TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Զենքի առևտուր

Հաճախ բիզնեսը հաղթում է քաղաքականությանը, և զենքը հայտնվում է թշնամու ձեռքում. Կարեն Վրթանեսյան

16:53 13.03.2018

Զենք վաճառելու առաջնահերթ նպատակը բիզնեսն է, սակայն դա այնպիսի ոլորտ է, որ չի կարող կապված չլինել քաղաքականության հետ։ Սրանով իսկ երկու զենքի վաճառքի մոտիվացիաները փոխկապակցված են։ Այս պնդումը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման եթերում հնչեցրել է Razm.info մասնագիտացած կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը։

̰
Հայաստանը 2017թ. ստացել է «Սմերչ», «Վերբա», «Կորնետ» զինատեսակներ. զեկույց

18:30 12.03.2018

Մինչև 2017 թվականի ավարտը Հայաստանը վերջացնելու էր Ռուսաստանից 200 մլն դոլար վարկով սպառազինությունների գնումները։

̰
Թուրքիան «С-400»-ներից չի հրաժարվի նույնիսկ պատժամիջոցների դեպքում. Էրդողան

18:06 06.03.2018

Ռուսաստանից «С-400» զենիթահրթիռային համակարգեր գնելու մտադրությունից Թուրքիան չի հրաժարվի նույնիսկ հնարավոր պատժամիջոցների պարագայում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

̰
ԱՄՆ-ն հակատանկային սպառազինություն է վաճառելու Ուկրաինային

19:12 02.03.2018

Նմանատիպ բնութագրերով զինատեսակ ունի նաև Ադրբեջանը։

̰
Հայաստանի հակատանկային հեռահարությունը հասավ 8 կմ-ի շեմին

19:26 21.02.2018

Հայկական բանակի սպառազինության մեջ ընդգրկված համալիրը գնվել է «Կորնետ-ԷՄ» տարբերակով, որն ունի 8000 մետր հեռահարություն։

̰
Հայաստանի գնած նոր զինատեսակը կարող է տանկ խոցել 5,5 կմ-ից

11:07 19.02.2018

Այս միջոցն իր մարտավարատեխնիկական բնութագրերով գերազանցում է մինչ այս հայկական սպառազինության մեջ եղած «Ֆագոտ» համալիրներին

̰
Չեխական զենքի հեռանկարն ու Ադրբեջանի անհեռանկարային գնումը

17:00 08.02.2018

Չեխիան մտադիր է առաջիկայում հրաժարվել այն զինատեսակից, որ վաճառել է Ադրբեջանին։ Երկրի պաշտպանության նախարարությունը անհեռանկարային է համարել այդ զինատեսակի արդիականացումն ու որոշել է դրա փոխարեն գնել նոր, ՆԱՏՕ-ական ստանդարտներին համապատասխանող զինտեխնիկա։

̰
Չեխիան հրաժարվելու է Ադրբեջանին վաճառած զինատեսակից

16:00 08.02.2018

Չեխական արտադրության Dana հաուբիցները նույն հրետանային համակարգերն են, որ վաճառվել են Ադրբեջանին։

̰
Բելառուսը Ադրբեջանին է վաճառում հակաօդային զինատեսակ

18:59 02.02.2018

Ավելի վաղ հայտնել էինք, որ բելառուսական կողմը ցանկացել է Ադրբեջանին վաճառել նաև «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր:

̰
Հայաստանը խափանել է Ադրբեջանին հարձակողական զենք վաճառելու գործարքը

16:43 02.02.2018

Բելառուսը ցանկացել է Ադրբեջանի վաճառել «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ կայաններ, սակայն Հայաստանը խոչընդոտել է գործարքի կայացմանը ու թույլ չի տվել, որ ՀԱՊԿ գործընկերը զենք վաճառի Բաքվին։

̰
ԱՄՆ-ն այլևս զենք չի մատակարարի քրդական PYD / YPG զինյալներին

20:01 27.01.2018

ԱՄՆ և Թուրքիայի ներկայացուցիչները պայմանավորվել են փոխանակվել տեղեկատվությամբ

̰
Ադրբեջանի զենքի գնումներին Հայաստանը պետք է արձագանքի սեփական զենքով. Թևան Պողոսյան

14:36 26.01.2018

Հայաստանի պաշտոնյաները կարձագանքեն Ադրբեջանի զենքի գնումներին, թե ոչ, նշանակություն չունի:

̰
Պետք է զինվել ոչ թե հավասար, այլ խելացի․ Թևան Պողոսյան

15:57 23.01.2018

Ադրբեջանի գնած զենքերին ի պատասխան Հայաստանը պետք է ոչ թե նույն զինատեսակներից գնի, այլ պետք է խելացի պաշտպանվի:

̰
«Հայաստանը պետք է հստակ ասի՝ համաձայն չեմ ռուսական զենքը Ադրբեջանին վաճառելու հետ»․ Ստեփան Գրիգորյան

15:56 23.01.2018

«Ի՞նչ բացատրություններ են, թե դրանք ամենաուժեղ, ծանր զենքերը չեն, ոչինչ, քանակն այդքան մեծ չէ, որ հավասարակշռությունը խախտի։ Այդ բացատրությունները, օրինակ՝ ինձ, չեն բավարարում»

̰
«Ալիևը սրում է իրավիճակը, երբ կարողանում է՝ անկախ զենքի գնումից»․ Թևան Պողոսյան

15:13 23.01.2018

Փորձագետի խոսքով՝ նման սրացումներից խուսափելու համար Հայաստանը պետք է «հիշարժան» պատասխան տա, որ Ադրբեջանի մտքով այլևս չանցնի էսկալացիա հրահրելը։

̰
Զենք վաճառելիս Ռուսաստանը վերահսկում է սեփական շահերը․ Թևան Պողոսյան

14:47 23.01.2018

Թևան Պողոսյանի պնդմամբ՝ զենք վաճառելիս Ռուսաստանը կախվածության մեջ է գցում Ադրբեջանին, քանի որ ամեն անգամ զինտեխնիկայի պահեստամասեր, զինամթերք պատվիրելիս Բաքուն կրկին թակելու է Մոսկվայի դուռը։

̰
Ստեղծենք սեփական զենք, և թող Ռուսաստանը որքան ուզում է զենք վաճառի Ադրբեջանին․ Թևան Պողոսյան

13:10 23.01.2018

Ռուսաստանի կողմից Ադրբեջանին շարունակաբար զենք ծախելու պատճառով չմտահոգվելու համար Հայաստանը պետք է փոխի խաղի կանոնները։ Սա նշանակում է, որ Հայաստանը պետք է ստեղծի սեփական զարգացած ռազմարդյունաբերական համակարգ, և դրանից հետո Ռուսաստանը թող որքան ուզում է զենք վաճառի Ադրբեջանին։ Բաքվին ռուսական զենքի հերթական մատակարարման վերաբերյալ այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Թևան Պողոսյանը։

̰
Հայաստանը ձեռք է բերել հակատանկային, խոցման և այլ միջոցներ

18:36 22.01.2018

ՀՀ ՊՆ գերակա խնդիրներից մեկը եղել է ռազմավարական զսպման համակարգի զարգացումը: Խնդրի լուծման համար նախարարությունը տարվա ընթացքում ձեռք է բերել հակատանկային և խոցման միջոցներ, ՀՕՊ ռադիոլոկացիոն կայաններ, ջերմատեսիլ և գիշերային տեսանելիության սարքեր, որոնք տեղադրվել են առաջնագծում։

̰
Ադրբեջանը կրկին զենք է ստացել Ռուսաստանից

18:18 20.01.2018

Ադրբեջանի բանակը Ռուսաստանից ստացել է ռազմական տեխնիկայի հերթական խմբաքանակը։ Հունվարի 19-ին ռուսական կողմը մոտ 20 միավոր զրահափոխադրիչներ է հանձնել Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությանը։

̰
Հայաստանը հետաքրքրված է հնդկական ռադարներով ու զինամթերքով

12:55 28.12.2017

Հնդկաստանի պետական «Պաշտպանական հետազոտությունների և զարգացման կազմակերպության» («DRDO») արտադրանքը կարող է մատակարարվել Հայաստանի զինված ուժերին։ Այս մասին հայտնել է «Հինդուսթան թայմս» կայքը՝ վկայակոչելով իր անանուն աղբյուրներին։

«Հայաստանը հետաքրքրված է DRDO-ի արտադրած զորային ռադարներով ու հեռահար հրետանու զինամթերքով», — նշված է հրապարակման մեջ, որում հիշատակվում է նաև այլ երկրների հետաքրքրվածությունը։

Հայաստանին հետաքրքրող սպառազինության կոնկրետ տեսակները, դրանց գինն ու քանակը չեն նշվում։ Ուսումնասիրելով հնդկական պետական կազմակերպության արտադրանքը՝ Razm․info կայքը բացահայտել է, թե ինչ ռադարներ կարող են հետաքրքրել Հայաստանի զինված ուժերին։ Սակայն Հայաստանի պաշտպանության նախարարությունը նույնպես որևէ կերպ չի մեկնաբանել այս տեղեկությունները։

Նշենք, որ Հնդկաստանն աչքի չի ընկնում իր ռազմարդյունաբերական կարողություններով։ Այս երկիրը վերջին տարիներին մշտապես եղել է ամենաշատ զենք ներմուծող երկրների ցանկում։ Սակայն երկրի կառավարությունը վարում է զենքի պատվերների տեղայնացման քաղաքականություն․ պատվիրում է օտար արտադրողներից, սակայն պայմանով, որ զենքի մի մասն արտադրվելու է հենց Հնդկաստանի տարածքում։ Սա այս երկրին թույլ է տալիս քայլ առ քայլ ներդնել նոր տեխնոլոգիաներ, զարգացնել սեփական ռազմարդյունաբերությունը։

Ինչ վերաբերում է հայ-հնդկական ռազմական համագործակցությանը, ապա այն թափ է ստացել հենց այս տարի։ Մայիսին Հնդկաստան է այցելել ՀՀ ՊՆ պատվիրակությունը, որի անդամները եղել են Հնդկաստանի զորամասերում և ռազմարդյունաբերական ձեռնարկություններում։

Բանակցությունների արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետևյալ ոլորտներում գործակցելու վերաբերյալ․

ռազմական կրթություն,
խաղաղապահություն,
լեռնային պատրաստություն,
տարբեր զորավարժությունների և վարժանքների մասնակցություն,
ռազմատեխնիկական ոլորտներում զարգացում,
իրավապայմանագրային դաշտն ամրապնդում,
ՄԱԿ-ի շրջանակներում շփումների ակտիվացում։
Երկու կողմերի համագործակցությունն ունի նաև արտաքին խթանիչներ․ Հայաստանի և Հնդկաստանի հակառակորդները՝ Ադրբեջանը և Պակիստանը, լայն համագործակցություն են հաստատել ռազմական ոլորտում։

̰
Հայտնի են Ս-400-ների վաճառքի ռուս-թուրքական գործարքի մանրամասները

13:08 27.12.2017

Թուրքիային հակաօդային պաշտպանության Ս-400 համակարգերը կմատակարարվեն 2020 թվականից սկսած։ Դրանց ընդհանուր քանակը կլինի 4 դիվիզիոն, գինը՝ 2,5 միլիարդ դոլար։ Այս մանրամասները հայտնել է ռուսական «Ռոստեխ» ռազմարդյունաբերական կորպորացիայի ղեկավար Սերգեյ Չեմեզովը։

Պաշտոնյան նշել է, որ ֆինանսական հարցերով համաձայնություն արդեն կա․ 2,5 միլիորդ դոլարի 45 տոկոսը Թուրքիան կվճարի ինքնուրույն՝ որպես ավանս, իսկ 55 տոկոսը կվճարի Ռուսաստանի տված վարկով։

Հենց Ռուսաստանից նման համակարգեր գնելու Թուրքիայի որոշումը նաև դեմարշ է Անկարայի՝ ՆԱՏՕ-ական գործընկերների դեմ։ [Առայժմ] սեփական ռազմարդյունաբերական համակարգում նման համակարգեր արտադրելու կարողություն չունենալու պատճառով Թուրքիան ստիպված էր դրանք գնել ցանկացած գնորդից, իսկ գործընկերները հրաժարվել էին դրանք մատակարարել հարմար գներով։

Ավելին, Թուրքիան մտադիր էր պայմանագրում ներառել նաև հետագայում թուրքական տարածքում այդ համակարգերը արտադրելու կետ, ինչը թույլ կտար կախվածություն չունենալ մատակարարող երկրներից (հետագա սպասարկումը, զինամթերքի մատակարարումները և այլն կազմակերպել տեղում)։ Սակայն գործընկերները հրաժարվել էին նաև այս կետից։

Ավելին, Թուրքիան մտադիր էր պայմանագրում ներառել նաև հետագայում թուրքական տարածքում այդ համակարգերը արտադրելու կետ, ինչը թույլ կտար կախվածության մեջ չլինել մատակարարող երկրներից (հետագա սպասարկումը, զինամթերքի մատակարարումները և այլն կազմակերպել տեղում)։ Սակայն գործընկերները հրաժարվել էին նաև այս կետից։

̰
Ռուսաստանը 120 մլն դոլարի զենք է նվիրում Տաջիկստանին

16:55 19.12.2017

Աֆղանտսանի հետ սահմանի պաշտպանության համար Ռուսաստանը 2017 թվականի ընթացքում Տաջիկստանին է նվիրել Т-72Б1 տանկեր, БМП-2 հետևակի մարտական մեքենաներ, БТР-70 ու БТР-80 զրահափոխադրիչներ, Ми-24 ու Ми-8 ուղղաթիռներ, Д-30 հաուբիցներ, զենիթային ու հրաձգային սպառազինություն կապի միջոցներ ու այլ ռազմական տեխնիկա։

Տեխնիկայի վերջին խմբաքանակի փոխանցումն իրականացվել է դեկտեմբերի 19-ին, անհատույց հիմունքներով։ Փոխանցված սպառազինության ընդհանուր գինը կազմում է 122 միլիոն դոլար։

— Տաջիկստանի զինված ուժերի ամրապնդումը մեր առաջնահերթությունների մեջ է մտնում, իսկ մեր բարեկամական դաշնակցային հարաբերությունները դիտարկում են որպես տարածաշրջանային անվտանգության կարևոր գործոն, — հայտարարել է Ռուսաստանի ՊՆ միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ, գեներալ-մայոր Ալեկսանդր Կշիմովսկին։

Նրա խոսքով՝ այս օգնության մատակարարումը կատարվել է Ռուսաստանի նախագահի և պաշտպանության նախարարի քաղաքական կամքի դրսևորման շնորհիվ։ Այս սպառազինությունը Տաջիկստանին տրվում է Աֆղանստանում գործող ու սահմանի անվտանգության սպառնացող ահաբեկչական խմբերի դեմ պայքարի համար։

Տաջիկստանն այս օգնությունը ստանում է որպես Ռուսաստանի ՀԱՊԿ դաշնակից։ Նույնպիսի անհատույց հիմունքներով Ռուսաստանից սպառազինություն են ստացել նաև Բելառուսը և Ղազախստանը՝ որպես դաշնակից ստանալով Ս-300 համակարգեր։ Նման նվեր ստացել է նույնիսկ Սերբիան, որը ՀԱՊԿ անդամ չէ։

Հիշեցնենք, որ Հայաստանը նույնպես ՀԱՊԿ անդամ է և Ռուսաստանի դաշնակիցը։ Դաշնակցային հարաբերություններից ելնելով՝ Ռուսաստանը Հայաստանին զենք է վաճառում արտոնյալ պայմաններով վարկ տրամադրելով։ Առաջին նման վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2015 թվականին․ 200 միլիոն դոլար պարտք վերցնելով՝ Հայաստանն այդ գումարով գնել է տարբեր տեսակի սպառազինություն և ռազմական տեխնիկա։ 100 միլիոն դոլար արժողությամբ երկրորդ վարկը Հայաստանը վերցրել է 2017 թվականի աշնանը։

̰
Աշխարհում նկատվում է զենքի առևտրի ծավալների աճ. զեկույց

13:22 11.12.2017

Աշխարհի 100 խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերությունների՝ 2016 թվականի վաճառքի ծավալները ցույց են տալիս, որ 2010 թվականից սկսված անկումը դադարել է, հիմա զենքի վաճառքն աճում է։ Այս եզրահանգմանը եկել են SIPRI հեղինակավոր ինստիտուտի հետազոտողները։

̰
«Ռուսաստանից գնվող զինատեսակներով ավելանալու են ՀՕՊ զորքերի ու հարվածային կարողությունները»․ Նահապետյան

16:29 05.12.2017

Ռուսաստանի հետ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը չափազանց կարևոր նշանակություն ունի տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը պահպանելու առումով։ Ռուսաստանից զենք գնելու համար 100 մլն դոլար վարկ վերցնելու մասին համաձայնագրի վավերացումը քննարկելու ընթացքում այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ղեկավար Կորյուն Նահապետյանը։

«Նոր համաձայնագիրը հնարավորություն է տալու շարունակել նոր միջոցների ձեռքբերումը։ Հատուկ ուզում եմ ընդգծել՝ այս համաձայնագրի իրականացման արդյունքում ավելանալու են հակաօդային պաշտպանության զորքերի կարողությունները, ինչպես նաև մեր զինված ուժերի հարվածային և կրակային խոցման հնարավորությունները», — նշել է Նահապետյանը։
Հիշեցնենք, որ վարկային համաձայնագրով ձեռքբերվող սպառազինության ցանկը գաղտնի է։ Բայց ԱԺ-ում նույն քննարկման ընթացքում ՀՀ ՊՆ 1-ին տեղակալ Արտակ Զաքարյանը նշել է, որ այդ զինատեսակները տարածաշրջանային նշանակություն ունեն։

̰
100 մլն դոլար վարկով գնվող զենքերը տարածաշրջանային նշանակություն ունեն․ Զաքարյան

15:55 05.12.2017

Ռուսաստանի տրամադրած վարկով գնվող սպառազինությունը տարածաշրջանային նշանակություն ունի և էականորեն ամրապնդելու է հայկական բանակի կարողությունները։ Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարել է ՀՀ ՊՆ 1-ին տեղակալ Արտակ Զաքարյանը։

̰
100 մլն վարկով գնվող զենքի պայմանագրերը նախաստորագրված են

15:31 05.12.2017

Ռուսաստանի կողմից Հայաստանին տրվող 100 մլն դոլարի զենքի գնելու վարկով նախատեսված զինատեսակները պատվիրելու համաձայնագրերն արդեն նախաստորագրվել են։ Այս մասին Հայաստանի խորհրդարանում հայտարարել է ՀՀ ՊՆ 1-ին տեղակալ Արտակ Զաքարյանը։

̰
Ադրբեջանը և Թուրքիան ռազմական ինքնաթիռներ կգնեն Պակիստանից

15:26 30.11.2017

Բաքվում երեք երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումներից հետո ադրբեջանցի նախարարը հայտարարել է, որ Ադրբեջանը Պակիստանի հետ շուտով պայմանագիր է կնքելու ուսումնամարտական ինքնաթիռներ գնելու համար։

̰
Չեխական զենքն Ադրբեջանի առաջնագծում

10:46 29.11.2017

Չեխական արտադրության RM-70 համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը տեղակայվել են Ադրբեջանի զինված ուժերի՝ առաջնագծի մոտ տեղակայված զորամասերում։ Սա հայտնի է դարձել Ադրբեջանի ՊՆ կայքի հրապարակած լուսանկարներից։

Հրապարակման մեջ նշվում է, որ երկրի պաշտպանության նախարարի ղեկավարությամբ առաջնագծի ստորաբաժանումներում իրականացվել է զենքի ու զինտեխնիկայի, դրանց զինամթերքի պահեստների ստուգում։ Կից հրապարակված լուսանկարներում տեսանելի են ռուսական արտադրության «Սմերչ» համակարգեր ու չեխական արտադրության վերոնշյալ RM-70 համակարգերը։

Առաջնագծում «Սմերչերի» տեղակայման մասին հայտնի էր վաղուց, դրանք նույնիսկ կիրառվել են Ապրիլյան պատերազմի ժամանակ։ Իսկ RM-70 համակարգերի՝ առաջնագծում տեղակայման մասին առայժմ հայտնի չէր։

Հիշեցնենք, որ այս համակարգերը, ինչպես նաև Dana ինքնագնաց հրետանային համակարգերը արտադրվում են Չեխիայում և 2016-2017 թվականներին «անհայտ» ճանապարհով հայտնվել են Ադրբեջանում։ Եվրոմիությունը իր անդամ երկրներին հորդորել էր զենք չվաճառել հակամարտության մեջ ներգրավված երկրներին, ինչին մինչ այս հիմնականում հետևում էին միության անդամ պետությունները։

Հայաստան այցի ընթացքում Չեխիայի խորհրդարանի նախագահը հայտարարեց, որ իրենք տեղյակ չեն, թե ինչպես է չեխական զենքը հայտնվել Ադրբեջանում։ Իսկ ավելի ուշ Չեխիայում և Սլովակիայում Հայաստանի դեսպանը հայտարարել է, որ երկու երկրներում էլ հետաքննություններ են իրականացվում՝ պարզելու համար, թե ինչպես է զենքը հայտնվել Ադրբեջանում. կասկածներ կան, որ զինատեսակները Ադրբեջան են տեղափոխվել հենց Սլովակիայի, ապա Իսրայելի միջոցով։

̰
115 մլն դոլարի հայց Արցախի դիրքերի ուղղությամբ հարվածին մասնակցած իսրայելական ընկերության դեմ

18:24 28.11.2017

Ներդրողները 115 միլիոն դոլար են պահանջում իսրայելական այն ընկերությունից, որի մասնագետներն ադրբեջանցիների խնդրանքով սեփական մահապարտ անօդաչու թռչող սարքը կիրառել են Արցախի հայկական դիրքերի ուղղությամբ։ Ընկերության բաժնետոմսերը զգալիորեն նվազել են այս միջադեպի մասին հայտնի դառնալուց հետո, և բաժնետերերը դատարան ներկայացված հայցով հատուցում են պահանջում ընկերությունից:

̰
Վրաստանը ամերիկյան Javelin հակատանկային հրթիռներ է գնում

15:52 21.11.2017

ԱՄՆ պետքարտուղարությունը համաձայն է, որ Վրաստանին վաճառվեն Javelin հակատանկային հրթիռային համալիրներ։ Վաճառվող ամբողջ սպառազինությունը կարժենա մոտ 75 մլն դոլար։

̰
BACK_TO_TOP