09:38 23.07.2019
Հուլիսի 23-ին՝ ժամը 04:12-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, երկու ավտոմեքենա բախվել է կովին, ավտոմեքենաներից մեկը շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 42-րդ կմ-ին «Opel […]
08:57 23.07.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 23-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Ավան՝ 1, 3, 4, 5, 6 փողոցները և 6-րդ փողոցի 1-ին և 2-րդ նրբանցքները, «Գեղարդ» կինոթատրոնի շենքը, Հանրապետական սանԷպիդկայանի շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նորք Մարաշ՝ Հովսեփյան փ․ 6/10 սեփական տունը, «Առողջապահության […]
22:19 22.07.2019
Երևանի մետրոպոլիտենի կայարանների անվանումները կլինեն նաև անգլերենով: Այս մասին տեղեկանում ենք Երևանի մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջից։ «Լավ նորություններ շարքից: Հուլիսի 19-ից սկսած ՝ Երևանի մետրոպոլիտենի կայարանների գծային պատերին, կայարանների անվանումները ամրացվում են նաև անգլերեն լեզվով»,- ասված է գրառման մեջ:
21:23 22.07.2019
Հուլիսի 22-ին՝ ժամը 19:17-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել վրաերթ, տուժածը երթևեկելի գոտում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ա.Ա.-ը (ծնված 1990թ.) թիվ 9 երթուղին սպասարկող տրոլեյբուսով վրաերթի է ենթարկել […]
20:45 22.07.2019
Հուլիսի 22-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 18։30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 33-ամյա Արթուր Առաքելյանն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել նշված փողոցի թիվ 161 հասցեում գործող «Ֆլեշ» բենզալցակայանի լիցքավորման սարքին, տապալել այն և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ […]
18:50 22.07.2019
Մեկնարկել են Մ4 Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման կմ 24+860-կմ 27+000 ձախակողմյան հատվածի միջին նորոգման աշխատանքները: Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Աշխատանքներն իրականացվում են «Ճանապարհ» ՍՊ ընկերության կողմից: Միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կատարվում են հին ասֆալտբետոնե ծածկի ֆրեզավորում, հարթեցում և մանրահատիկ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում: Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով նշված […]
16:16 22.07.2019
Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից հերթական հսկողական աշխատանքներն իրականացնելիս` Թուրքիայից ՀՀ Գոգավան-Պրիվոլնոյեի մաքսային կետ-բաժին ժամանած Երևան-Ստամբուլ-Երևան միջազգային ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսի ուղևորները չեն ենթարկվել մաքսային ծառայողների օրինական պահանջներին, դրսևորել են ագրեսիվ պահվածք և փորձել են խուսափել մաքսային հսկողությունից` բռնություն գործադրելով Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների նկատմամբ` պատճառելով մարմնական վնասվածքներ: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվական և հասարակայնության […]
08:53 22.07.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 22-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11:00-15:00 Նոր-Նորքի 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 1Ա, 1, 3, 5, 5/1, 5/2, 5/3, 7 շենքերը, Սաֆարյան փ. 2, 4 շենքերը, Նոր-Նորքի 4-րդ զանգ.՝ Ա․Հովհաննիսյան փ. 4, 6, 6/1, 8, 8/1 շենքերը, Գայի պող․ […]
22:57 21.07.2019
«Հլը էս խեղճ առնետներն ինչ ծանր պայմաններում են ապրում։ Հարգելի Երևանի քաղաքապետարան, սա Կողբացի 3 շենքն է, ո՞ւմ «պատշաճ» աշխատանքի հետևանքն է»,- ֆեյսբուքյան օգտատեր Արեգ Գեդեոնյանը հուլիսի 6-ին այսպիսի գրառում էր արել։ https://www.facebook.com/photo.php?fbid=3447590271933599&set=a.200869993272326&type=3&theater Երևանի քաղաքապետարանը մեկնաբանել էր՝ խնդիրը փոխանցել ենք պատասխանատուներին։ Սակայն երեկ՝ հուլիսի 20-ին, օգտատերը մեկնաբանել է․ «Ընդամենը 1 շաբաթ անց, էլի նույն վիճակն […]
22:42 21.07.2019
Հուլիսի 21-ին՝ ժամը 22:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրազի փողոցի թիվ 22 շենքի 2-րդ մուտքի վերելակն ընկել է, ներսում քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբն ու […]
18:07 20.07.2019
Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ կընդունի Ռումինիայի ամենատիտղոսակիր ակումբին` «Ստյաուային»: «Ալաշկերտ» – «Ստյաուա» հանդիպումը կկայանա ՀՖՖ տեխնիկական կենտրոնի` Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում և կմեկնարկի 21:00-ին: Խաղի մուտքն ազատ է լինելու, սակայն, քանի որ առաջիկա խաղի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա, ակումբը տոմսեր է պատրաստել երկրպագուների համար: Տոմսերը հնարավոր կլինի վերցնել հուլիսի […]
16:20 20.07.2019
Կենդանաբանական այգու լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ քաղաքացիներն ամեն օր Երևանի կենդանաբանական այգում կարող եք ականատեսը դառնալ կենդանիների ցուցադրական կերակրումների. «Սիրելի՛ այցելուներ, սիրով տեղեկացնում ենք, որ ամեն օր Երևանի կենդանաբանական այգում կարող եք ականատեսը դառնալ կենդանիների ցուցադրական կերակրումների: Նրանցից յուրաքանչյուրի համար պատրաստվում են անհատական զբաղվածություններ, որոնք հետաքրքրաշարժ են ոչ միայն կենդանիների, այլև ձեզ համար: Ստորև […]
14:38 20.07.2019
Հայաստանի հարկային նոր օրենսգրքով ձևակերպվեց միկրոբիզնեսի հարկային ստանդարտը, որը սոցիալական խնդիր է լուծում՝ փոքր բիզնես ունեցողներին թույլ է տալիս գործել առանց հարկերի։ Այս մասին այսօր «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» համաժողովի ընթացքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետն ասաց, որ միկրոբիզնեսի այդ սահմանման մեջ են մտնելու նաև այն կրպակներն ու առևտրի կետերը, որոնք գործում են Երևանից դուրս […]
21:09 19.07.2019
Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 18-ին, Երևանում տեղի ունեցած գողության փաստով: Այս մասին հաղորդում է SHAMSHYAN.com-ը: Ժամը 20:10-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին է ահազանգել Երևանի բնակիչ, Լիլիթ Կ.-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 20:00-ից 20:02 ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք, օգտվելով ավտոմեքենայի պատուհանը բաց լինելու հանգամանքից, Կիլիկիա թաղամասի […]
18:07 19.07.2019
ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթևեկության անվտանգության բարելավման նպատակով Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի-Զ. Քանաքեռցու փողոց խաչմերուկում 2019թ. հուլիսի 20-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Աբովյան քաղաքի կողմից դեպի նշված խաչմերուկ ուղղության երթևեկելի մասի վրա՝ խաչմերուկի մոտակա հատվածում, կկազմակերպվի ևս մեկ՝ 3-րդ երթևեկելի գոտի, որով երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդները կարող են ձախ շրջադարձով […]
16:02 19.07.2019
Ֆեյսբուքյան օգտատեր Վահրամ Միրաքյանը տեսանյութ է հրապարակել «Մոսկվա-Երևան» չվերթի վթարված ինքնաթիռից: «Քանի որ էսօրվա վթարված Նորդվինդի ինքնաթիռում եղբայրս է եղել, կադրեր կան էվակուացիայից։ Ասում է՝ առաջին անիվն օդ է բարձրացել, մեջտեղի մասից ծուխ է լցվել ինքնաթիռն ամբողջությամբ»,- գրել է նա:
14:27 19.07.2019
Պետական գույքի կառավարման կոմիտեն մշակել և սահմանված կարգով ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացրել «Երևանի երկաթուղու պոլիկլինիկա» ՓԲԸ-ի լուծարման մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ ՀՀ առողջապահության նախարարության «Երևանի երկաթուղու պոլիկլինիկա» ՓԲԸ-ն ընդգրկված է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկում: Ընկերության 100% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի տնօրինման լիազորությունը ՀՀ կառավարության որոշմամբ վերապահված է […]
12:57 19.07.2019
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն մանրամասներ է ներկայացրել «Մոսկվա-Երևան» չվերթից: «Տեղեկացնում ենք, որ Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում «Nordwind Airlines» ավիաընկերության կողմից շահագործվող Boeing 737 տեսակի ինքնաթիռով Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ օդանավի սրահում ծխի առկայության պատճառով, ինքնաթիռը ընդհատել է թռիչքը: Օդանավի թռիչքը ընդատվել է թափավազքի ժամանակ և իրականացվել է ուղևորների տարհանում: Օդանավում եղել է 187 մարդ, տուժել է 10 […]
10:59 19.07.2019
Գիշերը Մոսկվայից Երևան թռիչքից առաջ Boeing-737 ինքնաթիռում ծխի լցվելը կապված է տեխնիկական հեղուկների՝ կենսապահովման համակարգ լցվելու հետ։ Ավելի պարզ լեզվով՝ ինքնաթիռի շարժիչների մաքրման հեղուկը լցվել է օդամղիչ համակարգ, ինչի հետևանքով էլ ծուխ է առաջացել, որը լցվել է սրահ։ Ենթադրվում է, որ այս ամենը եղել է ոչ թե ինքնաթիռի թռիչքուղու դուրս գալուց հետո, այլ դրա տեխնիկական […]
10:22 19.07.2019
Մոսկվա-Երևան ուղևորվող ինքնաթիռը գիշերը ժամը 1-ի սահմաններում դուրս է եկել թռիչքուղի և թափ հավաքել օդ բարձրանալու համար։ Բայց այդ ժամանակ ինքնաթիռի սրահում թանձր ծուխ է եղել, ու օդաչուները, կապվելով ցամաքային կայանի հետ, դադարեցրել են թռիչքը։ «Շերեմետևո» օդանավակայանի մամուլի պատասխանատուն տեղեկացրել է, որ ինքնաթիռի կանգառից անմիջապես հետո բերվել են փչովի թեքահարթակներ, մարդկանց արագ տարհանել են, ինքնաթիռից […]
10:00 19.07.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 19-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Խաղաղ Դոնի փ. 1/2 շենքը, Խաղաղ Դոնի փ. 27 շենքի 1 մուտքը, Ավան՝ Դ․Վարուժան թաղ․ 4, 5, 6, 7, 8 շենքերը, Ավան՝ 3, 4, 5, 6, 8, 10 փողոցների սեփական տները և […]
09:59 19.07.2019
Հուլիսի 18-ին` ժամը 23:38-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարկավագի փողոցի 2-րդ նրբանցի տներից մեկում բռնել են շակալ (պարկի մեջ է). տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ քաղաքացիները բռնել են աղվես: Փրկարարները աղվեսին տեղափոխել են անվտանգ […]
09:42 19.07.2019
Այսօր՝ հուլիսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ժամը 03։45-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել Երևանի 1-03 շտապօգնության կայանից, որ Նոր-Արեշ 16 փողոցի տներից մեկի մոտից շտապօգնության բրիգադները Էրեբունի հիվանդանոց են տեղափոխել 2 քաղաքացու, որոնցից մեկը ճանապարհին, գիտակցության չգալով, մահացել է: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն փողոցի […]
08:17 19.07.2019
«Շերեմետևո» օդանավակայից Երևան ուղևորվող Nordwind Airlines ավիաընկերության Boeing 737-800 ինքնաթիռի սրահում ծուխ է լցվել։ Ինքնաթիռում եղել է 173 ուղևոր և անձնակազմի 7 անդամ: Տարածաշրջանային ԱԻՆ-ի տվյալներով՝ տարհանման ժամանակ 8 մարդ է տուժել։ Ուղևորներից 2-ը հոսպիտալացվել են, 5-ի մոտ միջին աստիճանի վնասվածքներ կան: Ուղևորներին ավելի ուշ տեղափոխել են Հայաստան, սակայն միջադեպից հետո 28 հոգի հրաժարվել է […]
22:16 18.07.2019
Հուլիսի 18-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ից ժամը 18։00-ն ընկած ժամանակահատվածում 51-ամյա Վարդան Ե.-ն իր վարած Mercedes մակնիշի 35 AՍ 299 համարանիշի ավտոմեքենայով Երևանյան խճուղում՝ Սուրբ Հարություն եկեղեցու հարևանությամբ, հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել Երևանյան խճուղու բնակիչ՝ 13-ամյա Արփինե Գևորգյանին։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վրաերթի ենթարկված երեխան տեղում մահացել […]
18:15 18.07.2019
Մեկնարկել են Մ4 Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ118+300-կմ129+100 հատվածի միջին նորոգման աշխատանքները: Աշխատանքներն իրականացվում են «ԱԱԲ պրոեկտ» ՍՊ ընկերության կողմից: Միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կատարվում են հին ասֆալտբետոնե ծածկի ֆրեզավորում, փոսային նորոգում, հարթեցում և մանրահատիկ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում: Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով նշված նորոգման ճանապարհահատվածը կահավորվել է համապատասխան ճանապարհային նշաններով: Պատճառվող անհարմարության համար հայցում […]
17:48 18.07.2019
Մեկնարկել են Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ126+100-կմ131+500 հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Տվյալ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները իրականացնում է «Վայքի ՃՇՇ» ՓԲ ընկերությունը: Հիմնանորոգման աշխատանքների շրջանակներում կատարվում են հողային աշխատանքներ, կամուրջների նորոգում, անվտանգության էլեմենտների տեղադրում, ջրահեռացման համակարգերի և ճանապարհի նոր պատվածքի իրականացում: Անվտանգության նկատառումներից ելնելով` տվյալ ճանապարհահատվածը երթևեկության համար երկկողմանի փակ է: Մինչ աշխատանքների ավարտը` վարորդներին […]
15:39 18.07.2019
Երևանում կառուցվելիք Ազգային մարզադաշտը կլինի միջազգային ստանդարտներին համապատասխան և կտեղավորի մոտ 35-40 հազար հանդիսական: Այս մասին հայտնել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը: «Դեռևս ապրիլ ամսվա վերջին մեկնել էի ԱՄՆ, որպեսզի տեղում բանակցություններ վարեմ հնարավոր ներդրողի հետ: Ամերիկյան ներդրողն արդեն իսկ պաշտոնական առաջարկ է կազմել և ուղարկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի […]
08:38 18.07.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 18-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Ավան՝ Դ․Վարուժան թաղ․ 4, 5, 6, 7, 8 շենքերը, Ավան՝ 5-րդ փողոցի 1-ին նրբանցքի սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ավան՝ 7-րդ փողոցի սեփական տները; 7-րդ փողոցի 2-րդ նրբանցքի սեփական տները; 7-րդ […]