19:55 26.02.2019
«Մեր քաղաքականության հիմնաքարային մոտեցումներից մեկն այն է, որ սոցիալական աջակցությունը և զբաղվածությունը չեն կարող լինել իրարից անջատ: Մեր ծրագրերն ուղղված են լինելու քաղաքացիների կարողությունների զարգացմանը, նրանց նպաստային համակարգից զբաղվածության դաշտ բերելու ջանքերին: Այս իմաստով մեզ համար չափազանց կարևոր են ձեր կողմից իրականացվող ծրագրերը, քանի որ դրանց հիմքում ևս նույն սկզբունքն է»,- այս մասին ՄԱԿ -ի […]
14:18 22.02.2019
Լոռու մարզի վարչական տարածքում արձանագրված կոռուպցիոն բնույթի դեպքերով մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրության, հարուցված քրեական գործերի նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության շրջանակներում պարզվել է, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունները տարածված են սոցիալական աջակցության ոլորտում: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը: Նման հանցավոր դրսևորումներ են բացահայտվել մասնավորապես Ստեփանավանի, Թումանյանի սոցիալական ծառայության տարածքային գործակալություններում, Վանաձորի համայնքային ենթակայության սոցիալական […]
12:42 21.02.2019
Կառավարություն այսօրվա նիստի օրակարգում էր դատավորներին սոցիալական երաշխիքներ տալու, մասնավորապես սոցիալական փաթեթում ներառելու վերաբերյալ հարցը, որը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ ասելով. «Անկախ դատական համակարգի գոյության նախապայմաններից է սոցիալական ապահովության ուղղված երաշխիքների ապահովումը, նախատեսվում է դատավորներին, այդ թվում ՍԴ և ԲԴԽ դատավորներին ներառել սոցիալական փաթեթի շրջանակներում»,- ասաց Զեյնալյանը: Նա մանրամասնեց, թե որ ծառայություններից կարող են […]
23:30 18.02.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ է նշանակվել Գեմաֆին Գասպարյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ Գեմաֆին Գասպարյանը 2001-2005 թթ․ սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Քոմփյութերային համակարգեր և ցանցեր): 2007-2009 թթ․ գերազանցությամբ ավարտել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային […]
16:37 18.02.2019
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Նախարարը կարևորել է այն հանգամանքը, որ իր առաջին դիվանագիտական հանդիպումն հենց ՌԴ դեսպանի հետ է՝ հաշվի առնելով երկու երկրների ընդհանուր անցյալը, բարեկամական հարաբերությունները և համագործակցությունը տարբեր ոլորտներում: Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական […]
13:30 15.02.2019
Հայաստանում բացվում է գյուղատնտեսական սեզոնը, նաև մոտենում է պտուղ-բանջարեղենի մթերման, արտահանման աշխատանքը, և ժամանակավոր աշխատատեղեր են բացվում, բայց նախկին փորձը ցույց է տալիս, որ մարդկանց մի մասը չի ընդունվում այսպիսի աշխատանքի՝ նպաստից չզրկվելու համար։ Այս մասին այսօր կառավարության նիստում իր տված հանձնարարականների վերաբերյալ մանրամասն խոսելիս ասաց վարչապետը։ «Նախորդ շրջանում մեր ունեցած շփումները հստակ բացահայտել են […]
12:42 15.02.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ է նշանակվել սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Ժաննա Անդրեասյանը։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ ներկայացնելով կենսագրական որոշ մանրամասներ: «Տիկին Անդրեասյանը 2003-2019 թթ. աշխատել է «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ում որպես հանրակրթությունում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրման […]
13:42 31.01.2019
Այսօր, երբ կառավարությունը որոշում է ընդունել հատուկ սոցիալական խմբերին անվճար բուժօգնություն տրամադրելու վերաբերյալ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին այսպիսի հարց է ուղղել. «Թրաֆիքինգի ենթարկված անձը ո՞վ է հիմնավորում, ո՞նց է հիմնավորում ու ո՞ւմ է հիմնավորում, որ ինքը թրաֆիքինգի ենթարկված անձ է ու պետք է օգտվի էս արտոնությունից»,- հարցրել է Գրիգորյանը: «Դա ոստիկանության կողմից […]
20:44 24.01.2019
2019 թ. հունվարի 24-ին Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը տեղի է ունեցել պատահար, որի վերաբերյալ ներկայացնում ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պարզաբանումը` հիմնված մանկատան աշխատակիցների բացատրությունների վրա: Մանկատանը խնամվող 11-ամյա Ա. Ն.-ն դաստիարակի ուղեկցությամբ գնացել է զուգարան: Ուղեկցող դաստիարակը սպասել է, որ երեխան դուրս գա, բայց երեխան բացել է պատուհանը և ճաղավանդակների արանքից ընկել է […]
19:10 23.01.2019
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հունվարի 23-ին ընդունել է ԱՄՆ Գլենդել քաղաքի քաղաքապետ Զարեհ Սինանյանին: Շնորհավորելով նախարարին պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակցությամբ՝ պարոն Սինանյանը ընդգծել է երկրում ստեղծված իրավիճակի կարևորությունը սոցիալական պաշտպանության ոլորտի խնդիրների լուծման գործում: Հանդիպման ընթացքում Զարուհի Բաթոյանը առանձնացրել է Գլենդելում գործող խնամքի հաստատություններում մատուցվող ծառայությունների հարուստ փորձը: Նա կարևորել է Հայաստանում […]
11:17 23.01.2019
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի նախագահությամբ հունվարի 22-ին տեղի է ունեցել ընտանիքում բռնության կանխարգելման խորհրդի անդրանիկ նիստը: Օրակարգում ներառված էին ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության, ընտանիքում համերաշխության վերականգնման գործընթացներն ապահովող իրավական փաստաթղթերին վերաբերող հարցերը: Այս մասին տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից: Նախարար Զարուհի Բաթոյանը նախքան նիստի օրակարգի հարցերին անդրադառնալը հույս […]
23:03 21.01.2019
Հունվարի 21-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Զարուհի Բաթոյանին: Այս մասին տեղեկացրին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։ Փոխվարչապետը նշել է, որ 2018 թ. դեկտեմբերի 9-ին կայացած ընտրությունները և նրա արդյունքները խոսում են այն մասին, որՀայաստանի Հանրապետության քաղաքացիները իրենց հավանությունն են տվել […]
18:00 19.01.2019
Կառավարության կազմն արդեն ուրվագծվում է: Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք նախարարների նշանակման հրամանագրերը: Նրանց մեծ մասը վերանշանակվել է, նախարարի պաշտոնում միայն մեկ անուն է նոր՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: SHANTNEWS.am-ը ներկայացնում է նշանակված նախարարների կենսագրությունները: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանի նախագահի հրամանագրերով այսօր նշանակվեց 12 նախարար։ Նորություն կարծես չկար, […]
14:54 19.01.2019
Հայաստանի նախագահի հրամանագրերով այսօր նշանակվեց 12 նախարար։ Նորություն կարծես չկար, քանի որ նշանակվածները բոլորն էլ մինչ այս նախարարի պաշտոնակատար էին։ Բացառություն կարելի է համարել միայն Զարուհի Բաթոյանին, ով նախարարի տեղակալ էր, և ընդամենը մի քանի օր է, ինչ կատարում էր նախարարի պարտականությունները։ Բայց ինչո՞ւ չնշանակվեցին մյուսները։ Վերադառնանք։ Նշանակվեցին ոչ բոլոր նախարարությունների ղեկավարներ։ Եվ պատճառը […]
12:15 19.01.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Զարուհի Բաթոյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Զարուհի Բաթոյանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար»,- ասված է հրամանագրում:
08:59 19.01.2019
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար է նշանակվելու նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանը: Վերջինս այս պաշտոնին նշանակվել է թավշյա հեղափոխությունից հետո: Բաթոյանը մինչ այդ աշխատել է հասարակական հատվածում, եղել է հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով ՄԱԿ-ի փորձագետ»,- գրում է «Ժամանակ» թերթը: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
11:29 18.01.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Զարուհի Բաթոյանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Զարուհի Բաթոյանին ազատել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից»,- գրված է վարչապետի որոշման մեջ։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Զարուհի Բաթոյանը կնշանակվի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:
14:15 07.01.2019
ՔՊ վարչության անդամ Վահագն Հովակիմյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում բացատրել է, թե ինչով է պայմանավորված 18 թեկնածուների՝ պատգամավորի մանդատից հրաժարվելու պատճառը: «Եթե նայենք ինքնաբացարկ ներկայացրածների ցանկը, նրանք՝ վարչապետի գլխավորությամբ, գործադիրում պաշտոններ զբաղեցնող մեր գործընկերներն են: Պատճառը պարզ է՝ առաջիկայում նոր խորհրդարանի լիազորությունները ստանձնելու պահից պետք է ձևավորվի նաև նոր կառավարություն: Ենթադրվում է, որ բոլոր ինքնաբացարկ ներկայացրածները՝ […]
16:18 04.01.2019
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` հունվարի 4-ի նիստի օրակարգում է նաև 2018 թվականի դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներում ընդգրկված ինքնաբացարկ ներկայացրած (մանդատից հրաժարված) պատգամավորի թեկնածուների գրանցումն ուժը կորցրած ճանաչելու հարցը: ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը հայտարարեց, որ ԿԸՀ-ն ստացվել է 18 ինքնաբացարկի դիմում «Իմ քայլը» դաշինքից և 2-ը` «Լուսավոր Հայաստան»-ից, ԲՀԿ-ից […]
17:16 30.12.2018
Պատգամավորի մանդատից հրաժարվելու և ինքնաբացարկ հայտնելու դիմում էր ներկայացրել «Իմ քայլը» դաշինքից 18 թեկնածու․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը հայտնել է, թե ովքեր են նրանք, փոխանցում է News.am-ը։ Պատգամավորական մանդատից հրաժարված թեկնածուներն են՝ Նիկոլ Փաշինյան՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար, Տիգրան Ավինյան՝ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար, Էդուարդ Աղաջանյան՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար, Արայիկ Հարությունյան՝ ԿԳ նախարարի պաշտոնակատար, […]
20:45 03.12.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այսօր մեր հանդիպման ֆորմալ առիթը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է, բայց, բնականաբար, միշտ ուրախ եմ ձեզ տեսնել և քննարկել հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները Հայաստանի Հանրապետությունում: Ընդհանուր առմամբ, պետք է խոստովանել, որ այդ […]
13:38 29.11.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում «Իմ քայլը» դաշինքի ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Զարուհի Բաթոյանը խոսել է մի շարք խնդիրների մասին: «Յուրաքանչյուր ընտրատարածքում շատ են թեկնածուները, բայց քանի որ սա աննախադեպ ընտրություն է, լավ հնարավորություն է հարցեր տալու և հետևելու այս ամենին: Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը միշտ էմոցիոնալ է, դա օգնում է լինել անկեղծ: […]
00:23 29.11.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում «Իմ քայլը» դաշինքի ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Զարուհի Բաթոյանը խոսել է մի շարք խնդիրների մասին. «Ես ապահովել եմ հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը ոլորտի բարեփոխումների ընթացքում: Կարևոր է կարիքի վրա հիմնված ծառայությունների մատուցումն է: Կազմել ենք ծառայությունների ցանց, որոնք պիտի տրամադրենք հաշմանդամություն ունեցող անձանց իրենց կարիքները ապահովելու և հասարակության մեջ ներառվելու […]
22:58 28.11.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում «Իմ քայլը» դաշինքի ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Զարուհի Բաթոյանը խոսել է մի շարք խնդիրների մասին. «Ամեն ինչ չէ, որ մենք կարող ենք լուծել, բայց մենք կարող ենք ուղղորդել մարդկանց, թե ով կլուծի այդ խնդիրը: Մենք ժառանգություն ենք ստացել մի համակարգ, որտեղ մարդկանց կենցաղային խնդիրները լուծված չեն: Մեր առաքելությունն է, որպեսզի […]
23:39 13.11.2018
ՔՊ անդամ, աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ ողջունելով բոլոր կուսակցությունների և դաշինքների մասնակցությունը․ «Անկեղծ ասած, ես ուրախ եմ բոլոր կուսակցությունների և դաշինքների մասնակցության համար։ Սա նշանակում է, որ որոշողը ևս մեկ անգամ լինելու է բացառապես ընտրողը։ Եվ եթե որևէ քաղաքական ուժ իրավիճակին չի տիրապետում, կամ վատ է […]
20:52 24.07.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր՝ ժամը 19.30-ի սահմաններում, մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ նախնական տեղեկությունների՝ օրակագրում Երևանի քաղաքապետի թեկնածուի ընտրության հարցն էր: ՔՊ անդամ, աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Զարուհի Բաթոյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ դեռևս Երևանի քաղաքապետի թեկնածուի ընտրության հարցը չի […]
16:55 12.07.2018
Այն գումարները, որ մարզպետարաններն ու քաղաքապետարանները, որպես աջակցություն, տրամադրում են սոցիալապես անապահով ընտանիքներին, պետք է արդյունավետ ծախսվեն: Այս մասին այսօր Շիրակի մարզի հասարակական կազմակերպությունների և խնամքի կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Զարուհի Բաթոյանը: Այս հարցը նախարարությունը դիտարկում է խնամքի գիշերօթիկ հասատատությունների վերակազմավորման ծրագրի համատեքստում: Երեխաներին վերադարձնելու են ընտանիք, […]
13:33 12.06.2018
Վարչապետը որոշումներ է ստորագրել, որոնցով նշանակումներ է կատարել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում: Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արսեն Մանուկյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ, Զարուհի Բաթոյանը և Արման Ուդումյանը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալներ: Վարչապետի այլ որոշումներով սեփական դիմումների համաձայն Արայիկ Պետրոսյանն ազատվել է նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատարի, Թադևոս Ավետիսյանը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի […]