17:23 12.06.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր՝ հունիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում անդրադարձել է երթուղային տաքսու վարորդի աղմկահարույց դեպքին` նշելով, որ վարորդին աշխատանքից ազատել կամ չազատելը որոշում է մասնավոր ընկերությունը, իսկ քաղաքապետարանը միայն կարող է տուգանել այդ վարորդին և պահանջներ դնել: SHANTNEWS.am-ի հարցին` արդյո՞ք մեկ վարորդին ազատելով խնդիրը կլուծվի, քանի որ այն համատարած բնույթ է կրում, քաղաքապետը […]
15:48 12.06.2019
«Կարծում եմ` «Սանիթեք» ընկերությունը այլևս չի կարող սպասարկել Երևան քաղաքը, այդ ունակությունը, այդ կարողությունը չունի»,- հունիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով աղբահանության խնդրին, ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Նա նաև վստահեցրեց, որ իր պաշտոնավարման առաջին օրվանից փորձել է հնարավոր ամեն բանով օգնել, որ «Սանիթեքը» կարողանա պատշաճ իրականացնել պայմանագրով նախատեսված իր պարտականությունները: Դրա համար շաբաթական մեկ […]
14:33 12.06.2019
Երևանի քաղաքապետարանի կազմում հիմնվող նոր բյուջետային հիմնարկը արդեն հունիսի վերջին կունենա 5 աղբատար «ԿամԱԶ» մեքենաներ՝ քաղաքի աղբահանության վիճակի շտկման համար։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց մայրաքաղաքի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Նա հիշեցրեց, որ դեռ հունվար-փետրվարից հայտարարված էր այդ մեքենաների մատակարարման մրցույթ, որը բողոքարկվեց, ապա քննվեց դատարանում, ինչի հետևանքով ուշացումներ եղան։ «Պետական սեկտորը, ցավոք, մասնավորի պես […]
13:30 12.06.2019
2018 թվականի ընթացքում Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի տարբեր ծրագրերով իրականացրել է 62,8 միլիարդ դրամի ծախսեր, ինչը նախատեսվածի ընդամենը 70 տոկոսն է։ Չնայած դրան՝ Երևանի բյուջեն գրեթե հասել է 10 մարզերի բյուջեների ընդհանուր ծախսերին, որ 2018 թվականին եղել են մոտ 68 միլիարդ դրամ։ Երևանի ծախսերն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց քաղաքապետ Հայկ Մարությանը։ Նրա խոսքերով՝ նախատեսված ծախսերը 70 […]
10:10 12.06.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 12-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Արշակունյաց պող. 6, 8 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Վարդանյանց փ. 109 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 4, 4/1, 13, 15, 17, 19, 21, 23, 25, 25ա, 25/1, […]
18:53 11.06.2019
Երևանում դաժան սպանություն է տեղի ունեցել։ Irakanum.am-ին հայտնի է դարձել, որ երկու երիտասարդներ դաժանաբար սպանել են մի տղամարդու, որն արգելել է նրանց ծխել մեքենայում։ Դեպքը տեղի է ունեցել Էրեբունի վարչական շրջանում։ Կայքին հայտնի է դարձել, որ սպանված տղամարդը վարչական շրջանում տաքսի մեքենա է վարել, երբ հիշյալ երիտասարդները ուշ ժամի իրենց կանանց հետ նստել են տվյալ […]
14:44 11.06.2019
Այսօր առավոտյան Շենգավիթ վարչական շրջանի Չեխովի 27 հասցեում անցորդները նկատել են անգիտակից վիճակում ընկած երիտասարդ տղայի։ Ականատեսները պատմել են, որ տղային ծեծել են և փողոցում թողնելով հեռացել։ Անցորդները շտապօգնություն են կանչել և տղային տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ SHANTNEWS.am-ի հետ զրույցում բժշկական կենտրոնից տեղեկացրել են, որ տղային անհրաժեշտ բժշկական օգնություն են ցուցաբերել, վերջինս գիտակից վիճակում […]
14:20 11.06.2019
ՀՖՖ պաշտոնական կայքի հաղորդմամբ` հունիսի 18-ին` ժամը 11:30-16:00, ՀՖՖ տեխնիկական կենտրոնի՝ ֆուտբոլի ակադեմիայի ֆուտզալի դահլիճում դասախոսությամբ հանդես կգա աշխարհահռչակ մարզիչ Վիսենտե դել Բոսկեն: Նրան կօգնեն իր օգնական Տոնի Գրանդեն և Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն: Ցանկացողները կարող են հաստատել իրենց մասնակցությունը մինչև ս.թ. հունիսի 14-ը՝ ժամը 18:00-ն, համապատասխան հաստատումն ուղարկելով [email protected] հասցեով կամ զանգահարելով […]
13:59 11.06.2019
Երևանի հանրային տրանսպորտի պարկը ծայրահեղ մաշված է, վարորդների աշխատանքի պայմանները ծայրահեղ վատն են։ Այս պայմաններում լավ տրանսպորտ չի կարելի ակնկալել․ խնդիրները տարիներ շարունակ կուտակվել են։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ մեկնաբանելով ծխող վարորդի հետ կապված միջադեպը։ Նրա պնդմամբ՝ այդ խնդիրները շուտով լուծվելու են ներդրվող նոր տրանսպորտային համակարգում, որտեղ […]
13:38 11.06.2019
Համացանցում տարածված տեսանյութից հայտնի վարորդին աշխատանքից հեռացնելուց բացի՝ նրա նկատմամբ ՃՈ-ն վարչական տույժ է կիրառել ղեկին ծխելու համար: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը: Նա ասաց՝ խոսել է Երևանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի հետ, փոխանցում է նրանից ստացած տեղեկությունները: «Ինքս շատ եմ այս հարցերով զբաղվում, նաև […]
12:06 11.06.2019
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը ֆեյսբուքյան էջում տեղեկություններ է հաղորդել երեկ համացանցում տարածում գտած տեսանյութի վերաբերյալ զարգացումներից: «Ինչպես հենց նոր տեղեկացա Երևան քաղաքի տրանսպորտի վարչությունից, երեկվա արդեն հայտնի դարձած երթուղայինի վարորդը կհեռացվի աշխատանքից։ Իմ անձնական կարծիքը ասեմ էս մասին։ Սա հարցի լուծում չէ, և որպես ավագանու անդամ` պատկան կառույցնեից պահանջում եմ հարցի […]
11:26 11.06.2019
Երևանի քաղաքապետարանը զբաղվում է երեկ համացանցում տարածում գտած տեսանյութով: SHANTNEWS.am-ին Երևանի քաղաքապետարանից տեղեկացրին, որ դեռ նորություն չկա: Նշենք, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Անի Խաչատրյան օգտատերը հրապարակել է տեսանյութ, պատմել, որ վարորդին խնդրել է չծխել երթուղայինում: Դրան հաջորդել է վեճ, ուղևորները սկսել են մեղադրել աղջկան՝ վարորդին դիտողություն անելու համար, իսկ վարորդը հրաժարվել է մեքենան վարել, մինչև […]
11:17 11.06.2019
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ Երևանի Թոթովենցի 4-րդ նրբանցքում գործող «Հայբիզնեսբանկ»-ի «Նոր Նորք» մասնաճյուղի վրա զինված հարձակում գործած անձը, ով վնասազերծվել էր ոստիկանի կողմից, Վ. Միքայելյանն է, ով աշխատում է «Երևան-Տրանս» Փակ բաժնետիրական ընկերությունում՝ որպես գծային վերահսկողության ճարտարապետ։ Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 17։30-ի սահմաններում, մի տղամարդ որսորդական հրացանով մտել է Նոր Նորքի Թոթովենցի փողոցում գործող բանկերից մեկի […]
08:31 11.06.2019
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 11-ին՝ ժամը 10։00-ից մինչև հունիսի 12-ը ժամը 10։00-ն, կդադարեցվի ջրամատակարարումը՝ Երևանի՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Զոր. Անդրանիկի թաղամասի Ա-1, Ա-2, Ա-3, Բ-1, Բ-2, Բ-3, Բ-4 բնակելի զանգվածների, Շահումյանի 12 փող. (Հովնաթանի փող.), 13 փող. (Վեգների փող.) և 1-ին նրբ. (Քեսաբցիների փող.), […]
08:16 11.06.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 11-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Ավան՝ Նարկոլոգիական հանրապետական կենտրոնը, Աճառյան փ. 2/1, 44 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11:00-13:00 Ռոստոմի փ. 72-123 սեփական տները, 11:00-15:00 Ավան՝ 3, 4, 5 փողոցների սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,Ավան-Առինջ՝ Տաշքենդի նրբ. 5 […]
10:00 10.06.2019
Առաջին անգամ անցկացվում է հայ-իտալական բիզնես համաժողով՝ Հայաստանում Իտալիայի դեսպանության հովանավորությամբ: Համաժողովին ներկա են Իտալիայի Կառուցապատող ընկերությունների ազգային ասոցիացիան (ANCE), Իտալիայի Ճարտարագիտական և վարչական- տեխնիկական խորհրդատվության կազմակերպությունների ասոցիացիան (OICE), Խառը մեխանիկայի կոնֆինդուստրիան (ANIMA) և Իտալիայի Արտաքին առևտրի ազգային ինստիտուտը (ICE): Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս հրավիրյալների թվում է: Քննարկումների առանցքում են լինելու բացառապես առաջնահերթ լուծում պահանջող […]
08:46 10.06.2019
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 11-ին՝ ժամը 10։00-ից մինչև հունիսի 12-ը ժամը 10։00-ն, կդադարեցվի հետևյալ բնակավայրերի ջրամատակարարումը: Երևանի՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Զոր. Անդրանիկի թաղամասի Ա-1, Ա-2, Ա-3, Բ-1, Բ-2, Բ-3, Բ-4 բնակելի զանգվածների, Շահումյանի 12 փող. (Հովնաթանի փող.), 13 փող. (Վեգների փող.) և 1-ին նրբ. […]
08:15 10.06.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 10-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Արշակունյաց պող. 6, 8 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Աղայան փ. 7, 9 շենքերը, Աբովյան փ. 25 շենքը, Տերյան փ. 62 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11:00-13:00 Խաղաղ Դոնի փ. 1, 1/1, 1/2 […]
16:00 09.06.2019
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 10-ի ժամը 9.30-ից մինչև ժամը 16.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 1/1, 1/2, 7 և 9 բազմաբնակարան շենքերի և թիվ 5 շենքի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ մուտքերի, իսկ ժամը 10.00-ից մինչև ժամը 17.30-ն՝ Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքի գազամատակարարումը: […]
19:25 08.06.2019
Հունիսի 8-ին` ժամը 15։33-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Սառնակունք-Ծղուկ հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 30-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-21010» (վարորդ՝ Ք.Դ., ծնված 1957 թ.) և «Opel Omega» (վարորդ՝ Ս.Հ., […]
18:45 08.06.2019
Երևանն ամռանը զբոսաշրջիկների և քաղաքացիների համար առավել գրավիչ դարձնելու նպատակով Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է մի շարք միջոցառումներ: Միջոցառումների անցկացման և թեմատիկ բովանդակության մասին SHANTNEWS.am-ը զրուցել է Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանի հետ: «Ինչպես յուրաքանչյուր ամառ, այս տարի ևս Երևան քաղաքում ամռանը սպասվում են մի շարք միջոցառումներ: Քանի որ Երևանը համայն հայության մայրաքաղաքն է, […]
16:14 08.06.2019
81-ամյա Լյովա Բադալյանի համար էական չէ՝ Երևանում շաբաթօրյա՞կ է, թե՞ սովորական աշխատանքային օր: Ինքնակամ ստանձնել է շենքի բակի բարեկարգման, մաքրման, խնամքի աշխատանքները: Այսօր էլ նույն հոգատարությամբ է խնամում հողը, մաքրում ավելորդ ճյուղերից, ջրում ու գոհունակությամբ ժպըում: Միայն մի խնդիր է տեսնում`ոռոգման ջրի պակասը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում պատմում է կատարած աշխատանքների ու նշված խնդրի մասին: «Ջուր […]
10:05 08.06.2019
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանից առաջին անգամ պատմության մեջ Երևան-Վան չվերթ է կայացել։ Թռիչքը տևել է 35 րոպե, վրացական ինքնաթիռով։ Մայիսի 30-ին Համահայկական խաղերի պատվիրակությունն այս չվերթով մեկնել է Արևմտյան Հայաստան՝ օգոստոսի 6-ին բացվելիք խաղերի ջահը Մուսա լեռան գագաթին վառելու։ Պատվիրակության ղեկավար, Համահայկական խաղերի կազմկոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի ղեկավարած պատվիրակությանն ընդունել են Վանի քաղաքապետերը (վերջին […]
00:30 08.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել էր Ռուսաստան՝ մասնակցելու Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին: Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը՝ ընդլայնված կազմով։ Հայկական կողմից հանդիպմանը մասնակցել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, տարածքային կառավարման և […]
23:50 07.06.2019
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մի տղամարդ այցելել է Ավան վարչական շրջանի «Նարկոլոգիական Հանրապետական Կենտրոն» ՓԲԸ ՝ բուժվելու նպատակով, սակայն նրան կլինիկայում չեն հոսպիտալացրել՝ պատճառաբանելով, որ գտնվում է ոչ սթափ վիճակում: Նրան ասել են, որ պետք է գնա տուն, սթափվելուց հետո՝ գա: Նշված տղամարդու կինը, ի նշան բողոքի, որ ամուսնուն […]
09:44 07.06.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 7-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Արշակունյաց պող. 6, 8 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Խանջյան փ. 43 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Արամի փ. 86, 88 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Արամի փ. 64-86 սեփական տները, Եկմալյան […]
19:27 06.06.2019
Մոսկվայում ավտովթարի է ենթարկվել հայկական ծագումով ռուսաստանցի գործարար, «Երևան պլազա» առևտրային կենտրոնի համասեփականատեր Գենադի Ստեփանյանի որդին։ Այս մասին հայտնում է RusarmInfo կայքը։ «Շագոր Ստեփանյանի մեքենային բախվել է BMW X5 մեքենա։ Հայտնի է, որ BMW-ի վարորդը անցել էր կարմիր լույսի տակով»,- հայտնել է աղբյուրը։ Ռուսաստանցի հայ գործարարի որդին եղել է Mercedes Maybach մեքենայի ղեկին ու վնասվածքներ […]
19:20 06.06.2019
Armenian National Music-ը ներկայացնում է դաշնակահարուհի Լուսինե Խաչիկյանի մենահամերգները՝ հունիսի 21-ին` ժամը 19։00-ին Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնի դահլիճում, հունիսի 23-ին` ժամը 17։00-ին Վանաձորի թիվ 1 երաժշտական դպրոցի դահլիճում և հունիսի 25-ին` ժամը 20։00-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա համերգաշարի վերջին մենահամերգը։ Մենահամերգների ընթացքում կհնչեն հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, այդ թվում՝ Արթուր Ավանեսովի, Արամ Հովհաննիսյանի, Էլեն Յոլչյանի, Արսեն Բաբաջանյանի […]
17:13 06.06.2019
Այսօր վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։40-ի սահմաններում Երևանի Տարոնցու փողոցի բնակիչ, 17-ամյա Դավիթ Հովհաննիսյանն իր վարած Mercedes մակնիշի 36 AC 040 համարանիշի ավտոմեքենայով Շիրակի փողոցում՝ թիվ 56 շենքի դիմաց, վրաերթի է ենթարկել 40-45 տարեկան հեծանվորդի։ Վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր վիճակում շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Փաստի […]
09:24 06.06.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 6-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Ավան՝ Չարենց թաղ․ 9, 10, 11, 12, 13, 14, 15 շենքերը, Դուրյան թաղ. 30 շենքը, Սայաթ-Նովա թաղ․ 1/3, 1/4, 1/5, 2, 3, 4, 5 շենքերը և հարակից սեփական տները և ոչ բնակիչ-բաժանորդները, […]