14:40 14.02.2019
Քիչ առաջ դեժավյու էր մոտս՝ Ազգային ժողովում մի ելույթ լսելիս: Անմիջապես սա հիշեցի, ու կրկին տարակուսեցի՝ ճի՞շտ էինք, որ ժամանակին մեծահոգաբար խիստ գնահատականներ չենք տվել այդ պահվածքին ու զորակցում էինք նրանց ու նրանց թիմակիցներին՝ տապալվածներին։ Բայց ճիշտ էինք, մեծահոգությունը մեր առաքինություններից է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: […]
14:20 14.02.2019
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը խորհրդարանում ելույթ ունենալիս հիշատակել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հարցազրույցը և մեջբերել իրեն վերաբերող հատվածը: «Նախարարն ասում է՝ մենք Էդմոն Մարուքյանի համար չենք աշխատում: Պարո´ն նախարար, ձեր մտերմին նշանակել եք Ագրարային համալսարանի ռեկտոր, որն օպտիմալացում է սկսել այդ համալսարանում և իրեն 855 հազար դրամ […]
13:49 14.02.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 14-ին խորհրդարանում ելույթի ժամանակ նշեց՝ տպավորություն է, թե մեկ այլ երկրի ծրագիր է քննարկվում: Նրա գնահատմամբ՝ մինչև հեղափոխությունը Հայաստանի քաղաքական կյանքը և ոչ միայն քաղաքական, հասարակական կյանքը բաղկացած էր բազմաթիվ բուտաֆորիաներից, կար կառավարություն, որ բերում էր թվեր, քննարկում էր ռազմավարություններ՝ միջնաժամկետ, երկարաժամկետ, կարճաժամկետ պլաններ, ստեղծում էր մարմիններ, […]
13:32 14.02.2019
Չեմ կարծում, թե ճիշտ մոտեցում է հեղափոխությունն անընդհատ մարդկանց երեսով տալ: Այս մասին խորհրդարանում խոսեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը: «Փաշինյանը, որը հեղափոխությունը նախաձեռնել, առաջնորդել և ավարտին է հասցրել, այդքան չի խոսում հեղափոխությունից և չի տալիս մարդկանց երեսով, որքան տալիս են այն մարդիկ, որոնք կապ չունեն հեղափոխության հետ: Ուղղակի բախտի քմահաճույքով տեղավորված և դասավորված […]
13:26 14.02.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 14-ին ԱԺ նիստի ժամանակ օգտվեց արտահերթ ելույթի իր իրավունքից: Նա հայտնեց, որ իր ելույթի տեքստը խմբագրել է և այն արդեն վերնագիր ունի՝ «Ջրամբարների, քաղաքացիների և Էդմոն Մարուքյանի մասին»: «Կառավարության ծրագրում գրված է, որ կառավարությունը նախատեսում է կառուցել ջրամբարներ: «Ո՞ւր են ձեր թվերը»,- իրավացիորեն հարցնում են մեր գործընկերները, «Որտե՞ղ, ե՞րբ […]
13:21 14.02.2019
Կառավարության ծրագրի քննարկումն ընթանում է որոշակի անհանդուրժողականության մթնոլորտում: Այս մասին խորհրդարանում՝ ելույթի իր հատվածում, խոսեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Շատ քիչ առաջ ընդդիմությունն իշխանություն դառնալով` ո՞նց է այդքան արագ դառնում ընդդիմության նկատմամբ անհանդուրժողական: Զարմանում եմ՝ այդ կարճ ժամանակահատվածում ո՞նց են մարդիկ սկսում ձեռ առնելով, տարբեր նեյրոլինգվիստիկ բաներով փորձել շեղել քննարկումը կամ ձեռ առնել […]
18:01 13.02.2019
«Հիմնական ասելիքս նա է, որ իսկապես եկեք սկսենք աշխատել, որովհետև եթե լինեի լրագրող, մի նախադասությամբ ամբողջ էս երկու օրվա մեր քննարկումները կսկսվեր ու կավարտվեր․ «Ընդդիմությունը կոշտ քննադատության ենթարկեց կառավարության ծրագիրը՝ պնդելով, որ այնտեղ չկան թվեր»։ Ու այդ մի նախադասությամբ էլ կավարտվեր երևի թե»,- ԱԺ-ում իր ելույթն այսպիսի խոսքերով այսօր սկսեց նախկին լրագրող, ներկայում պատգամավոր Սիսակ […]
13:07 12.02.2019
Մինչ ԱԺ-ում կառավարության ծրագիրն են քննարկում, ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է Պարույր Սևակի «Անկեղծ ասած…» բանաստեղծությամբ: «Անկեղծ ասած՝ այս ամենից ես հոգնել եմ, Ես, սիրելի՛ս, որ քեզ սիրել և օգնել եմ. Ձեռք եմ պարզել, հույս եմ տվել, Վատըդ թողած՝ լավըդ թվել, Հավատացրել, հավատացել, Թե իմ առաջ դուռ ես բացել՝ […]
17:02 08.02.2019
Նախնական կալանքի 1 օրը ազատազրկման 1.5 օրվան հավասարեցնելու մասին նախագիծը մերժվել է: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Հիշեցնենք, որ նա նման նախաձեռնությամբ հանդես էր եկել նաև ԱԺ 6-րդ գումարման ԱԺ-ում, որը նույնպես մերժվել էր: 7-րդ գումարման ԱԺ-ում լրամշակված նախագիծը շրջանառության մեջ է դրվել այս տարվա հունվարի […]
19:39 07.02.2019
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է օրեր առաջ Եվրոպական դատարանի հրապարակած տարեկան վիճակագրական զեկույցին, որի համաձայն՝ Հայաստանը քննության սպասող դիմումների թվով ներառված երկրների առաջին տասնյակում է։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Օրեր առաջ Եվրոպական դատարանը հրապարակել է տարեկան վիճակագրական զեկույցը (2018 թ). Եվրոպական դատարանի տարեկան վիճակագրական զեկույցի համաձայն՝ Հայաստանը քննության սպասող դիմումների […]
08:43 07.02.2019
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատճառով տուժել է նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը: Բանն այն է, որ ԱԺ խորհրդի նիստում, երբ քննարկվել են խորհրդարանական վեհաժողովների պատվիրակության անդամների համամասնության և պատվիրակությունների կազմերի հարցը, իշխող «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստակամություն է հայտնել մեկական տեղ զիջել ընդդիմադիր խմբակցություններին, որպեսզի բոլոր պատվիրակություններում նրանցից առնվազն մեկական հոգի ներկայացված լինի: […]
18:13 06.02.2019
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանն այն կարծիքին է, որ տարիներ շարունակ ընկալում է եղել, որ ԵԽԽՎ-ն մեզ Հայաստանի համար ադրբեջանցիների հակահայկական նախաձեռնությունները կանխելու և Հայաստանում ոչ այնքան ժողովրդավարական գործընթացները լղոզելու վայր է: «Բնականաբար, մենք պետք է մշտապես զգոն լինենք հակահայկական նախաձեռնությունները կանխելու համար, բայց նաև պետք է ակտիվ լինենք տարբեր ուղղություններով: Եթե նախկինում ԵԽԽՎ-ն […]
17:46 06.02.2019
Երեկ տեղի ունեցած Ազգային ժողովի խորհրդի նիստի վերաբերյալ այսօր SHANTNEWS.am-ը զրուցել է նաև ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի հետ: Էդմոն Մարուքյանը պարզաբանել է, թե ինչու է «Լուսավոր Հայաստանը» դեմ քվեարկել ԵԽԽՎ-ի և «Եվրանեսթի» պատվիրակությունների ձևավորմանը: «Մենք պնդում էինք, որ պատվիրակությունները չեն կարող կազմվել այնպես, որ մենք ներկայացված չլինենք որևէ կազմում: Սա մեկ և երկրորդ՝ Հանրապետականի ժամանակվանից եկած […]
17:29 06.02.2019
ՀՀ ԱԺ պատվիրակությունը հունվարի 21- 25-ը Ստրասբուրգում մասնակցում էր ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի աշխատանքներին: ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները փետրվարի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրին մանրամասներ նստաշրջանից: Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը, պատվիրակության կազմում էին ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Սոս Ավետիսյանը, Միքայել Մելքումյանը, Հովհաննես Իգիթյանը, Տաթևիկ Հայրապետյանը, Վլադիմիր Վարդանյանը և Նաիրա Զոհրաբյանը: […]
17:13 06.02.2019
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչներին այսօր լրագրողները հիշեցրին՝ ԶԼՄ ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչի զեկույցում Մարտի 1-ի գործերին անդրադարձ կար, ահազանգ էր հնչեցվում, մտահոգություններ էին արտահայտվում վրեժխնդրության քաղաքականության հետ: Հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ «ահազանգ» տերմինի հետ համաձայն չէ, քանի որ դա նշանակում է՝ խնդիր, խախտում են տեսնում, մինչդեռ, ըստ էության, չկա որևէ […]
20:08 05.02.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խոսել է Արցախյան հիմնախնդրի և բանակցային գործընթացի մասին: «Եթե նրանք վերցնում են բարձր չափանիշ, միանշանակ է, որ մենք էլ պետք է նման չափանիշով առաջ գնանք: Մեր ընկալումը հետևյալն է` պետք է սկզբունքները պահպանվեն, խնդիրը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, անպայման պետք է ընդունելի […]
19:39 05.02.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խոսել է պարգևավճարների մասին և հայտնել, որ պրոֆեսիոնալ աշխատողների «չկորցնելու» համար ցանկացած որոշում ընդունելիս պետք է զգույշ լինել. «Մենք հիմա հետևում ենք պրոցեսին՝ հասկանալու համար՝ ինչ չափանիշներ են ներդրվելու ապագայի համար: Վարչապետն ասաց՝ պետք է կրճատվեն: Շատ պետական հիմնարկներում «պրեմիա» կոչվածն աշխատավարձի […]
19:20 05.02.2019
«ԱԺ կանոնակարգ օրենքով» ԱԱԾ-ն և ոստիկանությունը խորհրդարանական վերահսկողության չեն ենթարկվում: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում խոսեց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Երկար տարիներ Հայաստանում եղել է լոբբինգ, որ այս մարմինները վերադառնան կառավարության կառուցվածք, նաև Պետեկամուտների կոմիտեն: 3 գերատեսչություն եմ ձեզ ասում, որոնք մի քանի գործող նախարարություն արժեն՝ իրենց անձնակազմերով, իրականացրած […]
19:17 05.02.2019
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Հեռանկար» հաղորդման ընթացքում անդրադարձել է այն փաստարկներին, որ պետք չէ քաղաքականացնել ոստիկանությունն ու ԱԱԾ-ն և անհրաժեշտ է այն թողնել խորհրդարանական վերահսկողությունից դուրս: «Ես կարող եմ պնդել, որ այս պահի դրությամբ այդ նույն մարմինները քաղաքական թիմի անդամ են: Ոչ թե կուսակցական անդամատոմսով է դա երևում, այլ նրանով, որ […]
19:08 05.02.2019
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և անդրադարձել կառավարության այսօրվա կառուցվածքի սահմանադրականության հարցին. Գրառումն ամբողջությամբ՝ ստորև. «Ընդհանրապես, կառավարության կազմավորումը, ի տարբերություն ՀՀ գործադիր իշխանության մյուս մարմինների, առանձնանում է կազմավորման իր յուրահատուկ կարգով։ Կառավարության կազմավորման մեկնարկը սկսվում է վարչապետի նշանակումից հետո, իսկ այնուհետև շարունակվում է նախարարների նշանակմամբ։ Կարծում եմ, որ տեղի է […]
12:31 05.02.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում խոսել է Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման մասին: «Վերջին շրջանում ամենաշատ քննարկվող թեմաներից է Արցախյան հիմնախնդրի կարգավորման ընթացքը: Արտգործնախարարի հետ հանդիպում ենք նախաձեռնել: Այն փակ էր, չեմ կարող տեղեկություն հաղորդել հանդիպումից: Բավականին անկեղծ և արդյունավետ զրույց ենք ունեցել, մտքեր ենք փոխանակել»,- […]
17:11 04.02.2019
«Կառավարության կառուցվածք չկա, գոյություն չունի այդպիսի բան, և ես կարծում եմ՝ սա մեծ բացթողում է»,- փետրվարի 4-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ է հայտնել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարությանը: Նա նշել է, որ կառավարությունը պետք է ներկայացներ կառուցվածքը խորհրդարանին, ինչը չի արել, և կառավարությունը ձևավորվել է Սահմանադրության այն սկզբունքով, որ եթե նախարարների երկու […]
16:36 04.02.2019
«ՀԱՊԿ-ը արդյունավետ չի արձագանքում Հայաստանի հետ կապված խնդիրներին: Դա մենք ասում էինք մինչև այնտեղ մեր նախագահությունը կորցնելը, իսկ դրանից հետո դա կնշանակի իշխանության վարած սխալ քաղաքականություն: Եթե մենք կորցնենք այդ տեղը, դա կլինի սխալ որոշման արդյունք»,- ԱԺ-ում, խոսելով ՀԱՊԿ-ում Հայաստանի դերակատարման և նախագահությունը կորցնելու մասին, ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: Նա […]
16:18 04.02.2019
ՀՀ ազգային ժողովում փետրվարի 4-ին «Լուսավոր Հայաստան» խմբակցության` արտաքին գործերի նախարար Զոհրապ Մնացականյանի հանդիպումից հետո խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասել է` նախարարին կանչել էին, որ մտահոգությունները փարատվեն և նոր մտահոգություններ չունենան զուտ տեղեկատվական արտահոսքերի ու ընդհանրապես տեղեկատվություն չունենալու հետ կապված: «Այ, օրինակ, Բեռլինի կամ Դավոսի հանդիպումներից հետո բազմաթիվ լրագրողներ էին ինձ զանգում, հարցնում՝ կմեկնաբանե՞ք: Երբ […]
16:34 01.02.2019
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի նախագծի վերաբերյալ ԼՀԿ դիրքորոշման մասին: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև «Լուսավոր Հայաստան կուսակցության դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի նախագծի վերաբերյալ. Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական www.e-draft.am կայքում 2018 թվականի դեկտեմբերի […]
11:18 26.01.2019
ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը մի քանի դիտարկում է ներկայացրել «ԵԽԽՎ պատվիրակության ղեկավարի համար»: Նա իր ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, գրել է. «Մի քանի դիտարկում ԵԽԽՎ պատվիրակության ղեկավարի համար. Ընթերցել եմ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի հարցազրույցը` նկատելի էր շուրջը եղած դիվանագետների ընդհանրական մտքերի ազդեցությունը (համաեվրոպական օրակարգ, կառուցողական դիրքորոշում և այլն): Այս պահին հետևյալը` 1. Նախ` […]
18:05 25.01.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր նշանակվել է ԵԽԽՎ երկու հանձնաժողովների անդամ: Այս մասին տեղեկանում ենք Մարուքյանի Facebook-յան էջից: «Այսօր ԵԽԽՎ բյուրոն հաստատեց իմ թեկնածությունը որպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի հիմնական անդամ: Թեկնածությունը ներկայացվել է ԵԽԽՎ-ում Եվրոպայի Լիբերալների և Ժողովրդավարների Ալյանսի (ALDE) քաղաքական խմբի կողմից: Հանձնաժողովում Եվրոպայի Լիբերալների և Ժողովրդավարների […]
18:01 22.01.2019
Փաստաբաններ Նիկոլայ Յուրիի Բաղդասարյանը (արտոնագիր № 95), Հերիքնազ Սարգսի Տիգրանյանը (արտոնագիր № 618), Աննա Սամվելի Կարապետյանը (արտոնագիր № 2091) Սուրեն Սամվելի Գրիգորյանը (արտոնագիր № 2037), Արթուր Ռազմիկի Դավթյանը (արտոնագիր № 391), Էդմոն Հրաչիկի Մարուքյանը (արտոնագիր № 788) և Տարոն Վարդանի Սիմոնյանը (արտոնագիր № 1092) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 09.12.2018թ. արտահերթ ընտրություններում համապատասխան տարածքային և համապետական […]
16:02 21.01.2019
Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային առաջին նստաշրջանը: Այն կանցկացվի հունվարի 21-25-ը։ ԵԽԽՎ-ում ՀՀ-ն ներկայացել է նոր պատվիրակությամբ, որը ղեկավարում է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը: Որպես հիմնական անդամներ՝ պատվիրակության կազմում են նաև Հովհաննես Իգիթյանը, Նաիրա Զոհրաբյանը և Էդմոն Մարուքյանը: ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Ալեքսանդր Պաչիերը ներկայացրել է դեկտեմբերի 9-ին […]