11:09 24.11.2018
Մենք ակնկալում ենք քայլել ամբողջ Երևանով: Այս մասին, լրագրողի հարցին ի պատասխան, նշել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Ճշտող հարցին՝ պատրաստվո՞ւմ եք բոլոր վարչական շրջաններում քայլերթ իրականացնել, Փաշինյանը պատասխանել է, թե «փորձելու են»: «Ով ուզում է մեզ հետ քայլել, կքայլի, ով չի ուզում մեզ հետ քայլել, չի քայլի»,- ասել է Փաշինյանը: SHANTNEWS.am-ի հարցին՝ արդյոք դժվար […]
10:46 23.10.2018
Այսօր Երևանի պատմության թանգարանում մեկնարկել է «Երևան 2800» խորագրով միջազգային գիտաժողովը, որի ընթացքում քննարկվում է մայրաքաղաքի տարբեր շրջանների, մասնավորապես Երևանի միջնադարին, նոր և նորագույն շրջաններին վերաբերող հարցերը: Գիտաժողովի ընթացքում ելույթ է ունեցել Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը` կարևորելով նման գիտաժողովների անցկացումը: Գիտաժողովի մասնակցիների թվում գիտնականներ կան ինչպես Հայաստանից, այնպես էլ Հյուսիսային Օսիայից, Ռուսաստանից ու ԱՄՆ-ից: Գիտաժողովի ավարտից […]
19:26 20.10.2018
Երևանի նորանշանակ քաղաքապետ Հայկ Մարությանն իր Facebook-ի էջում տեսաուղերձ է հրապարակել, որում Երևանի տոնի առթիվ շնորհավորում է երևանցիներին: «Սիրելի՜ երևանցիներ, երևանցի ասելով ես ոչ միայն նկատի ունեմ երևանի բնակիչներին, այլ ամբողջ աշխարհում ապրող այն մարդկանց, ովքեր սիրում են Երևանը, ովքեր համարում են Երևանն իրենց հարազատ վայրն է: Չէ՞ որ Երևանն ամբողջ հայության մայրաքաղաքն է: Եվ […]
17:58 01.08.2018
Բաքուն ԵԱՀԿ անդամներին կոչ է արել Երևանից պահանջել զորքերի դուրսբերումը Արցախից: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալության ադրբեջանական ծառայությունը: «Մենք համառորեն կոչ ենք անում ԵԱՀԿ բոլոր անդամներին կոշտ և միանշանակ պահանջել Հայաստանից կատարել իր հանձնառությունները Հելսինկյան եզրափակիչ համաձայնագրի և միջազգային մյուս իրավական փաստաթղթերի համաձայն. դադարեցնել Ադրբեջանի դեմ կիրառվող ուժն ու դուրս բերել զորքերը Արցախի […]
16:20 30.06.2018
Հանրապետության տարածք են ներթափանցել արևադարձային ալիքները: Այս արտահայտությունը վերջին օրերին ավելի հաճախ ենք լսում: Օդի ջերմաստիճանը բարձրացել է, չնայած դեռևս չի գերազանցել վերջին տարիների «պատմական առավելագույնը»: Այն, ըստ օդերևութաբանների, օրինակ Երևանում վերջին անգամ 2010 թվականին է գրանցվել՝ 42 աստիճան: Ի՞նչ պետք է իմանալ, երբ դրսում ջերմաստիճանն անցնում է 35 աստիճանը: Առաջին խորհուրդը մասնագետներից՝ խուսափել արևի […]
16:06 03.04.2018
Այսօր համացանցում տեղեկություն էր տարածվել, որ պետությունը գերակա շահ է ճանաչել Երևանի Պուշկին 4 հասցեում գնտվող շինությունը, որտեղ ժամանակին բնակվել է ՀՀ առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին:
12:53 17.03.2018
Երևանի արտաքին տեսքի բարելավման աշխատանքների շրջանակում 2018 թվականին երևանյան փողոցներում, այգիներում ու պուրակներում կտեղադրվեն «Երևան» ձուլվածքով 500 նոր նստարաններ և մոտ 600 փայտյա աղբամաններ:
17:35 19.02.2018
2017 թվականին անհատական տների մեկ քառակուսի մետրը վաճառվել է միջինը 280,2 հազար դրամով
13:35 06.02.2018
Մյասնիկյանի արձանի հետևի մասում կատարվող շինարարությունից հետո տարածքը հանրային սեփականություն է լինելու:
17:44 04.02.2018
Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ամփոփ տեղեկության՝ 2017 թվականին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 59 533 գործարք:
20:14 02.02.2018
Երևանի տրանսպորտային նոր համակարգի իրագործմանը նվիրված ասուլիսի ժամանակ Երևանի փոքաղաքապետ Վահե Նիկոյանը խոսել է այն մասին, թե արդյոք մետրոն ընդհանուր համակարգի մաս է կկազմի. «Մետրոն, որպես ցանցի մաս ներառված է: Ինչ վերաբերում է տոմսային համակարգին այստեղ շատ նուրբ ու կարևոր խնդիր կա՝ մետրոպոլիտենի ենթակառուցվածքներն իրենք թանկ ենթակառուցվածքներ են, այս պարագայում այդ ինտեգրումը պետք է հստակ […]
11:15 02.02.2018
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանն նշել է, որ նոր ցանցը ներդնելուց հետո երթուղային գծերը չեն կրկնվի, վարորդը տոմսավաճառի պարտականություններ չի կատարելու, «Գազելներ» չեն լինելու, գծատերեր չեն լինելու:
16:19 31.01.2018
«Երկարաժամկետ ընթացքում խորհրդարանական համակարգը շատ ավելի ժամանակակից է և արդիական», – նշեց Արմեն Սարգսյանը։
19:00 26.01.2018
Երևանի նոր ավտոբուսային երթուղային ցանցի նախագծով նախատեսվում է քաղաքի հասարակական տրանսպորտի շարժակազմի թվաքանակի կրճատում. ներկայումս շահագործվող 2039 տրանսպորտային միավորի փոխարեն նոր ցանցում շահագործվելու է 939 տրանսպորտային միավոր։
15:20 20.01.2018
Աշտարակի խճուղին Եղվարդի խճուղուն կապող Դավթաշենի նոր ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված` հունվարի 20-ից մինչև նոյեմբեր ամիսը կդադարեցվի մայրաքաղաքի Հալաբյան փողոցից դեպի Իոսիֆյան փողոց տանող ճանապարհահատվածի երթևեկությունը:
11:51 11.01.2018
Կառավարության հունվարի 11-ի նիստում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրել է երկու նախագիծ։
09:08 08.01.2018
Երեկ Նուբարաշենում մեկնարկած ավտոերթը վերաճել է Բաղրամյան փողոցի ինքնաբուխ փակման։ Աջ ղեկով մեքենաների ներկրումը սահմանափակող նախագծի դեմ հանդես եկողների մի մասը Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկի մոտ փակել է երթևեկելի հատվածը՝ որպես բողոքի նշան։ Կես ժամ տևած ինքնաբուխ ակցիայից հետո փողոցը բացվել է։
Երթի կազմակերպիչների նպատակն էր մարդկանց տեղեկացնել խնդրի մասին։ Պահանջն անփոփոխ է` չեղարկել, հետ կանչել կառավարության առաջարկած նախագիծը, որի ընդունման դեպքում ապրիլի 1-ից արգելվելու է աջ ղեկով մեքենաների ներկրումը Հայաստան և դրանց վերահաշվառումը։
Նրանց պնդմամբ՝ վերահաշվառումն արգելող կետը հակասում է Սահմանադրությանը։ Երթի կազմակերպիչները հիմնավորում են, որ մեքենան իրենց սեփականությունն է, և իրենք պետք է իրավունք ունենան վաճառել այն։
Դեկտեմբերին նախաձեռնության անդամները այս խնդրի բարձրացման համար անցկացրել են ևս մեկ ավտոերթ, որից հետո հանդիպել են տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի հետ։ Համաձայնություն է ձեռքբերվել, որ նախաձեռնության անդամների առաջարկները, որոնց թվում է նաև վերավաճառքի արգելքի հանումը, կքննարկվեն կառավարությունում։
Սակայն այսօրվա ավտոերթի մասնակիցներից Արա Մելիքջանյանը ShantNews-ի հետ զրույցում նշեց, որ քննարկումները արդյունք չեն տվել, և իրենք նորից սկսում են այն կետից, որտեղ կանգ են առել՝ կառավարությունից պահանջում են հետ կանչել նախագիծը։
15:27 28.12.2017
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող և կազմակերպող հոբելյանական հանձնաժողովի նիստ:
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկայացրել է Երևանի հիմնադրման 2800-ամյակի հոբելյանական տոնակատարություններին նվիրված միջոցառումների ծրագիրը: Քննարկվել են կազմակերպչական հարցեր:
10:41 05.12.2017
Հանրային ֆինանսների բնագավառում Երևան քաղաքը երրորդ տարին անընդմեջ արժանացել է «B+» «Կայուն» վարկանիշի: Կանխատեսումներն իրականացրել է աշխարհի երեք առաջատար վարկանիշային գործակալություններից մեկը՝ «Ֆիչ Ռեյթինգս» (Fitch Ratings) ամերիկյան կորպորացիան:
14:43 01.12.2017
Երևանի Խորենացի 30 հասցեի բարձրահարկ շենքի վերելակի հորանը քաղաքացի է ընկել։ Դեպքը եղել է առաջին հարկում։ Հորանի խորությունը մոտ մեկ մետր է, և այնտեղ ընկած կինը միայն կողոսկրերի կոտրվածքներ է ստացել։ Կնոջը բուժօգնություն են ցուցաբերել Էրեբունի բժշկական կենտրոնում,