TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+1.09 oC

Էդմոն Մարուքյան

Էդմոն Մարուքյանը չունի տարրական իրավական գիտակցություն. Գարեգին Չուգասզյան

15:20 06.12.2018

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչ Գարեգին Չուգասզյանն անդրադարձել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությանն ու որակումներ տվել։ «Լուսավոր Հայաստան» կոչվող կուսակցությունն իր ընկերներին փողոցում մենակ թողեց հեղափոխության ժամանակ, իսկ հիմա փորձում են իրենց ներկայացնել որպես հեղափոխության ջատագովներ: Իրենք միշտ տատանվող ուժ են եղել»,- ասել է Գարեգին Չուգասզյանը: Լրագրողների այն նկատառմանը, թե «Լուսավոր Հայաստան» […]

̰
Ինչպես են պատրաստվում քաղաքական ուժերը պայքարել կոռուպցիայի դեմ և տնտեսության զարգացման համար

09:57 06.12.2018

ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի ընտրական ցուցակների առաջին համարները ներկայացրին կոռուպցիայի դեմ պայքարի ու տնտեսության զարգացման իրենց տեսլականները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին կուսակցությունների ու դաշինքների առաջնորդները խոսեցին Առաջին ալիքի եթերում դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի առաջին համարների բանավեճի ընթացքում: «Կոռուպցիայի դեմ պայքարում ամենակարևորն այն է, որ մենք կարողանանք մեր […]

̰
ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ցուցակները գլխավորող գործիչները ներկայացրին ԼՂ խնդրի կարգավորման իրենց տեսլականը

09:48 06.12.2018

ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը վստահ են՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը երկրի կարևոր առաջնահերթություններից է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում նախընտրական մեծ բանավեճի ժամանակ նշեցին ընտրապայքարում ներգրավված ուժերի ցուցակները գլխավորող քաղաքական գործիչները՝ ներկայացնելով ղարաբաղյան խնդրի կարգավորման իրենց տեսլականը: Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Վիգեն Սարգսյանը համոզմունք հայտնեց, […]

̰
Հայաստանում աշխատողները գտնվում են շատ ծանր պայմաններում․ Էդմոն Մարուքյան

23:23 05.12.2018

Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ բանավեճի ժամանակ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը նշեց, որ կուսակցությունը 3 տարիների ընթացքում ցույց է տվել, որ սկզբունքային, գաղափարական, պրոֆեսիոնալ մարդկանց թիմ է, որը միշտ պայքարել է մարդկանց իրավունքների համար: ««Լուսավոր Հայաստան»-ը Ապրիլի 17-ին դեմ է քվեարկել Սերժ Սարգսյանի 3-րդ ժամկետին: Միշտ պայքարել է անարդարությունների դեմ, իսկ հոկտեմբերի 2-ին խորհրդարանում բացահայտել է այն սաբոտաժը, որն իրականացվում էր հեղափոխության դեմ»,- նշեց Մարուքյանը: Էդմոն Մարուքյանի խոսքերով՝ Հայաստանում աշխատողները գտնվում են շատ ծանր պայմաններում, նրանց հետ պայմանագրեր չեն կնքվում, նրանց իրավունքները ոտնահարվում են, իսկ իրենք գալիս են՝ պաշտպանելու նրանց։ […]

̰
Հարց ու պատասխան՝ «Իմ քայլ»-ի և ՀՅԴ-ի պատգամավորի թեկնածուների միջև

22:24 05.12.2018

Այսօր «Նախընտրական հակակառուպցիոն լսումներ» թեմայով հրավիրված լսումների ժամանակ, «Իմ քայլ» դաշինքի ներկայացուցիչ Հերիքնազ Տիգրանյանը հարց է ուղղել ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանին՝ հիշեցնելով, որ Մանուկյանն իր խոսքում նշել է նախորդ իշխանությունների կոռումպացվածության մասին. «Հիշատակեցիք մի քանի անգամ Հովիկ Աբրահամյանին, որը ղեկավարել է նաև Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը՝ ի պաշտոնե՝ որպես վարչապետ: Բայց այդ, բոլոր ժամանակահատվածներում Դաշնակցությունը […]

̰
Շատ համայնքներում մարդիկ ասում են, որ վախեցած են. Էդմոն Մարուքյան

16:57 05.12.2018

«Շատ համայնքներում մարդիկ ասում են, որ վախեցած են»,- դեկտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրացուցակի առաջին համարը զբաղեցնող Էդմոն Մարուքյանը: Նրա խոսքերով՝ իրենք չենք կարողանում պարզել, թե ինչից են վախեցած, և, ըստ Մարուքյանի՝ այդ վախը երկու պատճառով կարող է լինել՝ կա՛մ իներցիայով վախեցած են, կա՛մ իրենց վախեցնում են նախկին կամ ներկա […]

̰
Եկել է կառուցելու, կերտելու ժամանակը, և «Լուսավոր Հայաստանն» այստեղ անփոխարինելի է. Մանե Թանդիլյան

13:51 05.12.2018

«Հետաքրքիր, ինտենսիվ ու զբաղված». «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Մանե Թանդիլյանը դեկտեմբերի 5-ին այսպես բնութագրեց քարոզարշավի անցած 10 օրերը: Մանե Թանդիլյանի խոսքերով՝ արել են այն, ինչ ծրագրել էին, թեպետ Հայաստանի մարզերի բոլոր գյուղերում ու քաղաքներում չեն հասցրել լինել, փոխարենը՝ որտեղ, որ չեն հասցրել լինել, իրենց ուղերձն են հղել՝ կոչ անելով մասնակցել ընտրություններին, որը […]

̰
Ինչի՞ց է անհանգստացած իշխանությունը. բերման են ենթարկվել 2 տասնյակից ավելի անձինք․ «Փաստ»

08:43 05.12.2018

«Փաստ» օրաթերթը գրում է. «Սպասելի էր, որ մի շարք աղմկոտ քրեական գործեր կհամընկնեն նախընտրական շրջանի վերջին շաբաթվա հետ: Սրա վկայությունն էր ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործի մասին պատկան մարմինների հայտարարությունը: Սակայն բարձրաստիճան պաշտոնյաներին վերաբերող ու աղմկոտ քրեական գործերից զատ, կան նաև, այսպես ասած, ընթացիկ դեպքեր ևս: Մասնավորապես, ըստ տարածված տեղեկատվության, դեկտեմբերի 3-ին […]

̰
«Լուսավոր Հայաստան»-ը հանդես է գալու որպես հակակշռող, փոխզսպող ուժ. Էդմոն Մարուքյան

00:52 05.12.2018

Քաղաքական հռետորաբանության առումով մեզ ամբողջությամբ նոր մշակույթ է սպասվում: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ասել է ԱԺ ընտրություններում հանդես եկող «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը: «Եթե ակնհայտ փաստեր չունես, տվյալներ չունես, գոնե բամբասանքների  մակարդակով ինֆորմացիա չկա, որ քո նախարարը թալանում է իրեն վստահված ոլորտը, չգիտեմ, բիզնեսով է զբաղված և այլն, […]

̰
Մենք կառավարության որևէ արհեստական կոալիցիայի մաս երբեք չենք կազմի. Էդմոն Մարուքյան

00:41 05.12.2018

Ես գիտեմ, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե իրենք հավաքեն մեծամասնություն, որն, ինձ թվում է՝ հարց չէ քննարկման, իրենք կձևավորեն միանձնյա կառավարություն, և նաև մենք ենք հայտարարել, որ մենք կառավարության որևէ արհեստական կոալիցիայի մաս երբեք չենք կազմի: Այս մասին հայտարարել է ԱԺ արտահերթ ընտրությունների մասնակցող «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը։ «Տեսեք՝ […]

̰
Մենք որևէ պայմանավորվածություն չունենք վարչապետի պաշտոնակատարի հետ. Էդմոն Մարուքյան

00:23 05.12.2018

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը որևէ պայմանավորվածություն չունի ընտրությունների արդյունքի վերաբերյալ: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» վերլուծական հաղորդաշարի ընթացքում այս մասին հայտարարել է ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը: Հիշեցնենք, որ որոշ ուժեր տեսակետ են հայտնել, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ու «Մենք» դաշինքի անդամները պայմանավորվածություն ունեն վարչապետի հետ, որ պետք է անցնեն խորհրդարան՝ այդպիսով […]

̰
Շախմատային լեզվով ասած՝ իրենց պարտիան ավարտված է, որովհետև թագավորն ընկել է. Էդմոն Մարուքյան

23:41 04.12.2018

Դեկտեմբերի 9-ին ձևավորվելիք ընդդիմությունն ապագա իշխանությունն է: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում հայտարարել է ԱԺ արտահերթ ընտրություններում հանդես եկող «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը: «Իրենք (նկատի ունի ՀՀԿ-ին-խմբ.) չեն կարող լինել ապագա իշխանություն, որովհետև դեռևս այն վերքերը չեն բուժվել, և մարդիկ չեն մոռացել այս ամենը»,- ասել է Էդմոն Մարուքյանը: Իր խոսքերով՝ […]

̰
Ասում են` ձեզ տակից կօգնենք, մեզ տակից օգնել պետք չէ. Էդմոն Մարուքյան

13:34 04.12.2018

Հավասար պայմաններ երբեք չեն լինի, որևէ քարոզարշավում հավասար պայմաններ չկան: Դեկտեմբերի 4-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նա շեշտեց` ակնհայտ է, որ եթե կա իշխանություն, այն մասնակցում է ընտրություններին, ուրեմն ավելի շատ է լուսաբանվում, հետևաբար «հավասար պայմաններ» ասելը սխալ է: «ԱՄՆ-ում էլ Թրամփին են ավելի շատ լուսաբանում, […]

̰
Կարելի է սպասել, նոր խորհրդարանի առաջին նիստից հետո նախկին պատգամավորների անձեռնմխելիությունը կդադարի. Մարուքյան

13:27 04.12.2018

ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը դեկտեմբերի 4-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ քվորումի բացակայության պատճառով ԱԺ նիստի չկայանալուն: Նա նշեց, որ շատ սպասելի էր այս իրավիճակը, ակնհայտ էր, որ չեն գալու, նիստ չի լինելու: «Դեպքի մասին վաղուց գիտենք: Մինչև ընտրությունները, կարծում եմ, քվորում չի լինի, իսկ դրանից հետո մինչև 7-րդ գումարման […]

̰ ̰
Անելու ենք հնարավոր ամեն բան, որ ապագա խորհրդարանում լինեն նոր ուժեր. Էդմոն Մարուքյանը Սևանում  էր

18:58 03.12.2018

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամները նոյեմբերի 3-ին նախընտրական իրենց ծրագիրը սևանցիներին են ներկայացրել: Կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանին Սևանում աղ ու հացով են դիմավորել: Սևանցիներին ներկայացվել է ծրագիրը, որում ներառված են տարբեր դրույթներ՝ Արցախյան հիմնահարցից մինչև արտաքին քաղաքականություն, տարածքային համաչափ զարգացումից մինչև պետական կառավարման ինստիտուտների կայացում ու զարգացում: «Անելու ենք հնարավոր ամեն բան, որ ապագա […]

̰
Քաղաքականությունը «Լուսավոր Հայաստան»-ի համար արիստոտելյան սկզբունքով իրականացվող գործողություն է. Մարուքյան

17:45 29.11.2018

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նախընտրական քարոզարշավը Գեղարքունիքի մարզում է շարունակել: «Մեր խնդիրները, ըստ էության, նույնական են»,- ասել է կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: Նրա խոսքերով՝ բոլոր համայնքներում կա գործազրկություն, արտագաղթ, սոցիալապես անապահով խավ, աղքատություն, անհավասարություն: Ըստ նրա՝ հաճախ խոսելով այդ թեմաների մասին, մոռանում են նաև իրենց ծրագրերը ներկայացնել: Դրա համար էլ Գավառում «Լուսավոր Հայաստան»-ը ծրագրային մի դրույթին […]

̰
Դուք լավ իշխանություն չեք եղել, ո՞նց կարող եք լինել լավ ընդդիմություն. Էդմոն Մարուքյան

12:36 29.11.2018

ԱԺ պատգամավորի թեկնածու Էդմոն Մարուքյանը իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով  խոսել է ներքաղաքական իրավիճակի մասին: «Մենք հանդիպումներ ենք ունենում քաղաքացիների հետ, ասում ենք՝ ուր ենք հասել և ուր է գնալու Հայաստանը: Ինչպե՞ս վարվենք, որ այլևս երբեք Ազգային ժողով ցրելու կարիք չունենանք: Մենք հաջողակ մարդկանց թիմ ենք, մենք բոլորս մեր ոլորտներում հաջողությունների հասած մարդիկ ենք: Մենք […]

̰
Այդքան կարելի՞ է անլուրջ լինել, ամեն ինչ իջեցնել, հասցնել գետնին. Էդմոն Մարուքյան

15:59 28.11.2018

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ցուցակի առաջին համարը ներկայացնող Էդմոն Մարուքյանն այսօր Արտաշատում ընտրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է այն պնդումներին, թե 7-րդ գումարման խորհրդարանը 1.5-2 տարվա կյանք է ունենալու: Մարուքյանի խոսքերով՝ նման հայտարարություններ անում են նրանք, որոնք ոչ մի ցուցակում չեն հայտնվել. «Մեկ էլ նրանք, ովքեր մտել են ընտրապայքարի մեջ և հասկանում են, որ Հայաստանի […]

̰
Մի կողմից այդ անգին արժեքներն են, մյուս կողմից՝ մեր պետության միջազգային վարկը. Էդմոն Մարուքյանը՝ Ամուլսարի մասին

13:22 27.11.2018

«Մի բան ակնհայտ է, որ նախորդ կառավարությունը պետք է ավելի խոր ու մանրամասն այս գործընթացների միջով անցներ և չհասնեինք այն իրավիճակին, որին հիմա հասել ենք: Սա շատ լուրջ խնդիր է: Այսինքն՝ մի կողմից՝ մենք ունենք այնպիսի արժեքներ, որոնք անգին են ինձ համար ու որևէ թվով ձևակերպված ներդրում չի կարող այդ արժեքներին դիմակայել, բայց մյուս կողմից՝ […]

̰
7 փաստ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին

20:08 26.11.2018

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններից հետո հերթը խորհրդարանականինն է, կրկին արտահերթ: Այդ է պատճառը, որ նախընտրական քարոզարշավը կարճ կտևի, գրեթե 2 շաբաթ: Քարոզարշավի մեկնակն այսօր է, իսկ ավարտը՝ դեկտեմբերի 9-ին: Դեկտեմբերի 8-ին լռության օր է: SHANTNEWS.am-ը 7 փաստ է առանձնացրել արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Սպասվելիք ընտրություններին ավելի շատ քաղաքական ուժեր են մասնակցում, քան նախորդին: Այս անգամ […]

̰
Խորհրդարանը չի ընդունել Էդմոն Մարուքյանի առաջարկը

12:47 16.11.2018

Այսօր խորհրդարանում քվեարկության է դրվել «Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: «Հարգելի՛ գործընկերներ, շատ եմ կարևորում այս նախաձեռնությունը և խնդրում եմ աջակցել: Այն վերաբերում է մարդու իրավունքների հարգմանը և պաշտպանությանը, և ես շատ եմ կարևորում, որ այն այսօր ընդունվի: Որովհետև որևէ քաղաքական նպատակ, քաղաքական աստառ չունի այս նախագիծը, զուտ հումանիստական […]

̰
Մենք ունենք բավարար ռեյտինգ երկրորդ տեղում լինելու համար. Էդմոն Մարուքյան

21:36 15.11.2018

Հարցին՝ որպես ընդդիմադի՞ր եք մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանում այսպիսի պատասխան է տվել. «Ցանկացած ուժ պայքարում է իրեն հասանելիք իշխանության համար: Մենք գնում ենք մեր բաժին պատասխանատվությունը ստանձնելու: Դա որքան կլինի՝ կորոշի ՀՀ քաղաքացին: Մենք ո՞ր տեղում կլինենք, դա էլ կորոշի ՀՀ քաղաքացին: Մենք հասկանում ենք, որ հեղափոխությունից […]

̰
Էդմոն Մարուքյանն այն մասին, թե որ ճամբարն է ներկայացնում «Լուսավոր Հայաստան»-ը

13:52 15.11.2018

Այսօր խորհրդարանում լրագրողները հարցրել են «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին, թե, ի վերջո,  քաղաքական ո՞ր ճամբարն է ներկայացնում «Լուսավոր Հայաստան»-ը՝ իշխանակա՞ն, թե՞ ընդդիմադիր: «Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, ճգնաժամային կառավարության ղեկավարն է, ճգնաժամային կառավարությանն աջակցում են, ոչ թե ընդդիմախոսում»,- ասել է Էդմոն Մարուքյանը: Ըստ Մարուքյանի՝ իրենք կառավարությանն աջակցել են նախարար տալով, խորհրդարանում, որ սաբոտաժներ չլինեն: «Իսկ ընդդիմախոսելը […]

̰
Էդմոն Մարուքյանը խոսել է այն մասին, թե որքանով է բարդ խորհրդարանում հայտնվելը

13:11 15.11.2018

«Մեր քարոզչության ընթացքում մենք հնարավորինս չենք անդրադառնալու ՀՀԿ-ին, որովհետև մենք ներկայացնելու ենք մեր ծրագրերը»,- այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: Մարուքյանը հավելել է, որ ինքն ամեն բան ասել է այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը նստած է եղել խորհրդարանում: Իր ասելիքն ամբողջությամբ ասել է՝ Սերժ Սարգսյանի աչքերի մեջ նայելով: […]

̰
ՀՀԿ-ից, ըստ էության, մենք նոր ենք պրծել կամ պրծնում. Էդմոն Մարուքյան

12:46 15.11.2018

«Միակ ընդդիմությունը մենք կարող ենք լինել, ասում են հանրապետականները»,- այսօր խորհրդարանում, պատասխանելով լրագրողների հարցերին, հիշեցրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: Մարուքյանը հավելել է, որ գոյություն ունի քաղաքագիտություն, և քաղաքականությունը պետք է նաև իրականացվի գիտական մոտեցումներով: Քաղաքական գործիչն իրեն համարում է դաշտային քաղաքական գործիչ: «Ընդդիմությունը յուրաքանչյուր քաղաքական համակարգում ապագա իշխանությունն է, և ՀՀ քաղաքացիները […]

̰
Մեր ցուցակը կազմվել է «ավելին ավելիի դիմաց» սկզբունքով. Էդմոն Մարուքյան

12:43 15.11.2018

«Ես ի՞նչ եմ արել, որ ինձ եք սպասում»,- այսօր խորհրդարանում հանդիպելով լրագրողներին՝ ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: Կատակից ու ժպիտներից հետո լրագրողները հարցրել են Մարուքյանին, թե ի՞նչ սկզբունքով է կազմվել «Լուսավոր Հայաստան»-ի նախընտրական ցուցակը. «Ցուցակը կազմվել է զուտ կուսակցության խորհրդի մարզային կառույցների ներկայացուցիչների ունեցած ներդրմանը համահունչ: Նրանց տեղերը որոշվել են «Ավելին ավելիի […]

̰
ՔԿՀ-ներում անմարդկային վերաբերմունք կրած մարդկանց բարոյական փոխհատուցում է պետք տալ. Էդմոն Մարուքյան

12:02 15.11.2018

Խորհրդարանի նոյեմբերի 15-ի նիստում քննարկման դրվեց պատգամավոր Էդմոն Մարուքյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծն ընդունելու հարցը: Մարուքյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է նախնական կալանքի տակ պահվող անձանց համար մեկ օրը հաշվարկել մեկուկես օր՝ ներկայում գործող մեկ օրը մեկ օրվա հաշվարկի փոխարեն, առաջարկվում է նաև, որ այս օրենքն ունենա հետադարձ ուժ, որպեսզի այն […]

̰
«Լուսավոր Հայաստան»-ի ընտրական ցուցակը գլխավորում է Էդմոն Մարուքյանը

18:38 14.11.2018

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց ընտրական ցուցակը: Կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է «Լուսավոր Հայաստան»-ի հիմնադիր Էդմոն Մարուքյանը: Կուսակցության առաջին տասնյակում են Մանե Թանդիլյանը, Արման Բաբաջանյանը, Գևորգ Գորգիսյանը, Տարոն Սիմոնյանը, Արկադի Խաչատրյանը, Անի Սամսոնյանը, Հարություն Բաբայանը, Կարեն Սիմոնյանը, Աննա Կոստանյանը: Կուսակցությունը խորհրդարան է գնում գործող իշխանությանը հակակշռելու համար: Կուսակցության ընտրական ցուցակում ներառված գրեթե բոլոր […]

̰
Տարատեսակ հաղորդագրություններ արդեն ստանում ենք նախատեսվող ընտրախախտումների հետ կապված. Մարուքյան

18:05 13.11.2018

Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ քաղաքացիներին մի քանի կարևոր ուղերձ պետք է հղի. «Շատ կարևոր է, որ այս խորհրդարանական ընտրությունները իրապես լինեն արդար, թափանցիկ, հավասար մրցակցային, և նախկինի արատավոր բարքերով երևույթները մենք բոլորս միասնական ուժերով կարողանանք մերժել և իրապես ունենանք այնպիսի իրավիճակ, որ խորհրդարանական ընտրություններից հետո որևէ մեկը չկարողանա ասել, […]

̰
BACK_TO_TOP