14:41 16.11.2018
Նոյեմբերի 12-ին Ադրբեջանում մեկնարկել են խոշոր հրամանատարաշտաբային զորավարժություններ՝ բոլոր մակարդակներում հրամանատարական կազմի գործողությունների ստուգման ու համագործակցության մշակման համար։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը։ Առաջին անգամ հարևան երկրում կիրառվում են նաև տիեզերական տեխնոլոգիաներ (Ադրբեջանն այժմ երկու արհեստական արբանյակ ունի տիեզերքում)։ Դրանցում ներգրավված են ադրբեջանական բանակի զորատեսակներ, ինչպես նաև հատուկ նշանակության զորքեր։ Նոյեմբերի 12-ին զորավարժություններին […]
13:31 06.11.2018
Այսօր Արցախի պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության մի շարք զորամասերի ներգրավմամբ մեկնարկել են մարտավարական զորավարժություններ։ Դրանք կշարունակվեն մինչև նոյեմբերի 10-ը: Այս մասին գրառում է կատարել ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը։ Տարվա պատրաստության պլանով նախատեսված միջոցառման նպատակն է կատարելագործել ընդգրկված ուժերի և միջոցների մարտական ներդաշնակության մակարդակը, ստուգել զորամասերի մարտական պատրաստականության բարձր աստիճանների բերման պլանների իրատեսությունն ու նոր […]
11:00 06.10.2018
Հոկտեմբերի 4-5-ին Ադրբեջանի միանգամից երկու զորատեսակ՝ հրթիռահրետանային ու ռազմածովային ուժերը, զորավարժություններ են անցկացրել երկրի տարբեր մասերում, միաժամանակ հրամանատարական հավաքներ են անում զինված ուժերի սպաները, հաղորդում է երկրի Պաշտպանության նախարարության կայքը։ 1. Հրթիռահրետանային վարժանքներն անցկացվել են հոկտեմբերի 4-ին, և դրանց ընթացքում եղել են գիշերային ու ցերեկային մարզումներ։ Հրապարակված լուսանկարների համաձայն՝ ներգրավվել են նաև Չեխիայից վերջերս գնված […]
16:27 21.09.2018
Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքում այսօր դրված հաղորդագրության համաձայն՝ գիշերն իրենց բանակն անցկացրել է խոշոր զորավարժությունների գիշերային փուլը՝ կրակոցներով, զորաշարժերով և այլն։ Այս վարժանքների մասին տեղեկություններին արժանահավատություն հաղորդելու համար Ադրբեջանի ՊՆ-ն տեղադրում է լուսանկարներ, որոնք մինչ այդ վերագրել էր այլ զորավարժությունների։ Ստորև ներկայացված լուսանկարները լիարժեք կրկնություն են։ Մեկը ներկայացվել է որպես հուլիսին անցկացված գիշերային վարժանքի դրվագ, […]
17:08 17.09.2018
Այսօր Ադրբեջանում մեկնարկել են 20 հազար զինծառայողի մասնակցությամբ վարժանքներ, որոնց վերաբերյալ Ադրբեջանի ՊՆ կայքում տեղադրվել են տեսանյութ և լուսանկարներ: Դրանցից կարելի է տեսնել, թե ինչ տեսակի սպառազինություն է կիրառվելու զորավարժության ընթացքում, ընդ որում` տեխնիկայի մի մասը կարող է և չկրակել, բայց համարվում է, որ մասնակցում է վարժանքներին: Մինչ զորավարժության մեկնարկն Ադրբեջանի ՊՆ հաղորդումներից հետևում էր, […]
11:51 17.09.2018
Սեպտեմբերի 17-ին Ադրբեջանի զինված ուժերի տարբեր զորամասերի ու միավորումների մասնակցությամբ սկսվել է հերթական խոշոր զորավարժությունը, որին, ըստ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության, մասնակցում է 20 հազար զինծառայող։ Ներգրավված է նաև մեծ թվով զինտեխնիկա․ 200 միավոր տանկային ու զրահապատ այլ տեխնիկա, 120 միավոր հրթիռային ու հրետանային միջոց, 30 միավոր մարտական ավիացիա՝ կործանիչ ու ռմբակոծիչ ինքնաթիռներ, ուղղաթիռներ։ Զորավարժության սցենարը […]
12:39 14.09.2018
Սեպտեմբերի 17-22-ը Ադրբեջանում կանցկացվի հերթական խոշոր զորավարժությունը, որին, Ադրեբեջանի ՊՆ հաղորդագրության համաձայն, կմասնակցի 20 հազար զինծառայող, իսկ վարժանքները կղեկավարի պաշտպանության նախարարը։ Նախարարությունը բացահայտում է, որ զորավարժության սցենարը հենց Արցախի վրա հարձակվելն ու այնտեղի հայկական զորքերի պաշտպանությունը մի քանի ուղղություններով ճեղքելն է։ Դրա համար զորավարժությանը ներգրավվում է նաև. 200 միավոր տանկային ու զրահապատ այլ տեխնիկա, 120 […]
18:07 03.09.2018
Հայաստանի կողմից բազմաֆունկցիոնալ կործանիչ ինքնաթիռներ գնելու նորություններից հետո Ադրբեջանի հակաօդային պաշտպանության ուժերը Ս-300 զենիթահրթիռային համակարգերով զորավարժություն են սկսել։ Երկրի ՊՆ կայքի հաղորդագրության մեջ, այնուամենայնիվ, նշվում է, որ զորավարժությունը նախապես ծրագրված է եղել։ Զորավարժության մեկնարկից հետո Ս-300 «Ֆավորիտ» համակարգերի ստորաբաժանումները մարտական պատրաստության աստիճանի են բերվել, ապա երթով ուղարկվել են պայմանական մարտական կիրառման շրջաններ՝ «հակառակորդի» օդուժին հակազդելու […]
20:00 29.08.2018
Սեպտեմբերի կեսերին Հայաստանում կանցկացվի հերթական խոշորագույն զորավարժությունը, այն էլ ռազմավարական հրամանատարաշտաբային։ Այս բառերին անծանոթ մարդկանց զորավարժության չափերը ներկայացնելու համար կարելի է ասել, որ այս ամենը, ամենայն հավանականությամբ, ղեկավարելու է վարչապետը, իսկ գործողությունները լինելու են Երևանի կենտրոնից մինչև սահմանամերձ գյուղեր ընկած ցանկացած հատվածում։ Պատճառն այն է, որ պատերազմական վիճակի է բերվելու ոչ միայն բանակը կամ դրա […]
18:45 18.07.2018
Վրաստանում օգոստոսի առաջին կեսին կանցկացվի ՆԱՏՕ-ի անդամ ու գործընկեր պետությունների զինծառայողների մասնակցությամբ խոշոր զորավարժություն, որին, ըստ Վրաստանի ՊՆ մամուլի հաղորդագրության, մասնակցելու է նաև Հայաստանը։ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ShantNews.am-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին ընթանում է զորավարժության պլանավորման փուլը, և հայկական կողմը մասնակցում է դրան։ Բուն զորավարժությանը ՀՀ ԶՈւ ներկայացուցիչներ կմասնակցե՞ն, թե՞ […]
14:22 06.07.2018
Օրերս ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվեց հրետանու զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ: Զորավարժության նպատակը մարտականին առավելագույնս մոտեցված պայմաններում հրետանավորների գործնական և մասնագիտական ունակությունները կատարելագործելն էր՝ մարտական պատրաստականության և ներդաշնակման աստիճանը, անհրաժեշտության դեպքում նաև իրական ռազմի դաշտում առաջադրված խնդիրը գերազանց կատարելու համար: Ներգրավված անձնակազմը առավել մեծ պատասխանատվությամբ էր մոտենում յուրաքանչյուր խնդրի կատարմանը, քանի որ զորավարժությունն անցկացվում էր գլխավոր […]
20:11 04.07.2018
Այսօր Ադրբեջանում անցկացվել են զինված ուժերի խոշոր զորավարժության կրակային փուլի վարժանքները, որոնց ընթացքին ներգրավվել են համազարկային կրակի «Սմերչ» համակարգեր, այլ զինտեխնիկա։ Չնայած հրապարակվել են միայն ցերեկային գործողությունների լուսանկարներ՝ Ադրբեջանի ՊՆ հաղորդման համաձայն՝ վարժանքներ իրականացվել են նաև գիշերային ժամերին։ Վարժանքների սցենարով՝ ադրբեջանցիները «տիրացել են նպաստավոր բնագծերի ու սկսել են լայնամասշտաբ հարձակում»։ Նույն հաղորդագրության համաձայն՝ ներգրավված տանկային, […]
14:44 03.07.2018
Նախիջևանի առանձին համազորային բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներն սկսել են զորավարժություն, որի ընթացքում նախատեսում են մարտական կրակի կիրառմամբ վարժանքներ իրականացնել։ Սցենարի համաձայն՝ ադրբեջանական ստորաբաժանումները «տագնապ» ազդանշանով մարտական պատրաստության աստիճանի են բերվել «հակառակորդի ավիացիայի հարձակումից» հետո։ Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները, ըստ սցենարի, խոցել են «հակառակորդի» օդային ու ցամաքային թիրախները։ Երկրի ՊՆ կայքի հաղորդագրության համաձայն՝ կիրառվել է նաև Նախիջևանի […]
14:23 03.07.2018
Հուլիսի 2-ին Ադրբեջանի բանակի՝ 20 հազար անձնակազմի ներգրավմամբ մեկնարկած զորավարժությանն այսօր միացել է մարտական ավիացիան։ Երկրի զինված ուժերի ռազմական ինքնաթիռներն ու ուղղաթիռները վերախմբավորման թռիչքներ են իրականացրել ու տեղափոխվել են պահեստային ռազմական օդանավակայաններ։ Վերադասավորումներ են եղել նաև հակաօդային պաշտպանության ուժերի շրջանում։ Այս մասին տեղեկացրել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Խոշոր զորավարժությանը մեծաթիվ անձնակազմից բացի, կիրառվելու է մեծ […]
18:27 02.07.2018
Թուրքիայի կենտրոնական Կոնիա նահանգում կիրակի օրը մեկնարկել է Թուրքիայի, Ադրբեջանի, Սաուդյան Արաբիայի ու այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» ռազմաօդային ուժերի համատեղ զորավարժություն։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Զորավարժությունը, որ տևելու է մինչև հուլիսի 6-ը, կոչված է ստուգելու մասնակից պետությունների օդային ուժերի պատրաստվածությունը տարբեր իրավիճակներում գործողություններին, ինչպես նաև ներդաշնակեցնելու է կողմերի միջև գործողությունները՝ հնարավոր […]
18:14 02.07.2018
Ադրբեջանի զինված ուժերում մեկնարկել է հերթական խոշոր զորավարժությունը, նույն զինված ուժերի՝ երկրի խորքում տեղակայված ստորաբաժանումները տեղափոխվել են առաջնագիծ։ Այս ամենի դեմ ի՞նչ միջոցներ են ձեռնարկում Արցախի ղեկավարությունն ու Պաշտպանության բանակը։ Այս հարցն այսօր ուղղեցինք Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանին։ «Պաշտպանության բանակը բերվել է պատրաստվածության համապատասխան աստիճանի, և ընդհանրապես ամեն վայրկյան պետք է ինչ-որ բանի սպասենք։ […]
13:29 02.07.2018
Ադրբեջանի բանակը սկսել է իր հերթական խոշոր զորավարժությունը, որը տևելու է 5 օր և որին մասնակցելու է մոտ 20 զինծառայող։ Երկրի ՊՆ հրապարակած տեսանյութում ցուցադրվում է, որ զորավարժությանը մասնակցում են ադրբեջանական բանակի թարմ ձեռքբերումները՝ բելառուսական «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը և իսրայելական «Լորա» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգերը։ Հրապարակված տեսանյութում երևում է նաև այլ սպառազինություն, մասնավորապես Ռուսաստանից […]
13:53 29.06.2018
Հունիսի 28-ին Պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի հետ անցկացվել է մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն, որի ընթացքում խաղարկվել են ինչպես պաշտպանողական, այնպես էլ հարձակողական բնույթի գործողություններ: Ըստ զորավարժության սցենարի՝ հարձակման անցած հակառակորդի ուժերի դեմ մարտի մեջ են մտել առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող գումարտակներից մեկի զինծառայողները: Կազմակերպելով զբաղեցրած շրջանի պաշտպանությունը և թույլ չտալով մխրճված հակառակորդի […]
20:51 28.06.2018
ԵԱՀԿ անդամ պետությունների, այդ թվում և Հայաստանի ու Ադրբեջանի ստորագրած Վիեննայի փաստաթղթի համաձայն՝ մի քանի պարամետրերով խոշոր համարվող զորավարժություններ անցկացնելիս անցկացնող կողմը պարտավոր է այդ մասին պատշաճ կարգով տեղեկացնել համաձայնագրի մյուս կողմերին։ Բայց Ադրբեջանը փաստաթղթի այդ դրույթները կրկին խախտել է՝ կազմակերպելով զորավարժություն Հայաստանի հետ սահմանին հարող տարածքում։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան […]
14:51 28.06.2018
20 հազար զինծառայողի մասնակցությամբ հերթական խոշոր զորավարժությունն Ադրբեջանի բանակը կանցկացնի հուլիսի 2-6-ն ընկած ժամանակահատվածում։ Դրանց ընթացքում խաղարկվելու են «պայմանական հակառակորդի» թիրախների ուղղությամբ կրակային հարվածներ հասցնելու և լայնամասշտաբ հարձակողական գործողություններ՝ «օկուպացված տարածքներն ազատելու» նպատակով։ Ադրբեջանի ՊՆ կայքում տեղադրված այս նկարագրությունից, լեռնային-կտրտված տեղանքում զորավարժությունն անցկացնելու մտադրությունից պարզ է դառնում, որ զորավարժությունն ուղղված է հենց Հայաստանի դեմ (Ադրբեջանի […]
15:59 02.06.2018
Թուրքիայի հրավերով մայիսի 29-31 ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները մասնակցել են Կարսի մարզում անցկացված զորավարժություններին։ Ներգրավված ադրբեջանական անձնակազմը եղել է Նախիջևանի առանձին համազորային բանակից։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Զորավարժության նպատակներից են եղել երկու պետությունների զինված ուժերի գործողությունների ներդաշնակումը, ինչն ընդունված գործողություն է բոլոր դաշնակից պետությունների միջև։ Այնուամենայնիվ Թուրքիա-Ադրբեջան զույգի դեպքում դա առանձնահատուկ կարևորություն […]
14:34 02.04.2018
Սակայն վերջերս բացահայտված կեղծարարությունները փաստում են, որ Ադրբեջանի ՊՆ կայքում հաճախ ներկայացվում են հին զորավարությունների ժամանակ արված լուսանկարներ։ Մասնավորապես նման հին կադրեր են դրվել նաև «ՏՕՍ-1Ա Սոլնցեպյոկ» հրանետների կրակային վարժանքների վերաբերյալ։
16:01 12.03.2018
Զորավարժության անցկացմանն արձագանքել է նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։
14:15 09.03.2018
Զորավարժություններին զորքերը կկատարեն «հակառակորդի հարձակման հետ մղում» և այլ նմանատիպ վարժություններ: Նախատեսվում է նաև մարտական հրաձգության անցկացում վերջերս ձեռք բերված զինամթերքով:
20:06 02.02.2018
Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանը մինչ այս հանձնառություն չի էլ վերցրել, որ մասնակցելու է այդ վարժանքին։
18:55 02.12.2017
Նախագահ Սերժ Սարգսյանն Արցախի նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ և ԱՀ պաշտպանության նախարարների և զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների հետ դիտել է Արցախի Հանրապետության հարավարևելյան հատվածում պաշտպանության բանակի համահավաք զորախմբի կողմից անցկացրած զորավարժությունները, խրախուսել ծառայության մեջ առավել աչքի ընկած զինծառայողներին: