15:26 28.02.2019
ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն իր հարցազրույցներից մեկի ժամանակ հայտարարել էր, թե ընդդիմությունը ճգնաժամ է ապրում և որոնումների մեջ է: Խոսելով Նազարյանի այդ հայտարարության մասին` ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսպես արձագանքեց. «Որոնումների մեջ չենք, այնպիսին ենք, ինչպիսին, որ կանք, երբեք հայհոյախառն ելույթներ չենք ունեցել, հիմա էլ չենք ունենալու, մարդիկ կան իշխանության մեջ, ասում […]
15:02 28.02.2019
Լրագրողները ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանից հետաքրքրվեցին` մասնակցելո՞ւ է նրանց խմբակցությունը մարտի 1-ին երթին, որը նախաձեռնել է իշխանությունը՝ ի հիշատակ 11 տարի առաջ այդ օրը տեղի ունեցած ողբերգության զոհերի: «Մեր կուսակցությունն իր հիմնադրման օրվանից մարտի 1-ի օրը գնում է և մասնակցում հարգանքի տուրք մատուցելու միջոցառմանը: Ամեն մեկը մի ձևի, մի ժամի մասնակցում […]
15:00 28.02.2019
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագծի ուշացման մասին, ասաց, որ ինքը խոսել է այդ մասին և նշել, որ կա Սահմանադրության խախտում, խոսել է առանց նախարարների մարմիններ ունենալու մասին: «Նախարարություններ են, բայց նախարարներ չունեն, որոնք նշանակված կլինեին: Այդ անորոշ վիճակը կա, այսինքն` կան մարմիններ, որոնք փոխնախարարներ […]
14:17 28.02.2019
Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է նաև Նաիրա Զոհրաբյանի նախագիծը Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ, որը վերաբերում էր կալանքի ժամկետի 1 օրը 1.5 օրվա հաշվարկելուն: Սա, ըստ էության, Էդմոն Մարուքյանի ներկայացրած նախագծի շարունակությունն էր, որին, հիշեցնենք, հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց: Նաիրա Զոհրաբյանը, ներկայացնելով նախագիծը, ասաց, որ անմարդկային պայմաններում են պահվում կալանավորները՝ […]
11:45 28.02.2019
ԱԺ-ում քննարկում են «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից առաջարկված ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է կալանքի տակ պահման ժամկետը հաշվարկել ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելուց հետո նշանակված պատժի 1 օրը փոխարինելով 1.5 օրով: «Իմ քայլը» խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանը հարց ուղղեց Էդմոն Մարուքյանին` նշելով, որ այդ նախագծի ընդունման արդյունքում նախագծից կօգտվեն ծանր […]
11:02 28.02.2019
ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստի օրակարգում 3 հարց է ընդգրկված: Առաջին հարցը ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին է, օրենքի նախագիծ է ներկայացրել «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը: Նախագիծը ներկայացրեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Առաջարկվում է Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և ՀՀ առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին 2018թ․-ի նոյեմբերի 1-ից մինչև դատարանի վճռի օրինական […]
08:49 25.02.2019
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով փետրվարի 25-27-ն աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կլինի ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը: Խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը, Միքայել Մելքումյանը, Վլադիմիր Վարդանյանը, Լիլիթ Մակունցը, Էդմոն Մարուքյանը, Արման Աբովյանը և Անուշ […]
19:07 22.02.2019
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով փետրվարի 25-27-ն աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կլինի ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը: Խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը, Միքայել Մելքումյանը, Վլադիմիր Վարդանյանը, Լիլիթ Մակունցը, Էդմոն Մարուքյանը, Արման Աբովյանը և Անուշ […]
13:30 22.02.2019
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչությունում հետաքննություն է սկսվել ՀՀ ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիմումի փաստով, հայտնում է Shamshyan.com-ը։ Մարուքյանը ոստիկանության 6-րդ գլխավոր վարչություն է դիմել և հայտնել, որ համացանցում անհայտ անձինք հրապարակել են տեսանյութեր և դրանց բովանդակությունը վարկաբեկում է թե´ իր, թե´ իր կնոջ և թե´ «Լուսավոր Հայաստան» […]
18:22 20.02.2019
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեսյբուքյան իր էջում գրել է, որ դիմել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ պատգամավորական խմբով Սիրիա մեկնելու համար: «Պատգամավոր Արման Բաբաջանյանի առաջարկությամբ դիմել եմ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և առաջարկել ԱԺ արտաքին հարաբերությունների ու պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների անդամներից ձևավորել պատգամավորական խումբ Սիրիա մեկնելու, մեր առաքելության […]
10:49 20.02.2019
Երեկոյան Հովհաննես Թումանյանի երևանյան տուն-թանգարանում ցուցադրվել է «Անուշ» մոնոօպերան: Ներկա էին պատգամավորներ, նախարարներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ: ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարդացել են իրենց սիրելի տողերը Թումանյանից և շեշտել, որ դրանք այսօր էլ արդիական են:
10:28 20.02.2019
«Ժամանակ» թերթը գրում է. «Փետրվարի 22-ին տեղի է ունենալու ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նիստը, որին հրավիրված է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Հանձնաժողովի անդամները ցանկանում են կառավարության ներկայացուցչի հետ քննարկել Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու պատգամավորների առաջարկի մերժման հիմնավորումները: Հիշեցնենք, որ Նաիրա Զոհրաբյանը և Էդմոն Մարուքյանը առաջարկում էին մեղադրյալի նախաքննության ընթացքում անազատության մեջ գտնվելու […]
20:31 19.02.2019
«Լուսավոր Հայաստան խմբակցությունը մտադրություն ունի ՊԵԿ նախագահին կանչել ԱԺ՝ ճշտելու արդյոք իրականությանը համապատասպանո՞ւմ են տեղեկությունները, որ ՊԵԿ նախագահը պղնձամոլիբդենային կոմբինատից 2018թ․-ի բյուջեն համալրելու նպատակով երկու անգամ 4.5 մլրդ դրամ է մուտք արել վերադարձնելու պայմանով: Մարուքյանն այսօր ԱԺ-ում նշեց, որ դա եղել է Մանե Թանդիլյանի գաղափարը և չի բացառվում, որ իրականացնեն: «Ֆորմատը չենք որոշել, բայց դրանից չի […]
19:45 19.02.2019
Ազգային ժողովում փետրվարի 19-ին տեղի է ունեցել Արմեն Լոռենցի աշխատանքների ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին: Բացմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, պատգամավորներ, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ, լրագրողներ: Միջոցառմանը մասնակցել են նաև Երևանի Հովհաննես Թումանյանի անվան համար 32 դպրոցի սաները և ուսուցիչները: Շնորհավորելով ներկաներին բանաստեղծի 150-ամյակի […]
18:25 19.02.2019
«Ես պահանջում եմ տոտալ թափանցիկություն»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` անդրադառնալով պետբյուջե վերադարձվող գումարների հարցին: Մարուքյանի համար անհասկանալի է, թե ինչ պրոցեսների արդյունքում են պետբյուջե վերադարձվում միջոցները: «Դա թափանցիկ գործընթաց չէ, չեմ հասկանում քրեական գործ կա՞, դատարա՞նն է բռնագանձել: Եթե հանցագործություն է արել, դատարանը չպիտի՞ որոշի՝ անի՞, […]
17:13 19.02.2019
ԱԺ-ում այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Պետաիրավական հարցերի հանձնաժողովի օրակարգում քննվող հարցին, որը վերաբերում է օրենսդրական մակարդակով ԱԺ-ի լիազորությունների ընդլայնմանն ուղղված քայլերի իրականացմանը: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պատրաստվում է քննարկումներ անցկացնել խորհրդարանական ուժերի հետ: «Պաշտոնապես ուղարկել եմ ԲՀԿ-ին, «Իմ քայլին» և ԱԺ նախագահին: Քանի որ նախագիծը վերաբերում է ԱԺ լիազորությունների […]
14:27 18.02.2019
ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձավ նաև տնտեսական աճի խնդրին՝ հետևյալ որակումը տալով կառավարության 5 տոկոսանոց աճ ապահովելու ձգտումներին: «Մնալ նույն վիճակում հետընթաց է, մենք չենք կարող մնալ նույն վիճակում, իրավունք չունենք: Այն թեզը, որ ընդդիմությունն ուզում է ձախողել, հին ընդդիմության գծի մեջ է: Եթե ձախողվի կառավարությունը, ի՞նչ է նշանակում, որ […]
14:20 18.02.2019
«Մենք չպետք է վարչապետին համոզենք մի բան, որն ի սկզբանե իր համոզմունքն է եղել»,- ԱԺ-ում ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Խոսքը վերաբերում է ոստիկանությունն ու ԱԱԾ-ը նախարարություններ դարձնելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե եթե ընդդիմությունը դրա համար անհրաժեշտ արգումենտներ կներկայացնի, ինքը որևէ խնդիր չի տեսնում: «Ես համոզելու բան չունեմ, իսկ […]
13:00 18.02.2019
«Բնականաբար, հարգում ենք գործընկերների նախաձեռնությունը, բայց չենք պաշտպանում»,- ԱԺ-ում ասաց Էդմոն Մարուքյանը` անդրադառնալով ՀԱԿ-ի՝ կիսանախագահական կառավարման մոդելին վերադառնալու առաջարկությանը: «ՀՀ-ն անցել է ավելի ժողովրդավարական կառավարման մոդելի, որը դեռ չի սկսել: Ընդունվեց Սահմանադրությունը՝ սահմանադրական և ոչ սահմանադրական օրենքներով, ինչ ուզեցին, արեցին, ապականեցին խորհրդարանական կառավարման էությունը: Այսօր անցնում է սահմանադրական կառավարման, եթե իմ ձեռքի տակ եղած փաթեթներն […]
12:44 18.02.2019
ԱԺ ճեպազրույցների ընթացքում ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին հարց ուղղվեց այն մասին, թե ի՞նչ նկատի ունի, երբ ասում է, թե իշխանության կողմից եղել է սպառնալիք: Լենա Նազարյանը հերքում է դա և ասում, որ անհանդուրժողականությունը բացակայում է, ընդդիմությունը կարողանում է ազատորեն հարցեր ուղղել և դեմ քվեարկել նախագծերին: Ի պատասխան` Մարուքյանն ասաց. «Բնականաբար, իշխանության ներկայացուցիչները պետք է […]
12:40 18.02.2019
«Մենք բաց քաղաքականության կողմնակիցներ են, բոլոր պայմանավորվածությունները ձեռք են բերվում Ազգային ժողովի լիագումար նիստի դահլիճում , եթե ԲՀԿ-ն ունի առաջարկներ, ապա հնարավորություն ունի նաև առաջիկայում գործողությունների քննարկման ժամանակ այդ առաջարկները ներկայացնել: Եթե լավ առաջարկներ են, վստահ եմ, որ կառավարությունը կներառի»,- խոսելով կառավարության ծրագրին դեմ քվերակած խմբակցությունների՝ մասնավորապես ԲՀԿ դիրքորոշման մասին, ասել է ԱԺ փոխնախագահ Լենա […]
12:12 18.02.2019
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ կառավարության ծրագրի քննարկումն իրենց համար անակնկալ էր, ընդդիմադիր խոսքը վերածվել էր թրոլլինգի, «ձեռ առնելու» «մուննաթի» և նաև սպառնալիքների։ «Դեռ խոսքով է ամեն ինչ տեղի ունեցել։ Նիստից հետո կուսակցությունը լուրջ ատելության և խոսքի հարձակման տակ է։ Մեդիա մանիպուլյացիաների և կեղծ լուրերի տարածման հարձակման տակ է։ Իշխանական լրատվամիջոցներն […]
19:01 16.02.2019
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հերքում է լրատվամիջոցներից մեկում հրապարակված տեղեկությունը, թե նախագահ Արմեն Սարգսյանը հովանավորում է կուսակցությանը։ Կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը այդ մասին հրապարակում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։ ««Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հերքում և դատապարտում է !!! Վերջին օրերին իշխանության հետ ուղղակի և անուղղակի կապ ունեցող մամուլի միջոցներն իսկական արշավ են սկսել «Լուսավոր Հայաստանի» դեմ՝ չխորշելով […]
20:41 15.02.2019
ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները փետրվարի 15-ին հանդիպել են Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակության հետ: ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից հանդիպմանը մասնակցել են խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, անդամներ Ռուբեն Ռուբինյանը, Վաղարշակ Հակոբյանը, Արմեն Փամբուխչյանը, Վահե Հովհաննիսյանը, Նարեկ Մկրտչյանը, Ալեքսեյ Սանդիկովը և Գոռ Գևորգյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի […]
10:40 15.02.2019
Անցած երեք օրերի ԱԺ լիագումար նիստերի գերծանրաբեռնված օրակարգին զուգահեռ՝ փետրվարի 13-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար Մխիթար Հայրապետյանի, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Կարեն Սիմոնյանի, ինչպես նաև՝ ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներ Էդմոն Մարուքյանի ու Նորա Առուստամյանի հետ հանդիպում ունեցանք Եվրոպական միության անդամ երկրների` […]
19:15 14.02.2019
Խորհրդարանն այսօր 88 կողմ, 40 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց կառավարության ներկայացրած ծրագիրը։ Մինչ քվեարկության անցնելը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ իրենք դեմ են քվեարկելու նախագծին: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից էլ Նաիրա Զոհրաբյանն էր հայտարարել, որ կողմ կքվեարկեն, եթե իրենց առաջարկներն ընդունվեն: Քվեարկության արդյունքներից պարզ է դառնում, որ միայն «Իմ քայլը» խմբակցության անդամներն են […]
19:10 14.02.2019
Ազգային ժողովի այսօրվա նիստում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին ուղղված իր խոսքում անդրադարձ է կատարել Հայաստանի ազգային ագրարային համալսարանին։ Այս առնչությամբ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Մեր պարտքն ենք համարում արձանագրել, որ խորհրդարանի բարձր ամբիոնից […]
17:26 14.02.2019
ՀՀ կառավարության քվեարկությունից առաջ վարման կարգով ելույթ ունենալով՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց՝ վարչապետի պատասխան ելույթը ցուցանիշ էր այն բանի, որ քննադատություն լսելու լուրջ պրոբլեմ կա կառավարության մեջ և կառավարության ղեկավարի մոտ: «Նա ելույթում մեզ վերագրեց թեզեր, որ մենք չենք ասել և ջախջախեց այդ թեզերը: Մենք զարմացած չենք, բայց զարմացած ենք, որ իշխանությունը […]
15:39 14.02.2019
Խորհրդարանի ամբիոնից «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը քննադատեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունը: «Հեղափոխությունից հետո ամենաքննադատված քաղաքականությունը պարոն Փաշինյանի կադրային քաղաքականությունն է: Այստեղ երկրորդ կարծիք չկա: Այս կադրերն ամենօրյա ռեժիմով ազդում են վարչապետի ռեյտինգի վրա: Այդ կադրերով հնարավոր չէ անել տնտեսական հեղափոխություն»,- ասաց Մարուքյանը: Նա ընդգծեց, որ կառավարության կառուցվածքը և կադրային քաղաքականությունը բավարար է, […]
15:03 14.02.2019
Կառավարության ծրագրում թվեր են պետք, որպեսզի հետո հնարավոր լինի մշտադիտարկում իրականացնել: Այս մասին խորհրդարանում խոսեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Եթե չկան այդ հնարավորությունները, ուրեմն մշտադիտարկումը չի լինելու: Հիմա ծրագրի մասին. այստեղ շատ է խոսվում նախկին իշխանությունների մասին: Ինձ մոտ մոտեցում կար, որ հեղափոխությունից հետո այդ թեման փակվելու է, էլ չենք շարունակելու խոսել նախկինների […]