23:37 30.05.2019
«Էդմոն Մարուքյանն էլի անդրադարձել է բուհերին: Կարծում եմ` մարդ պետք է խոսի այնպիսի բաներից, ինչից հասկանում է կամ տեղեկացված է: Ագրարայինի դեպքում փորձեց մի բան ասել, մեծ կտոր պոկեց, չկարողացավ «կուլ տալ»: Հիմա անցել է ԵՊՀ-ին, ու խոսում է խորհուրդների քաղաքականացվածությունից: Լուրջ եք ասում, պարոն Մարուքյան: Հարցնում եք` բա ուրիշ կուսակցությունից մարդ նշանակել եք: Այո՛, […]
16:29 30.05.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանի այսօրվա նիստում արձագանքեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանի՝ իր հասցեին հնչեցրած մեղադրանքին: «Ես ինձ համար խելոք աշխատում էի իմ աշխատասենյակում, մեկ էլ տեսնեմ… մի ծեր ագռա՞վ, ո՞նց ասեցիք, պարո՛ն Միքայելյան, մեկ էլ տեսնեմ՝ իմ գործընկերներից մեկն իմ մասին ելույթ է ունենում ՀԾԿՀ անդամների թեկնածության քննարկման ժամանակ: […]
14:18 30.05.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանը խորհրդարանի այսօրվա նիստում ելույթ ունեցավ՝ անդրադառնալով ԵՊՀ-ում ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրության գործընթացին, որ իրականացվում է այսօր: «Մամուլը հեղեղված է տարբեր ստահոդ տեղեկություններով, որ հասկանալի է՝ որ աղբյուրից են գալիս: Բայց որ այդ տեղեկությունները տարածում է նաև իմ ընդդիմադիր գործընկեր Էդմոն Մարուքյանը, զարմանալի է, չնայած այնքան էլ զարմանալի չէ, […]
11:29 30.05.2019
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արտակ Ասատրյանն ԱԺ-ում ներկայացրեց «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, ընդգծեց կարևոր կետերը. «Առաջարկվում է անվճար իրավաբանական օգնություն տրամադրվող սուբյեկտների կազմում ավելացնել փաստաբանների դպրոցի ունկնդիրներին, իրավաբանական անձ հանդիսացող կազմակերպությունների իրավաբաններին, առաջարկում ենք փաստաբանական դպրոցի ունկնդիր դառնալու համար հնարավորություն տրվի օտարերկրյա պետության իրավաբանական դիպլոմ ունեցող անձին»: Նախկին փաստաբան, «Լուսավոր Հայաստան» խմբակցության […]
20:03 29.05.2019
ԱԺ նիստի ընդմիջման ժամանակ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ խոսել է Անցումային արդարադատության մասին: «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանի մեղադրանքներին ի պատասխան` Արարատ Միրզոյանը պարզաբանել է, որ «անցումային արդարադատությունը» նոր եզրույթ էր, և խմբակցությունը ծանոթացել է այդ երևույթի ու նաև դրա գործիքակազմի, մեթոդաբանության հետ: Գործիքակազմի մի մասը վեթինգն է: «Քննարկումների ընթացքում մենք՝ պատասխանատուներս, փորձել ենք […]
08:45 29.05.2019
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած մեկ ամիս առաջ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը բարձրաձայնեց ընդդիմությանը լծակներ տալու մասին, հիշեցրեց Փաշինյանի ընդդիմադիր ժամանակվա քննադատությունները, երբ ասում էր, որ ընդդիմությունը չունի իշխանությանը վերահսկելու լծակներ, Փաշինյանն էլ, ընդունելով դիտողությունը, առաջարկեց խորհրդարանական 2 ընդդիմադիր խմբակցությունների մեկական թեկնածու ներկայացնել Տնտեսական մրցակցության պաշտպանության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների կազմում, […]
17:46 22.05.2019
Վաղն ԱԺ նիստ գումարելու հետ կապված ԼՀԿ միջնորդությունը մերժվել է: Այս մասին հայտնել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ արտահերթ խորհրդի նիստի ավարտից հետո, որը մոտ 1 ժամ է տևել: «Ստորագրությունները կային և բավարար էին, բայց ԱԺ խորհուրդը պետք է հաստատեր նիստը գումարելու համար, իսկ ԱԺ խորհուրդը մերժեց»,- ասել է Մարուքյանը: Պատգամավորը նշեց, որ նիստի […]
12:46 21.05.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն արտահերթ նիստ անցկացնելու համաձայնություն ձեռք չի բերել: «Լուսավոր Հայաստանը չունի «Իմ քայլը» խմբակցության նույնիսկ նախնական համաձայնությունը արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ այն ձևակերպումներով, որոնք առաջարկվել է: Այս մասին հեռախոսազրույցում երեկ ասել եմ պարոն Գորգիսյանին, իսկ քիչ առաջ նաև […]
16:35 16.05.2019
ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն օրեր առաջ հայտարարել էր, որ խորհրդարան մտնելիս իրեն ու ընդդիմադիր մյուս խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին այնպես են ստուգում, որ «քիչ է մնում՝ սոնոգրաֆիա անեն»։ Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը հերքեց այն ակնարկը, թե դա արվում է հենց ընդդիմադիրների դեմ։ «Միանգամից ասեմ՝ ռեժիմը գործում է բոլորի համար, ու […]
17:06 13.05.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն արձագանքել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի գրառմանը: Հիշեցնենք, որ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր գրառման մեջ անդրադարձել էր հայկական մամուլում տարածված այն տեղեկությանը, որ ՀՀ Արագածոտնի մարզի ներկայիս մարզպետը ժամանակին մասնակցել է ՌԴ դրոշի այրման ակցիայի՝ հայտարարելով, որ ՌԴ-ի հետ լավ հարաբերություններ պահպանելու ձգտում ունեցող երկիր […]
16:57 13.05.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որտեղ խոսել է հայկական լրատվամիջոցներում տարածված այն տեղեկություններին, որ Արագածոտնի մարզպետը ժամանակին մասնակցել է ՌԴ դրոշն այրելու ակցիայի, ինչն իրավապահների միջամտության արդյունքում չի հաջողվել իրագործել: Նա հայտարարել է, որ անընդունելի է համարում, որ նման ակցիաների մասնակցություն ունեցած անձը կարող էր Հայաստանի Հանրապետությունում բարձր պաշտոն […]
11:50 13.05.2019
ԱԺ-ում ընթացող ճեպազրույցի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ են ընդդիմադիր պատգամավորների մեքենաները և պայուսակները հատուկ ստուգում անցնում, ասել է, որ այդպիսի ստուգում անցնում են բոլոր պատգամավորները` հաշվի չառնելով` իշխո՞ղ, թե՞ ընդդիմադիր թևից: «Մի քիչ հիասթափված եմ պարոն Մարուքյանից»,- ասել է Ռուբինյանը` նշելով, թե կարդացել է այդ մասին «Լուսավոր Հայաստան» […]
12:22 10.05.2019
Պրոբացիայի ծառայության արդյունավետությունը այսօր քննարկման առարկա դարձավ Ազգային ժողովում, երբ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ այդ ծառայությունը առանց դատապարտյալներին տեսնելու, մերժում է նրանց ազատ արձակելը միայն քրեակատարողական հիմնարկի ղեկավարի եզրակացության հիման վրա։ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն առարկեց այս բնորոշումներին ու թվեր ներկայացնելով պնդեց, որ պրոբացիան ծառայությունը տարեցտարի ավելացնում է ազատ արձակվողների թիվը։ Զոհրաբյանն արձագանքեց, […]
10:56 09.05.2019
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողները զրուցել են ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ: Նա խոսել է Արցախյան խնդրի կարգավորման մասին և ընդգծել, որ պետք է կառուցել ուժեղ պետություն: «Պետք է ուժեղանալ, հզորանալ, տնտեսությունն ուժեղացնել, թիկունքն ուժեղացնել, պայմանագրայինների թիվն ավելացնել, շատ վճարել զինվորականներին, սոցիալական ապահովության հարցը լուծել, բնակարանների հարցը լուծել: Խնդիրը լուծելու մասին կարող […]
10:15 09.05.2019
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողները զրուցել են ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ: Նրանք հիշեցրել են Մարուքյանի խոսքերը, թե նախկին իշխանությունների օրոք «բանակը գյուղացիա-բանվորական բանակ էր», ի՞նչ իրավիճակ է այսօր: «Այդ առումով որևէ բան չի փոխվել, որովհետև դա մեծ, համակարգային փոփոխությունների արդյունքում պետք է լինի, շատ վաղ է դրա մասին խոսելը: Մեկ տարվա […]
17:34 08.05.2019
ԱԺ-ում դատախազ Արթուր Դավթյանին ԼՀԿ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարց է ուղղել մանկապարտեզների սեփականաշնորհման վերաբերյալ ԶԼՄ-ներից մեկի հետաքննության մասին: «Մենք արդյո՞ք չպետք է պետական շահերի պաշտպանության շրջանակներում էդ գույքի սեփականաշնորհման հիմքերն ուսումնասիրելով, գույքը քրեական գործի շրջանակներով հետ վերադարձնենք»,- հարցրել է Մարուքյանը և հավելել, որ հանրապետությունում կան մանկապարտեզներ, որոնք դարձել են հյուրանոց, ռեստորան: Ի պատասխան` դատախազը […]
17:21 08.05.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հարց ուղղեց ասուլիսում հնչած թեմաներից մեկով: Նա հիշեցրեց՝ Փաշինյանն ասել է, որ ԱԱԾ տնօրենը եկել է և ասել՝ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի քրգործը տան ՀՔԾ-ին, քանի որ իրենց հասցեին մեղադրանքներ են հնչում: «Ո՞ր օրենքով եք առաջնորդվել, երբ Դուք եք սկսել […]
17:12 08.05.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մայիսի 8-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հիշեցնելով. կառավարության վերջին նիստի ժամանակ վարչապետն իրենց մեղադրել է ահաբեկչական կազմակերպության աջակցելու մեջ, դա լուսաբանվել է մամուլում: «Պահանջում ենք հերքում: Դուք այդ օրենքը կամ չեք հիշում, կամ Ձեզ վատ են զեկուցել»,- ասաց նա: Վարչապետն արձագանքեց. «Որ ասում եք՝ […]
10:45 08.05.2019
ՀՀ ԱԺ-ն տևական քննարկումներից հետո ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 79 պատգամավոր: Դեմ է արտահայտվել 41-ը, ձեռնպահ՝ 1-ը: Քվեարկությունից առաջ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեցին, որ խմբակցությունները դեմ են քվեարկելու նախագծին: Կառավարությունը կունենա հետևյալ նախարարությունները` Արտաքին գործերի նախարարություն, Պաշտպանության նախարարություն, Արտակարգ իրավիճակների […]
19:14 07.05.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանի հայտարարությունների ժամին անդրադարձավ երեկ երեկոյան Երևանի ավագանու հանձնաժողովներից մեկի ժամանակ տեղի ունեցած միջադեպին: «Երեկ Երևանի քաղաքապետարանում հետաքրքիր դեպք է տեղի ունեցել, երբ «Լույս» խմբակցության ներկայացուցիչներն անընդհատ քննադատում էին, որ Երևանի քաղաքապետը նախագիծ ունի, որով իր աշխատավարձն է կրկնապատկում, քաղաքապետարանի աշխատակիցների թիվն է ուռճացնում. ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նիստը պետք […]
17:46 07.05.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` Արցախի նախագահ Բակո Սահակյանը և Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը դիմել են Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով: Նպատակն է, որ մայիսի 9-ին Արցախում հանդիսավորությամբ նշվող Հաղթանակի տոնին մասնակցի նաև Քոչարյանը, որը եղել է Արցախի առաջին նախագահը: Թեմայի վերաբերյալ խորհրդարանի միջանցքներում՝ լրագրողների հետ զրույցում, պատասխանել […]
13:38 07.05.2019
«Հենց Դավիթ Սանասարյանի վրա քրեական գործ հարուցեցին, ձեր մի հատվածը՝ խորհրդարանական, արտախորհրդարանական և քաղաքացիական հասարակության մեր գործընկերները, սկսեցին պնդել, որ ա՜յ, ԱԱԾ-ի քննչական մարմնից վերցրեք էդ գործը, տվեք ՀՔԾ-ին։ Բա որ մենք ասում էինք՝ ԱԱԾ-ն պետք է քննչական մարմին չունենա, պետք է գնա ընդհանուր քննչական մարմնին, էդ ինչի՞ մեկդ բան չէր անում։ Թե՞ սպասում եք՝ […]
13:09 07.05.2019
«Իմ քայլը» դաշինքի պատգամավորները խոսում են իրենց խոստումների կատարման մասին, խոսում են կառավարության ապակենտրոնացման մասին, մինչդեռ Հայաստանում գործում է սուպերվարչապետական համակարգ։ Կառավարությունում տեղի է ունենում կենտրոնացում, ոչ թե ապակենտրոնացում։ ԱԺ-ում կառավարության կառուցվածքի փոփոխությունների քննարկման ժամանակ այսպիսի կարծիքներ հայտնեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Ես հիշեցի հեղափոխության առաջնորդի մայիսյան թեզիսները, երբ նա ասաց, որ ԱԱԾ-ն և ոստիկանությունը […]
18:09 03.05.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պահանջում է մեկշաբաթյա ժամկետում հրապարակայնորեն հերքել վարչապետի կողմից կառավարության բաց նիստին հնչեցված տեղեկությունները. «Քիչ առաջ մեր կողմից հերքման պահանջ է ուղարկվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Դրանով մասնավորապես մեկ անգամ ևս հիմնավորվել է խմբակցության կողմից մշակված «Գնումների […]
18:42 25.04.2019
Միհրան Պողոսյանը Հայաստանի Հանրապետությունից մեկնել է 2018 թվականի հոկտեմբերի 7-ին, իսկ այդ ժամանակ վարույթն իրականացնող մարմինը չէր կարող կանխել վերջինիս մեկնումը ՀՀ-ից, քանի որ անձի ազատ տեղաշարժի իրավունքը կարող է սահմանափակվել նրա նկատմամբ խափանման միջոցի առկայության դեպքում: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ արձագանքելով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքին, թե […]
14:09 25.04.2019
ԱԺ ճեպազրույցների ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին: «Մենք ունենք «փայլուն» հարաբերություններ, չեք պատկերացնում, թե որքան են «փայլում» հայ-ռուսական հարաբերությունները: Մեկ էլ պարզվում է, որ Ռուսաստանում միայն հայ վարորդներին են կանգնեցնում և թույլ չեն տալիս հայկական վարորդական իրավունքներով մեքենա վարել: Կառավարությունն ասում է՝ բան չմնաց, հեսա լուծվելու է այս […]
13:50 25.04.2019
ԱԺ ճեպազրույցների ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Էդոմոն Մարուքյանին հարցրել են՝ ինչպե՞ս է նա վերաբերվում Միհրան Պողոսյանի՝ Ռուսաստանից քաղաքական ապաստան խնդրելու թեմային: «Հույս եմ հայտնում, որ ռուսական իշխանությունները նրան չեն տա քաղաքական ապաստան: Հուսանք, այո, հիմնվելով մեր փայլուն հարաբերությունների վրա, հուսանք՝ նրան չեն տա քաղաքական ապաստան: Բայց եթե տվեցին՝ այ-այ-այ, շատ բան կստացվի»,- ասաց նա: […]
13:30 25.04.2019
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում ամփոփել է հերթական քառօրյան: «Այս նիստերի ընթացքում պարզվեց, որ կառավարությունը 1 տարի մտածելուց հետո վերջապես բերեց իր կառուցվածքը, և մեր 8 առաջարկներից որևէ մեկը չընդունվեց: Դրան գումարած՝ որևէ կառուցողական քննադատություն չընդունելու ճանապարհով գնացին: Նաև շատ վատ եմ գնահատում արդարադատության նախարարի զեկույցը, շատ վատ եմ գնահատում ամփոփիչ […]
08:52 25.04.2019
«Հրապարակ» թերթը գրում է․ «Հայոց պառլամենտը բավականին թանկ հաճույքի է վերածվել. այնտեղ ոչ միայն 101-ի փոխարեն 131 պատգամավոր է, որոնք բավականին տպավորիչ աշխատավարձ են ստանում, այլև պառլամենտարիզմի պատմության մեջ երբեք այսքան պատգամավոր չէր դիմել վարձով բնակարանի գումարի փոխհատուցում ստանալու հարցով, իսկ մենք փշերի վրա նստած` սպասում ենք` կկրճատե՞ն մեզ, թե՞ ոչ»,- ասաց ԱԺ աշխատակիցը: Քանի՞ […]