TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+8.09 oC

Էդմոն Մարուքյան

Սահմանների բացումն այլընտրանք չունի և պետք է հասնել դրան. Մարուքյան

16:36 24.04.2019

Ծիծեռնակաբերդում` լրագրողների հետ զրույցում, ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասել է, որ ժամանակին անհրաժեշտ էր ինչ-որ մի բան նախաձեռնել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար և հենց այդ նկատառումով էլ առաջ եկավ «ֆուտբոլային դիվանագիտությունը», բայց պետք է դիտարկել նաև այն փաստը, որ Թուրքիան նույնպես դրան պատրաստ պետք է լինի: «Հայաստանն անպատրաստ իրավիճակում սկսեց այդ գործընթացը: […]

̰
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նոր նախագծեր է ներկայացնելու

13:24 22.04.2019

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել այն մասին, որ խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը։ «Մեր կողմից առաջարկվող կարգավորման ընդունման պարագայում ՁՊՎ և […]

̰
Էդմոն Մարուքյանը Կիևում հետևում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ընթացքին

20:18 21.04.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում շնորհավորել է հայրենակիցներին Քրիստոսի Հարության տոնի առթիվ։ Նա Կիևում է, ԵԽԽՎ բյուրոյի որոշմամբ հատուկ պատվիրակության կազմում դիտարկում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Կապը խափանվել է, որից հետո գրառմամբ նա տեղեկացրել է, որ ինտերնետի պատճառով է ընդհատվել ուղիղ եթերը, բայց խոստացել է ավելի ուշ՝ ձայների հաշվարկից […]

̰
Մենք չենք ասում, որ ԱԱԾ տնօրենը չպիտի գա և հաշվետվություն ներկայացնի. Հայրապետյան

19:07 20.04.2019

«Երբ քննարկումների ժամանակ Լիլիթ Մակունցն առաջարկեց՝  եկեք, նստենք, մշակենք մի մոդել, թե ինչպես հրավիրել  ուժային կառույցների ղեկարներին հաշվետվության, ի պատասխան, Էդմոն Մարուքյանն ասաց, որ դրա համար անհրաժեշտ են Սահամանադրական փոփոխություններ: Մենք ասացինք՝ եկեք քննարկենք նաև այդ  տարբերակը: Եկեք խորհրդարանական վերահսկողության մեխանիզմներ սահմանենք նրանց նկատմամբ, թեկուզ սահմանադրական  փոփոխություների միջոցով, սակայն դրանք չդարձնենք նախարարություններ: Մենք չենք ասում, […]

̰
Օգտագործված բառապաշարը հարիր չէր ո´չ ինձ, ո´չ Էդմոն Մարուքյանին. Հայրապետյան

15:10 20.04.2019

«Ես ցավում եմ, որ տհաճ միջադեպ արձանագրվեց իմ և «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների  հետ: 3 ամիս շարունակ Աժ ամբիոնից մշտապես խոսել եմ կառուցողական լինելու մասին և կոչերով եմ հանդես եկել, փորձել ենք մեր հանձնաժողովի աշխատանքներով օրինակ լինել մյուսների համար: Մյուս հանձնաժողովների հետ ջերմ հարաբերութուններ են ձևավորվել: Ես հատկապես ափսոսում եմ իմ և Էդմոն Մարուքյանի համար, […]

̰
Պատգամավորները պետք է ընկնեն, Ձեզ համար թղթեր հավաքե՞ն․ Մարուքյանը՝ Գևորգյանին

19:10 19.04.2019

Գեղամ Գևորգյանի ղեկավար աշխատանքի ստաժը, ըստ նրա ներկայացրած փաստաթղթերի, 1 տարի 3 օր է։ Այս մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ պնդելով, որ դա բավարար չէ ՏՄՊՊՀ նախագահ ընտրվելու համար։ Նա ասաց, որ իրավաբան պատգամավորներով քիչ առաջ հանդիպել են ու քննարկել են ԾԻԳ-ի ղեկավարումը որպես ղեկավար պաշտոն դիտարկելու հարցը, և կարծիքները տարամիտվել են։ […]

̰
Քաղաքացիներն են որոշել, որ այս քաղաքական ուժը մեծամասնություն լինի. Մարուքյանը` հատկացված 124 մլն դրամի մասին

18:40 19.04.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների անցկացման նպատակով հատկացված 124 միլիոն դրամի հատկացմանը: «Քաղաքացիներն են որոշել, որ այս քաղաքական ուժը մեծամասնություն լինի, նրանք էլ որոշել են, որ այդ փողը ծախսվի»,- ասել է նա: Էդմոն Մարուքյանի խոսքերով` իր համար անընդունելի է ԱԱԾ տնօրենին  ուղղված քննադատությունը, քանի […]

̰
Ռումբ ենք դնում հանձնաժողովի տակ․ ընտրելու ենք նախագահ, որը չի կարող այդ պաշտոնին լինել օրենքով․ Մարուքյան

17:29 19.04.2019

ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնի համար առաջադրված Գեղամ Գևորգյանի ղեկավար լինելու ստաժը չի համապատասխանում այդ պաշտոնի համար անհրաժեշտ նվազագույն ստաժին։ Այս պնդումով ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմում է ուղարկել վարչապետին՝ Գևորգյանի թեկնածությունը հետ կանչելու համար։ Այսօր ԱԺ-ում Մարուքյանն ասաց, որ Գևորգյանը դիմել է վարչապետի աշխատակազմ ու սխալ ընթացակարգով անընդունելի պարզաբանում է ներկայացրել։ «Ես ուզում եմ նաև հրավիրել […]

̰
Մեզ համար նույնպես անակնկալ է. Մարուքյանը` Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու մասին

17:08 19.04.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքին և ասել հետևյալը. «Ես ճանաչում եմ պարոն Սանասարյանին, նա բարեվարքության պայմանները պահպանող մարդ է, սա մեզ համար նույնպես անակնկալ է: Ինձ համար զարմանալին այն է, որ բոլորը քննադատում էին ԱԱԾ տնօրենին, և ԱԱԾ-ի ղեկավարը այս Սահմանադրությամբ ենթարկվում […]

̰
Պետք չի փնտրել որևէ ծախվածություն, սրիկայություն. Մարուքյանը` իր հասցեին հնչող մեկնաբանությունների մասին

16:44 19.04.2019

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ԱԺ ընդմիջման ժամին ուղիղ եթերով պատասխանել է վերջին օրերին «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը ու անդամներին հասցեագրված մեկնաբանություններին` տեղեկացնելով, որ իրենք հետևում են բոլոր հարցերին ու նաև  քննադատությանը, այդ ամենը մոնիթորինգի ենթարկում: «Խորհրդարանական ընտրությունների ժամանակ 11 ուժ է մասնակցել և 3-ն են կարողացել անցնել սահմանը: Դրանից առաջ՝ քարոզարշավի ժամանակ, մենք խոսել […]

̰
Մենք էլ կարող ենք Շմայսի պես տեղից խոսել. Հայկ Սարգսյան

14:27 19.04.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը խորհրդարանում արձագանքեց իշխող մեծամասնության հասցեին հնչող քննադատություններին: Նա նշեց՝ եթե «Արարատցեմենտ» գործարանը 3 մլն դոլարի գազ է օգտագործում, ու դա փորձ է արվում ներկայացնել որպես պետությանը տրված օգուտ, ապա այդ 3 մլն դոլար գազից մեր պետությունը գրեթե չի շահում, շահում է միայն գազ վաճառողը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Շաքե […]

̰
Որ տեղական արտադրողը պիտի խրախուսվի, ինչո՞ւ «Արմֆոն» չեք բռնում. Բաբկեն Թունյան

13:14 19.04.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթից հետո հայտարարեց՝ կուզեր, որ նա ավելի երկար խոսի, քանի որ իր հարցերին անդրադարձ չեղավ: Ապա դիմելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանին, ով հայտարարել էր, թե խորհրդարանում շահերի բախում կա, խոստացել էր անուններ բացահայտել, նշեց. «Հույսս մնաց պարոն Մարուքյանը, որ անձնական շահերը բացահայտի, […]

̰
Քաղաքական ուժերի մեջ շահերի բախում կա. Մարուքյանը խոստանում է անուններ հրապարակել

13:02 19.04.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանում իրանական ցեմենտի ներկրումների վրա տուրք սահմանելու հարցի քննարկումից հետո, հանդես գալով խմբակցության անունից, նշեց. «Իրապես շատ կառուցողական, նախանձելի կառուցողական քննարկում է, որոշեցի իմ ներդրումն ունենալ ու ասել, որ նաև մեր խմբակցությունում բուռն քննարկումներ ենք ունեցել՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում, ու ինչ պետք է անենք, որ […]

̰
Գեղամ Գևորգյանի շուրջ թեժ խորհրդակցություն է եղել․ «Ժողովուրդ»

09:39 19.04.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՏՄՊՊՀ նախագահի` Գեղամ Գևորգյանի ստաժի անբավարարության վերաբերյալ տեղեկությունները խիստ զայրացրել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հիշեցնենք` «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկել է վարչապետին հետ կանչել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Գեղամ Գևորգյանի թեկնածությունը: Պատճառը ստաժի անբավարարությունն է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ կառավարությունում այս թեմայի շուրջ անգամ թեժ […]

̰
Մենք առաջարկում ենք, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը բերվեն ավելի հանրային, թափանցիկ դաշտ

15:49 18.04.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը պատասխանել է լրագրողների հարցերին: Նա անդրադարձել է ԱԱԾ-ի և ոստիկանության կարգավիճակին. «Մեր առաջարկն այս կառույցների կարգավիճակի մասով, որ երեկ հնչեց խորհրդարանից, այն էր, որ պետք է մտածել մեխանիզմներ, որոնցով այդ կառույցները կբերվեն ավելի հանրային և թափանցիկ դաշտ»: Նա նշեց, որ խմբակցությունը պատրասվում է աշխատել այդ ուղղությամբ, և այս […]

̰
Մարուքյանը վարչապետին առաջարկել է հետ կանչել Գեղամ Գևորգյանի թեկնածությունը

14:18 18.04.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` հայտնելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկել է հետ կանչել ՏՄՊՊ նախագահի թեկնածու Գեղամ Գևորգյանի թեկնածությունը։ «Սիրելի՛ քաղաքացիներ, Քիչ առաջ իմ կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին գրություն է ուղարկվել՝ կապված ՀՀ ՏՄՊՊՀ նախագահի թեկնածուի ստաժի անբավարարության հետ։ Այդ հիմքով՝ իմ կողմից առաջարկվել է […]

̰
Հավատում եմ, որ պարոն Մարուքյանը մանրամասն ծանոթ է Սերժ Սարգսյանի կոստյումի մանրաթելերին. Վահագն Հովակիմյան

11:36 18.04.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանն ապրիլի 18-ի նիստում խորհրդարանում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի և հարակից փաթեթների քննարկման ժամանակ հնչած որոշ դիտարկումների արձագանքեց: Դիմելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին՝ նա նշեց. «Սերժ Սարգսյանի կոստյումի մասին. ես հավատում եմ, որ պարոն Մարուքյանն ամենայն մանրամասնությամբ, ոչ թե կոճակների, այլ մանրաթելերի աստիճանի կարող է […]

̰
Ջանջուղազյանն անդրադարձավ ԱԺ-ում իր բացակայության, իր վերաբերմունքի վերաբերյալ քննարկումներին

11:20 18.04.2019

ԼՀԿ խմբակցության պահանջով այսօր քվեարկության դրվեց, բայց չանցավ այն նախագիծը, որով առաջարկվում էր վերանայել Ատոմ Ջանջուղազյանի պաշտոնավարումը ֆինանսների նախարարի պաշտոնում։ Խմբակցության այս դիրքորոշումը ներկայացնելիս դրա ղեկավար Էդմոն Մարուքյանը պնդում էր, որ նախարարն անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել ԱԺ-ի հանդեպ, կոմպետենտ չէ և այլն։ Ատոմ Ջանջուղազյանն այսօր կառավարության նիստից առաջ մեկնաբանեց իրավիճակն ու բացատրեց, որ ինքը որևէ […]

̰
Մշակույթի և գյուղնախարարությանը վերաբերվում եք որպես կոստյումի կոճակների՞. Զեյնալյանը՝ Մարուքյանին

10:32 18.04.2019

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ապրիլի 18-ին խորհրդարանում ելույթ ունենալիս հանդես եկավ, իր իսկ գնահատմամբ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ոճով: «Ես կխնդրեի պարոն Մարուքյանին՝ ինձ տրամադրել վահանակները, որ կազմել եք: Չե՞ք կարող տալ, շատ փող եք ծախսել,  դրա համա՞ր: Դրանք ընթեռնելի չէին, բայց դիզայնի համար կարևոր են, կուզեի ունենալ իմ ձեռքի տակ ձեր […]

̰
Հակառակ դեպքում կարող էր թվալ` ամեն ինչ իդեալական է. Ջանջուղազյանը` իրեն պաշտոնանկ անելու առաջարկի մասին

18:09 17.04.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` ԼՀԿ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ նիստում առաջարկեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին պաշտոնանկ անել` պատճառաբանելով, թե նա լավ չի աշխատում: Մարուքյանի այս հայտարարությանն ի պատասխան` ԱԺ միջանցքում` լրագրողների հետ զրույցում, Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ, իհարկե, ափսոսանքով է վերաբերվում այն հանգամանքին, որ իր գործունեությունը կասկածի տակ են դնում, բայց օբյեկտիվորեն […]

̰
Էս տեմպերով դուք դժվար իշխանություն դառնաք. Դանիելյանը՝ Մարուքյանին

17:26 17.04.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը, արձագանքելով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթին, նշեց. «Պարոն Մարուքյանի մոտ մոլորություն կա վերահսկողության շուրջ, եթե իրեն թվում է՝ օրենսդիրի վերահսկողության մեջ մտնում է, թե գործադիրի որ կադրին ինչպես հանել-տեղավորել, ապա այստեղ դուք արդեն ոչ թե վերահսկողության, այլ կանտրոլի ու իշխանության մասին եք խոսում, ու մի […]

̰
Եթե նախարարը կրճատվողների թիվ ասեր, անուն ու մատնահետք  էիք ուզելու. Գևորգյանը՝ Մարուքյանին

17:22 17.04.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Գևորգյանը, դիմելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, նշեց. «Եթե կոնկրետ հետևանքներ եք ուզում հաշվարկել՝ 17 նախարարությունից 12 դառնալու դեպքում, ինչը ինքներդ էլ եք հասկանում, հնարավոր չէ, տպավորություն է, որ եթե ֆինանսների նախարարն ասեր՝ աշխատանքից ազատվել է 72 մարդ, դուք պահանջելու էիք անուն-ազգանուն, հետո հայրանունները, ծննդյան թվերը, մատնահետքերը, հետո […]

̰
Դուք ասում եք մի բան, որ պիտի արվի, բայց չգիտեք՝ ինչ եք ուզում անել. Մարուքյանը՝ Ջանջուղազյանին

16:57 17.04.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, խորհրդարանում ելույթ ունենալով, նշեց, որ իրենց խմբակցությունը, ելնելով կառավարության կառուցվածքում առաջարկվող փոփոխություններից և ընդհանրապես խոստացված կրճատումների թեզից, նաև, քանի որ բազմաթիվ քաղաքացիներ են իրենց դիմում՝ փորձել է մեխանիզմն օգտագործել, հասկանալ՝ վերջին հաշվով քանի՞ հազար, տասնյակ կամ հարյուր մարդ է կրճատվում, ովքե՞ր են, ինչո՞ւ են կրճատվում: «Այդ հարցերը մեր […]

̰
Այս փուլում պետությանը պետք է հետաքրքրի յուրաքանչյուր մարդու, ընտանիքի ճակատագիրը. Միքայել Մելքումյան

16:52 17.04.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն իր գործընկերոջ՝ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանի ելույթից հետո, դիմելով ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին, նշեց. «Պարո՛ն Ջանջուղազյան, անհարմար չեք զգո՞ւմ, որ պատգամավորներին տարբեր տիպի հարցադրումներով քաղաքական-հետևանքային այսպիսի մեսիջներ եք առաջացնում: Կարողացեք պարզ, հասկանալի ներկայացնել հարցը, նամակը գրեք պարզ: Եթե գրագրություն է գնացել, որ պիտի չլիներ, ազատ […]

̰
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ԱԺ-ին է դիմել Ատոմ Ջանջուղազյանի պաշտոնանկության առաջարկով

16:20 17.04.2019

«Կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու նախագիծը կարող էր ավելի լավը դառնալ, եթե ընդունվեր մեր առաջարկներից գոնե մեկը, բայց քանի որ բոլոր առաջարկները մերժվել են, նման հարց հնչեցնել, որ արդյո՞ք այս քննարկման արդյունքում ավելի արդյունավետ դարձավ նախագիծը՝ ոչ, հետևաբար անարդյունավետ ենք քննարկում: Դուք չընդունեցիք մեր առաջարկներից որևէ մեկը, ինչպե՞ս այն դառնար ավելի լավը»,- խորհրդարանում այս մասին հայտարարեց […]

̰
Որևէ մեկը չի կարող մեզ հետ «ռազբորկա» անել, որևէ մեկը չի կարող մեզ հետ «ռազբորկաների» լեզվով խոսել. Մարուքյան

16:07 17.04.2019

ԱԺ միջանցքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ  նախորդ օրն ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանի հետ ունեցած բանավեճին և մամուլում տարածված այն լուրերին, թե հետո նաև «ռազբորկա» է եղել: «Դահլիճից դուրս ենք եկել, խոսել ենք, որ տարընթերցումներ չլինեն, որովհետև կողմերն իրար սխալ էին հասկացել: Գևորգ Գորգիսյանը մեծ հաշվով չէր ընդհատել, այլ տեղից […]

̰
Պարո՛ն Մարուքյան, դուք համաձայն եք կրճատումներին, բայց կառավարության վրա կասկածնե՞ր ունեք․ Միրզոյան

15:38 17.04.2019

Ազգային ժողովում կառավարության կառուցվածքի քննարկման ընթացքում ԼՀԿ խմբակցության պատգամավորները քննադատական ոճով են հանդես գալիս, ինչից ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի մոտ հարցեր առաջացան։ Ամբիոնից ելույթ ունեցող Էդմոն Մարուքյանին նա հարցրեց՝ վերջինս համաձայն է կրճատումների հետ, բայց կասկածնե՞ր ունի կառավարության արդյունավետ կրճատումների վերաբերյալ։ Մարուքյանը պատասխանեց, որ իրենք նախկինում էլ ասել են, հիմա էլ պնդում են, որ կառավարությունն […]

̰
Արդյո՞ք սուպերվարչապետության կոստյումին դեմ է Փաշինյանը. Մարուքյանի պարզաբանումը

15:34 17.04.2019

«Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին» օրենքի քննարկումից «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այնքան էլ գոհ չէր: Այս մասին նա հայտարարեց ԱԺ միջանցքներում` լրագրողների հետ զրույցի ժամանակ: «Մենք առաջարկում էինք քննարկվող օրենքի մեջ դուրս մնացած մարմիններին կառավարության կառուցվածք բերել, իսկ պետական կառավարման մարմինների մասին օրենքի այդ դրույթներն ուժը կորցրած ճանաչել: Սա էր «Լուսավոր Հայաստան» կուսակցության […]

̰
Ո՞վ է ասել, որ Դուք՝ որպես նախարար, հավելյալ արժեք եք ստեղծում. Մարուքյանը՝ Ջանջուղազյանին

15:28 17.04.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, խորհրդարանում դիմելով ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին, նշեց, որ իրենք կառավարության կառուցվածքի փոփոխության նախագծի վերաբերյալ կոնկրետ հարցեր են տվել, պատասխան չեն ստացել: Նա հիշեցրեց՝ հարցրել են՝ որքա՞ն մարդ են պատրաստվում կրճատել, ո՞ր ՊՈԱԿ-ները, հիմնադրամներն են կրճատելու, ի՞նչ հետևանքներ կունենա, ի՞նչ ֆինանսական միջոցներ են տնտեսում: Մարուքյանն ասաց՝ ստացված պատասխանները […]

̰
Ձեր ներկայացրածն առաջարկ չէր, այլ հայեցակարգ. Վլադիմիր Վարդանյանը՝ «Լուսավոր Հայաստան»-ին

14:11 17.04.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը, ապրիլի 17-ին ելույթ ունենալով խորհրդարանում, դիմեց «Լուսավոր Հայաստան» խմբակցությանն ու մասնավորապես խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին՝ նշելով. «Հանձնաժողովի նիստը, օրը, ժամը որոշվել է՝ համաձայնեցնելով Ձեր խմբակցության ղեկավարի հետ, հաշվի առնելով երկու հանգամանք, որ մենք ի սկզբանե որդեգրել ենք այն որոշումը, որ ցանկացած ձայն հանձնաժողովում պետք է լսելի լինի: Ձեր […]

̰
BACK_TO_TOP