15:51 10.03.2018
Հիշատակված կալանքները վերաբերում էին ոչ թե «Ես եմ» ծրագրով զորակոչվածներին, այլ մինչ այդ զորակոչված և սովորական ժամկետային ծառայություն իրականացնողներին։
11:29 01.03.2018
2017 թվականի դեկտեմբերից սկսած ՀՀ զինված ուժերի պարտադիր զինվորական ծառայության զինծառայողների դրամական ապահովության վճարումներն իրականացվում են անկանխիկ՝ բանկային քարտերի միջոցով
12:51 15.02.2018
Զինծառայողի մահվան մանրամասները հայտնի չեն, սակայն նշվում է, որ նա ուներ էպիլեպսիա, և այդ պայմաններում զորակոչվել ու Ադրբեջանի բանակում ծառայել էր առնվազն 7 ամիս։
08:10 04.02.2018
Պաշտպանության նախարարը վստահեցրել է, որ դասակի կազմում եղած զինատեսակները թեև կարող են հին լինել, սակայն դրանք կատարում են իրենց առջև դրված խնդիրները։
20:16 03.02.2018
Պաշտպանության նախարարության «Դիտակետ» ծրագրով այս հարցումներին մասնակցել է զորացրվածների 73 տոկոսը։
15:12 27.01.2018
Արշակ Զաքարյանը մտադիր է նման առաջարկ կազմել և ուղարկել պաշտպանության նախարարությանը։
11:53 20.01.2018
Անձնական նախաձեռնությամբ հանգանակության մասին տեղեկությունը տարածել էր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Մեկ շաբաթվա ընթացքում անհարժեշտ գումարը հավաքվեց բարերարների տարբեր չափի փոխանցումների միջոցով։
21:27 18.01.2018
Պաշտպանության նախարարությունը ներկայացրել է նախագիծ, որով սահմանվում է, թե ինչպիսի մարզական հաջողությունների հասնելու դեպքում սպորտսմենները կարող են հավակնել պարտադիր զինծառայությունից տարկետում ստանալուն։
20:45 18.01.2018
Հայաստանի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է նախագիծը, որով որոշվելու է, թե երիտասարդ որ գիտնականները գիտությամբ զբաղվելու համար պարտադիր զինծառայությունից տարկետում կստանան։ Նախագծով նախարարությունն առաջարկել է չափանիշներ, որոնցով կընտրվեն տարկետում ստացողները։
16:14 06.01.2018
Դելիի բարձրագույն դատարանը որոշում է ընդունել, որով ապօրինի է ճանաչել հնդիկ կանանց երկրի «տարածքային բանակի» կազմ չընդունելը։ Այսուհետ նրանք նույնպես կկարողանան անդամագրվել այդ ռեզերվային կառույցին։
Հնդկաստանի «տարածքային բանակը» փաստացի երկրի զինված ուժերի ռեզերվն է։ Դրա զինծառայողները պարբերաբար կամավոր պատրաստություն են անցնում, սակայն չեն ստանում աշխատավարձ։
Այս կառույցին անդամակցելու համար դիմած և մերժում ստացած կանայք դիմել էին դատարան, քանի որ երկրի Սահմանադրությունն ու օրենքները ճանաչում են սեռերի հավասարությունը, և սեռով պայմանավորված մերժումը հակասում է այդ կարգավորումներին։ Դատարանը բավարարել է կանանց հայցը։
Հնդկաստանում վերջին շրջանում ակտիվացել է կանանց և տղամարդկանց հավասարության համար պայքարը, և այս համատեքստում հավասարությունը «խաթարող» կառույցներից մեկն էլ հենց բանակն էր։ Արևմտյան երկրներում այս հարցը վաղուց լուծված է, կանայք ծառայում են նույնիսկ մարտական ստորաբաժանումներում։
Այս հարցը հաճախակի հայտնվում է նաև հայկական հանրային օրակարգում։ Հայաստանում ու այլ երկրներում կանանց ծառայության առանձնահատկություններին, պայմաններին ու հնարավորություններին կարող եք ծանոթանալ ShantNews-ի առանձին հոդվածում։ Իսկ լուսանկարի կանայք Նորվեգիայի, Շվեդիայի, Նիդերլանդների ու Գերմանիայի պաշտպանության նախարարներն են։