով. Փաշինյան

14:12 07.03.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության մարտի 7-ի նիստում ասաց՝ Մեղրիի ազատ տնտեսական գոտու հետ կապված քննարկումները շատ են, ապա հիշեցրեց՝ այս գոտու շուրջ հողերի ձեռքբերման հետ կապված որոշակի տարօրինակ փաստեր էին արձանագրել: «Նախնական տեղեկություններ ունեինք, որ բարձրաստիճան պաշտոնյաներ, նախապես տեղյակ լինելով կամ հընթացս գուցե, տեղյակ լինելով, որ այդտեղ ազատ տնտեսական գոտի է հիմնադրվելու, շրջակա հողերը ձեռք […]

̰
Ձեզ հետ աշխատելը հեշտ է և հաճելի. Կառավարության անդամները շնորհավորեցին Տիգրան Ավինյանի ծնունդը

12:40 28.02.2019

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը կառավարության այսօրվա նիստի ավարտին դիմեց ՀՀ փոխվարչապետ, նիստը վարող Տիգրան Ավինյանին: «Ուզում եմ տեղեկացնել, որ այսօր պարոն Ավինյանի ծննդյան 30-ամյակն է, և օգտվելով առիթից՝ շնորհավորում ենք Ձեր ծննդյան տարեդարձը»,- ասաց նա: Աղաջանյանին միացավ նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: «Ուզում եմ շնորհավորել, մաղթել առողջություն: Ձեզ հետ […]

̰
Կառավարության կառուցվածքային փոփոխություններով գնում ենք դեպի ավելի բարձր մակարդակի և որակի ծառայությունների մատուցման. Էդուարդ Աղաջանյան

00:31 20.02.2019

Կառավարության աշխատանքի արդյունավետության բարձրացում ասելով առաջին հերթին նկատի ունենք ֆունկցիոնալ կրկնության բացառումը և երկրորդ հերթին՝ պրոցեսների արագացում: Խոսելով առաջիկայում սպասվող կառավարության կառուցվածքային փոփոխությունների մասին՝ «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս մասին ասել է Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: «Դուք գիտեք, որ ոչ միայն Հայաստանում, բայց նաև Հայաստանում, պետական համակարգին հատուկ են բյուրոկրատական պրոցեսները, որոնք որ […]

̰
Նախարարությունները միավորելու որոշումները կայացվում են ոլորտի մասնագետների հետ քննարկումների արդյունքում. Էդուարդ Աղաջանյան

23:45 19.02.2019

Նախարարությունների միավորման վերաբերյալ կայացված որոշումներն ու դրանց նախորդած քննարկումները տեղի են ունեցել` հաշվի առնելով պետական համակարգում ներառված փորձառու մասնագետների կարծիքը: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում նման հայտարարություն է կատարել կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Մասնավորապես, խոսելով գյուղատնտեսության և տնտեսական զարգացման նախարարությունների միավորման վերաբերյալ կայացված որոշման մասին՝ Աղաջանյանն ասել է, որ, թեև դրանք որոշակի տարբերություններ ունեն, […]

̰ ̰
Պետական համակարգի աշխատավարձը պետք է մրցակցային լինի մասնավորի աշխատավարձերի հետ. Աղաջանյան

15:14 15.02.2019

Գործադիրի նիստից հետո կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը լրագրողների հետ զրույցում շեշտել է, որ նախարարությունների օպտիմալացման արդյունքում աշխատանքը կորցրած մարդկանց տվյալները կգույքագրվեն, ինչպես նաև նրանք կտեղեկացվեն երկրում առկա թափուր աշխատատեղերի վերաբերյալ: Աղաջանյանը համոզմունք է հայտնել` այս քայլերն ուղղված են գործազրկության հարցը լուծելուն: «Մենք այսօր խնդիր ունենք պետական համակարգի աշխատողների աշխատանքային որակների բարձրացման: Պետական համակարգի աշխատավարձը […]

̰
Ցայտաղբյուրների վրա փականային համակարգ կդրվի ջրի պաշարը խնայելու համար

16:16 01.02.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և պատմել, որ «Վեոլիա Ջուր» կազմակերպության հետ պայմանվորվել են, որ ցայտաղբյուրներից ջրի կորուստը նվազագույնին հասցնեն. Գրառումն ամբողջությամբ՝ ստորև. «Խմելու ջրի խնդիրը օրեցօր ավելի ու ավելի արդիական է դառնում ամբողջ աշխարհում։ Բարեբախտաբար, Հայաստանի Հանրապետությունը խմելու ջրի լրջագույն պաշար ունի, որի արժեքը, ցավոք, հաճախ […]

̰
Վարչապետի աշխատակազմը կանցնի թվային թղթի օգտագործման

11:12 29.01.2019

ՀՀ վարչապետի աշխատակազմը կսկսի թվային թուղթ օգտագործել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: «Որոշ փորձարկումների արդյունքում վարչապետի աշխատակազմը կանցնի թվային թղթի (Digital Paper) օգտագործմանը: Դրա արդյունքում տպագրության ծախսերը կտրուկ կկրճատվեն: Այսպիսով՝ խնայում ենք թե՛ բնությունը, թե՛ հանրային միջոցները և թե՛ մեր աչքերը»,- գրել է Աղաջանյանը:

̰
Վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների թիվը կտրուկ կկրճատվի. Աղաջանյան

13:30 24.01.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան էջում գրառմամբ տեղեկացրել է, որ մի շարք պետական պաշտոնյաներ կհրաժարվեն ծառայողական մեքենաներից: «ՀՀ վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների թիվը կտրուկ կկրճատվի։ Ներկայիս 50-ի փոխարեն կմնան 7-ը։ Այս պահին իրենց կցված վարորդով ծառայողական ավտոմեքենաներից են օգտվում հետևյալ պաշտոնյաները. – ՀՀ փոխվարչապետներ – Վարչապետի աշխատակազմի ղեկավար – ԱԱԽ քարտուղար […]

̰
Որքա՞ն գումար է տնտեսել վարչապետի աշխատակազմը

13:20 23.01.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է վարչապետի աշխատակազմի բյուջեում կատարված տնտեսումների չափը: «2018թ. ՀՀ վարչապետի աշխատակազմի տարեկան բյուջեով նախատեսված (դրամաշնորհներն ու վարկային ծրագրերը հանած) 7 818 000 000 հհդ-ից տնտեսվել և պետբյուջե է վերադարձվել 1 021 000 000 հհդ, որը կազմում է ամբողջ տարեկան բյուջեի 13.05%-ը»,- գրել է […]

̰
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ազատվե՞լ է պաշտոնից

18:20 22.01.2019

SHANTNEWS.am-ի հետ զրույցում ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարի մամուլի խոսնակը, անդրադառնալով այն տեղեկություններին, թե  գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, այսպես արձագանքեց. «ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը չի վերանշանակվել։ Լրացուցիչ այլ հարցերի դեպքում խնդրում եմ դիմել վարչապետի աշխատակազմ»։ Փորձեցինք դիմել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին: Նա, սակայն, չարձագանքեց մեր հեռախոսազանգերին: Հիշեցնենք, […]

̰
Կառավարության աշխատակազմի ղեկավարը՝ մարզպետների պարգևավճարների մասին

17:19 22.01.2019

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն անդրադարձել է վերջին երկու օրերի ընթացքում ամենահաճախ քննարկվող թեմաներին՝ մարզպետների պարգևավճարներին, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի աշխատանքից ազատմանը և այլն: Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հետևելով վերջին երկու օրերի ամենահաճախ քննարկվող թեմաներին, ուզում եմ անել մի քանի դիտարկում։ Զարմանալիորեն ամենաքննարկվածը դա մարզպետների այսպես կոչված […]

̰
BACK_TO_TOP