TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Երևանի քաղաքապետարան

Վերելակների ընթացիկ պահպանման աշխատանքների, անհրաժեշտ նյութերի ծավալի կրճատում չի նախատեսվում. Կարապետյանի պարզաբանումը

13:42 21.02.2019

Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում և անդրադարձել Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի` Երևանում վերելակային տնտեսության պահպանմանն ուղղված բյուջետային ծախսերի վերաբերյալ գրառմանը. «Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նախօրեին գրառում էր արել Երևանում վերելակային տնտեսության պահպանմանն ուղղված բյուջետային ծախսերի վերաբերյալ՝ Շենգավիթի օրինակով նշելով, որ «վերելակի ընթացամասերի ձեռքբերման ծավալները […]

̰
Երևանի 2018թ. բյուջեն ներկայացվել է հանրային քննարկման

16:34 06.02.2019

Մայրաքաղաքի բնակիչներն արդեն այսօրվանից հնարավորություն ունեն ծանոթանալու Երևանի 2018 թվականի բյուջեի կատարման և զարգացման ծրագրով իրականացված աշխատանքների հաշվետվություններին: Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստի ընթացքում համառոտ ներկայացվել են նաև կատարված աշխատանքների ընդհանուր ծավալները: Անդրադառնալով բյուջեի տնտեսումներին՝ քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանն ընդգծել է, որ 2018-ի ընդհանուր տնտեսումը կազմել է ավելի քան […]

̰
«Արժե զգույշ լինել․ եթե գիշերը զրոյից ցածր լինի, առավոտյան քշելը վտանգավոր է լինելու». Հակոբ Կարապետյան

21:00 02.02.2019

Վաղ առավոտվանից քաղաքապետ Հայկ Մարությանն ու առաջին տեղակալ Հրաչ Սարգսյանը շրջում էին փողոցներում, գնահատում ձյան մաքրման աշխատանքների ընթացքը։ Տեսանյութում, որում առանց ընդմիջման ցուցադրվում է ժամը 11-ից մինչև մեկ անց կեսն ընկած հատվածը, շրջում ենք Զեյթունի, Արաբկիրի, Աջափնյակի, Նոր-Նորքի ու Ավանի մի շարք գլխավոր ու երկրորդական փողոցներով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել քաղաքապետ Հայկ […]

̰
Մի քանի լավ նորություն քաղաքապետարանից. Հակոբ Կարապետյան

21:15 29.01.2019

Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ հայտնելով, որ քաղաքապետարանից մի քանի լավ նորություն կա։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Մի քանի լավ նորություն քաղաքապետարանից. Քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ որոշում կա՝ մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնել 20 տոկոսով: Քաղաքի բյուջեից շուրջ $1 միլիոն է հատկացվել՝ քաղաքացիների ներկայացրած ծրագրերի իրականացման համար: […]

̰
Պարգևատրումների թեմայի քննարկումը հնարավորություն տվեց հետաքրքիր փաստեր բացահայտել. Հակոբ Կարապետյան

16:18 29.01.2019

Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով պարգևատրումների թեմային: Նրա խոսքերով՝ պարգևատրումների թեմայի քննարկումը հնարավորություն տվեց հետաքրքիր փաստեր բացահայտել՝ կապված քաղաքապետարանի նախկին վարչակազմի աշխատանքի որոշ մեթոդների հետ։ «Այսպես, 2017 թվականին չի հրապարակվել շուրջ 287 միլիոն դրամի չափով պարգևատրումներին վերաբերող քաղաքապետի 12 կարգադրություն, ինչը «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի […]

̰
Մենք միամտորեն կարծում ենք, թե հանրապետական մտածողության և գործելաոճի ժամանակաշրջանն այլևս պատմություն է. Անի Խաչատրյան

11:48 26.01.2019

Երևանի  ավագանուն «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն Facebook-ում գրառում է կատարել՝ պարզաբանում պահանջելով Երևանի քաղաքապետարանից: Ըստ Խաչատրյանի՝ քաղաքապետարանում մի ծրագրի վերաբերյալ քննարկում է կազմակերպվել, որին չեն հրավիրվել ավագանու «Լույս» խմբակցության անդամները: «Մենք միամտորեն կարծում ենք, թե հանրապետական մտածողության և գործելաոճի ժամանակաշրջանն այլևս պատմությունն է, որ եկել է իսկապես աշխատելու և համագործակցելու ժամանակը: Համագործակցություն, որն առաջին […]

̰
Թույլ չեմ տա՝ քաղաքապետարանի հետ կապված ՓԲԸ-ի մասին խոսակցություն լինի, թե այդտեղ կոռուպցիա կա. Մարության

18:20 23.01.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գևորգյանին: Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանի Facebook-ի էջից: «Բազմիցս այս ՓԲԸ-ի մասին լսել եմ բացասական լուրեր: Դա նշանակում է, որ եղել են գործառույթներ ներսում, եղել են գործողություններ, որոնք ընդհանրապես չեն համապատասխանում մեր նոր Հայաստանի պահանջներին: Բոլոր պրոցեսները պետք է լինեն թափանցիկ, […]

̰
Կենդանիների համար պահանջվող տուրքի համար մորատորիում կա. Հակոբ Կարապետյան

19:57 21.01.2019

Այսօր Երևանի քաղաքապետարանի մոտ էին հավաքվել մի խումբ կենդանասերներ ու կենդանապաշտպաններ՝ պահանջելով չեղարկել այն օրենքը, ըստ որի՝ պահանջվում է տուրքի վճար սահմանել տնային կենդանիներ պահելու թույլտվության համար: Վերջին օրերին Աջափնյակ համայնքի որոշ բնակիչներ, ովքեր շներ են պահում, ծանուցում են ստացել այն մասին, որ պետք է վճարել կենդանի պահելու համար սահմանված տուրքը՝ 5000 դրամը 5 օրվա […]

̰
Երևանի բարձրադիր թաղամասերում ձնամաքրման աշխատանքներն սկսվել են․ Հակոբ Կարապետյան

23:34 13.01.2019

Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով բարձրադիր թաղամասերում ձնամաքրման աշխատանքների մեկնարկի մասին։ «Երևանի բարձրադիր թաղամասերում ձնամաքրման աշխատանքներն սկսվել են։ Նոր Նորք»,- ասված է գրառման մեջ։

̰
Քաղաքապետն անդրադարձել է Երևանի բյուջեի քննադատություններին

18:26 21.12.2018

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձել է մայրաքաղաքի բյուջեի քննադատություններին: Լրագրողների դիտարկմանը, թե ընդդիմախոսները պնդում են, որ բյուջեն սոցիալական ուղղվածություն չունի, քաղաքապետը չի համաձայնել: «Վստահեցնում եմ՝ մենք ավելի մեծ ուշադրություն ենք դարձնելու սոցիալական կողմին, սա մեկ: Երկրորդ՝ ես ուզում եմ կարճ անդրադառնալ այն հայտարարություններին, թե քչացել են տրանսպորտի ծախսերը. դա շատ պարզ բացատրվել է: Արդեն պրն Սարգսյանը […]

̰
Ո՞վ է ասել, որ Երևանի հարկատուի հաշվին հողի վարչության աշխատողին պետք է անգլերեն սովորեցնել

14:26 19.12.2018

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանն անընդունելի է համարում Երևանի 2019 թվականի բյուջեով նախատեսված պարգևատրումների ու աշխատակիցների վերապատրաստմանը հատկացվող գումարների չափը: Ըստ Խաժակյանի` պարգևավճարների փոխարեն ճիշտ կլիներ բարձրացնել քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձը: «Դա արդյունավետ ծախս է, և ո՞վ է ասել, որ քաղաքապետարանի եկամուտների հավաքագրման հաշվառման աշխատողին, հողի վարչության աշխատողին Երևանի հարկատուի հաշվին պետք է անգլերեն […]

̰
Երևանի թիվ 7 և 17 երթուղիների գործարկումը կդադարեցվի

19:11 08.12.2018

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունը դադարեցնում է համար 7 և 17 երթուղիների սպասարկման իրավունքը: Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանի պաշտոնական կայքից: «Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 57-րդ հոդվածի  1-ին մասի 3-րդ կետով, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությամբ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, «Սնանկության մասին» օրենքի 45-րդ, […]

̰
Հակոբ Կարապետյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար

11:39 01.11.2018

Լրագրող Հակոբ Կարապետյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար, այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: «Սիրելի գործընկերներ, այսօրվանից ստանձնում եմ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարի պարտականությունները։ Ձգտելու ենք մեդիայի հետ շփումներում լինել առավելագույնս բաց և աշխատել փոխադարձ աջակցության մթնոլորտում։ Իմ կոնտակտները հասանելի են «Ֆեյսբուք»-ում և «Թվիթեր»-ում, շուտով նաև կլինեն այլ սոցցանցերում։ Վստահ եմ, որ ամեն […]

̰
Որքա՞ն գումար է ծախսվել Երևանի տոնակատարությունների անցկացման համար

11:59 23.10.2018

Երևանի 2800-ամյակին նվիրված տոնակատարությունների անցկացման համար քաղաքապետարանը շուրջ 260 մլն դրամ է ծախսել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Երևանի քաղաքապետի տեղակալի պատոնակատար Արամ Սուքիասյանը: SHANTNEWS.am-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ Սուքիասյանը նշել է, որ նույնքան գումար էլ նախորդ տարի է ծախսվել: Թե որքա՞ն էր նախատեսվել այս տարի ծախսել տոնակատարությունների անցկացման համար ու որքա՞ն  խնայողություն […]

̰
Երևանի նորընտիր ավագանին հանձնաժողովների նախագահներ է ընտրել

12:21 10.10.2018

Այսօրվա նիստի ընթացքում Երևանի նորընտիր ավագանին ընտրել է հանձնաժողովների նախագահներ: Ֆինանսավարկային և տնտեսական հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Մնացականյանը, Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Իմ քայլը» խմբակցության անդամ, անկուսակցական Սաթենիկ Մկրտչյանը, Քաղաքաշինության  և հողօգտագործման հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Իմ քայլը» խմբակցության անդամ Արսեն Կարապետյանը, իսկ Իրավական հանձնաժողովը կնախագահի «Իմ […]

̰
Երևանի քաղաքապետի երդման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին

12:08 10.10.2018

Երևանի քաղաքապետի երդման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին` ժամը 12։00-ին: Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստում հայտարարել է քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Մակարյանը: Մակարյանի խոսքով՝ նիստին ներկա լինելու համար հրավերներ են ուղարկվելու ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, պետական, հասարակական, մշակութային, եկեղեցական գործիչների, պատվավոր հյուրերի:  

̰
Քաղաքապետարանում չգիտեն, թե սոցցանցներում ով է վարել իրենց էջերը

16:50 04.10.2018

SHANTNEWS.am-ը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից փորձեց ճշտել, թե ո՞վ է վարել քաղաքապետարանի սոցցանցերի պաշտոնական էջերն ու ինչո՞ւ են դրանք ջնջվել, սակայն մեզ չհաջողվեց: Վարչության պետի պաշտոնակատար Արա Մարտիրոսյանը հավաստիացրեց, որ էջերն իրենց չեն պատկանել: «Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն այդ էջով (ֆեյսբուքյան) չի զբաղվել: Մեր գործառույթների մեջ այդ էջը չի […]

̰
Լրագրողական կազմակերպությունները պահանջներ են ներկայացրել Երևանի քաղաքապետարանին

14:51 05.03.2018

Լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել, որով անդրադառնում են Երևանի քաղաքապետարանում լրագրողների աշխատանքին: Հայտարարության մեջ ասվում է.

̰
Վաղը ուսումնավարժության ժամանակ ազդարարման շչակ է գործարկվելու

10:32 28.02.2018

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ վաղը՝ մարտի 1-ին` ժամը 14:30-ին, համաձայն Երևանի քաղաքապետի «Երևան քաղաքի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2018 թվականի հիմնական միջոցառումների պլանը հաստատելու մասին» որոշման, մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում, Տերյան 105 հասցեում գտնվող Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում անցկացվելու է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ժամանակ գործարկվելու է ազդարարման շչակ:

̰
Որևէ կարգավորում չի կարող հանգեցնել լրագրողի աշխատանքի խոչընդոտմանը. ՄԻՊ

10:32 21.02.2018

Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է Երևանի ավագանու նիստերի լուսաբանմանը և քաղաքապետարանի շենքում լրագրողների աշխատանքի խոչընդոտմանը: ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագության մեջ ասվում է:

̰
Այդ մարդիկ պետք է նստեն բանտում. Ռուբեն Բաբայանը քաղաքապետարանի դեպքի մասին

18:55 19.02.2018

Խոսքը քաղաքապետարանի քաշքշուկի ու ծեծկրտուքի դեպքիմասին է։

̰
«Կոնգրես» հյուրանոցի դիմացի այգու ծառահատումն օրինական է. քաղաքապետարան

17:50 05.02.2018

Նշենք, որ «Հետք» առցանց պարբերականը շաբաթ օրը «Ֆեյսբուքի» իր էջում ծառահատման վերաբերյալ տեսանյութ էր հրապարակել:

̰
BACK_TO_TOP