12:53 13.02.2019
Մոսկվայում եղանակային վատ պայմանների պատճառով հետաձգվել կամ չեղարկվել են 50-ից ավելի չվերթներ: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Հետաձգված չվերթների շարքերում կա նաև դեպի Երևան ուղղությունը: Չեղարկվել է «Աերոֆլոտ» ռուսական ավիաուղիների Մոսկվա-Երևան չվերթը: Ինքնաթիռի վայրէջքի ժամանակը նախատեսված էր 10:30-ին: Հաջորդ թռիչքը Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանից նախատեսված է ժամը 15:10-ին, ժամանումն առայժմ նախատեսված է ժամանակին:
17:41 23.02.2018
«Զվարթնոցի խնդիրը շատ բարդ խնդիր է: Նույնպիսի խնդիր կա Գյումրիի օդանավակայանի հետ կապված: Ես` որպես ճարտարապետ, չեմ ցանկանում, որ այն քանդվի», – լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը, նշելով, որ այդ հարցի շուրջ դեռ բանակցություններ են ընթանում: