18:41 13.08.2019
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ 2019թ. օգոստոսի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում ծնվել է 477 երեխա՝ 255 տղա, 222 աղջիկ:
15:21 13.08.2019
Շինանյութեր տեղափոխող շատ բեռնատար մեքենաներ քաղաքում երթևեկում են ոչ սահմանված հատվածներով և, չպահպանելով նյութերի տեղափոխման կանոնները, աղտոտում են փողոցները: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, աշխատանքային խորհրդակցության ժամանակ խնդրին անդրադարձել է քաղաքապետ Հայկ Մարությանը: Հանձնարարվել է ՃՈ հետ քայլեր ձեռնարկել՝ վարորդներին գտնելու և օրենքով սահմանված կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համար: Բացի դրանից՝ կսահմանվի լրացուցիչ հսկողություն: «Եթե […]
15:18 13.08.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր վարչապետի հետ հանդիպման ժամանակ պատմել է, որ իրենք տուգանել են «Սանիթեքին», իսկ վերջինս հայտարարել է, որ տուգանքները անհիմն են, և քաղաքապետարանին դատի են տվել` պատճառաբանել, որ տուգանքներն ազդում են իրենց աշխատանքի վրա: «6 ամսվա ընթացքում մեր տուգանքները կազմել են իրենց տված գումարի 3 տոկոսը»,- պարզաբանեց Մարությանը: «Փաստորեն պետք է 3 […]
14:17 13.08.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին ուղիղ եթերում աշխատանքային հանդիպում է անցկացնում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ: Հանդիպումը վարչապետը հեռարձակում է իր ֆեյսբուքյան էջում: Քաղաքապետի հետ վարչապետը քննարկում է Երևանի աղբահանության խնդիրը: Հայկ Մարությանի խոսքերով` ինքը շատ սխալ է համարում, որ ի սկզբանե Երևանի մասշտաբների նման քաղաքում գործի աղբահանություն իրականացնող մեկ ընկերություն: Նրա որակմամբ` հենց դա […]
11:50 13.08.2019
Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստոսի 11-ին, Երևանում տեղի ունեցած վիճաբանության ու կրակոցների փաստով: Այս մասին հայտնում է Shamshyan-ը: Օպերատիվ տվյալներով պարզվել է, որ Շահումյան 3-րդ փողոցի թիվ 23 տան դիմաց Շահումյան 3-րդ փողոցի 21 տան բնակիչ, 64-ամյա Նորիկ Խաչատրյանը, նույն հասցեի բնակիչ, 39-ամյա Ա. Խաչատրյանը, Արարատյան 1-ին զանգվածի բնակիչներ, 46-ամյա […]
11:07 13.08.2019
ՀՀ քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել, որում ներկայացված է Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի և դեպքի վայրի եռաչափ մոդելավորումը: Հիշեցենք, ըստ ՔԿ հաղորդած նախնական տվյալների՝ 2019թ. օգոստոսի 2-ին` ժամը 12:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևան-Սևան մայրուղու 15-րդ կմ հատվածում գտնվող կամրջի տակ նախապես տեղադրել է ռազմամթերք հանդիսացող պայթուցիկ նյութ և 2019թ. օգոստոսի 2-ին` ժամը […]
09:12 13.08.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 13-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նոր-Նորքի 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 3, 9, 11, 13/6, 15, 17, 19, 21, 23, 25, 31, 33, 34, 37 շենքերը, Մինսկի փ. 55 շենքը, թիվ 198 դպրոցը, թիվ 120 մանկապարտեզը և հարակից […]
08:46 13.08.2019
«Հրապարակ» թերթը գրում է․ «Երևանում հոկտեմբերի 6-9-ը տեղի կունենա ինֆորմացիոն տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրես, որին հավիրված են լինելու այս ոլորտի համաշխարհային ճանաչում ունեցող գործիչներ: Այս պահին կազմակերպիչները բանակցություններ են վարում ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի հետ, ում մեկօրյա այցի և 30 րոպեանոց ելույթի համար պատրաստվում են վճարել մի քանի հարյուր հազար դոլար: Սովորաբար Օբաման մեկ ելույթի […]
22:41 12.08.2019
Շինանյութեր տեղափոխող շատ բեռնատար մեքենաներ քաղաքում երթևեկում են ոչ սահմանված հատվածներով և, չպահպանելով նյութերի տեղափոխման կանոները, աղտոտում են փողոցները: Աշխատանքային խորհրդակցության ժամանակ խնդրին անդրադարձել է քաղաքապետ Հայկ Մարությանը: Հանձնարարվել է ՃՈ հետ քայլեր ձեռնարկել՝ վարորդներին գտնելու և օրենքով սահմանված կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համար: Բացի այդ, կսահմանվի լրացուցիչ հսկողություն: «Եթե վարորդներն անպատիժ մնան՝ վաղը կամ […]
21:22 12.08.2019
Shamshyan-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 11-ին բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 43-ամյա Ս. Դավթյանը և հայտնել, որ նույն օրը 3 ժամվա ընթացքում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալու գործադրմամբ իր բնակարանի մուտքի դուռը բացել, ներս են մտել և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար: Ոստիկանությունն […]
18:11 12.08.2019
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 13-ին ժամը 11։00-ից մինչև ժամը 14։00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտայի թիվ 32 շենքի, ժամը 10։00-ից մինչև ժամը 15։00-ն՝ Շիրակի փողոցի թիվ 1ա շենքի 1-ին, 2-րդ, 3-րդ մուտքերի, ինչպես նաև Սյունիքի մարզի Կապան քաղաքի Դավիթ Բեկի և Լեռնագործների թաղամասերի գազամատակարարումը: Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի […]
17:11 12.08.2019
Երևան քաղաքի կանգառներում տեղադրվել են «Դեմ եմ բռնությանը» կոչով վահանակներ՝ հայտնի դերասան Մկրտիչ Արզումանյանի մասնակցությամբ։ Կանանց նկատմամբ բռնության և ընտանիքում բռնության կանխարգելման հարցում Մարդու իրավունքների պաշտպանի դերին, ինչպես նաև օրենքի իրազեկմանը նվիրված ծրագրի շրջանակում պատրաստված վահանակներն ակտիվանում են Arloopa հավելվածի օգտագործմամբ՝ փոխանցելով ընտանիքում սիրո և համերաշխության կարևորության մասին կարճ տեսանյութ։ Կից տեսանյութով ներկայացվում է պաստառները […]
16:10 12.08.2019
Օգոստոսի 10-ին` ժամը 23։00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 226-րդ կմ-ին «Նիսան Տեանա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 29-ամյա վարորդ Արմեն Աղամալյանը տեղում մահացել է, իսկ երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։
15:53 12.08.2019
Երևանը ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում 2019 թվականի ամռան ընթացքում ամենապահանջված ուղղությունն է: Այս փաստը պարզել են «Туру.ру» ճամփորդական հարթակի մասնագետները՝ համապատասխան ուսումնասիրությունների արդյունքում: Աղբյուրի փոխանցմամբ՝ Մոսկվա-Երևան ուղղության տոկոսային հարաբերակցությունը կազմում է 5.9 %: Նախորդ տարի այդ ցուցանիշը կազմել է 4.7%։ Այս ուղղության ավիատոմսերի միջին գինը 16160 ռուբլի է (մոտ 120 000 դրամ-խմբ.): Սա 4%-ով ավելի է […]
14:37 12.08.2019
Երևանի քաղաքապետարանը տեսանյութ է տարածել՝ մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի վերելակների հիմնախնդրի և փոխարինման ծրագրի մասին: Տեսանյութում բազմաբնակարան շենքերի բնակիչները վերելակների աշխատանքից իրենց դժգոհություններն են ներկայացնում: Երևանի բազմաբնակարան շենքերն ունեն շուրջ 4 400 վերելակ: Դրանց մեծ մասը փոխարինման կարիք ունի: Այդ վերելակները հիմնականում տեղադրվել են 1956-1993թթ.: Մանրամասները՝ տեսանյութում:
14:10 12.08.2019
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ Երևան-Մոսկվա հետաձգված չվերթի ժամը հայտնի է: «Ավելի վաղ ներկայացված Երևանից դեպի Մոսկվա (UTA880 չվերթով) «Վնուկովո» օդանավակայան մեկնող Utair ավիաընկերության կողմից շահագործվող օդանավն իր թռիչքը նախատեսում է իրականացնել այսօր ժամը 15:00-ին»,- տեղեկացնում են Քաղավիացիայի կոմիտեից:
11:39 12.08.2019
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ մեկնարկել են Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ65+350-կմ77+350 հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Նախարարությունից տեղեկացնում են, որ տվյալ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներն իրականացնում է «ԱԱԲ պռոեկտ» ՍՊ ընկերությունը: Հիմնանորոգման աշխատանքների շրջանակներում կատարվում են հողային աշխատանքներ, անվտանգության էլեմենտների տեղադրում, ջրահեռացման համակարգերի և ճանապարհի նոր պատվածքի իրականացում: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ […]
10:25 12.08.2019
Քաղավիացիայի կոմիտեն ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է. «Հարգելի հետևորդներ, Այսօր՝ օգոստոսի 12-ին, Երևանից դեպի Մոսկվա (UTA880 չվերթով) «Վնուկովո» օդանավակայան մեկնող Utair ավիաընկերության կողմից շահագործվող Boeing 737 տեսակի ինքնաթիռը չի կատարել պլանավորված չվերթը, օդանավում հայտնաբերված տեխնիկական խնդրի պատճառով: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն կապվել է Utair ավիաընկերության Հայաստանյան ներկայուցչության հետ, որտեղից փոխանցել են, որ աշխատանքներ են տարվում հնարավորինս […]
10:00 12.08.2019
Օգոստոսի 11-ին՝ ժամը 13:43-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գևորգ Հովսեփյան փողոցում՝ «Պանորամա Երևան Ռեզորթ» հյուրանոցային համալիրի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք: Հրդեհի բարդության «1-Բիս» կանչով դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը: Ժամը 14:55-ին հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով […]
09:08 12.08.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 12-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Խաղաղ Դոնի փ. 19/1 շենքը, Նուբարաշեն 11փ. 1, 2, 3, 5, 6, 7, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 19, 20, 21, 22, 23 շենքերը, Նուբարաշեն 9 փողոցի վերջնամասի սեփական տները, […]
15:38 11.08.2019
Երեկ Մարալիկում բամբակամանվածքային ֆաբրիկայի բացման արարողությանը մասնակցելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը գիշերել է Գյումրիում, իսկ այսօր առավոտյան տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ուղեկցությամբ, ճանաչողական շրջայց է կատարել քաղաքի պատմական միջուկում, որին ֆեյսբուքյան ուղիղ եթերով հետևելու հնարավորություն են ունեցել հազարավոր հետևորդներ: Նիկոլ Փաշինյանն իր հայրենաճանաչության մասին կիրակնօրյա շրջայցը Գյումրիում սկսել է Ռիժկովի ճեմափողոցի սրճարաններից մեկում մեկ գավաթ սուրճ […]
09:13 11.08.2019
Օգոստոսի 10-ին` ժամը 23:00-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Երևան հատվածի 12-կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Ա., ծնված 1990 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատածից և կողաշրջվել. վարորդը […]
16:45 10.08.2019
Այսօր` օգոստոսի 10-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan-ը։ Ժամը 11։50-ի սահմաններում Գարեգին Նժդեհ փողոցում Ոստիկանության Շենգավիթի բաժնի դիմաց բախվել են BYD, Toyota Corolla և կայանված վիճակում գտնվող Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Դեպքի առթիվ կատարվում է քննություն:
12:07 10.08.2019
Օգոստոսի 9-ին` ժամը 15.40-ին, ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնեց, որ ինքը դանակահարված է և գտնվում է «Հաղթանակ» կամրջի հարևանությամբ: Ահազանգին շտապ արձագանքած ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի ոստիկանները նշված վայրից բժշկական կենտրոն տեղափոխեցին դանակահարված երկու քաղաքացու: Քրեական հետախույզների միջոցառումների արդյունքում պարզվեց, որ նույն օրը ժամը 15.30-ին Ոսկերիչների փողոցում, վիճաբանության ժամանակ, 45-ամյա մի քաղաքացի իր մոտ եղած դանակով […]
22:51 09.08.2019
Այսօր՝ օգոստոսի 9-ին, ծառ է տապալվել Երևանում, հայտնում է Shamshyan-ը։ Ժամը 19։50-ի սահմաններում Մելքումով փողոցում չորացած ծառը տապալվել է գետնին՝ վնասելով այդ պահին անցնող «Սպայկա» ընկերության Volvo մակնիշի բեռնատարը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան, սակայն ծառի տապալման հետևանքով ճանապարհը մասամբ դարձել է միակողմանի։ Դավթաշենի և Աջափնյակի կանաչապատման կազմակերպության աշխատողները էլեկտրական սղոցներով մասնատել են ծառը և հեռացրել […]
16:08 09.08.2019
Օգոստոսի 9-ին՝ ժամը 15:12-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խորենացու փողոցի թիվ 112 շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Տեղազննման արդյունքում […]
15:24 09.08.2019
Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանն այսօր ավագանու նիստի ժամանակ հետաքրքրվեց, թե որտեղ են տեղադրվելու 1000 մետաղական աղբամանները, որպեսզի բնակիչների կողմից դժգոհության տեղիք չտա: Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը պատասխանեց հարցին, նշեց, որ հարցն ունի օրենսդրական կարգավորում, բայց առաջնայինն այս դեպքում դիտվում է առողջապահության նախարարի N 25 հրամանը՝ տրված 2018թ. դեկտեմբերի 22-ին: «Հստակ նշված է` ինչ հեռավորության […]
13:58 09.08.2019
Այսօր հրավիրված ավագանու նիստի ժամանակ, երբ «Իմ քայլը» խմբակցության քարտուղարը զեկուցվող առաջին հարցի շրջանակներում հայտարարեց շենքի սեյսմիկ գնահատման վերաբերյալ կասկածելի փաստաթղթերի մասին, ավագանու անդամները հետաքրքրվեցին, թե ում ստորագրությամբ է եղել ձեռքի տակ գտնվող փաստաթուղթը: Հասմիկ Խաչունցը մասնավորեցրեց. «Քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետ պարոն Մհերյանի ստորագրությունն է»: Փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց. «Շենքի կարգը երրորդ, թե չորրորդ է, տալիս […]
13:40 09.08.2019
«Մենք ակնկալում ենք, որ «Սանիթեքն» իր պարտականություններն ամբողջությամբ իրականացնի, մենք ձեռք ենք բերել նոր աղբամաններ ու որոշեցինք փոխել, ու երբ «Սանիթեքին» խնդրեցինք օգնել, որ իրականացնի այդ գործընթացը, որևէ աջակցություն չստացանք, մենք ամեն կերպ փորձում ենք օգնել կազմակերպությանը, որն անցնի իր կազմակերպությունների պատշաճ իրականացմանը: Բայց երբ ոչ մի փոփոխություն տեղի չունենա, ապա մենք պիտի մտածենք, որ […]
13:24 09.08.2019
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Միրզոյանը ավագանու այսօրվա նիստում հարց բարձրացրեց. «Լավ օրից չի, որ հավաքվել ու քննարկում ենք այս հարցը, մեծ պատասխանատվություն ուներ «Սանիթեքը», որը ձախողում է: Այս գումարով ձեռք ենք բերում ավելի փոքր մեքենաներ նեղ մուտքերով բակեր մտնելու համար: Արդյո՞ք հաշվարկները ճիշտ են կատարվել, որ այլևս նման խնդիր չենք ունենալու, հաճախ […]