18:17 06.06.2020
Մեծ ջրանցքում լողալու համար Վենետիկից 2 գերմանացի զբոսաշրջիկի են վտարել։Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն։ Ըստ տեղի ոստիկանության՝ հունիսի 3-ին գերմանացի զբոսաշրջիկները Ռիալտոյի կամուրջի մոտ հանել են իրենց հագուստները, ինչից հետո նետվել են ջուրը և լողացել Մեծ ջրանցքում։ Զբոսաշրջիկներից յուրաքանչյուրը տուգանվել է 350 եվրոյով, ինչից հետո նրանք վտարվել են քաղաքից։
13:24 06.06.2019
196 երկիր այցելելուց հետո ամերիկացի ճանապարհորդ Լեքսի Էլֆորդը 21 տարեկանում ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում: Այդ մասին հաղորդում է UPI-ը: Աղջկա խոսքերով` նրա համար ամենադժվարն ապացուցելն էր, որ ինքը եղել է այդ բոլոր վայրերում: «Անհրաժեշտ էր յուրաքանչյուր երկրում, որ այցելում էի, վկայագրեր ձեռք բերել՝ ցույց տալ ինքնաթիռների տոմսեր, անձնագրերում դրոշմակնիքներ, կացության կտրոններ և այլն»,- նրա […]