21:30 19.12.2018
Դեկտեմբերի 19-ին Արցախի խորհրդարանում հյուրընկալվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության (ԼՀԿ) պատվիրակությունը՝ կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ։ Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի և խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, Խորհրդարանի նախագահը շնորհավորել է կուսակցությանը` ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններում ցուցաբերած արդյունքների առթիվ և կարևորել ԼՀԿ պատվիրակության […]
13:40 19.12.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 19-ին ընդունել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատվիրակությանը՝ կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ: Ինչպես տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Արցախի նախագահը շնորհավորել է կուսակցությանը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում արձանագրած արդյունքների և խորհրդարան անցնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք: Հանդիպմանը քննարկվել են պետականաշինությանը, ներքին և արտաքին […]
10:57 19.12.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը աշխատանքից հեռացրել է իր մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանին՝ նրան հեռացնելով նաև «Կենտրոն» հեռուստաընկերությունից: Ի սկզբանե Ծառուկյանը որոշել էր անձամբ պատասխանել Էդմոն Մարուքյանի լայվում իր հասցեին հնչած մեղադրանքներին, սակայն նկարահանումները չեն ստացվել, և Ծառուկյանին թվացել է, որ դրա պատասխանատվությունը պետք է բարդել Տոնոյանի վրա: Ի վերջո, որոշվել է […]
00:58 18.12.2018
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի կողմից հրապարակային բանավեճի հրավերը մերժելու վերաբերյալ։ «Հենց նոր «Ազատության» ուղիղ եթերում Խորհրդարանում վերջին՝ երրորդ տեղը զբաղեցրած քաղաքական ուժի ուժասպառ ղեկավար Էդմոն Մարուքյանն ուղղակիորեն մերժեց ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԲԱՆԱՎԵՃԻ իմ առաջարկը… Ու գիտեք՞ ինչ հիմնավորմամբ. թե ինչ-որ քաղաքական ուժի որերորդ […]
23:27 16.12.2018
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հրապարակային բանավեճի հրավիրելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին․ «Ես միշտ ձեռնպահ եմ մնացել քաղաքական հակասություններն անձնավորելուց, առավելևս՝ վիրավորանքներ սփռելուց, բայց երբ անհարկի վիրավորում են իմ ղեկավարին, անկարող եմ լինում ապահովել հուզական լիակատար չեզոքություն․․․ Հիմա ես Էդմոն Մարուքյանին հղում եմ հրապարակային բանավեճի հրավեր՝ […]
15:20 16.12.2018
Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամներին: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ֆեյսբուքյան էջը։ «Հանդիպմանը կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց 7-րդ գումարման Խորհրդարանում «Լուսավոր Հայաստան»-ի խմբակցության անդամներին, անդրադարձավ կուսակցության քաղաքական հայացքներին ու դավանած ավանդական քրիստոնեական արժեքներին` նշելով, որ առջևում […]
13:29 15.12.2018
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ Ազգային ժողովի ընտրություններում նրա գլխավորած «Իմ քայլը» դաշինքի տարած հաղթանակի առթիվ: Հանրապետության նախագահը շնորհավորել է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին և «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին խորհրդարանական ընտրություններում արձանագրած հաջողության համար: ՀՀ նախագահի գրասենյակից հայտնում են՝ նախագահ Արմեն Սարգսյանը համոզմունք է […]
14:00 13.12.2018
Լոռու մարզն ընդգրկող 9-րդ ընտրատարածքում 2017 թվականին ռեյտինգայինով 10 ամենաշատ քվեներ հավաքածներից ոչ ոք նույն առաջատար տասնյակում չի հայտնվել այս տարվա ընտրություններին։ Այս մասին են վկայում ԿԸՀ հրապարակած տվյալները ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների հավաքած ձայների վերաբերյալ։ 2017 թվականին «Ելք» դաշինքով առաջադրված Էդմոն Մարուքյանը, այս տարի ԼՀԿ կուսակցության կազմում ռեյտինգայինների առաջին տասնյակում է հայտնվել Երևանի ընտրատարածքներից […]
13:12 13.12.2018
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար էդմոն Մարուքյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ Փարիզում ավարտվել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվում էր Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների զեկույցը։ Նիստին մասնակցել են Հայաստանի հարցով համազեկուցողները և ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավարն ու այլ անդամներ։ Քաղաքական գործիչը ներկայացրել է իր ելույթը, ապա խոստացել, որ մնացած […]
00:12 13.12.2018
Երևանի Մալաքիա-Սեբաստիա, Շենգավիթ համայնքներն ընդգրկող 3-րդ ընտրատարածքն այն քչերից մեկն է, որտեղ 2017 թվականին ռեյտինգայինով 10 ամենաշատ քվեներ հավաքածներից գոնե մեկն այս տարի նույնպես առաջատար տասնյակում է։ Այս մասին են վկայում ԿԸՀ-ի հրապարակած տվյալները ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների հավաքած ձայների վերաբերյալ։ Նախկինում այստեղ ձայների հսկայական մասը ստացել էր գործարար Սամվել Ալեքսանյանը, իսկ այս ընտրություններին նա […]
00:10 11.12.2018
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին 3-րդ ընտրատարածքն ընդգրկող Մալաքիա-Սեբաստիա, Շենգավիթ համայնքներում (Երևան) ամենաշատ ձայներ հավաքել է Արարատ Միրզոյանը, նրանից հետո՝ Արաիկ Հարությունյանը։ Երկու թեկնածուներն էլ «Իմ քայլը» դաշինքից են ու հավաքել են ավելի քան 10 հազար ձայն։ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած դաշինքի մյուս թեկնածուները «ընդհատումներով» զբաղեցրել են 3-20-րդ տեղերը՝ 600-9000 ձայներով։ Եզակի «այլակուսակցական» թեկնածուները, որ կարողացել են հայտնվել […]
22:13 10.12.2018
7-րդ գումարման ԱԺ-ի ընտրությունները էական տարբերություններ գրանցեցին նախորդ՝ 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների համեմատ: Նախ՝ մասնակցության ցուցանիշով: Ընտրողների ռեգիստրում այս անգամ գրանցված քաղաքացիների թիվն ավելին էր նախորդ ընտրություններում նշված թվից մոտ 5 000-ով: Մասնակցության ցուցանիշը, սակայն, ստացվեց մոտ 12 տոկոսով պակաս: Բազմաթիվ վերլուծություններում տարբեր պատճառներ են նշվել, օրինակ, ընտրակաշառքի բացակայությունը: Մասնակցության ցուցանիշն այս ընտրություններում կազմեց […]
15:10 10.12.2018
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այս վեց ամիսների ընթացքում չի խուսափել իշխանությանը քննադատելուց, բայց և թույլ չի տվել, որ հեղափոխությունը կրի հետընթաց։ Ավելին, կուսակցության կողմից կառավարության մաս կազմելն իրենց չի կաշկանդելու լինել ընդդիմություն։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նրա խոսքերով՝ կառավարության գործունեության 6 ամիսների ընթացքում եղած սխալները ներելի են եղել, բայց այսօրվանից […]
15:01 10.12.2018
«Լուսավոր Հայաստանը» հայտարարում է խորհրդարանի միակ ընդդիմությունը լինելու մասին։ Ինչ վերաբերում է ակնկալվածից քիչ ձայներ հավաքելուն և խոստացած երկրորդ տեղը չզբաղեցնելուն, կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց, որ դա կապված էր նաև իրենց ծախսած ֆինանսների հետ՝ համեմատած այլ ուժերի ծախսերի հետ։ Դրանից բացի, ըստ Մարուքյանի, իրենց ուժի դեմ հսկայական հակաքարոզչություն է իրականացվել։ «Եվ […]
14:43 10.12.2018
Հայաստանի խորհրդարանում ընդդիմադիր լինելու ռեսուրս ունի միայն «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ այն պայմաններում, որ հին համակարգի ուժերից «Բարգավաճ Հայաստանը» խոցելի է, ինչպես նաև այն, որ քաղաքականությունն ու բիզնեսն այս պարագայում այդպես էլ չեն տարանջատվել։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ են իրենք որպես ընդդիմադիր համագործակցել […]
14:31 10.12.2018
«Հայաստանում կայացած պատմական ընտրությունները մեր երկրում հեղափոխության տրամաբանական շարունակությունն էին, դրա արժեքների կապիտալիզացիան ապահովող հիմնական գործընթացը»,- «Լուսավոր Հայաստան» կուսակցության՝ այս տողերով սկսվող հայտարարությունը քիչ առաջ ուղիղ եթերում ներկայացրեց կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։ Կուսակցությունը կարևորում է օրինական ընտրությունների կազմակերպումը և պնդում, որ հեղափոխությունն արդեն ավարտվել է, և երկիրն անցնում է ինստիտուցիոնալ բարեփոխումների փուլ։ Էդմոն Մարուքյանի ընթերցած […]
11:44 10.12.2018
Հրապարակվել են «Լուսավոր Հայաստան» կուսակցության ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների ստացած ձայները` նվազման կարգով. 1 ԼՀԿ, Մարուքյան Էդմոն Հրաչիկի 4450, 2 ԼՀԿ, Թանդիլյան Մանե Վանյայի 3636, 3 ԼՀԿ, Ավագյան Վահրամ Հմայակի 2146, 4 ԼՀԿ, Մարուքյան Քրիստ Հրաչիկի 2041, 5 ԼՀԿ, Մինասյան Սարիկ Սամվելի 1963, 6 ԼՀԿ, Անդրեասյան Էդվարդ Հրաչի 1915, 7 ԼՀԿ, Գորգիսյան Գեվորգ Սամվելի 1672, 8 ԼՀԿ, Սիմոնյան Տարոն Վարդանի 1361, 9 ԼՀԿ, Գեվորգյան […]
13:25 09.12.2018
«Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու էդմոն Մարուքյանը մասնակցել է քվեարկությանը և շփվել լրագրողների հետ. «Այս պահին քաղաքացու ձեռքում է ամեն ինչ, եկեք եթեներով չխոսենք, վաղը մենք համապատասխան հայտարարություն կանենք, թե ով որ տեղում է և ինչի համար: Ամեն ինչին անդրադառնալու ենք»: Այն դիտարկմանը, թե Էդմոն Մարուքյանի համար Գևորգն այս անգամ աշխատել է, Մարուքյանը պատասխանեց. «Գևորգն […]
13:18 09.12.2018
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար էդմոն Մարուքյանն այսօր մասնակցել է քվեարկությանը և զրուցել լրագրողների հետ: Նա անդրադարձել է Հանրային հեռուստաընկերությամբ օրեր առաջ հեռարձակված բոլոր կուսակցությունների առաջին դեմքերի հեռուստաբանավեճի ընթացքում իր և Գագիկ Ծառուկյան միջև տեղի ունեցած բանավեճին: «Երբ ես թեկնածու էի, ինձ ասում էին՝ արի, գնանք այս ինչին տեսնենք, արի գնանք այն ինչին տեսնենք, ես տեղում […]
11:42 09.12.2018
ԲՀԿ առաջնորդ, ընտրական ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը, կատարելով իր քաղաքացիական պարտքը, նշեց, որ այս ընտրություններում մեծ փոփոխություն կա բոլոր առումներով, վարչական ռեսուրսի կիրառում չկա: Հարցին` համաձա՞յն է արդյոք արդեն հրապարակված հարցումների արդյունքների հետ, նա պատասխանեց. «Ես համամիտ կլինեմ ընտրությունից հետո, որ համապատասխան կտեսնենք` ինչ արդյունքներ են, այսօր մարդիկ քնած տեղը չեն կարող որոշումներ կայացնել»: Լրագրողները […]
22:47 07.12.2018
«Լուսավոր Հայաստան» կոսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր Լոռու մարզում, լրագրողի հարցին ի պատասխան, անդրադարձել է վերջին հեռուստաբանավեճին: Լրագրողներից մեկը Մարուքյանին հիշեցրել է նրա այն միտքը, ըստ որի՝ ԲՀԿ-ն նախորդ ընտրությունների ժամանակ, ընտրապայքարի մեջ մտնելով, ԵԼՔ-ին դուրս թողեց երկրորդ քաղաքական ուժը լինելուց: «Այդ մտահոգությունը այս խորհրդարանական ընտրություններին էլ կա՞»,- հարցրել են Մարուքյանին։ «Այո, կա, և ես […]
17:35 07.12.2018
«Մենք» կուսակցությունների դաշինքն այսօր Երևանում քարոզարշավ է իրականացրել՝ առանց կոչեր հնչեցնելու, բարձրախոս օգտագործելու: Դաշինքի ներկայացուցիչ Խաչատուր Քոքոբելյանն ասել է, որ ԱԺ-ում «Մենք» դաշինքի առաջին նախաձեռնություններից մեկն է լինելու «Աղետի գոտու մասին» օրենքի ընդունումը: «Մինչև այս պահն այդ աղետալի հետևանքները չվերացնելն ուղղակի անթույլատրելի է: Դա մեր նորանկախ պատմության ամենամեծ բացթողումն է եղել, մենք փլատակներից դեռ չենք […]
14:53 07.12.2018
Այսօր Լոռու մարզում գտնվելու ժամանակ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասել է, որ իր համոզմամբ՝ աղետի գոտու խնդիրը լուծելու համար հատուկ օրենքի ընդունման անհրաժեշտություն չկա, իր առաջարկը հետևյալն է՝ թալանից վերադարձված գումարներն ուղղվեն տնակային խնդրի լուծմանը. «Գումարներ կան, ես վարչապետին արդեն առաջարկել եմ, էդ գումարները, որ հիմա վերադարձվում են պետական բյուջե, պետք է ուղղել […]
14:42 07.12.2018
Լոռու մարզում գտնվող «Լուսավոր Հայաստան» ղեկավար Էդմոն Մարուքյանը խոսել է այն մասին, թե արդյոք ժամանակը չէ «աղետի գոտի» ձևակերպումը հանել գործածությունից. «Աղետի գոտի անունը կարող ենք հանել, եթե որևէ մարդ չլինի որևէ տնակում ապրող, և եթե աղետի գոտու քանդված, ավերված տնտեսությունը վերականգնվի: Հետևաբար, դա ուղղակի անվանումներով չի, որ հանվում է կամ դրվում: Եթե չեմ սխալվում, […]
14:28 07.12.2018
Լոռու մարզ կատարած այցի ժամանակ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանից լրագրողները հետաքրքրվել են, թե կուսակցությունն ինչ ակնկալիքներով է գնում ընտրությունների: «Մենք ասել ենք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը երկրորդ տեղի համար է պայքարում: Դա հեղափոխությունից հետո, ըստ էության, առաջին տեղն է: Մենք ակնկալում ենք, որ ՀՀ քաղաքացիները իրենց քվեով, իրենց մեկ ձայնով այդ խնդիրը կլուծեն: Նոր […]
14:17 07.12.2018
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այսօր այցելել է Լոռու մարզ: Կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանից լրագրողները հետաքրքրվել են, թե ի՞նչ տպավորություն ունեն կուսակցության ներկայացուցիչները քարոզարշավի վերաբերյալ. «Քարոզարշավը նորմալ անցավ, ոնց որ պլանավորել էինք: Արտահերթ քարոզարշավ էր, բնականաբար բարդություններ կային, բայց բոլոր բարդություններն էլ մեզ համար հաղթահարելի են եղել: Այսօր վերջին օրն է, մեծ հաշվով քարոզարշավ չենք անում, գիտեք […]
14:10 07.12.2018
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր քարոզարշավը, ընդհանուր առմամբ, լավ է գնահատել՝ չնայած խնդիրներին: Լրագրողները հետաքրքրվել են, թե ինչ խնդիրների մասին է խոսքը: «Գիտեք, արտահերթ քարոզարշավ է, բազմաթիվ կազմակերպչական, ֆինանսական ռեսուրսների: Բոլորը խնդիր է, պետք է լուծել, դրա համար եմ ասում, որ արտահերթ ընտրությունները շատ բարդ են, որովհետև որևէ ուժ չգիտի՝ դա երբ է […]
19:45 06.12.2018
«Երեկ տեղի ունեցած բանավեճից հետո այլանդակ հակաքարոզչություն է սկսվել մեր դեմ՝ մի կողմից «Սասնա ծռեր»-ը, մյուս կողմից՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը»,- դեկտեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում ահազանգեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը: Նրա խոսքերով՝ քաղաքացին պետք է կարողանա թացը չորից զատել, տեսնել, թե ինչ է կատարվում և ինչեր են անում իրենց դեմ, որ […]
19:20 06.12.2018
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավի նախավերջին օրը մայրաքաղաքի սրտում անցկացրեց: Նախ՝ կուսակցության կողմնակիցներն ու թեկնածուները ելույթով դիմել են իրենց ընտրողներին: «Այն, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ԱԺ-ում լինելու է ծանրակշիռ ուժ, դրանում ոչ մի կասկած չունեմ, իսկ թե ի՞նչ տոկոսով, որոշելու է մեր քաղաքացին, բայց տեսնում եմ, որ «Լուսավոր Հայաստան»-ի երկրորդ ուժը լինելու պահանջը մեր քաղաքացիների կողմից […]
17:00 06.12.2018
«Գևորգն ըմբշամարտիկ տղա է: Ինքն առաջարկել էր ինձ, որ իբրև թե ընտրություններից առաջ հանդիպեմ Գագիկ Ծառուկյանին, որ իմ հարցերը լուծեն, բայց ես մերժել եմ»,- այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում պարզաբանել է «Լուսավոր Հայաստանի» կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու Էդմոն Մարուքյանը: Մարուքյանը հավելել է նաև, որ իրեն ժամանակին անդամակցելու առաջարկություն են արել, բայց ինքը մերժել է: Խոսելով […]