14:22 30.06.2019
Երևանում հունիսի 28-ին իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կատարելու փաստով ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր-ի 118 հոդվածի, 133 հոդվածի 1-ին մասի և 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, հայտնում է Shamshyan.com-ը։ Այդ օրը՝ ժամը 20:50-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Երևան բնակիչ 49-ամյա Անուշ […]
13:35 30.06.2019
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել գիշերը վթարից տուժած 9-ամյա երկու երեխաների առողջական վիճակի մասին․ «Հունիսի 30-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 40-րդ կմ հատվածում ճանապարհային ոստիկանության չգործող անշարժ պահակետի հարևանությամբ բախվել են Volkswagen և BMW X5 մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով […]
10:29 30.06.2019
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ հունիսի 30-ին՝ ժամը 03:49-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ ՃՈ-ի հին հենակետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան զոհեր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 40-րդ կմ-ին բախվել են «BMW X5» […]
08:19 29.06.2019
«Ժամանակ» թերթը գրում է. «Արդեն 6-րդ օրն է՝ չեն գործում Երևան-Արմավիր երթուղին սպասարկող միկրոավտոբուսները: Պատճառն այն է, որ իշխանություններին այդպես էլ չհաջողվեց դադարեցնել երթուղուն զուգահեռ անօրինական գործող միկրոավտոբուսների շահագործումը: Երթուղին շուտով բաժին կհասնի այլ սեփականատիրոջ: Սեփականության վերաբաշխման գործընթացն ամբողջ թափով շարունակվում է»:
01:51 29.06.2019
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Դավթաշեն վարչական շրջանի 4-րդ փողոցից սուր կտրող-ծակող առարկայի հարվածի տարբեր աստիճանի հետքերով Երևանի հիվանդանոցներ են տեղափոխվել 6 հոգի: Աղբյուրի տեղեկություններով՝ հիվանդանոցներ են մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խմբերը: Մինչ բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության […]
19:05 28.06.2019
Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում` պարզելու բանկի մասնաճյուղից առերևույթ գողության փորձ կատարած անձի ինքնությունը։ ՀՀ քննչական կոմիտեի նախնական տվյալներով՝ 2019թ. ապրիլի 25-ին՝ ժամը 04։36-ին, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է Երևան քաղաքի Զ. Քանաքեռցու փողոցում գտնվող «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի մասնաճյուղի մուտքի դուռը, […]
10:09 28.06.2019
Հունիսի 28-ին՝ ժամը 04:11-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի կամարի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Էջմիածին ավտոճանապարհի 12-րդ կմ-ին՝ Պտղունք գյուղի մոտակայքում, այրվում է «Mercedes E» մակնիշի ավտոմեքենան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:52-ին, մարվել՝ 04:58-ին: Ամբողջությամբ այրվել […]
09:17 28.06.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 28-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-17։00 Շրջանցիկ թունել թաղամասի սեփական տները և ջերմոցները, թիվ 34 մանկապարտեզը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, «Ավելիաց», «Իմեքս Գրուպ», «Իտոկոլ Ամ Կո», «Ջերմին» ՍՊ ընկերությունները, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ը, կինո արխիվը, «Ծարավ Աղբյուր» պոմպակայանը, […]
20:22 27.06.2019
Ռուսական «Аэрофлот» ընկերությունը հայտարարել է հուլիսի 1-ից ուղևորների վառելիքի համար վճարի թանկացման մասին: Խոսքը վերաբերում է Մոսկվայից Երևան, Բաքու, Մինսկ և ԱՊՀ այլ քաղաքներ չվերթներին: Էկոնոմ դասի ուղևորների պարագայում վառելիքի համար վճարը 15-ից կդառնա 20 եվրո, իսկ բիզնես դասի ուղևորների համար վառելիքի վճարը կհասնի 40 եվրոյի: Վառելիքի վճարը կթանկանա նաև ՌԴ ներքին չվերթների ուղևորների համար: […]
15:28 27.06.2019
Հունիսի 26-ին մետրոյի «Գործարանային» կայարանի տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ոստիկանին է մոտեցել մի քաղաքացի և հայտնել, որ անհայտ անձը մի տղամարդու է հարվածել, նրանից հափշտակել է գումար, բջջային հեռախոս և դիմել փախուստի: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից: Ոստիկանության ծառայողներն անմիջապես արձագանքել են, հետապնդել և բռնել […]
09:52 27.06.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Աթոյան փ. 45-107 սեփական տները, Արեշ 11փ. 35-60 սեփական տները, 11:00-13:00 Նոր Խարբերդ գյուղի սեփական տները, 11։00-17։00 Մյասնիկյան փ. 16-55 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նալբանդյան փ. 7, 9 շենքերը, Պուշկինի փ. 1, […]
18:20 26.06.2019
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը նիստի ընթացքում հետաքրքրվեց՝ որտե՞ղ և ե՞րբ են բացվելու Երևանի նոր երեք պուրակները: Պատասխանեց քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը: «25 հա տարածքը նախատեսված է 3 մասնաբաժնով: Առաջինը Սարալանջի անտառ-պուրակն է, որտեղ վերականգնման ծրագիր է իրականացվելու, երկրորդը նախատեսված է անտառապատել Նուբարաշեն վարչական շրջանում աղբավայրի հարևանությամբ գտնվող 8.5 հա […]
15:47 26.06.2019
Տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հերթական ժողովը: Ընդմիջմանը ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Նշել է, որ գտնվում են ֆեդերացիայի շենքում և ֆեդերացիայի ժողովին և Ազգային անվտանգության ծառայությանը վերաբերող հարցերի չի պատասխանի: Վանեցյանը նշել է, որ այս տարի ֆեդերացիան 76 փոքր մարզադաշտ կկառուցի մարզերում: Խոսել է նաև ազգային մարզադաշտի կառուցման մասին: Պետությունը […]
15:45 26.06.2019
Մինչև հուլիսի 18-ը մայրաքաղաքը կունենա մոտ 1200 նոր աղբաման: Այս մասին Երևանի ավագանու նիստի ընթացքում հայտնել է քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը: Նա խոսել է նաև աղբի վերամշակմանը: «Տարբեր առաջարկներ կան աղբի վերամշակման հետ կապված: Բայց բոլորը սպասում են, որպեսզի քաղաքային իշխանությունների կամ պետության կողմից այդ գործընթացը սուբսիդավորվի: Այս պահին 2 կազմակերպություն կա, որոնք համայնքից […]
13:00 26.06.2019
Ավագանու նիստի ընթացքում Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը ներկայացրել է օրակարգային հարցերից մեկը, որը վերաբերում է «Երևանտրանս» ընկերությանը: ««Երևանտրանս» և «Ձևավորում» փակ բաժնետիրական ընկերությունները 2017 թվականի տարեկան գործունեության արդյունքներով առաջացած՝ համապատասխանաբար 24 միլիոն 85 հազար և 4 միլիոն 323 հազար դրամ զուտ շահույթներից 2018 թվականին Երևանի բյուջե պետք է վճարեին համապատասխանաբար 9 միլիոն 634 և […]
09:21 26.06.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նուբարաշենի խճ. 1-5 շենքերը, 11:00-13:00 Նոր Խարբերդի սեփական տները, 11։00-15։00 Նոր-Նորքի 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 5 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նոր-Նորքի 5-րդ զանգ.՝ Միկոյան փ. 2, 4, 4/1, 6, 8, 10 շենքերը, Գալշոյան […]
19:02 25.06.2019
Լրագրող Հասմիկ Դիլանյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Տիգրան Մեծի պողոտայում գտնվող «Երևան Սիթիի» վերևի հատվածը քամուց վնասվել է: «Տիգրան Մեծի պողոտայում գտնվող «Երևան Սիթիի» վերևի հատվածը քամուց փլվեց: Քարերի կտորներն ընկան կայանված մեքենաների վրա»:
15:42 25.06.2019
Վերին Լարսից ՀՀ քաղաքացիներին տեղափոխող ավտոբուսն արդեն Հայաստանի Հանրապետության տարածքում է: Այդ մասին տեղեկացնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը: Ավտոբուսի վարորդը SHANTNEWS.am-ին տեղեկացրել է, որ այս պահին Նոյեմբերյանում են, կարճատև կանգառ են արել: Երևանում կլինեն մոտ 3 ժամից: Վերջին կանգառը լինելու է Սևանի փողոցը: https://www.facebook.com/ArmEmbGeorgia/photos/a.1066945563448052/1416735438469061/?type=3&theater Հիշեցնենք՝ հունիսի 24-ին՝ առավոտյան ժամը 06։00-ին, ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական […]
09:59 25.06.2019
Հունիսի 25-ին՝ ժամը 06:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Թալին ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ճամփեզրի պատնեշին և դուրս եկել երթևեկելի գոտուց, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 58-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ.Մ., […]
08:55 25.06.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 25-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11:00-13:00 Նոր Խարբերդի սեփական տները, 11։00-15։00 Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Դավիթ Մալյան փ. 22 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նոր-Նորքի 7-րդ զանգ.՝ Դավիթ Բեկ փողոցին հարակից սեփական տները, Սարգսաշեն թաղամսի սեփական տները, Նոր-Նորքի 9-րդ զանգ.՝ […]
20:16 24.06.2019
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային: Այս մասնին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից: Նախարարը, կարևորելով Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը, նշել է, որ Հայաստանը ներկայում դատաիրավական լուրջ բարեփոխումների ճանապարհին է, և այդ ընթացքում անհրաժեշտ են լինելու ԵԽ գործընկերների լավագույն փորձն ու […]
17:10 24.06.2019
Ռուսական Red Wings ավիաընկերությունն ուղևորներին առաջարկում է դեպի Վրաստան տոմսերը փոխել Երևանի կամ Մախաչկալայի ուղղություններով: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Ավելի վաղ Red Wings ընկերությունը հայտարարել էր, որ հուլիսի 8-ից դադարեցնում է դեպի Վրաստան ավիատոմսերի վաճառքը: Բոլոր ուղևորներին կվերադարձվի տոմսի ամբողջական գումարը: «Red Wings ավիաընկերությունը, որպես այլընտրանք, առաջարկում է առանց հավելավճարի փոխել […]
16:31 24.06.2019
Այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ քննարկվում էր նաև Հենրիկ Ոսկանյանի անվան փողոց ունենալը: Նախագիծը ներկայացնում էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը՝ ներկայացնելով Բաշինջաղյան փողոցի տվյալ նրբանցքի բնակիչների պահանջը: Ավագանին չընդունեց որոշումը:
15:12 24.06.2019
Երևանի ավագանին այսօր՝ հունիսի 24-ին, արտահերթ նիստ է հրավիրել: Օրակարգում ներառված է 5 հարց: Հարցերից մեկը վերաբերում է Երևան քաղաքի Արցախի 4-րդ նրբանցք 8 և 10 հասցեներում գտնվող բազմաբնակարան շենքերի` նախկինում հանրակացարան ծառայած բնակիչների վերաբնակեցմանը վերաբերող նախագիծը: Նախագիծը ենթադրում է 142 բնակարանի վերաբնակեցում՝ 81 բնակարան Արցախի 8 հասցեում և 61 բնակարան Արցախի 10 հասցեում: Եվս […]
09:06 24.06.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 24-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11:00-13:00 Տիգրան Մեծի պող. 53 շենքը և 2-րդ փակ. 6-8 սեփական տները, Խորենացի փ. 17-30 սեփական տները, Նար-Դոսի 2-րդ նրբ. 43-75 սեփական տները, 11:00-15:00 Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 2, 2/1, 2/2, 4, 43/1 […]
23:55 23.06.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, 2019 թվականի հունիսի 20-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցները նույն ՔԿ հիմնարկի կալանավորին ուղեկցել են Սիլիկյան թաղամասում գտնվող սգո սրահ՝ իր մոր հուղարկավորության արարողությանը մասնակցելու համար: Ժամը 15:45-ից մինչ 16:15-ի սահմաններում, գտնվելով սգո սրահի բակային տարածքում և օգտվելով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դուռը բաց թողնելու և շարժիչի միացված լինելու հանգամանքից, նստել է […]
19:22 23.06.2019
Կրթություն, գիտություն, հետազոտություն և ճարտարագիտություն. «Ինժեներական քաղաք»-ում մոտ ապագայում կստեղծվի 2000 նոր աշխատատեղ: «Քաղաքը» միավորելու է բացառապես բարձրտեխնոլոգիական ինժեներական լուծումներով ընկերությունները՝ խթանելու նորերի ստեղծումը: Կգործի նաև թանգարան ու ինժեներական դպրոց: «Իրար հետ բերվում, մեկտեղվում են կրթությունը, գիտությունն ու հետազոտությունը և ճարտարագիտությունը»,- ասում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի բիզնեսի զարգացման ղեկավար Ամալյա Եղոյանը: «Ինժեներական քաղաքը» ներկայացնելու համար […]
09:16 23.06.2019
Georgian Airways ավիաընկերությունը հայտարարություն է տարածել՝ կապված Ռուսաստանի իշխանությունների սահմանած պատժամիջոցների հետ, որով արգելվում եև վրացական ավիաընկերությունների չվերթներն այդ երկիր: Ինչպես հայտնի է, պատժամիջոցները գործի են դրվելու հուլիսի 8-ից: «Ինչպես հայտնի է, ընթացիկ տարվա հուլիսի 8-ից ռուսական ավիաընկերություններին արգելվում է օդային բեռնափոխադրումներ կատարել Ռուսաստանից դեպի Վրաստան: ՌԴ տրանսպորտի նախարարության հայտարարությամբ՝ արգելքը վերաբերելու է նաև վրացական […]
12:10 22.06.2019
Երկրորդ անգամ Դիլիջանում անցկացվում է «Իմ քայլը հանուն Տավուշի» գործարար համաժողովը, որին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչ համաժողովի մեկնարկը առաջին անգամ հնչել է Տավուշի հիմնը, որից հետո ելույթ է ունեցել վարչապետը, գործարարության զարգացման ուղիները մատնանշել՝ օրինակներ բերելով ինչպես ֆինանսների առկայության դեպքում, այնպես էլ առանց դրանց բիզնեսի հաջողված դեպքերից: Նիկոլ Փաշինյանը ելույթի ընթացքում ընդգծեց, որ […]