22:59 01.05.2019
Երեկ՝ ապրիլի 30-ին, լրացել է ՔՊԿ Վարչության և Վերահսկող հանձնաժողովի անդամ դառնալու թեկնածության առաջադրման ժամկետը։ Այս մասին տեղեկացնում են ՔՊ կուսակցության մամուլի ծառայությունից։ Որպես Վարչության անդամի թեկնածու ինքնառաջադրվել են 65, իսկ Վերահսկող հանձնաժողովի անդամ դառնալու համար՝ 33 կուսակցական։ Որպես Վարչության անդամի թեկնածու ինքնառաջադրվել են. Վահագն Հովակիմյան Տիգրան Գալստյան Դավիթ Խուդաթյան Նաիրա Խառատյան Հեղինե Ոսկանյան Հակոբ […]
13:18 01.05.2019
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել` շնորհավորելով Աշխատանքի օրը։ «Գիտեմ, որ բազմաթիվ մարդիկ աշխատանքի, աշխատանքային իրավունքների պաշտպանության, արժանապատիվ վարձատրության և աշխատելու համար հավասար հնարավորությունների կարիք ունեն Հայաստանում։ Այս խնդիրների լուծումը մեր օրակարգում է։ Մայիսը մեզ համար լինելու է ծրագրերի մեկնարկի, աշխատանքային իրավունքների մասին հանրային քննարկումների և դրանց արդյունքում օրենսդրական առաջարկներ […]
00:48 30.04.2019
Շիրակի պետական համալսարանի քոլեջի «Սոցիալական աշխատանք» բաժնի երկրորդ կուրսի 16-ամյա ուսանող, գյումրեցի Լիլիթ Մուրադյանը դարձել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հատուկ հյուրը. Լիլիթը նախարարի ուշադրությունը գրավել էր կամավորության մասին իր առաջարկով՝ արձագանքելով Քաղաքացու օրվան ընդառաջ Զարուհի Բաթոյանի հայտարարած մրցույթին, որի շրջանակում 14-18 տարեկան պատանիները ներկայացրել են, թե ինչ կանեին, եթե մեկ օրով ստանձնեին […]
16:23 25.04.2019
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Հայաստան ինքնակամ վերադարձող միգրանտների թիվը կտրուկ աճել է, բայց նրանք վերաինտեգրման խնդիր ունեն։ «Մեր կողմից իրականացվող շատ ծրագրեր այս կամ այն կերպ խաչվում են միգրացիայի հետ: Խոսքը, մասնավորապես, զբաղվածության, աշխատանքային միգրացիայի կառավարման, թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում իրականացվող աշխատանքների մասին է: Ուրախ եմ հանդիպման համար, […]
15:34 25.04.2019
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, առողջապահության նախարարությունը և «Բարի մամա» հասարակական կազմակերպությունն այսօր ստորագրել են համագործակցության եռակողմ հուշագիր, որն ուղղված է մանկատներ երեխաների մուտքը կանխելուն և ընտանիքում ապրելու նրանց իրավունքի ապահովմանը: «Այս հուշագրի ստորագրումը վերահաստատում է մեր և մեր գործընկերների պատրաստակամությունը՝ համատեղ ջանքերով […]
11:42 11.04.2019
Կառավարության ապրիլի 11-ի նիստում գործադիրը հավանություն տվեց անօթևան անձանց կացարանով ապահովելու որոշման նախագծի փոփոխությանը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ներկայացրեց նախագծով սահմանված փոփոխությունները: «Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է այն հանգամանքից, որ հատուկ խմբերին դասված որոշակի կատեգորիայի անձանց բնակության համար նախատեսված կացարանում՝ «Վետերան» օթևանում, որն ընդգրկված է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Տնային […]
15:31 04.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ստեղծվել է «Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհուրդ»: Որոշման մեջ, մասնավորապես, ասված է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝ 1. Ստեղծել ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհուրդ: 2. Հաստատել ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի անհատական կազմը` համաձայն հավելվածի»: Խորհուրդը նախագահում է ՀՀ վարչապետը, խորհրդի կազմում են՝ փոխվարչապետ Տիգրան […]
12:40 04.04.2019
Այսօր մինչ կառավարության նիստի օրակարգին անցնելը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է հարցով, թե ինչ պատճառներով են ուշանում քաղաքացիների նպաստները: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը պատասխանել է, թե պատճառը գերատեսչությունների տեխնիկական գործընթացի հետ է կապված: Վարչապետի հարցին, թե արդյո՞ք խնդիրը լուծվել է, ասել է. «էստեղ տեխնիկական հրահանգների և պատրաստվածության խնդիր կա: Այս պահի դրությամբ […]
11:47 29.03.2019
Մեկնարկել է կառավարության նիստը, որը վարում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նիստում ներկայացրել է ընտանիքում բռնության ենթարկվածների ապաստարանների անձնակազմին ներկայացվող պահանջներ, ընտանիքում բռնություն ենթարկվածների համար նախատեսված ապաստարանների ֆինանսավորման պայմանագրի օրինակելի ձև սահմանելու, ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 10.78N որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ և ՀՀ կառավարության 2015 […]
00:20 29.03.2019
Զրկե՞լ, թե՞ չզրկել նպաստից այն մարդկանց, ովքեր ունեն միլիոնանոց վարկեր՝ վարչապետ Նիկոլ Փաինյանի այս հարցը Շանթ ՀԸ-ի մեկնաբան Արամ Աբրահամյանը հիշեցրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին: Վերջինիս կարծիքով՝ անհրաժեշտ է հանրային քննարկում նաև օնլայն հարթակում: «Մեր նախարարությունը պետք է ուսումնասիրի բոլոր տվյալները: Մեզ հատկացված են տվյալներ կենտրոնական բանկից: Դրանք անվանական չեն: 11 […]
23:52 28.03.2019
Ինչպե՞ս շահագրգռել գործատուին, որպեսզի վերջինս գրանցի աշխատողին և օրինական հարկեր վճարի, Շանթ ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդման տաղավարում, խոսելով «սև» ու «սպիտակ» աշխատավարձերի մասին, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ասել է, որ պետք է մշակույթ փոխվի: «Ես կարծում եմ, որ շատ կարևոր է ստեղծել երաշխիքներ և գրավիչ դարձնել գրանցված աշխատանքը: Այսինքն՝ քաղաքացին պետք է հստակ […]
22:21 28.03.2019
«Սոցիալական ծառայություններում, նպաստի համակարգում կոռուպցիան վերացել է, եթե քաղաքացիներն ունեն մտահոգություններ, խնդիրներ կամ ականատես են եղել դեպքերի, խնդրում եմ տեղեկացնեն մեզ, ցանկացած անանուն զանգ ուղղում ենք իրավապահ մարմիններին և համակարգային իմաստով նման հնարավորություն չկա, դեպքեր չկան: Մեր առաջիկա ծրագրերից մեկն այն է լինելու, որ քաղաքացու և որոշում կայացնող մարմնի միջև շփումը հասնի նվազագույնի, դա կատարվի […]
19:45 28.03.2019
«Աշխատանքի և սոցիալական հարցրի նախարարությունը մինչ այժմ զբաղվում է խնդիրների և հետևանքների վերցմամբ: Եթե մենք խոսում ենք աղքատության հաղթահարման մասին, հաճախ աղքատությունը կապ ունի կրթության պակասի հետ, մասնագիտության բացակայության հետ, և որպեսզի մենք կարողանանք վերացնել այդ հետևանքները, մենք մեր առջև խնդիր ենք դրել կարևորել սոցիալական ազդեցության գնահատումը: Մենք կարծում ենք, որ յուրաքանչյուր նախագիծ, որը շրջանառվում […]
19:32 28.03.2019
Հնարավո՞ր է արդյոք վերանայվի «Ընտանեկան բռնության մասին» օրենքը՝ Շանթ Հ/Ը «Հեռանկար» հաղորդման ժամանակ հարցրել է մեկնաբան Արամ Աբրահամյանն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին: «Նոր Հայաստանում ընտանեկան բռնությունը տեղ չունի: Տղամարդը չի կարող ապտակել կնոջը կամ երեխային, քանի որ ոստիկանը կգա, և էստեղ էդ թեման կարող ենք փակված համարել: Նախագիծը պետք է վերանայել, որովհետև […]
16:55 28.03.2019
Կառավարության որոշմամբ Հայաստանում չի կարող նշանակվել 25.500 դրամից պակաս կենսաթոշակ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Շանթ Հ/Ը «Հեռանկար» հաղորդման տաղավարում պարզաբանել է, որ դա սոցիալական աջակցություն ապահովելու և ծայրահեղ աղքատությունը վերացնելու նպատակ ունի, քանի որ Հայաստանում 18.000 բնակիչ մինչ այժմ ստացել է դրանից պակաս գումար: «Դա նվազագույն պայմանն է, որը կարող է […]
11:55 27.03.2019
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկել 4 նույնաբովանդակ դիմում-բողոք: Կասկածի տեղիք տված գրությունները վերաբերում են «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրենի նորանշանակ ժ/պ Կարեն Խաչատրյանի կողմից նախարարություն ներկայացված փաստաթղթերի հավաստիությանը: Հատկանշական է, որ չորս տարբեր քաղաքացիների կողմից նախարար Զարուհի Բաթոյանին հասցեագրված և վերահասցեագրված դիմում-բողոքներն ամբողջությամբ կրկնում են իրար: Դիմում-բողոքների հասցեատերերի ինքնության, […]
16:38 25.03.2019
ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը խոսել է «Դայակ պետության կողմից» ծրագրի մասին: Նա ասել է, որ ծրագրի շահառուների թիվը նախատեսված 200-ից ավելացել է` հասնելով 475-ի: «Նախորդ տարի նախատեսվել էր երեխայի խնամքի արձակուրդում գտնվող 200 մայրերի, ովքեր ցանկանում են վերադառնալ աշխատանքի, տրամադրել դայակի աշխատավարձի փոխհատուցում, սակայն, […]
17:30 22.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ժողովրդագրական իրավիճակին նվիրված խորհրդակցություն: Վարչապետը նշել է, որ խորհրդակցության նպատակն է արձանագրել Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի ընթացիկ վիճակը, քննարկել առկա հարցերն ու հետագա անելիքները: «Իհարկե, հասկանալի է, որ ժողովրդագրական վիճակի հետ կապված հարցերն առանձին վերցրած լուծում չունեն, և դրանք պետք է դիտարկել երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակի զարգացման համատեքստում: Տնտեսական […]
18:46 21.03.2019
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը մարտի 21-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձել է գիշերօթիկ խնամքի հաստատությունների խնդրին: «Դա գործընթաց է, որը պետք է շատ լավ պլանավորենք, որպեսզի կարողանանք երեխաներին իրենց համայնքներում ապրելու հնարավորություն ապահովել: Երեխան պետք է ապրի համայնքում, իր ընտանիքում, հաճախի իր բնակավայրին մոտ դպրոցը, և պետք է ամեն ինչ անենք, որ […]
14:15 19.03.2019
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը խիստ նկատողություն է հայտարարել «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սամվել Խաչատրյանին՝ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար: Այս մասին հայտնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Հրամանի համար հիմք են դարձել կենտրոնում ՄԻՊ գրասենյակի իրականացված մշտադիտարկման այցի արդյունքներով […]
15:21 16.03.2019
ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 63-րդ նստաշրջանին: Նախարարն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ այսօր իր պաշտոնական այցն ավարտվել է: «Ավարտվեց իմ այցը Նյու Յորք, որի գլխավոր նպատակը ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 63-րդ նստաշրջանին մասնակցելն էր։ Այս նստաշրջանն իր կարևորությամբ երկրորդն է […]
15:18 15.03.2019
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ով աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ-ում և մասնակցում է մարտի 11-22-ը Նյու Յորքում անցկացվող ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 63-րդ նստաշրջանին, ելույթ է ունեցել և անդրադարձել ոչ միայն կանանց հնարավորությունների խթանման ու հզորացման հարցերին, այլև Հայաստանում տեղի ունեցող գործընթացներում կանանց դերակատարությանը: «Ինձ համար մեծ պատիվ է ելույթ ունենալ […]
08:29 09.03.2019
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ հնգօրա այցով մեկնում է ԱՄՆ` մասնակցելու մարտի 11-ից 22-ը Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 63-րդ նստաշրջանին: «Այս տարի նստաշրջանի առաջնային թեման է լինելու սոցիալական պաշտպանության համակարգերը, գենդերային հավասարության և կանանց ու աղջիկների կարողությունների զարգացման համար անհրաժեշտ […]
12:34 07.03.2019
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը կառավարության մարտի 7-ի նիստի ժամանակ ներկայացրեց «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր գործատուին հնարավորություն ընձեռել աշխատողի հետ լուծել աշխատանքային պայմանագիրը՝ նախքան դրա գործողության ժամկետի լրանալը՝ պայմանագրով սահմանված պարտականություններն ամբողջ օրվա ընթացքում առանց հարգելի պատճառի չկատարելու դեպքում: Բաթոյանը նշեց, որ օրենսգրքում կա նման կարգավորում, […]
11:50 07.03.2019
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը կառավարության մարտի 7-ի նիստում, օգտվելով առիթից, իր համերաշխությունը հայտնեց կառավարությունում և տարբեր նախարարություններում աշխատող կանանց: «Բոլորս էլ գիտենք, որ կանայք, պետական ծառայությունից բացի, նաև այլ պարտականություններ ունեն: Մեզ հետ աշխատելու ընթացքում նրանցից հավելյալ ջանքեր են պահանջվում»,- ասաց նա: Բաթոյանն ամենօրյա աշխատանքի ու ավանդի համար շնորհակալություն հայտնեց կանանց, […]
20:16 06.03.2019
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը բարձրացրեց Գյումրիի տնակներում մարդկանց հաշվառման խնդիրները. նրա խոսքով՝ քանի որ այդ տնակները ժամանակավոր բնակարաններ են համարվում, ապա դրանց բնակիչները գրանցվում են ուղղակի հասցեի փողոցով՝ առանց մանրամասնությունների։ Բաղդասարյանը ասաց, որ սա որոշ դեպքերում խնդիրներ է առաջացնում զինծառայության կազմակերպման, ինչպես նաև նպաստների ստացման հետ կապված։ […]
18:36 06.03.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նարեկ Զեյնալյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ անապահովության նպաստի միավորների հաշվարկի չափորոշիչներին, այն է՝ առավելագույն գազի սպառում և հոսանքի, ինչը մասամբ սուբսիդավորվում է կառավարության կողմից, բայց գեթ մեկ միավոր ավել սպառելու դեպքում անապահովության միավորները զրոյանում են, որպես դրա հետևանք՝ նպաստառուները զրկվում են նաև համարժեք այլ արտոնություններից: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի […]
17:02 06.03.2019
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նարեկ Մկրտչյանն անդրադարձավ զինվորական պարտականությունը կատարելիս հիվանդություն, խեղում ստացած զինծառայողների խնդրին: Նա նշեց, որ վերջիններիս հաշմանդամության կարգ տրամադրելիս սուբյեկտիվություն կա: Կոնկրետ օրինակ բերելով՝ Մկրտչյանը հետաքրքրվեց՝ կարո՞ղ են վստահ լինել, որ այդ արատավոր պրակտիկան չի շարունակվի: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտնեց, որ գործող ընթացակարգերով դեռ 2018թ. վերջին […]
10:22 02.03.2019
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019թ.՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Զարուհի Բաթոյանը հայտարարագրել է բնակարան: Նախարարի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ . Զ. Բաթոյանի դրամական միջոցները կազմել են 500 000 ՀՀ դրամ և […]