14:08 02.04.2019
Էդմոն Մարուքյանը, Մանե Թանդիլյանը և ԼՀԿ այլ անդամներ քիչ առաջ այցելեցին Եռաբլուր՝ հարգելու Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ու ազատամարտիկների հիշատակը։
14:31 01.04.2019
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ անդրադարձել է Փաշինյան-Ալիև հանդիպմանը՝ նշելով, որ իրենք ևս դրական են գնահատում այն: Ասել է, որ կան հարցեր, որոնց վերաբերյալ պատասխաններ են ակնկալում: «Մենք մի քանի հարց ունենք, որոնք, կարծում եմ, հրապարակային պատասխանները չեն տրվել, խոսքը հայկական օրակարգի մասին է, երեք սկզբունքների, 6 տարրերի մեկնաբանությունները, մնացած […]
14:15 01.04.2019
Ամփոփելով կառավարության անցած մեկ տարվա աշխատանքը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ այս ընթացքում կյանքը ոչ թե լավացել է, այլ վատացել: «Անցյալ մեկ տարում, որտեղ փորձել են փոփոխություն անել, որ ավելի լավ լինի, ավելի վատ է եղել, ու պրոբլեմը կադրերի մեջ է: Տասնյակ ոլորտներ կան, որտեղ նոր իշխանությունը նոր մեթոդաբանություն է կիրառել, […]
14:14 01.04.2019
Այսօր ԱԺ-ում լրագրողները հարց ուղղեցին նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը Օպերայի և բալետի թատրոնի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: «Մենք երեք օր առաջ ներկայացրել ենք կառավարության կառուցվածքի նախագիծ, որտեղ նշել ենք, որ մշակույթի նախարարությունը պետք է պահպանվի, ոչ թե այնպես ինչպես կար, այլ նոր Հայաստանի իրողություններին համահունչ: Օպերայի շուրջ տեղի ունեցածը, Վանաձորում էլ են ազատել, ուրիշ խնդիրներ […]
13:52 01.04.2019
«Կարող է ասվել միանշանակ, որ վարչապետը չի ղեկավարում կոռուպցիոն բուրգ, ոչ թե ասել կոռուպցիա չկա, Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը համակարգային բնույթ չի կրում, որովհետև կառավարությունը չի կողմնորոշվում, թե ինչ մարմին ստեղծի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Էդմոն Մարուքյանը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը կարծում է, որ մեկ դեպքի բացահայտմամբ չի կարելի ասել, որ երկրում […]
10:40 27.03.2019
Այսօր, մինչ ԱԺ լիագումար նիստի մեկնարկը, տեղի է ունեցել ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր. «Սահմանադրական դատարանի մասին» օրենքն ու «ԱԺ կանոնակարգ» օրենքի համապատասխան կետերը Սահմանադրական դատարանի որոշման իրավական դիրքորոշումներին համապատասխանեցնելը: Կառավարությունը կատարել է որոշ փոփոխություններ, որոնցում ընդդիմության ներկայացուցիչները կոնկրետ միտումներ են տեսնում: Մասնավորապես՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը […]
21:26 26.03.2019
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանում, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, լրագրողներին ասել է, որ վարչապետը ճիշտ է ասում, բայց պետք է հետևենք, որ բուհերի խորհուրդներում ՔՊ-ից ու «Իմ քայլ»-ից մարդիկ չլինեն. ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն այսօր անդրադարձել է նմանատիպ հայտարարություններին՝ ասելով, որ երբ բուհերի հոգաբարձուների խորհուրդները փոխվում […]
15:33 26.03.2019
Այսօր խորհրդարանում, պատասխանելով լրագրողների հարցերին, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խոսել է «Քաղաքացու օր» նշանակելու մասին: Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ` ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր: «Հիմա որ ձեր աշխատավարձը 200 հազար դրամից դառնա 400 հազար դրամ, ամեն օր քաղաքացու օր կդառնա ձեր համար: Հետևաբար` պետք է կենտրոնանալ նման բաների […]
14:24 26.03.2019
Այսօր խորհրդարանում, պատասխանելով լրագրողների հարցերին, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խոսել է այն մասին, թե ինչքանով է անհրաժեշտ, որ ԱԱԾ և ոստիկանությունը նախարարության կարգավիճակ ստանան: «Վարչապետին ենթակա մարմինների ղեկավարները փոխվում են քաղաքական նպատակահարմարությամբ, եթե այդ մարմինները մնան անվերահսկելի, խորհրդարանական վերահսկողությունից դուրս այդ ժամանակ նրանք կարող են քաղաքականացվել: Նրանք չեն կարող քաղաքականացվել մի դեպքում, եթե […]
14:13 26.03.2019
Օրեր առաջ մամուլում լուրեր տարածվեցին, որ Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում 1998 թվականի նախագահական ընտրությունները կեղծելու դրվագով: Այսօր պատասխանելով լրագրողների հարցերին, այս հանգամանքին է անդրադարձել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Ես կարծում եմ, որ էլի հարցեր կլինեն, թե ինչու ենք 1998-ից սկսում, պետք է ավելի հետ գնալ, և կհասնենք 1991 թվական, […]
13:07 26.03.2019
Այսօր խորհրդարանում, պատասխանելով լրագրողների հարցերին, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ է անդրադարձել այն իրողությանը, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը: Ձեր կարծիքով` ՀՀ նախագահն ինչո՞ւ չսպասեց մինչև ապրիլի մեկը, որպեսզի կրկին կարողանար առաջադրել Վահե Գրիգորյանի թեկնածությունը. հարցրել են լրագրողները Մարուքյանին: Հիշեցնենք, որ փաստաբան […]
12:50 26.03.2019
«Վարչապետը ճիշտ է ասում, որ բուհերը պետք է ազատել քաղաքականացվելուց: Պետք է ուշադիր լինենեք, որ ՔՊ-ից որևէ մեկը չընդգրկվի նոր ձևավորվող բուհերի կառավարման խորհուրդներում: Մինչդեռ ես տվյալներ ունեմ, որ կառավարման խորհուրդներ կան, որտեղ իշխող ուժից մարդիկ կան ներգրավված, մենք պետք է դա բացառենք»,- այսօր խորհրդարանում լրագրողներին ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով […]
08:45 18.03.2019
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը արդեն ժամանել է Բեռլին։ Ի դեպ, վերջին անգամ ՀՀ ԱԺ նախագահին պաշտոնական այցով հրավիրել էին Գերմանիա ուղիղ 25 տարի առաջ՝ հեռավոր 1994-ին»։ Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 18-21-ը […]
14:19 15.03.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 18-21-ը պաշտոնական այցով կլինի Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում: Այցի օրակարգն ընդգրկում է խորհրդարանի ղեկավարի հանդիպումները Բունդեսթագի նախագահ Վոլգանգ Շոյբլեի, Բունդեսթագի փոխնախագահ Պետրա Պաուի, Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի ղեկավար Յոհաննես Կարսի, Բեռլինի խորհրդարանի նախագահ Ռալֆ Վիլանդի, Սաար երկրամասի Լանդթագի նախագահ Շտեֆան Տոսկանիի, Գերմանահայկական ֆորումի նախագահության հետ: Ազգային ժողովի […]
14:30 14.03.2019
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը փակ դռների հետևում բավական երկար ժամանակ հանդիպում է ունեցել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Երբ Մարուքյանը դուրս եկավ Միրզոյանի աշխատասենյակից, լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ էին այդքան քննարկում։ «Փակ դռների հետևում բան չէինք քննարկում: Քանի որ խորհրդարանում հանդիպում եղավ Վրաստանի նախագահի հետ, ուղղակի քննարկում էինք տպավորությունները, և նաև տարբեր կոնսուլտացիաներ: […]
14:09 14.03.2019
Նախկին իշխանության ներկայացուցիչների կողմից առաջարկություններ են հնչում ղարաբաղյան խնդրի թեմայով ԱԺ լսումներ կազմակերպելու վերաբերյալ: Խորհրդարանի ղեկավարությունը, սակայն, ցանկանում է նախ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկում անել: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքերով՝ վաղը ՀՀ արտաքին գործերի նախարարը փակ հանդիպում է ունենալու ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ: Ըստ Մարուքյանի՝ նման հարցերը կարևոր են, […]
15:45 13.03.2019
«Արցախում անվտանգության խորհրդի նիստ անցկացնելն ուղերձ է և շատ կարևոր ուղերձ համանախագահների հայտարարությունից հետո, Փաշինյանի ելույթը համապարփակ էր, ու կարևորում եմ, որ գրված էր, այսինքն՝ մտածված, շեշտադրված ու երևի առաջին անգամ համակարգված ձևով ՀՀ իշխանությունը Արցախի հարցում ուղերձ հղեց»,- այսպիսի կարծիք հայտնեց այսօր ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով երեկ Արցախում տեղի ունեցած […]
14:06 11.03.2019
«Մենք անորոշ ծրագիր ենք հաստատել՝ չհասկանալով, թե ովքեր են իրականացնում, հիմա նոր գալիս է կառուցվածք, որի տեսլականն էլի չկա: Քննադատությանը, թե մարդկանց կրճատում են, ասում են` չէ, չէ, չէ, կադրային ջարդ չի լինելու, լինելու են կրճատումներ»,- մարտի 11-ին ԱԺ ճեպազրույցների ժամանակ նման գնահատական տվեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա միաժամանակ նշեց, թե […]
13:39 11.03.2019
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մարտի 11-ին ԱԺ ճեպազրույցների ժամին անդրադարձավ կառավարության կառուցվածքի փոփոխության նախագծին: Նա նշեց՝ կառավարությունն իր կառուցվածքը ներկայացնելու մոնոպոլ իրավունք ունի, և իրենք չէին կարող ներկայացնել իրենց տարբերակը: Պատգամավորը հայտնեց, որ հիմա այլընտրանքային առաջարկ են պատրաստում, որը միտված է լինելու մի քանի նախարարություններ պահպանելուն: «Առաջարկը միտված է նաև վերափոխելու […]
13:16 11.03.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մարտի 11-ին ԱԺ ճեպազրույցների ժամին, ամփոփելով ԱԺ վերջին նստաշրջանի աշխատանքները, նկատեց՝ սա առաջին նստաշրջանն էր, որտեղ կարելի էր հարցեր տալ կառավարությանը: Նա կրկին շեշտեց՝ գործող Կառավարությունը ձևավորվել է սահմանադրության խախտմամբ, այն է՝ 5-օրյա ժամկետում նախագահին չեն ներկայացվել 18 նախարարներ, այլ ներկայացվել է դրա 2/3-ը՝ 12-ը, այսպիսով խախտվել է […]
13:09 11.03.2019
Մինչև չլինի տևական խաղաղություն, խոսել այն մասին, որ հասարակությանը, ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության, աբսուրդի ժանրից է, խաղաղության պետք է պատրաստել Ադրբեջանի ժողովրդին: Մարտի 11-ին ԱԺ ճեպազրույցների ժամին այս մասին նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Որևէ կերպ չի դատապարտվում Ադրբեջանում առկա հայատյացությունը, դրա քարոզչությունը և դրա հռետորաբանությունը՝ մանկապարտեզից մինչև չգիտեմ որ մակարդակ, ծերանոցներում էլ […]
12:43 11.03.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ԱԺ ճեպազրույցների ժամին անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությանը` նշեց, որ հայտարարությունը բավական մտահոգիչ է: Ըստ Մարուքյանի՝ այն ոչ առաջին մտահոգիչ հայտարարությունն է, ոչ էլ վերջինն է լինելու: «Մենք նախընտրական փուլում հայտարարել ենք, որ աջակցում ենք իշխանության բոլոր այն ջանքերին, որոնցով փորձ է արվում ԼՂՀ ներկայացուցչին ներգրավել […]
11:13 11.03.2019
Այս շաբաթ Հայաստան են ժամանելու ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա, մասնավորապես, նշել է. «ԵԽԽՎ-ում «ՀՀ կողմից ստանձնած պարտավորությունների գնահատման» հարցի շուրջ համազեկուցողներ Յուլիա Լովոչկինան (Ukraine, SOC) և Անդրեյ Շիրցելը (Slovenia, EPP/CD) փաստահավաք այցով կժամանեն Երևան և հանդիպումներ ու քննարկումներ կանցկացնեն մարտի […]
01:00 07.03.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում բանավիճել են «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը և «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սուրեն Գրիգորյանը: Թեման Քրեական օրենսգրքի փոփոխություններն են: Առաջարկվում է մինչև դատավճռի՝ օրինական ուժի մեջ մտնելը, կալանքի տակ պահելու ժամկետը հաշվանցվի, և մեկ օրը կհաշվվի մեկուկես օրվա դիմաց: Նախագիծը մերժվել է կառավարության, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի կողմից: «Էդմոն […]
16:36 04.03.2019
Մարտի 4-ին ՀՅԴ Բյուրոյի գրասենյակում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանը և ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հյուրընկալեցին «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, Ազգային ժողովի համանուն խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, Ազգային ժողովի պատգամավորներ Մանե Թանդիլյանին և Գևորգ Գորգիսյանին։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակից: Հանդիպման ընթացքում քննարկվեցին միջկուսակցական համագործակցության հնարավորությունները, անդրադարձ […]
17:00 01.03.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ հարգանքի տուրք են մատուցել 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակին: Նրանք նախ մասնակցել են Սուրբ Սարգիս եկեղեցու պատարագին, այնուհետև ծաղիկներ են դրել Մյասնիկյանի արձանի մոտ: Մարուքյանը խոսել է Մարտի 1-ի ողբերգական դեպքերի բացահայտման ընթացքի մասին և հույս հայտնել, որ բացահայտվելու են բոլոր մեղավորները: «Գործը նախաքննական փուլում է, […]
12:42 01.03.2019
«Լուսավոր Հայաստան» կուսակցության և համանուն խմբակցության անդամները Երևանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում մասնակցել են Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի արարողությանը, որից հետո քայլերթով ուղևորվել են դեպի Մյասնիկյանի արձանին հարող խորհրդանշական վայր՝ հարգանքի տուրք մատուցելու 11 տարի առաջ սպանված 10 անմեղ քաղաքացիների հիշատակին։ Լրագրողների հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հույս է հայտնել, […]
15:40 28.02.2019
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով այն լուրերին, թե նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն ակտիվ հանդիպումներ է սկսել տարբեր գործիչների հետ, պատասխանեց, թե չի հավատում այդ լուրերին: «Ցանկացած ողջամիտ մարդ հասկանում է` ինքը քաղաքական ապագա ունի՞, թե՞ ոչ: Չեմ հավատում, որ ինչ-որ նման միտք ունեն թե՛ Կարեն Կարապետյանը, թե՛ մյուսները: Մոռացե՛ք»,- ասաց նա:
15:38 28.02.2019
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա նիստում բացասական եզրակացություն տվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի նախագծին, որով առաջարկվում էր նախնական կալանքի տակ գտնվող անձանց պահման 1 օրը հաշվարկել 1.5 օր: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ևս նման նախագիծ էր ներկայացրել, կար միայն մեկ տարբերություն: Մարուքյանն առաջարկում էր՝ Էրեբունի-Երևանի» հիմնադրման 2800-ամյակի և ՀՀ առաջին հանրապետության անկախության հռչակման […]
15:34 28.02.2019
ԱԺ պետաիրավական հանձնաժողովում այսօր տեղի ունեցած քննարկումների ընթացքում, որը ծավալվում էր պատգամավորներ Էդմոն Մարուքյանի և Նաիրա Զոհրաբյանի ներկայացրած նախագծերի շուրջ, կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել՝ վերջիններիս ներկայացրած օրենքի նախագծերը անընդունելի համարելով: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, ըստ էության, հավատարիմ մնացին կառավարության մոտեցմանը և բացասական եզրակացություն տվեցին: Այս փաստին արձագանքեց ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ ասելով. «Մենք ընդունում […]